Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Showing posts with label Պատմություն. Show all posts
Showing posts with label Պատմություն. Show all posts

Wednesday, August 1, 2018

Փյունիկը պատմություն կերտեց - ուղեգիր Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլ

Ինչը կարող է ինձ կտրել ֆեյսբուքյան պոստերից ու հետ բերել բլոգ։ Ինձ թվում էր, որ անձնական ինչ-որ հաջողություններ, կամ թույն ինչ-որ իրադարձություններ։ Բայց գրողը տանի, դրանցից ոչ մեկի արդյունքում ժամանակ չգտա հասցնելու գրելու մի բան բլոգում։ Բայց դու մի ասա՝ հայտնվեց Փյունիկը, այն էլ Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլում ու հերիք չի հայտնվեց այդտեղ, մի բան էլ կարողացավ հաղթահարել այդ փուլը։ ԱՅՈ !! Փյունիկը կարողացավ անել այն ինչ չէր հաջողվել դեռ ոչ մի Հայկական ակումբի։ 
Ֆանտաստիկ մթնոլորտ էր Հանրապետական մարզադաշոտւմ, ֆանտաստիկ խաղ էր։ Պարտվելով առաջին խաղում 2-0 ի վերջո Փյունիկը կարողացավ խփել 1 գոլ և այդ մեկ գոլի շնորհիվ սեփական հարկի տակ 1-0-ն հաղթանակ էր ու ուղեգիր՝ հաջորդ փուլ։


Ու իհարկե այդ ամենին հետևել եմ նաև տեսախցիկով։ Ու նաև տեղադրել յութուբում, որը կարող եք դիտել և տեսնել թե ինչ էր առհասարակ կատարվում Հանրապետական մարզադաշտում։ 


Հետևեք նաև Ուրիշ Ֆուտբոլի ՏԵԼԵԳՐԱՄ ալիքին - https://t.me/urishfootball 
Միացեք Մեզ ֆեյսբուքում - https://www.facebook.com/UrishFootball

Thursday, April 13, 2017

Արմենի «Մաֆիայի» իրականության աստիճանը

Սյունեն երևի թե չի էլ իմանա, որ իր «խոհանոցային» արկածախնդրության՝ պահի թուլության գաղտնիքի պահպանման համար կյանքով մեկ պարտական է ինչ-որ մի խղճուկ լրագրողի, ով իր կյանքում բացի գերազանցիկ լինելուց ոչ մի լուրջ բանի չէր հասել։
Ամբողջ ընթացքում, ինչ ընդմանենը երկու ձմեռային անվադող ունեցող տաքսին փորձում էր հաղթահարելով ձյան շերտերը և անվտանգ հասցնել Անդրանիկի ու Սյունեին իրենց տուն, Սյունեն գրկել էր ամուսնուն ու փորձում էր հասկանալ թե ինչ է գտել նրա՝ այդ քյառթու, ջազից բացարձակ գլուխ չհանող, բաբնիկ կուրսեցու մեջ։ Սյունեն անգամ չէր էլ նկատում, որ մեքենայում հնչում էր իր՝ ուսանողական տարիներին այդքան շատ սիրելի Զեմֆիրայի «Мы разбиваемся» երգը։ «Ինչի եմ ես այսքան դեբիլ». մտածում էր նա, հույս ունենալով, որ այլևս երբեք չի հանդիպի իրա անսաուն կուրսեցիներին որոնց այս տասը տարիների ընթացքում անգամ չէր էլ հիշել։ Հույս ուներ, որ կմոռանա այս գրողի տարած օրն ու այս քաղաքի ամեն քայլափոխին ծանոթի հանդիպելու աստիճան մարդաշատ փողոցներում ստիպված չի լինի նայել նրա աչքերի մեջ․․․


Իրականում այն ինչ նոր կարդում էիք, ԵՐԵՎԱՆ ամսագրի «ՄԱՖԻԱ» պատմվածքի հավանական մի փոքրիկ զարգացում էր, որի հեղինակը արձակագիր Արմեն Մուրադյանն է։

Տանիքում սիգարետով մեկ բաժակ սուրճի ներքո տեղի ունեցող սյուռ խոսակցության տեսակի այս պատվածքը, որը Արմենը գրել է հատուկ ԵՐԵՎԱՆ ամսագրի խնդրանքով շատ գազանն ա ստացվել իմ կարծիքով։ Իրական՝ իրականության մի մասնիկ։ Մարդկանց տեսակի ու հարաբերությունների ճիշտ իրական ձևակերպմամբ։ 

Անպայման կարդացեք Երևանյան «ՄԱՖԻԱ»-ի մասին պատմվածքը․․․

Ինքս այն կարդալուց հետո Արմենին ասեցի, ապեր միհատ ստորագրի սենց պահեմ իմ օրինակը։ Ասեցի բռնեմ նկարեմ քցեմ բլոգ, սենց պրիխոդ վաղուց ոչ մի պատմություն չէր տվել։

