Բարև բարքեմփախառը հասարակություն , ինչ կա՞: Ինչ կա Բարքեմփում ա երևի: Այս տարին մեկնարկեց շատ բուռն ինչպես բուռն անցավ նախաբարքեմփյան գիշերը , համարյա բոլորը քնած էին մնացել: Բայց դե հասցրեցին , մասնակիցների քանակը բավական շատ է: Պրեզենտացիա նորկայացնողներինը ոչ այնքնա , ինչպես միշտ էլի , այս անգամ աշխատեցի լսել նրանց , ովքեր առաջին անգամ են ներկայացնում ինչ-որ մի բան: Հետքրքիր էր:
Բայց ամենաշատը նեռվայնացնում էր ինտերնետի բացակայությունը մեկ էլ երբեմն թույլատրելիի սահմանը հատող ներկաները որոնք շատ հաճախ պրեզենտացիա անողից էլ բարձր էին խոսում:
Ամեն դեպքում , առաջին օրն արդեն պատմություն է , այսօր արդեն բարքեմփյան երկրորդ օրվա շրջանակներում կներկայացնեմ երկու պրեզենտացիա , երկուսն էլ չպլանավորված , երկուսն էլ շատ հետաքրքիր և ինչ-որ մի տեղ սուբյեկտիվ…
Նախ առավոտյան կխոսենք այն բանից թե ինչպես ստեղծվեց հայաստանյան առաջին ՖԱՆ կայքն ու ակումբը թե ինչ դժվարություններ ունեցանք և ինչ դժվարություններ ունենք հիմա , թե ինչ նվաճումներ ենք ունեցել այս տարիների ընթացքում:
Երկրորդ չպլանավորված պրեզենտացիան կլինի հենց Իմ Բլոգի` «Lifetime Blog»-ի մասին , պատճառը կիմանք մի քանի օրից , ուղղակի կխոսենք բլոգի նվաճումների , հետաքրքիր և անհետարքիր թեմաների , շոշափված ամենաշատ խնդրիների: Եվ ամենաշատը կարդացված գրաումների մասին:
այսքանը…
13:30 Realmadrid.am 1st Armenian FAN club (FAN site) - How We Made It (E208)
14:30 June 10 , End of The World , Lifetime Blog ! (W214)
No comments:
Post a Comment