Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label Անձրև. Show all posts
Showing posts with label Անձրև. Show all posts

Monday, April 18, 2011

Երևանյան Մեծ Կիրակի

Կիրակին առավել քան Մեծ ստացվեց: Ապրիլի 17-ը անձրևոտ էր , սակայն դա չխանգարեց իրականանալուն այն բոլոր Մեծ և ոչ այնքնան միջոցառումներին որոնք տեղ էին գտել մեր օրացանկի մեջ:
Նախ և առաջ կցանկանայի Շնորհավորել մեր Կիկիին , ում Բլոգը դարձավ 1 տարեկան: Տոնը ստացեվ , ընկերներով հիանալի ժամանակ անցկացրեցինք , ուտելով համեղ Տորթը:

Անձրևային էր եղանակը , սակայն Dreamflash-ը տեսնելու փուչիկներ բաց թողնելու ցանկությունը ահավոր մեծ էր: Այն ինչ տեսանք Հյուսիսայինում ուղղակի ցնցող էր: Մի ամբողջ պոսոտա փուչիկներ ուրախ և ներկված դեմքեր , ֆեյսբուքյան ընկերների մի մեծ բազմություն: Կորել էր կարելի այդքանի մեջ:

Շատ եմ ցավում , որ ուշացումով հասա Մաշտոցի այգի , որտեղ բազմաթիվ երիտասարդներ էին հավաքվել , որոնք չեն կարող հանդուրժել այն ինչ այժմ կատարվում է մեր քաղաքի այգիների և կանաչապատ տարածքների հետ: Մաշտոցի այգին ներկայումս գտնվում է ոչնչացման եզրին գտնվող այգիների թվում: Մի քիչ էլ և կարծես այն վերջնականապես կոչնչանա իսկ այնուհետև այնտեղ միգուցե մի էլիտար շենք կկառուցեն: Սակայն դա այն սցենարը չէ , որով պետք է ընթանա այս պատմությունը: Այգին չպետքէ վերանա , այլ հակառակը պետք է լուծել այգու ներկայիս ամենակարևոր երկու խնդիրները , տեղադրել այնտեղ նստարաններ և աղբամաններ , որոնց նույնիսկ հետքը չի մնացել: Մի Շարք միջոցառումներից հետո , պախկվելով հենց նույն այգու ծառերից մեկի ճյուղերի տակ մենք բոլորովս կիթառի հնչյունների  ուղեկցությամբ երգում էինք սիրված երգեր: Կայֆ էր: Տաք թեյն էլ տրամադրություն էր ստեղծում: Շնորհակալություն Բոլորին:


Այնուհետև` Արմենիքս առաջին հայկական միկրոբլոգային համակարգի ստեղծման մեկամյակն էինք նշում: Ամենաակտիվ և ամենաընկերսերները հավաքվել էին friends-ում և տոնում էինք Armenix-ի ծնունդը , որը մեզանից շատերի ծանոթության պատճառը հանդիսացավ:


Արդեն հոգնած էի երբ ժամանակն էր վերադռնալ տուն , քայլում էի հյուսիսայինով , մտածելով որ հեսա հեռախոսիս  մարտկոցի վերջին խազն էլ կանհետանա և առանց ականաջակալների կմնամ , սակայն ոչ այս անգամ...
Եվ ի վերջո ուզում եմ Շնորհավորել բոլորիդ Ծաղկազարդի կապակցությամբ !!

Thursday, October 14, 2010

Հյուսիսային Անձրևները Շատրվաններն ու Լճերը (Lifetime Blog 200)