Wednesday, February 10, 2016

Անվերջություն -0.5 -0.75

Իսկ ես կարծում էի, որ երբեք դրա կարիքը չեմ ունենա:
Դե գիտեք ոնց ա լինում: Սկզբում դու մտածում ես, որ դա ինձ հետ երբեք չի կարող պատահել, չէ որ պատճառ էլ չկա կարծես թե, ի՞նչ եմ անում որ: Բան չէ էլի, հիմնականում բան չէ: Հոգուդ խորքում ենթադրում ես սակայն, որ միգուցե մի օր, երբ լինես զառամյալ ծերունի, կամ ասենք մարդ ես՝ գոնե երբ արդեն անցած լինես թոշակի այդ ժամանակ: Խի չէ՞ որ: ...Լավ էլ ախորժակ ունես հա՜:
Իսկ մարդիկ կան հենց այդպես էլ ծնվում են, ի վերուստ...:
Այդպես են ծնվում ու դրանից «տռագեձիա» չեն սարքում: Այդպես էլ ապրում են, սովորական բան ա էլի: Հա բայց դու՜, ո՞նց կարար քո հետ տենց բան լիներ:
- Տանեցիներին էր պետք լսել, որ ժամանակին ասում էին:
- Գիտեմ, գիտեմ... էլի սկսվեց նույն պատմությունը: Մի նստի այդքան երկար համակարգչի դիմաց: Ռոբե՛րտ, պառկած ֆուտբոլ մի խաղա հեռախոսով, դուրս արի էտ անդերից: Հերիք ա, «Տեսողությանդ հերն անիծում ես»:
- Տեսա՞ր, վերջը ճիշտ էին:
- Հա, բայց ես ի՞նչ եմ արել որ:
- Նենց ասեցիր, ոնց որ մեղքը չգիտակցած դեռահաս պատանի լինեիր:
Դե արի ու ներքին ձայնիդ հետ կռիվ արա թե ով ինչ էր ասում ու խի...

Ամեն մի իդեալական բան մի օր շեղվում ա...
Տեսողությանս պես...
Գիտես՝ պոնչ, մի տեսակ միշտ զարմանում էի, ոնց ա էտ վատ տարիներին կյանքը մեծ մասի տեսողության վրա ազդել ա քիչ թե շատ իսկ ես տենց «իդեալական» եմ ստացվել: Հիմա կվիճես թե իդեալական ոչինչ չկա: Դե նայած ում համար ոնց էլի... ԻՄ համար իդեալական էր... էր... էր...
Ես անգամ երբեք չեմ պատկերացրել թե ոնց ա լինում, որ դիմացինդ այնպես չի տեսնում ինչպես դու... այդպես մաքուր ու հստակ...
- Լսի բայց շատ ա սազում գիտես...
- Իսկ որ չէր սազում ոչինչ՝ ես դրանից չէի էլ նեղվում բացարձակ:
Հեռախոս ունես չէ՞: Ոնց էլ չլինի մարտկոցը 100% լիզքավորված կլինի գոնե մի անգամ, են որ սաղ «խազերը» կան ու չես մտածում ոչմի բանի մասին:
Անցնում ա մի որոշ ժամանակ, խազերը գնալով պակասում են, տոկոսներն էլ հետը... մտածում ես ոնց ռացիոնալ ու օգատակ օգտագործես «պաշարները», որ մաքսիմալ արդյունք ստանաս: Մի տենց «Մարտկոց» էլ մեր օրգանիզմն ա էլի: Հա չէ՞...
Հա բա, աճում՝ զարգանում ենք, սաղ թույն ա, «վ պոլնըմ ռասցվեծե սիլ»: Մեկ էլ մի պահ ա գալիս որ սկսում ես արդեն ընթացքդ դեպի «please connect charger»... 
Դե էտ գալիս ա նրանից թե ոնց ես էտ զարյադկան օգտագործում, ինչի ես ուզում էտ եներգիան՝ պաշարդ՝ առողջությունդ վերածես:


- Հա, բայց 24 տարեկանու՞մ: 
- Դե դու ես մեղավոր, քիչ նստեյիր էտ անդերի դեմը:
- Հա բայց էտ անդերն են ամեն ինչնա ինչի արդյունքում ես այն եմ ինչ որ կամ:
- Ծո ապ սիգ լու՞րջ գսես:
- Նու, մեծամասամբ: Համել գիտես ոնց, նենց չի որ մենակ իրա պատճառով ա, ես մթով գիրք էլ եմ կարդացել, նամակներ էլ եմ գրել... դաժե դաս եմ արել մոմոի լույսի տակ:
- Ես հիմա ուզում ես մեզ մխիթարա՞ծ լինես, թե արդարացում ես ման գալիս:
- Չէ, ուղղակի վերլուծում եմ:
Հա, բայց եսքա՞ն շուտ: Ես գիտեի դեռ գոնե մի 20-30 տարի կա մինչև ես պահը: Բայց դու մի ասա, 21-րդ դարն ա, ստեղ ամեն ինչ ա լույսի արագությամբ կամ դրան շատ մոտ ժամանակահատվածում տեղի ունենում:
Եվ իրոք...

Thursday, December 3, 2015

Բասկետբոլ՝ առաջին սեր, որ մնաց անավարտ...

