Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Showing posts with label ՈւԽ. Show all posts
Showing posts with label ՈւԽ. Show all posts

Wednesday, December 29, 2010

2010 Review by Robbie Raul

Ահա այսպես` կարելի է ասել ինչպես վերջին մի տարին , փորձեմ վերլուծել և գնահատել անցած` Վագռի տարին այս տարվա 160-րդ գրառման ընթացքում: Այս տարի կատարվեց 160 գրառում , անցյալ տարվա 76-ի համեմատ: Էջերի դիտումների քանակն անցավ 30000-ը , այցելուների թիվը տարբեր երկրներից հասավ 107 երկիր ցուցանիշին: Բնականաբար Այցելությունների գերակշիռ մասը Հայաստանից են (70,5 %): Ամենակարդացված գրառումների ցուցակը շարունակում է գլխավորել Զինանշանի մասին առաջին գրառումը , երկրորդը Ճիշտ Զինանշաններով բավական զիճում է առաջինին: Երկրորդ տեղում է Երևանյան Փողոցների "Զեբրաների" մասին գրառումը , որքան էլ զարմանալի , որ չլինի: Երրորդը` տարվա ամենասպասված ֆիլմերից մեկի մասին պատմող գրառումն է Մթնշաղ - Խավարում: Համարյա թե նույն արդյունքներն ունեն Պուշկինի դպրոցի մասին , Ֆուտբոլը Հանուն Կյանքի և Վլադիմիր Արզաումանյանի փայլուն հաղթանակի մասին գրառումները:
Գրառումները շատ էին և բազմազան: Երբեմն այն գրառումները , որոնք արժանի էին մեծ արձագանքի չեին ստանում այդ արձագանքը և հակառակը , նրանք որոնք շարքային իրադարձությունների մասին էին ունենում էին անասելի արձագանք: Դա մեր իրականությունն է , որը չի փոխվի միչև չփոխվի մեր մտածելակերպը:
Տարին բազմազան էր ու հետաքրքիր , փորձում էի անդրադառնալ այն ամենին ինչ կատարվում էր իմ կյանքում , այն բոլոր իրադարձություններին , որոնք անձնական , ընկերական , տեղական և համաշխարհային մաստաբով նշանակալի էին և հետաքրքիր:
Տարին սկսվեց Հունվար ամսից , ձմեռ և ձյուն ի տարբերություն այս ձմռան , հիանալի ձմեռային հանգիստ ծաղկաձորում ի շնորհիվ ՀՊՃՀ ՈւԽ ջանքերի: 3 Հիասքանչ օր (Հուսամ այս տարի էլ բախտ կվիճակվի մասնակցել այդ ամենին , վստահ եմ` Ծաղկաձորը Կարոտել է Մեզ): Հունվարի մյուս երկու կարևորագույն իրադարձություններից էին Բլոգիս մեկամյակը և Գուտիի ֆուտբոլային հրաշքը:
Փետրվարը համեմատաբար հանգիստ անցավ: Նշանավորվեց առաջին հայկական Ռոք ամսագրի լույս ընծայմամբ` Rockstar !
Մարտ.Մարտի 6-ին նշեցինք Ռեալի 108-ամյակը: Ճիշտ աշխատանքը տալիս է իր արդյունքները. մեկ շաբաթ Վրաստանում "Save Nature - Save Yourself"-ի շրջանակներում: Նոր Ընկերներ , նոր ծանոթություններ տարբեր երկրների երիտասարդների հետ:
Ապրիլը կարծես անձնական վայրիվերումների ամիս էր:
Մայիսն արմատապես տարբերվեց ապրիլից: Երկրորդ անգամ Բեմադրվեց «Խավարի Լուսավոր Կողմը» ներկայացումը: Բարսան դարձավ Իսպանիայի հերթական առաջնության չեմպիոնը , Եվա Ռիվասը ցավոք չհաղթեց Եվրատեսիլում , իսկ ես դարձա 19 տարեկան:
Հունիսը մեկնարկեց Բարքեմփյան Բարձր տրամադրությամբ , մի քանի օր հիանալի ու անկրկնելի` նորություններով ու հետաքրքիր ինֆորմացիայով լի: Ֆուտբոլով վուվուզելաների անտանելի ձայնի ուղեկցությամբ: Եվ վերջապես Հունիսի 1-ին փակվեց Մաշտոցի Յամը: Իսկ Ռեալը Գլխավորեց Մուրինյոն:
Հուլիսին բոլորս զբաղված էինք Ֆուտբոլով հանուն Կյանքի: Որքանով ստացվե՞ց , Ստացվեց !! Այնուհետև վաստակած հանգիստ Մեղրաձորում հիանալի ընկերական շրջապատում:
Օգոստոս. Այս օգոստսը չի մոռանա ոչ մի Մադրիդիստ , ոչ մեկ ով երկրպագուն է Ռաուլի տաղանդի: Արքան հեռացավ Մադրիդից , Հեռացավ գրավելու նոր բարձունքներ Շալկեյում: Հեռացավ Գուտին... Առաջին անգամ այցելեցի Արցախ , Բարքեմփ Արցախն էր սպասում մեզ: Ակրկնելի տպավորություններ , հիանալի մարդիկ , լավ ընկերներ և  նույն քան լավ տրամադրություն: 
Բազե 2010 Երիտասարդական Հավաք , մեկ շաբաթ ծաղկաձորում ՀՊՃՀ ջոկատի և Կարմիր ճակատի հաղթանակները: Չեմ մոռանա Մեր ջոկատի` Կոգարով , Մամիջանյան , Ղարախանյան , Մարկոսյան թիմի հաղթանակը ամբողջ Բազեի Բրեյն-Րինգի մրցությունում: Ելույթս Արմինեի հետ Բազե-Պարում , Մեր Ճակատի Չկայացած Հաղթանակը Բազե-Նորաձևությունում և ամբողջ Բազեում և կորուստը...
Սեպտեմբեր. Ուսումնական տարվա սկիզբ: Կարծում եմ հենց սեպտմեբերը դարձավ մեր ֆուտբոլային հավաքականի հաջողությունների սկզբնակետը , չհաշվենք տհաճ ոչոքին Սկոպյեում: Սեպտեմբերյան մտքերը ամենախառն էին , ամենահին ու ամենաաներևակայելի ինչպես «Երգը անձրևի , Աղջկա և ... մասին»:
Նոյեմբեր.Նոյեմբերի գլխավոր իրադարձությունը  Կարծում եմ այն էր , որ Վլադիմիր Արզումանյանը հաղթեց մանկական Եվրատեսիլում: Մենք Հաղթեցինք Երևանյան հերթական Էլ Կլասիկոյում: ՀՊՃՀ "ԵՐՊԻ" թիմը անցավ ՈւՀԱ Եզրափակիչ: Երևանում բոլորիս Իր երաժշտությամբ հիացրեց Գորան Բրեգովիչը:
Դեկտեմբեր. Ձմեռը սկսվեց , սկսվեց Armnet կոնֆերանսով և շարունակվեց LigaFanClubs-ով , ավարտվեց Քննություններով ու շատ լավ , քանի որ հերթական անգամ Փայլեց Լեգենդի աստղը` Մադրիդի Լեգենդի Աստղը:

Իրադարձություններ Բլոգից Դուրս.
2010-ի իրադարձությունները բազմազան էին , Նախ կցանկանամ նշել Realmadrid.am-ի մասին.
Այս տարին Վերածննդի տարի էի մեր կայքի համար: Մենք ամբողջապես կագնեցինք կայացման ճանապարհին , կարծես զուգահեռ Թիմի հաջողություններին: Հասանք բազում հիանալի արդյունքների թե Համացանցում թե ֆուտբոլային խաղադաշտում: Կայքի այցելուների թիվը գերազանցում է օրեկան 5000-6000-ը , դիտումների թիվը օրեկան մոտ 40000 , կարծում եմ մյուս տարի մեր ցուցանիշները Մյուս տարի էլ ավելի տպավորիչ կլինեն , և մենք մշատպես կունենանք մեր տեղը Հայաստանյան Լավագույն կայքերի 10-նյակում (Այժմ մշտապես գտնվում ենք քսանյակում , ժամանակ առ ժամանակա հայտվում ենք լավագույն 10-ի շարքերում): Կայքը հազարավոր մարդկանց համար դարձավ ինֆորմացիա ստանալու առաջին հավաստտի ուղին , միջոցը և վստահված ընկերը:
Ընկերներիցս շատերը վերադարձան Բանակից և դեռ վերադառնում են, Ռուբոին մնացել ա 147 օր: Եվ ոչ միայն նրան...
Շնորհակալություն այն բոլոր Մարդկանց , ովքեր կողքիս եղան այս ամբողջ ժամանակ: Ովքեր դիմացան, ովքեր նեռվայնացան բայց իրենց մեջ ուժ գտան , ովքեր հիասթափեցրին ու հեռացան:
Տարին այնքան հագեցած էր , որ նույնիսկ չեմ կարողանում հիշել այն ամենն ինչ տեղի է ունեցել  այն բոլոր իրադարձությունները որոնք տեղի են ունեցել: Գլխավորեցի ՀՊՃՀ ՈւԽ Կրեատիվ հանձնաժողովը: Ուսանողական տարիների առաջին փուլի վերջնագծին հասա: Փորձում եմ իրագործել Երազաքներս: Բաղձալի ցանկություններից 2-ն իրագործված են: Մադրիդից Երևան հասավ "El Triunfo"-ն` Ռաուլի մասին գիրքը: Վերջապես ունեցա այդքան սպասված Notebook-ը , որով այժմ գրում եմ այս գրառումը: Արդեն կան Նոր նպատակներ: Կա հաճելի աշխատանք , անձնական կյանքն էլ կարծես դասավորվում է:
Վստահ եմ , որ 2011-ը էլ ավելի մեծ հաջողությունների և Ձեռքբերումների տարի է լինելու: Հետևել այդ իրադարձություններին կկարողանաք ինչպես միշտ նույն վայրում. այստեղ` Lifetime Blog-ում:
Նկարները և հետքրքիր դրվագները ամիջապես  կկարողանաք տեսնել tumblr-ում` http://robbieraul.tumblr.com :
Իսկ նրանց համար ովքեր ուզում անմիջապես տեղեկանալ և քննարկել , կարող են հետևել գրառումներիս twitter-ում` @Robbie_Raul:

facebook-ում կարող եք հետևել բլոգին ահա այստեղ:
եթե կլինեն հարձեր կամ առաջարկություններ կարող եք գրել RobbieRaul@gmail.com Հասցեով:

Շնորհավոր Գալիք 2011-ը , Ամբողջովին Ձեր Robbie Raul Markosyan !!

Wednesday, November 17, 2010

Շնորհավոր Տոնդ ՈւՍԱՆՈՂ

Շնորհավոր Տոնդ Ուսանող , Շնորհավոր Հայ Ուսանող` բազմաթիվ պռոբլեմների և խնդիրների արջև կանգնած Ուսանող: Դասի չնստող ու բացակա հաշվող Ուսաոնղ: Ամբողջ օրը գիրք կարդացող Ուսանող: Փողով գծագիր գծող նախկին ուսանող: Ես վերջինը ավեի շատ կատակ էր:
Երևի թե ամենավերջինն եմ շնորհավորհավորում մեր` Ուսանողությանն այս տոնը: Բայց Իմ Շնորհավորանքի ուշացումն ունի իր հարգելի պատճառը: Ամբողջ այս օրը ես և իմ ընկերները մասնակցել ենք ուսանողական միջոցառումների , և ինչու չէ , նույնիսկ կազմակերպել և հոգացել ուսանողների այս օրն ինչպես իսկակակն տոն  անցկացնելու խնդիրները:
Շնորհավորելով կուզենաի ավելացնել , որ Հայ ուսանողն առանց պռոբլեմների չի կարող , քանի որ մեզ ընդհանուր պռոբլեմներն ավելի միասնական և ուժեղ են դարձնում: Իհարկե ավելի լավ կլիներ , եթե մենք բոլորս ավելի քիչ խնդիրներ ունենաինք և մեր թանկարժեք ժամանակն ուղղեինք դեպի ուսումն ու գիտելիքը: Բայց դա դեռ միայն երազանք է...
Օրվա առաջին հատվածում Պոլիտեխնիկում հյուրընկալեցինք ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին և Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Հանիպումն անցավ փոխադարձ ջերմ մթնոլորտում: Տոնական Տրամադրությամբ:
Միջնամասում ունեցանք միջոցառում ՀՊՃՀ Բակում:
Իսկ արդեն երեկոյան մասնակցեցինք Ուսանողության Միջազգային տոնին նվիրված համերգին...
Ահա այսպիսի Տոն Օր էր Նոյեմբերի 17-ը:

Monday, November 8, 2010

"ԵրՊԻ"-ն Եզրափակչուուուում էէէէէ:

Այոոոո Մենք Արեցինք Դաաաաա:
ՀՊՃՀ Ուրախների և Հնարամիտների Ակումբի "ԵրՊԻ" Թիմն Այսօր ՈւՀԱ Ուսանողական Լիգայի 2րդ Խաղում Կրկին Փայլուն Խաղ Ցուցադրելով նվաճեց Եզրափակչի ուղեգիիիիիիիր: Մեր ձայները խզվեցին , Մերոնք էլ խզարեցին: Մառազմատիկ Հումորի ասպետները ևս մեկ անգամ ցույց տվեցին իրենց բարձր կարգը և թե ինչքան արդիական , լավ ու համով հումոր կարող են անել: 
ԵրՊԻ
Հալալա Տղերք` Գև , Գև , Նարեկ , Գարիկ , Պրո , Ժոռ և իհարկե թիմի ավագ Էդո: Շնորհակալություն լավ հուրմորների համար: Հալալա Ձեզ: Վստահ եմ , որ , որից առաջ ստորակետ են դնում , և Եզրափակչում արժանի խաղ ցույց կտաք և կպայքարեք առաջին տեղի համար: Շնորհավորում եմ նաև մնացած 3 թիմերին ովքեր անցան Եզրափակիչ: Հավասար միավորներով 4րդ տեղը կիսելով անցան Պյեր Դե Կուբերտեն և Ложная Тревога Թիմերը: 3րդը AEMMED-ն էր: Իսկ Առաջինը СельХоз-ն էր: Մենք համապատասխանաբար 2րդ տեղում էինք:
Ռիտայի Պաստառը: ԵրՊԻ , Սպունգ Բոբ Ֆորեվր

Ես , Ալատուզյանը և Արջուկը
Գարո
 
Կհանդիպենք Եզրափակչում:

Wednesday, October 6, 2010

Tic Tac Armenia Քվեարկությունը Սկսված է:

Մի քանի օր առաջ Շառլ Անձնավուրի հրապարակում շատ հետաքրքիր առաջարկ ստացա մասնակցելու «Tic Tac»-ի ակցիային: Հարկավոր էր ինչ-որ հետաքրքիր դիրքով նկարվել: Դե քանի որ մեջներիցս ամենախելառը ու ֆոտոի հետ սեր ունեցողը ես եի: Միաձայն որոշվեց , որ պիտի գնամ մասնակցեմ: Ել էլ գնացի:
արդյունքում ստացվեց ահա այս նկարը.
Robbie Raul for Tic Tac
Այնուհետև իմացանք , որ Այդ նույն նկարները մասնկացելու են մրցույթի facebook-ում: Եվ ահա Հերթը մրցույթինն է:
Քվեարկության կանոններն են. Դուր եկածդ նկարը պետք է «Like» անես կամ հայերեն ասած «Հավանես»: 
Եվ ահա Իմ նկարը , որը կարող եք հավանել անցնելով ահա Այս Հղմամբ:
Իսկ եթե «Like» անել չի ստացվում , ապա սկզբից միացեք («Join» եղեք ) խմբին նոր միայն քվեարկեք նկարիս համար:
Բացի Ինձանից նկարվեցին նաև Մեր ՀՊՃՀ-ի Ուրախների և Հնարամիտների Ակումբից (КВН) Գևը և Պարույրը: Որոնց նկար նույնպես շատ կայֆն ա ստացվել:



Gev & Pro for Tic Tac
Իրենց նկարի համար կարող եք քվեարկել անցնելով Այս Հղմամաբ:
Քվեարկությունը տևում է մինչև Հոկտեմբերի 11-ը Երևանյան ժամանակով 23:59:
Նախապես Շնորհակալություն Աջակցության համար Հարգելի Ընթերցողներ:

Sunday, September 19, 2010

Ուսանողական: IT meetings: Լուրեր` այն էլ խառը:

Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել խմբեցիներիս (Աշխեն , Անուշ , Սաթ , Ռիփո) աշխարհի ամենանիմաստ կատակի համար , որի համար ես իրենց դժողք եմ խոստացել , ու թող սպասեն այդ պատասխանին ամեն րոպե ու վայրկյան: 

Իսկ հիմա այն ամենի մաին ինչը տեղի է ունենում այս օրերի ընթացքում:

Ամսի 17-ին տեղի ունեցավ "IT Club meeting"-ի 2-րդ , սենց ասած, Սեզոնի բացումը: Հավաքվեցինք , խոսեցինք ինչ-որ բաների մասին , ինչպես միշտ խոսվեց նաև ոլորտում առկա խդիրներից: Գլխավոր խնդիրմերից մեկ ըստ ներկաների` ուսանողների հետաքրքրվածության մակարդակն է նմանատիպ պրայոեկտներում: այն որ նրանք ինչ-ինչ հանգամանքների պատճառով չեն ցուցաբերում նախաձեռնություն և չեն մասնակցում:  Եվ իհարկե "Start-up" պրոյեկտների և նրանց հետ կապված խնիրների մասին: Ներկայացվեց նորսատեղծ "PASF"-ը (PanArmenian Start-up Foundation): 

Իսկ արդեն ամսի 18-ին հավաքվել եինք "Armenix" առաջին հայկական միկրոբլոգային համակրգի յուզերներով: Քննարկում էինք թե ինչ հնարավոր զարգացումներ կարելի է տալ մեր սիրելի համակարգին: Իդեպ ինձ Արմենիքսում կարող եք հետևել սեղմելով այստեղ:
Արմենիքսցիներով
Մի քիչ էլ պատմեմ նորաթուխ ուսանողության հետ այս առաջին 15 օրերի ընթացքում ունեցած շվումների մասին: Տպավորություններս շատ լավն են: Դե չմոռանանք , որ իրենց դեռ ժամանակ է պետք ընտելանալու համար: Սակայն կարող եմ փաստել , որ Մեր` ՈւսԽորհրդի շատ օպերատիվ և Գերազանց գործողությունների արդյունքում առաջին կուրսեցիները պատշաճ կերպով արդեն իսկ նեգրավվել են ԲՈւՀ-ի Ուսանողական ակտիվ կյանքին: Այսօր օրինակ հանդիպումը Կիբեռնետիկայի ՈւԽ-ի նոր անդամների և անցյալ տարվա ակտիվիստների հետ շատ հետքրքիրն էր: Բազմաթիվ հետաքրքիր մտքեր ու առաջակներ հնչեցին: 
Երեկ անցկացրեցինք Արմռոբոտիքսի "Ական Փնտրող Ռոբոտներ"-ի ցուցադրությունը ՀՊՃՀ բակում: Ուսանողների հետաքրքրությունը բավական մեծ էր այս ոլորտի նկատմամբ: Ինչև շատ ողջունելի է:
Ամսի 22-ին Ուրախների և Հնարամիտների Ակումբի (КВН) Մեր Համալսարանի ԵրՊԻ թիմի հայտարարված քասթինգն է լինելու , որին կարող են մասնակցել բոլոր ՀՊՃՀ ուսանողները:  
Առջևում դեռ "ՔՀ և Ի" ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպումն է: Եվ իհարկե ՈւԽ-ի  Աշխատակազմի , որը ամբողջ կառույցի սիրտն ու ոգին է հադիսանում:

Sunday, July 25, 2010

ՀՊՃՀ ՈւսԽորհուրդը Մեկնում է Մեղրաձոր (Արձակուրդ)

Hello Bloggers :)
In this morning , I'll leave My Yerevan and after  hour of road I'll be in Meghradzor (it's Near by Hankavan):
Ես Գնում եմ Արձակուրդ , սակայն ինչպիսի՞: Արձակուրդ էլ չի լինի կարծում եմ դա: Մենք ՈւսԽորհորդով Գնում ենք Մեղրաձոր:
Կգամ Մեղրաձորից , լիքը տպավորություններով , ու կսկսեմ ձեզ հետաքրիր բաներ պատմել: Իսկ Մինչ այդ , որ գամ կեզրափակեմ Հուլիս ամիսը , կտեսնեմ թե ինչեր ա կատարվել իմ բացակայության ընթացքում: Քանի որ այնտեղ Ինտերնետի հույս էլ չունեմ , լավագույն դեպքում հեռախոսով: Հուսամ կկարողանամ կապ պաշտպանել մարդկության հետ Եթե ինչ , ապա կարող եք Ինձ հետ կապ հաստատել կամ Ֆեյսբուքի կամ էլ վերջին տարբերակ , զանգահարելով Վիվաիս համարին , որը կարող եք գտնել նույն Ֆեյսբուում: Հուսամ Դուք նույնպես լավ կանցկացնեք այդ մեկ շաբաթը: Ես կվերդառնամ Օգոստոսի 1-ին:
Իսկ Մինչ այդ , մի քանի նորությունների մասին.