Այսօր երեկոյան Երևանում հորդառատ անձրև էր տեղում: Տենց կիսաթրջված ես և Դավիթը Գալստյան քայլում էինք դեպի Օպերայի կանգառ , որպեսզի ուղևորվենք տներով: Մեր ճանապարհն անցնում էր Հյուսիսային Պողոտայով: Քաղաքն երեկոյան համարյա դատարկ էր , անձրևի պատճառով փողոցներում մարդ չկար , ուր մնաց Հյուսիսային Պողոտայում մարդ լիներ էլ չեմ ասում բնակիչների մասին: Բարձրանում էինք Աբովյանի ներքևի հատվածից , և այն առաջին կլոր հատվածը ստիպված եղանք շրջանցել , մի քանի սանտիմետր խորությամբ ձևավորված լճակի պատճառով , առանց այդ էլ լավ թրջված էինք: Անցանք-անցանք մեկ էլ մեզ հոպ: Ի՞նչ ենք տեսնում: Իր Ողջ Հմայքով Մեր առաջ բացվում է Հյուսիսայի Պողոտայի Շատրվանը , որն ամբողջ ամառ չաշխատեց ու մեկ էլ այս աշնանային անձրևոտ օրը որոշեց միանալ և հիացնել շուրջ բոլորը գտնվող բազմահազար ամբոխին իր գեղեցկությամբ:
Ինձ բացեց , բայց նաև ջղայնացա մի քիչ: Ինչպես Դավոն ասաց երբ մտնում էինք Պողոտա «What the Hell?»: Իսկ արդեն Շատրվանի Մոտ հասնելուն պես Դավոին առաջարկեցի նկարավել Շատրվանի կողքին:
 Ոնց որ Եվրոպայում լինի :Դ 
Ահա հենց այսպես էլ գրվեց Բլոգիս 200-րդ Գրառումը: 
Lifetime Blog «Մենք և Մեր Կյանքը»

Tuesday, September 28, 2010

«Երգ անձրևի , Աղջկա և ... մասին»

Ամբոջ գիշեր անձրևը թակում էր Աղջկա սենյակի պատուհանըՍկզբում զգուշորեն , իսկ հետո ավելի ուժեղ ու համառորենԱնձրևը ցանկանում էր խոսել , բացատրվել ու ի վերջո հաշտվել աղջկա հետ (Նա գիտեր , որ Աղջիկը նեղացել ու չի խոսում իր հետ): Եվ իսկապես դա այդպես էր , Աղջիկը նեղացել ու չէր խոսում անձրևի հետ: Նա գտնում էր , որ անձրևը դավաճանել է իրեն , չէ որ նա անձրևին պատմել , վստահել է իր գաղտնիքները , իսկ նա տուն մտնելուն պես ասել էր մայրիկին: Անձրևին պատմել պետք չէր , նա ինքն անականատեսն էր եղել «Երջանիկ Քառյակի» հանդիպմանը , երբ 4 հոգի իրենց երևակայում եին "Дети Дождя" ու քայլում , երազում եին անձրևի տակ: Հիմա անձրևը փորձում է Աղջկան ասել , որ մայրիկին ոչինչ չի ասել , որ հենց Աղջիկն է մատնել ինքն իրեն , չէ որ տուն վերադառնալիս նա ոչ մի ջրափոս բաց չէր թողնում , մտնում էր մեջը ու չլմփացնում , չէ որ նա գլխից հանել էր կապիշոնը և բնականաբար ոտքից գլուխ պիտի թրջվեր ու մայրիկիը զարմացած ու  զայրացած պիտի հարցներ.
-Այս ի՞նչ վիճակում ես , մինչև ծնկներդ թաց ես
-Ոտքերս չեն կարող թաց լինել , որովհետև ես թռչում էի ,- պատասխանեց Աղջիկը:
Ի՞նչ մեղավոր էր անձրևը , որ հենց ինքը՝ Աղջիկը խոստովանեց , որ ինքը թռչում էր , քանի ու երջանիկ էր , աչքերը հուզմունքից փայլում եին , որովհետև երջանիկ էր , այտերը վառվում եին , էլի նրա համար , որ երջանիկ էր:
Մայրիկին դուր չեին եկել այդ խոսքերը , այդ փայլը և նա խոստացավ կտրել Աղջկա թևերը , որ էլ չթռչի…Բայց չարեց… Չ՞է որ նա էլ մայր է և ամեն-ամեն ինչ լավ հասկանում է և հոգու խորքում ուրախանում էր:
Մայրիկը չկտրեց Աղջկա թևերը… Աղջկա թևերը յոթ օրվա ընթացքում իրենք իրենց կամաց-կամաց փակվեցին , օր օրի փոքրացան ու անհետացան:
Ու հիմա անձրևը կրկին փորձում է Աղջկան հասկացնել , որ իր երջանկությունը թվացյալ էր , որ այդ երեկո , երբ ինքն ուզում էր պարել անձրևի տակ , նա մենակ էր պարելու , ամբողջ ընթացքում նա նա լսելու էր անհեաքրքիր ու կրկնվող անկարևոր բաներ , որ նրան դեպի երթուղային ուղեկցող Տղան ուղղակի պեիտի «մոռանար» մեքենայի դուռը բացել: Ու Աղջիկը հետո պիտի հասկանար , որ Տղան միայն ֆիզիկապես էր իր կողքին , իսկ հոգով նա լրիվ ուրիշ տեղում էր… Ու հետո Աղջիկը պիտի հիշեր Տղայի խոսքերը. «Ես չեմ կարող կանգնել ու ասել , որ ամեն ինչ առաջվա նման չի , որ իմ մեջ շատ բան է փոխվել: Ուղղակի , երբ այդպես լինի դիմացին ինքն իրեն ամեն ինչ կհասկանա»: Երևի հենց այդ պահի մասին էր ասում Տղան և ուզում էր , որ Աղջիկն ամեն ինչ հասկանա: Դե միգուցե գլուխը փորձում էր հասկանալ , բայց ահա սիրտը…Ընդդիմանում էր , ուզում էր թռչել , երգել.
Another day has gone 
I'm still all alone 
How could this be 
You're not here with me
You never said goodbye 
Someone tell me why