Крутость этой фотки зашкаливает
Այս երկուսը, միանշանակ կարող եմ պնդել, որ NBA-ի պատմության լավագույններն են: 
Բազամաթիվ գերաստղերի ու տաղանդների մեջ Կոբի Բրայանտն ու Մայքլ Ջորդանը այնպիսի կերպարներ են, որոնց երբեք հնարավոր չի լինի մոռանալ: Ես շատերին կարող եմ հիշել իրենց գերխաղերով՝ Թիմ Դանկան, Սթիվ Նեշ, Քեվին Գարնեթ, Շաքիլ Օ՛նիլ, Սկոտի Պիպեն, Դենիս Ռոդման, Ուոլաս եղբայրներ, Լեբրոն Ջեյմս, Դիրք Նովիցկի, Մանու Ժինոբիլի, Ալեն Այվերսըն...այսպես դեռ կարող եմ երկար թվարկել, սակայն չեմ անի դա:


Կոբին ի դժբախություն բոլորիս որոշել է ավարտել իր պրոֆեսիոնալ բասկետբոլիստի կարիերան: Արդեն համարյա 20 տարի է ինչ Կոբը հիացնում է իր խաղով, իև սկանդալային կերպաի մասին ժամանակին խոսում էր ամբողջ բասկետբոլասեր հասարակությունը: Ես այդ ժամանակ դեռ դպրոցական էի: NBA նայելու համար ստիպված արթնանում էի ժամը 5-ին ու գամվում սենյակիս ոչ այնքան մեծ հեռուստացույցին: «Տեսեք ինչ է անում այս տղան, հահա: Սա պարզապես աներևակաելի է», «Դիրք Նովիվկի՝ Դա իստ ֆանստաստիշ»: Այո մեկնաբանն իրոք վերջն էր:


Ես հիշում եմ, որ 2000թ. երբ ընտանիքով հանգստանում էինք Բաթումիում, ծնողներս ինձ համար գնեցին պատահաբար մեզ հանդիպած «Chicago Bulls»-ի ոչ այնքան մատչէլի մարզահագուստը, որն ինձ ահավոր շատ էր դուր եկել: Երևի դա միակ դեպքն է եղել, երբ ես ծնողներիս այդքան նեղություն եմ պատճառել իմ ցանկությամբ: 
Ես մինչև հիմա պահում եմ Բուլլսի այդ ֆոռման: Իսկ ինչ հպարտությամբ էի կրում այդ կարմրասև, Ցլի գլխով մարզհագուստը, կարծես այն ինձ լռացուցիչ ուժ էր տալիս: Բոլորը նախանձում էին...  
2000-երի սկզբին ուղեղս միայն Բասկետբոլ էր: Հիշում եմ, երբ 3-4 դասարաններում երկորդ հերթ էի, դասերս խանգարում էին բասկետբոլի պարապմունքներիս: Միակ տարբերակը մնալու թիմում՝ առավոտյան 8:00-ի ինձանից մեծ տարիքային խմբի հետ պարապմունքներին գալն էր: Մի բան էլ հաջողացնում էի դեռ գնդակս էլ հետս վերցնել, որ մի գնդակ ավել ունենանք պարապմունքի համար: Հանուն բասկետբոլի ես արթնանում է ավելի վաղ քանց թե մնացած տարիքակիցներս և նույիսկ ավելի վաղ քանց թե հիմա եմ արթնանում: Եվ այդպես երկու տարի: 

Իսկ ինչ դժվար էր ամեն ինչ սկսվում:


Երբ երկրորդ դասարանում ծնողներս որոշեցին ինձ տանել Բասկետբոլի այդքան էլ դուրս չեկավ այդ միտքը: Պոլիտեխնիկի սպորտային ակումբն այդ ժամանակ 4 բասկետբոլի մարզիչ ուներ՝ 4 թիմ, որոնցից մեկը աղջիկների, ի դեպ: 
Իսկ մարզիչս հրաժարվում էր ինձ վերցնել: Պարզաբանելով, որ ցավոք տեղ չկա: 7 տարեկան էի, ֆիզիկապես թույլ, շարքային երեխա: Ամեն դեպքում մայրիկիս հաջողվեց համոզել մարզչին վերցնել ինձ թիմ: 

Էդուարդ Վաթյանը դարձավ առաջին մարզիչս: Ընկեր Էդիկը չափազանց խստապահանջ էր: Իրականում երբ փոքր էի չէի հասկանում թե ինչքան շատ բան եմ ես նրանից սովորել և ինչքան շատ է տվել մեզ իր խստությամբ և պահանջկոտությամբ:
Կխնդաք, առաջին կես տարին նույնիսկ օղակը չէի կարում գնդակ գցել: Երբ առաջին անգամ հաջողվեց դա անել բոլորիս մոտ տոն էր: Մի իրադարձություն՝ սենսացիա: Այսօրվա պես հիշում եմ թե որ օղակն էր, ինչպես և ումից հետո: 
Գրողը տանի, ինչ օրեր էին: «Կազյոլ» ասում էր մարզիչս եթե մեկն ու մեկս իրեն ճիշտ չէր պահում կամ փոխանցում չէր կատարում ազատ խաղընկերոջը, կամ ասենք մենակ էր խաղում: Մեր մեջ հայրենասիրություն էր սերմանում: Մանկավարժին բնորոշ խստությամբ և Հայրենասերին բնորոշ համառությամբ: Տարիքն էլ հավանաբար իրենն ասում էր: Վաթսուննանց մարզիչ ու լիքը մանր մունր երեխաներ: Որնքան հարգանք կար... Իրոք Մարզիչ էր Մեծատառով: Միգուցե օրերից մի օր դեռ կտեսնեմ իրեն փողոցում, չգիտեմ կմոտենամ թե չէ, միգուցե չհամարձակվեմ, ամեն դեպքում հուսամ նա ողջ և առողջ է:

Ինչու՞ այս ամենը եկավ մտքիս: Չգիտեմ: Երբևիցե այս ամենի մասին ոչ ոքի հետ չեմ կիսվել:

Յորթերոդ դասարան էի ոնց-որ, մաթեմատիկայի հետ խնդիրներ ունեի մի փոքր: Հայրս արգելեց գնալ բասկետբոլի մինչև չկարգավորեմ ուսումս: Դա ամենացավոտ հարվածն էր իմ համար, որ կարող էր լինել՝ զրկվել սիրածս զբաղմունքից: Մեկ ամիս էլ չանցած, պարզ՝ այսօրվա պես հիշում եմ, ինչպես հանրահաշվից 4 ստացա գրատախտակի մոտ, Հայրս գործուղման էր վրաստանում, երեկոյան մայրս զանգեց, ասեց թե ինչպես են գործերս: Այո՛ ես վաստակեցի իմ բասկետբոլի գնալու իրավունքը: 

Ինչպես ամեն ինչ ավարտվեց....

Կարծես նույն տարում էր, Ֆուտբոլն արդեն գերիշխում էր, շաբաթական երեք օր ֆուտբոլի էի, երեք Բասկետբոլի: Պոլիտեխնիկի սպորտային դահլիճներից դուրս չէի գալիս: Երկու կես էի լինում, բայց հաճույքով: Օրերից մի օր, ֆուտբոլի պարապմունքի ժամանակը բախումից հետո ընկա և դաստակս վնասեցի, ինչի արդյունքում երկու շաբաթ պեըք է համապատասխան ֆիքսող հարմարանք կրեի, իսկ վնասվել էր հիմնական՝ աջ ձեռքս: Երկու շաբաթ անց երբ գնում էի պարապմունքի, մի փոքր ուշացել էի, ճանապարհին տղաներից մի քանիսին տեսա, ասացին, որ վերջ այևս չենք պարապելու, Թիմը ցրում են... Չեմ հիշում ինչ զգացի այդ պահին, երևի խորը հիասթափույթուն ու պատկերացում չունէի թե ինչ է լինելու հետո... իսկ հետո ոչինչ չեղավ: Զղջում եմ հիմա, որ չգնացի այդ օրը, չտեսա Մարզչիս, չհարցրեցի թե ինչ ենք անելու հիմա: Տղաներից շատերը գտան նոր թիմեր, ոման նույնիսկ հասան հավաքականում խաղալու մակարդակի, իսկ ես հեռացա ֆուտբոլ... առանց սեփական կամքի ու ընտրության... ուղղակի հանգամանքների բերումով: Առանց բարով մնաս ասելու...
Մի քանի տարի անց փորձեցի վերադառնալ, երկու ամիս պարապեցի, զգում էի, որ չկա այլևս այն նախկին արագությունն ու ճարպկությունը, խաղային ձեռագիրս կորել էր: Ֆուտբոլի ազդեցությունն էր...

Բասկետբոլի հետ սիրավեպս մնաց անավարտ... Որքան հուշեր մնացին Պոլիտեխնիկի այդ չորս պատերի և երկու զամբյուղների դահլիճում... Կարոտում եմ !

Friday, August 23, 2013

45 ՐՈՊԵ ՀԵՔԻԱԹՈՒՄ

Եթե մի որոշ մասսայի մոտ մենակ եսօր ա Ռաուլամանյա, կամ Ռաուլացավ սկսել: Մենք Ռաուլիստներս միշտ ենք Ռաուալացավով տառապում, անկախ նրանից ամառ ա թե ձմեռ, Շալկե, թե Ռեալ, էլ չեմ ասում Ալ Սադդ: 

Ասեք, որ սպաում էիք այս օրվան: Սպասում ու սպասում անհամբեր, բայց հավատում սրտի խորքում, որ այս օրը այդպես էլ չի գա: Քանի չկար այս օրը հավատով սպասում էինք, իսկ այս «հրաժեշտի» խաղը վերջակետ դրեց մեր բոլոր սպասումներին ու հնարավոր երազանքներին: Չգիտեմ Ձեր համար ոնց, բայց Իմ Ռեալն էր այսօր խաղում, այն Ռեալը, որը ես սիրել եմ ու սիրում եմ, ու այնպիսի խաղ էր խաղում որ հավեսդ տալիս էր: Եթե նույնիսկ գնդակ էին կորցնում, կորցնում էին այդ գնդակը ինչպես հին ու բարի ժամանակներում: Միգուցե չափազանցնում եմ մի քիչ, բայց չգիտեմ էտ ա իմ համար: Էտ ա իմ զգացածը: Էտ ա Իմ Ռեալը:
Չեք պահտկերացնի ինչ զգացի երբ կրկին տեսա հարազատ 7 համարի վերևում այդ անունը՝ ՌԱՈՒԼ:
Երբ Ռաուլը Գոլ խփեց, երբ Իսպանիայի Թագավորն էր այնտեղ, ինչպես հին ու բարի Ռեալի խաղերին, Ռաուլի ողջ ընտանիքը: Մենք՝ Ռաուլիստաներս, Մենք՝ որ միշտ հավատացել ենք, Մենք՝ որ միշտ ոգեշնչվել ենք Ռաուլի խաղով:
Ինչ կյաֆ կլներ չէ, ամեն ինչ հենց այսպես էլ մնար ու չփոխվեր:

 

Sunday, July 21, 2013

Ու՞մ բերանից կտրեմ ես 50 դրամ...Մեղք ա մեր ժողովուրդը...

Մեղք ա մեր ժողովուրդը, մեղք են մեր տատիներն ու պապիները, ովքեր ընդհանրապես չպետք է վճարեն երթուղայինի համար, իսկ այսօր իրենց ասում են որ ավել պետք է վճարեք: Մեղք են մարդիկ ովքեր իրենց կոպեկներն են հաշվում ու եսօր էլի մտածելու առիթ ունեն, որը կարար չլիներ ամենևին: Որ Ձեզ ասեն, բա գիտեք ինչ կա , եկեք 50 դրամ տվեք էլի բարեգորխության համար, ասենք ռակով հիվանդ երեխաներին օգնենք, կասեք. ԵՍ ԻՆՉԻ ՏԵՐ ԵՄ ՄԻՀԱՏ ԷԼ ԵՐԵԽՈՒՍ ԲԵՐԱՆԻՑ ԷՏ 50 ԴՐԱՄԸ ԿՏՐԵՄ՝ ՏԱՄ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ: Բա հիմա ի՞նչ եք անում: Չե՞ք հարցրել Ձեզ: Միհատ հարցրեք էլի ինչ կլինի:
Ես՝ իսկ ի՞նչ եմ անում ես: Արդյոք էտ իմ հաքով ա էտ թազա սակագիտը: ՉԷ: Որովհետև չունեմ ես ավելորդ 150 դրամ, չունեմ: Եղել ա վերջին 100 դրամն եմ պահել, որ տուն հասնեմ , եղել է ա, էտ էլ չեմ ունեցել, ոտքով եմ քայլել, եղելա տրամ եմ ուղղակի ունեցել ու էլի ոտքով եմ քայլել, էտ 100 դրամն էլ պահել եմ: Հետ եմ քցել...
Հիշում եմ 4-րդ դասարան էի, երթուղայինների մի մասը 50 դրամ էր, մի մասը 10
0: Կասեք հիմա ի՞նչ կա զարմանալու: Նորմալ բան ա էլի: 7 համարի երթուղայինը ինձ տուն էր տանում, բայց սկզբնակետը շրջանայինն էր, մինչև մի կանգառ գնում էր լցվում էր: 43, 45-ը համեմատաբար թեթև էին, բայց 100 էին: 10 տարեկան էի, դասից տուն գալու համար 100 դրամ էին տալիս տնցեիք, ես էլ էն ժամանակ մեքենաներ ու ֆուտբոլ շատ էի սիրում: Ու անպայաման տիպ էի ուզում, ատկռիտկաներ էի հավաքում , ու չէի ալարում, ամեն օր դասից հետո, ոտքով Մոսկովյանից Կորյուն էի բարձրանում, ինչա որ 50 դրամը պահեմ, հավաքեմ կալեկցիայիս համար տիպ կամ ատկռիտկա առնեմ: ՈՒ մտածում էի հանկարծ տնեցիք չիմանան: Են ժամանակվանից տնտեսում էի, ասում էի, լավ ա գոնե սենց ես իմ ուզածն անում եմ: 
Ասածս ինչ ա.
Ոչմեկս չունենք ես պահին ավելորդ գումար, ավելորդ 50 դրամ, ամեն 50 դրամը մեր ինչ-որ մի բանին խփում ա, մի հաց քիչ ենք առնում իտոգում, մի անգամ քիչ ենք սիգարետ ծխում, ու տենց մի անգամ չի որ խորանում ես, այլ շատ ավելի շատ ա: Իսկ ով թանգացնում ա, հաստատ մարշուտկա չի նստում, հաստատ հացի փողի մասին չի մտածում, երեխեքի ուսման վարձի մասին չի մտածում, տարեց ծնողներին ապահովելու մասին չի մտածում, որդուն բանակ տուլիկ ուղարկելու մասին չի մտածում, հիվանդ բարեկամին դեղ առնելու մասին չի մտածում, ուղղակի ապրումա ու վայելում...
Մի եղեք անտարբեր, մի կտրեք էտ բազմաթիվ 50 դրամները Ձեր հարազատներից:

Thursday, March 22, 2012

Red Bull Paper Wings Armenia 2012

 Ողջույն բոլորին, առավել ևս ակտիվ կրեատիվ, պարապ նստել չսիրող երիտասարդությանը: Ուսանողներին որոնց խելքն իրենցը չի հետաքրքիր և ինքնատիպ միջոցառումների ու մրցությունների մասնակցելու համար:
 Երևի Ձեզնից յուրաքանչյուրը մանուկ հասակում գոնե մեկ անգամ պատրաստել է թղթե ինքնաթիռ: Ո՞վ կարող է պատկերացնել, որ մանկական զբաղմունքը կարող է քեզ տանել ուղիղ Զազբուրգ: Ինչպե՞ս: Շատ արագ` հետաքրքիր և ինքնաթիռով :)