Friday, July 16, 2010

Mr. Nobody "Nothing is real, everything is possible…"

Պարոն Ոչ Ոք
Ինճու՞ հենց Պարոն Ոչ ոք: Նա Գոյություն չունի , նա խախտել է բոլոր կյանքի կանոնները , նա ապրում է մի քանի կյաքնով միանգամից , նա մահանում է մի քանի անգամ , մի քանի տարբեր ձևերով: Ինչու՞: Չգիտեմ... Բայց այն պահերը երբ ընտրության առաջ ես կանգնում շատ կակրևոր են:
Օրնակ Դու մտածե՞լ ես ինչքան բան կարա կախված լինի այն բանից թե դու վաղը փողոցը այս վայրում կացնես , կամ մեկ ուրիշ: Իսկ Դա պարզվում է կարևոր է:
Հրշտակները շրջանցում են նրան և Նա , գալով կյանք իմանում է ամեն արդեն այն ամենը ինչ իր հետ կատարվելու է: Կյանքը Ցիկլ ա , Ես դա վաղուց եմ ասել: Ցիկլի Բլոկ Իրա ,և , կամ , ոչ-երով , փոքրիկ ֆունկցիաներով , begin-end-երով:
Երբ Անձրևի մեկ կաթիլը փթոխում է քո կյանը , դու չես էլ կարող ենթադրես , որ այդ անձրևի պատճառը ամիսներ առաջ հենց Քո ինչ-որ գործողություն է եղել:
Երբ Նեմոն դեռ մանուկ հասակում հանդիպում է 3 հարևան աղջիկներին , Լիզին , Ջինին ու Աննաին , նա դեռ չի գիտակցում , որ հենց այդ 3 աղջիկների շուրջ էլ կծավալվեն իր կյանքերը: Անշուշտ Աննաի հետ կապը ամենաուժեղն է: Ինչքան էլ իրենց փորձում են բաժանել նրանք մեկ է գտնում են իրար , նրանց ուղիները խաչվում են , անհասկանլի կերպով բայց խաչվում են: Նրանք զգում են միմյանց , ինչպես ոչմեկ:
Դու երևի չես կարող պատկերացնել , որ անձրևի մեկ կաթիլը կարող է փոխել ամբողջ կյանքդ , չես էլ մտածում թե ինչն է եղել այդ կաթիլի առաջացման պատճառը , իսկ երբ մտածում ես , հասկանում ես , որ
Ու հետաքրքիրն են ա , որ հենց Աննաի ասածով էլ ամենինչ լինում ա:
Չեմ ուզում պատմեմ Ֆիլմը: Շատ բան ունեմ ասելու այս թեմայով: Միայն կնշեմ որ Ջարեդ Լետոն հիանալի է խաղում իր դերը: Հրաշալի...


"В жизни каждого из нас каждый день происходит сотня выборов, и не бывает их хороших или плохих. Просто каждый из выборов создает другую жизнь, другой неповторимый мир. Но каждая жизнь заслуживает того, чтобы ее прожить, каждая тропа — чтобы быть пройденной."


Ու հիշեք
«Ամեն ինչ հնարավոր է , մինչև չեք կատարել ընտրությունը» :