Thursday, March 1, 2012

Джейн Остен «Эмма»

«Эмма Вудхаус, красавица, умница, богачка, счастливого нрава, наследница прекрасного имения, казалось, соединяла в себе завиднейшие дары земного существования и прожила на свете двадцать один год, почти не ведая горестей и невзгод…»
Թերևս, այս փոքրիկ պարբերությամբ հնարավոր չի լինի փոխանցել Էմմայի ողջ կերպարը: Ամբողջ ընթացքում Էմման իր փայլուն երևակայությամբ գեղեցկացնում ու հետաքրքրացնում է պատմվածքը: Լինելով անչափ հոգատար իր հայրիկի նկատմամբ երիտասարդ Էմման որոշում է, որ ամբողջ կյանքը պետք է նվիրի իր հոր մասին հոգ տանելուն և Իզաբելլա  քույրիկի փոքրիկ հրաշք մանուկներին: Բացի այդ նա շատ էր սիրում զբաղվել իր մտերմների ապագայով և ուզում էր բոլորին մեծ հաջողությամբ ամուսնացնել: Բոլորին, բայց ոչ ինքն իրեն:

 Այդ ընթացքում Էմմայի կյանքում հայտնվում է մի երիտասարդ աղջնակ ում հետ նա ընկերանում է: Այդ պահից սկսած նա սկսում է զբաղվել Գարրիեթ Սմիթի կյանքը դասաորելով և այդ տեղից էլ սկսվում են Էմմայի բոլոր «դժբախտությունները»:

Wednesday, July 13, 2011

Фиеста (И восходит солнце)

Շատ զարմանալի: Հենց այսպես ես կբնութագրեի «Ֆիեստայի» ավարտը: Երբեկ չեի սպասի, որ պատմությունը նման ավարտ կունենա: Այսինքն՝ դա ավարտ չէր, ընդամենը մի դրվագ, որը մնաց անավարտ և դրանով ավարտվեց «Ֆիեստան»:

 Հեմինգուեյ առաջին անգամ էի կարդում: «Ֆիեստան» առաջինն էր: Գիրքը կարդացվեց մի շնչով՝ երկու օրում: Երևի հենց պատմության թեթևությունն էր, որ ապահովեց մի շնչով կարդացվելիությունը:

Tuesday, October 26, 2010

Իրական ՀՀ Զինանշան (Առանց սմայլիկների)

Վերջապես ՀՀ Զինանշանի մասին բազմաթիվ քննակրումներից , Զինանշանի ճիշտ և սխալ լինելու , Սմայլիկի մասին գրառման լինել-չլինելու խոսակցություններից հետո մենք հնարավորություն ենք ստանում տեսնել , ուենենալ և օգտագործել Հայաստանի Հանրապետության Զինանշանի ճիշտ տարբերակը: վելի շուտ տարբերակները: Աշխատել եմ , որ Զինանշանները Լինեն Բարձր որակի և Հստակ: Մի քանի ձևի , որպեսզի կարողանան համապատասխանել ցանկացողների պահանջներին , որ էլ ստիպված չլինենք Գահընկեց եղած ժպտացող առյուծների տեսնել , այն էլ կապույտ ֆոնի վրա:
Ներկայացնում եմ ՀՀ Զինանշանը մի քանի ֆորմատներով (Gif , png , jpg), ինչպես նաև Զինանշանը պատկերված Հայաստանի Դրոշի վրա:  Նաև Ներկայացնում եմ Սև-Սիպտակ տարբերակը:
 ՀՀ Զինանշան
 
ՀՀ Դրոշը և Զինանշանը
 Հիշեցնում եմ , որ զինանշանները տարբեր ֆորմատների են: Բեռնեք այն ֆորմատովը , որը ձեզ անհրաժեշտ է: Վերջ Ուրախ և ժպտացող հիմար Առյուծներին:
 Լավ է , որ ասենք mil.am-ի խայտառակ ժպտացող Զինանշանն էլ փոփոխվել է:
Խնդրանքս Բոլոր Այցելուներին` տարածեք այս Գերբը և Ինֆորմացիան ինչքան Հնարավոր է շատ: Ես չեմ ուզում , որ մի գեղեցիկ օր իմ Դիպլոմի կամ ինչ-որ մի փաստաթղթի վրա ինձ ժպտա այդ խեղկատակությունը: Ես Ուզում եմ Զինանշան , որն արտացոլում է իմ երկրի Ուժը , Միասնականությունն ու Հզորությունը:

ԻՐԱԿԱՆ ՀՀ ԶԻՆԱՆՇԱՆ


Monday, September 20, 2010

Խորոված Ախթալայում կամ 5 կիլոմետր ոտքով ու լիքը մունաթ

Այսօր Ախթալայում կայացավ Խորոված սարքողների առաջնությունը , կամ չգիտեմ թե ոնց էր դա կոչվում: Ասեմ , որ ամենաանկազմակերպ ու հիմար միջոցառում էր , որին ես երբևիցե մասնակցել եմ:
Սկսեմ պատմել ամենասկզբից:
Երևանի Հունական Համայնքը հրավեր էր ստացել մասնակցելու այդ միջոցառմանը համերգային ծրագրով: Եվ նույնիսկ այն ժամանակ երբ մենք իմացանք , որ մեզ միայն կապահովվեն տրանսպորտով մնացած բոլոր խնդիրները հոգալու ենք մենք , մենք համաձայնեցինք , քանի որ 2 տարի առաջ արդեն եղել էինք այնտեղ և Գիտեինք թե ինչքան շատ են սպասում եմզ տեղի բնակիչները , որոնց մեջ նաև մեծ թիվ են կազմում Հույները:
Միջոցառման անկազմակերպվածությունը երևաց դեռ Երևանում , չեք պատկերացնի ինչքան նեռվ ենք քայքայել: Պարզչէր , որ ավտոբուսն ա Գնում Ախթալա, որը Դիլիջան: Նստեցինք, մեկ էլ ասում են` Բա ստեղ պիտի խորոված անողներն ու լրագրողները նստեն , ասեցինք ` Բարև Ձեզ , իջնող չկա: Ճանապարհը մեկը Ես համարյա ամբողջությամբ քնած եմ անցկացրել:
Ախթալաի խաչմերուկի վրա մեզ սպասում էր հերթական անակնկալը: Կամուրջը որը անցնում է գետի վրայով և որով մենք պետէ ք անցնենք գետի մյուս ափը դու մի ասա Վերանորոգման մեջ ա գտնվում ու այդ եքա զռլամի "Ֆիրմա" ավտոբուսները չեմ կարում անցնեն: Ու էտ 5 ավտոբուս մարդիկ (նաև երեխաներ, մեծահասակներ) պիտի ոտ-ոտ 5 կիլոմետր Գայլեն մինչև եկեղեցին: ահա Բա ոնց , հենց հիմա: Ախր չեմ հասկանում կազմակերխիչ Ղեկավարները չգիտեի՞ն նման խնդրի մասին: Խիստ կասկածում եմ: Ու տենց ոտ-ոտ անցանք կամուրջը: Հույսներս կտրելով մարդկանց կեսը գնաց ոտոք , մյուս կեսը չգիտես որտեղից գտավ անմիջապես հայտնված "տեղական" Վրացական համարներով Նորընծա Տաքսիներ ու "հարմար գներով" անցավ ևս 4 կիլոմետր , մինչև հերթական կուտակումները: Մյուս մեկ Կիլոմետրը , եթե ոչ ավելին ացանք ահավոր արևի տակ: Դե պատկերացրեք հասնելով Եկեղեցի ինչ վիչակում էինք , այդքանից հետո գնա Պարի ու երգի:
Համ էլ այնքան մարդ կար , որ ասեղ չէ , սկի փոշուն ընկնելու տեղ չկար: Ու հիմա , որտե՞ղ պիտի փոխվենք , որ պարենք , ե՞րբ պիտի պարենք: Ոչ ծրագիր կա ոչ էլ: Շոգ , անտանելի եղանակ , էլ չասեմ , որ կամարի մոտի մուտքը Եկեղեցի վերածվել էր եսիմինչի , քրչի բազառ 2 էր լրիվ եթե ոչ ավելի բեթար:
Մի խոսքով գթանք մի տեղ ուր մի քիչ հով էր ու մնացինք տեղ: Անցավ տենց մի 20 րոպե իր ելույթները վերջացրեց "Սասուն" պարային համույթը: Ու ինչ տենանք` արդեն եկել են , որ բեմը հավաեն: Կհավաքեն բա չեն հավաքի , ստեղ Դուրս եկավ մեր ղեկավար Տիկին Ագապին ու ասաց  "Հլա մի րոպե , բա մեր երգն ու պարը":
Այ սենց էլ տեղավորվեցինք
Ու թնդաց ամբողջ Ախթալան Հունական հնչյունների ներքո: Իսկ պարեցինք մենք մեր կյանքում առաջին անգամ սովորական առօրյա հագուստներով: Որից հետո Ուկրայինական ու Հրեական համայնքների ելույթների ընթացքում կողկից Բեմ եին հավաքում , մարդիկ ցրվում եին , խորովածն էլ նունյնիսկ պարողներին մարդա մի կտոր չհասավ: Ահա և մեր հայկական հյուրասիրությունը: Իսկ դեպի ավտոբուսներ ետ դարձը նույն տեսակ դաժան էր ինչպես բարձրանալը: Մի Խոսքով Խորին հիասթափություն ենք ապրել այս Համերգի կազմակերպիչներից ու առհասարակ մջոցառումից:
Ստեղից Մինչև Եկեղեցի 5 կիլոմետր ոտքով
Այ սենց բաներ...սա էլ Ձեզ Ախթալայի խորովածի իրական պատմությունը:

Friday, September 3, 2010

Ի՞նչ Գործ ունի ՀՀ Զինանշանի վրա Սմայլիկը:

Ըստ ՀՀ Զինանշանի մասին օրենքի .
Հայաստանի Հանրապետության զինանշանն է` կենտրոնում` վահանի վրա պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի` վերևից ձախ` Բագրատունիների, վերևից աջ` Արշակունիների, ներքևից ձախ` Արտաշիսյանների, ներքևից աջ` Ռուբինյանների զինանշանները: Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն:
Ամենինչ Ճիշտ ա չէ՞:
Ես էլ եմ էտ ասում: Իսմ ինչ-որ մեկդ տեսել եք մոտիկից Ինտերնետում տեղակայված ՀՀ Զինանշանները: Վստահ եմ , որ Ձեզանից քչերն են ուշադրություն դարձրել: Այ ինձ շատ հետաքրքիր ա Ես եմ վատ տեսնում թե ներքևի աջ անկյունում գտնվող Ռուբինյանների Զինանշան Առյուծը , որի գլխին պետք է թագ լինի ինչվոր շատ ուրախ ա իրան զգում ու լայն բացված ժպիտով նայում ա մեզ: Կարողա՞ Հին Հայաստանում հենց Ռուբինյաններն են ստեղծել Սմայլիկները: Հմմմմ , չեմ կարծում , բա թագը ու՞ր ա: Չկա , ինչ-որ գծիկ ա: Ու դու մի ասա տենց ամենուրեք , ամբողջ համացանցում , մի նկար չգտա , որի վրա հստակ կլինի պատկերված Առյուծը: Գնացի խոշորացույցով ուսումնասիրեցի Անձնագիրս , մի կերպ տեսա թագը: Արա բայց էտ սմայլիկը՞: Զա շտո՞: Եթե Նույնիսկ դա է պատկերված մեր զինանշանին: Մեկ ա խայտառակություն ա: Ինչ-որ մեկը չէր կարում ասեր եկեք այս երջանիկ առյուծ-պալաչին նորմալ Առյուծի գլուխ նկարենք: Բա չէ սենց:
Երբ Ինձ առաջին անգամ այս տխմարության մասին ասեց ընկերներիցս մեկը` Հրաչը , ասեցի , հա լավ հո չես գժվել: Բայց արի ու տես որ չէ:

Ահա եկեք Տեսնենք ՀՀ առաջին հանրապետության Զինանշանը.
Ինչ-որ մեկը Սմայլիկ տեսնու՞մ ա:
Կարծում եմ Չեք տեսնում:
Իսկ հիմա ի՞նչ ա պատկերված Մեր Զինանշանին:
Ո՞վ ա Ինքը և որտեղից ա հայտնվել:
Լավ Ո՞վ կարա բացատրի իմաստը: Որ չկրկնորինակե՞ն: Կարծում եմ ստոր արարք կլիներ պղծել զինանշանը մենակ նրա համար որ չկրկնորինակեն: Իմ կարծիքով սա մեր թշնամիների ձեռքի գործն է:
Եթե ցանկանում եք Համոզվել կարող եք համացանցում փնտրել ՀՀ Զինանշան կամ նման այլ բառեր: Աևդյունքը նույնն է , նույնիսկ Պետական կայքերում:
Եթե Ձեզ Անհրաժեշտ ք ՀՀ Զինանշանի Իսկական տարբերակը անցեք այս հղմամբ ` Իրական ՀՀ ԶԻՆԱՆՇԱՆ

ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՄԻԱՅՆ ՃԻՇՏ ՀՀ ԶԻՆԱՆՇԱՆ

Tuesday, June 22, 2010

Chip+n+Dale=Chippendale

Ես վաղուց համոզվել եմ , որ ամեն մի հանճարեղ բան վաղուց արդեն հայտնաբերված է , իսկ ավելի հաջողակ բան հայտնաբերելու կամ անելու համար ուղղակի պետք վերցնես հավեսով մոռացված հինը և նորովի , մի քիչ փոփոխված ներկայացնես այն:
Վերջերս մի գիրք եմ կարդում` "Бертольт Брехт - Трехгрошовый Роман": Գրքի գործողություններ տեղի
են ունենում 1800-ականներրում:
131-րդ էջի կեսերին հանդիպում եմ այս նախադասության`
"Бири присел, груда сырого мяса, на краешек хрупкого
стула чиппендейл ..."
Ասում եմ , հմմմմ , ես ինչ ծանոթ ա , Նայում եմ ներքևում
բացատրությանը` "Чиппендейл - стиль мебели (комбинация
мотивов рококо , готического и китайского искусства),
названный так по имени английского мебельного
мастера Томаса Чиппендейла (г. ж. 1719-1779) и
получивший большое распространение в 18-19 веках."
Այս ստեղ Ստոպ: Չիպպենդեյլ արտահայտությունը
Ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում: Լաաավ մտածեք: Մտածեցի՞ք:
Այո Դուք Իրավացի եք , խոսքը հենց նրանց`
համաշխարհային մուլտ հերոսների , մեր մանկության Հերոսներ`
Չիպ և Դեյլ Ռենջերների մասին է:


Chip n Dale ?! Ահա Թե ինչ ստացվեց երբ անգլիացու ազգանունը
բաժանեցինք 2 մասի...մի՞ թե նա կարող էր ենթադրել
նման բանի մասին: Չեմ կարծում:
Ամեն Դեպքում Հետաքրքիր ստացվեց:
Եվս մեկ անգամ ապացուցվեց , որ
«Յուրաքանչյուն նորը` լավ մոռացված հինն է»: