Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Showing posts with label No Stress. Show all posts
Showing posts with label No Stress. Show all posts

Friday, September 24, 2010

Հոգնած Երազանքների Ամբողխային Տրամադրություն

Ու չսկսե՞մ հիմա գրել թե ինչքան եմ հոգնել այս ամենից: Հա լուրջ հոգնել եմ:
Հոնգել եմ միշտ բոլորին հասկանալուց: Հոգնել եմ ամեն ինչ անելուց , բայց իրականում ոչինչ չհասցնելուց: Հոգնել եմ նրանից , որ ոչինչ իմ ուզածով չի: Հոգնել եմ ամենօրյա հոգսերից: Հոգնել եմ , որ կոմպս ժամը մեկ անջատվումա , ու հենց են պահին երբ ես կարևոր գործ եմ անում: Հոգնել եմ նրաննից որ միշտ մի բան փչանումա , կորումա կամ էլի նման մի բան: Հոգնել եմ Ինձ հույս տալուց , որ հա ամեն ինչ լավ ա լինելու: Սաղ թույն ա: Իրականում ոչինչ էլ թույն չի: Ոչ հասցնում եմ նորմալ դաս անեմ , ոչ աշխատանք , ոչ անձնական կյանք ունեմ , ոչ հավես որ եղած գաղափարները իրականացնեմ: Նենց շուտ ա սկսել մոտս էտ ինչ-որ բանի նկատմամբ եռանդը մարել: Մանավանդ , որ շրջապատդ , նենց չի վերաբերվում ոնց դու ես վերաբերվում այդ բանին: Ճիշտ ա` սաղին մեկ ա, խի՞ իրանք պիտի մտածեն: Են ինչ անում եմ մենակ Ինձ ա պետք , իրանց էլ հո պետք չի: Ու ես արդեն հոգնել եմ տենց վերաբերմունք ունեցող մարդկանցից: Ատում եմ ծրագրավորումը ու ամենաշատը նեռվայնանում եմ դրանից: Չնայաց վերջերս ոնց-որ թե ուզումա ինչ-որ բան ստացվի մոտս: Բայց դե: Գժվում եմ ճյուխ տնտեսի դասերի համար , հա ու չխնդաք , բայց հոգնում եմ դասախոսից: Ուղղակի մեռնում եմ էտ մարդու խոսալու ժամանակ: Ախր էտ առարկան ենքան հետաքրքիր ա , բայց դասի ժամանակ ավելի շատ ուզումես քնես քանց թե լսես իրան: Բա Կենսանվտանգությունը՞: Չէէէէ էտ ուրիշ թեմայա: Նեռվայնանում եմ Բիլայնի Բջջային Ինտերնետի բարձր սակագներից:Հոգնել եմ Փլեյերիս նույն երգերից , հա ինչ անենք 490 երգ կա մեջը , մեկա հոգնել եմ: 
Կարոտում եմ , լիքը բաներ կան որ կարոտում եմ: Հետքրքիր ա , բայց երբ մի մարդու հետ խոսում ես ու նենց չի որ երկար ժամանակա չեք խոսացել , բայց դու իրան ահավոր կարոտում ես: Չգիտեմ ինչից ա: Կարոտում եմ , Շառֆս եմ կարոտում շատ: Կարոտում եմ մարդկանց , նենց մարդկանց , որոնց ոնց-որ թե պիտի չկարոտեմ, ու հակառակը` չեմ ուզում նույնիսկ լսել այն մարդկանց մասին որոնց պիտի կարոտեմ կամ պիտի շատ սիրեմ ու համարեմ լավ ընկերներ: Կարոտում եմ մարդու ում վաղուց չեմ տեսել: Տեսնես ոնց ա: Սաղ հեչ է , ամեն ինչ կտայի մենակ թե իմանայի էտ նույն մարդիկ ում տենց կարոտում եմ գոնե մեկ-մեկ հիշու՞մ են Իմ գոյության մասին: Չգիտեմ, դաժե չեմ կարծում: Իրանք գնում են , ավելի հեռու , ու ավելի առաջ: Այ չեմ կարում հեշտ մոռանամ ամեն ինչ ու գնամ առաջ , եղացը թողնելով ետևում: Եթե նույնիսկ թողնում եմ , ապա հիշում եմ միշտ , եթե նույնիսկ մոռանամ: Հոգնել եմ, ընկերներից , որոնք այ տենց իրանց կայֆով եսօր լավ են հետդ , մյուս օրը կարողա չհիշեն էլ: Կամ ասենք դու իրանց համար վիզ դնես ամեն ձև , մի օր էլ կանգնեն ասեն լավ ընկեր չես: Անպայման պիտի աչքները կոխե՞ս , որ լավ տեսնեն ամենինչ: Զզվում եմ որ չեն ջոգում ով ա ընկեր ով չէ: Մեկ մեկ չընկերներին ավելի շատ են բանի տեղ դնում քան ընկերներին:

Մեկ-մեկ քայլում եմ փողոցով ու մտածում թե ոնց կարար ամենինչ լիներ , եթե սենց չլիներ , եթե նենց չլիներ: Նենց հետաքրքիր բաներ են ստացվում վերջում: Չնայաց գիտեմ , որ ամեինչ իմ բնավորության, ավելի շուտ մտածելակերպի արդյունքում կայացրաց կամ չկայացրաց որոշումների ու արարքների հետևանքնա: Բայց գրողը տանի կարողա մենակ ես եմ մտածում: Մարդիկ մի քիչ էլ մի ալարեք Դուք ել մտածեք:

Thursday, June 10, 2010

Have You ever? Զգում եմ որ...

Have You ever?

Չէ !! Ավելի շուտ սենց , իսկ դուք երբևիցե կորցրե՞լ եք Ձեր լավագույն Ընկերոջը: Ավելի շուտ Ընկերուհուն:
Չէ խոսաս ֆիզիկապես կորցնելու մասին չի: Զգում եմ , Զգում եմ ոնց եմ , րոպե առ րոպե հեռանում իրանից: Մոտ 2 շաբաթ կլինի ինչ չենք խոսացել նոռմալ , չգիտեմ իրա հետ ինչ ա կատարվում , չգիտեմ ինչ տրամ ունի, ինչ խնդիրներ , ինչ ա արել այսօր: Կարողա՞ Ես չափից շատ ընկա իմ գործերով ու մոռացա: Իսկ եթե պետքե նույնիսկ անեի դա , չէ որ... Բայց Ես ուրիշ եմ է: Իսկ հիմա ինչ... լոոոլ դաժե մի տեսակ ձեռքս էլ չի գնում հեռախոսը վերցնեմ , ու ուղղակի զանգեմ , տենամ ոնցա , ինչի՞: Չգիտեմ ինչ-որ բան նենց չի զգում եմ: Բայց խի՞ բան չասեց: Խի թաքցերեց ուղղակի խնդրեց ինչ-որ բան ու հեռացավ: Ես ինչպես միշտ արեցի , առանց պատճառը հարցնելու , չէ որ իմ ընկերոջ խնդրանքն էր: Բլոոոոգ Շատ էի ուզում կիսվեի Հետդ: Բայց էլի ինչ-որ բան չի ստացվում , ինչ-որ դատարկություն եմ զգում ներսումս , ախր այն ժամանակ չկար , հա ինչ անեմ իմ ուզածով չէր ոչմի բան: Բայց ընկերոջ ներկայությունը չզգալն ավելի դժվար ա: Չնայած վստահ եմ , որ եթե ինքը կամ ես զանգենք սաղ էլի նույն ձև ա լինելու , ժամերով խոսալու ենք, տեսնենք ինչ-կա չկա , Բայց հա՞ որ: ՀԱ ՀԱ ՀԱ !!!


Ի՞նչ անեմ: Դե համարյա հաստատ գիտեմ , որ չի կարդալու իմ այս գրառումը այդ մարդը: Երևի ինետ չունի , լոոոոլ երևի ինքնա մենակ ու ես չեմ զզվացրել իմ Բլոգով , որովհետեվ չեմ էլ հասցնում խոսեմ մեկ-մեկ , ենքան բան կա խոսալու , որ բլոգիցս էլ համարյա չենք խոսում: համել համարյա միշտ ինքնա բան պատմում: Բաներ կա հիմա , որ չի պատմում , Ես եմ իմանում ուրիշ տեղերից...տենց հանկարծակի...բայց ես գիտեմ , որ ինքը գիտի , որ ես գիտեմ:
Ուզում եմ ասեմ , որ Հետդ եմ, ինչ ուզումա լինի , երբ ուզումա լինի , շատ եմ սիրում քեզ , Իմ Ընկեր: Գիտես , որ մեր մեջ առավել քան սովորական կապ կա: Ու գիտեմ նույիկս եթե սենց քեզ պոդդերժկա անեմ դու էտ զգալու ես: Հուսամ Լավ ես ու ես սաղ իմ մտածմունքներն իզուր են , այնքան լավ ես , որ ժամանակ էլ չունես հիշելու իմ մասին...
Լավ թարգում եմ...վերջ , վերջացրեցինք...

...forever yours Robert


Լավա հիշեցի , մի 2 շաբաթ առաջ էր էլի , եթե ոչ ավել վաղ , սենց քայլում էի փողոցով , մտքիս կարծես սկսեցին ինչ-որ տողեր գալ , սկսեցի Հեռախոսիս մեջ արագ-արագ գրել , որ չմոռանամ , տենց 5 sms-ի չափ գրեցի , Փաստորեն այն գոյություն ունի... ինչքան ժամանակ ա, մոտ տարուց ավել ա ոչինչ չէի գրել , մանր մունր տողեր , որոնք հետո ճղել քցել եմ: Կարելի ա մոտ օրերս այդ sms-ը նայել միհատ , թղթին փոխանցել...

Wednesday, April 28, 2010

Лишь только отблески pассвета


Մտքիս Մի Երգ Եկավ...
И то что было набело откpоется потом
Мой pок-н-pолл - это не цель и даже не сpедство
Hе новое, а заново, один и об одном
Доpога в мой дом, и для любви - это не место

Пpольются все слова как дождь, и там где ты меня не ждёшь
Hочные ветpы пpинесyт тебе пpохладy
Hа наших лицах без ответа, лишь только отблески pассвета
Того, где ты меня не ждёшь

А дальше - это главное, похожий на тебя
В долгом пyти, я заплетy волосы лентой
И не способный на покой я знак подам тебе pyкой,
Пpощаясь с тобой как-бyдто с легендой

Пpольются все слова как дождь, и там где ты меня не ждёшь
Hочные ветpы пpинесyт тебе пpохладy
Hа наших лицах без ответа, лишь только отблески pассвета
Того, где ты меня не ждёшь

И то что было набело откpоется потом
Мой pок-н-pолл - это не цель и даже не сpедство
Hе новое, а заново, один и об одном
Доpога в мой дом, и для любви - это не место...

ՎԵՐՋ


Tuesday, April 27, 2010

30 օր մինչ այդ օրը

Բարև Բլոգոսֆեռա


Այսօր լաաաավ տրամադրություն ունեի, մտածում էի կգամ տուն կնստեմ կսկսեմ լավ-լավ բաներ գրել բլոգումս , բայց տրամս գնաց գրողի ծոցը , գրելու ցանկությունն էլ Չարտեռային չվերթով հետևից...
Ու հիմա չգիտեմ ինչից գրեմ: Ընդհանրապես վերջին օրերը Բավական Պոզիտիվ էին: Երեկ Մազերս կտրեցի , ինչվոր Կայֆեր-Կայծերով ասած Աշի բան ա ստացվել: Ինձ դուր ա գալիս: Ասում են փոփոխությունները միշտ դեպի լավն են տանում:
Մի քանի օր առաջ realmadrid.am-ի բաց գույնի մայկաս պատրաստ եղավ: Դուրս շատ ա գալիս: Բայց դե նաուշնիկ չունեմ դեռ մի 20 օր էս օրին եմ մնալու: Տխուր փաստ ա:

Համաթվիթթերյան ակցիաից հետո , Ցեղասպանության վերաբերյալ , սկսեցի լավ աչքով նայել Քիմիկին: Հլա մի բան էլ շշուկներ կան իրա ու Ռոնալդու-ի ինչ-որ սիրային կապերի մասին: Տեսնենք ինչ կլինի:

IT Meeting-ին չեմ կարողանա մասնակցել , ինչի համար մեծ ափսոսանք եմ ապրում: Զա տո առջևում Իմ կողմից այդքան սպասված Բարքեմփն ա....Վաաաախ ոնց եմ սպասում , թե երբ են սկսվելու այդ օրերը: Նենց եմ ասում ոնց որ նոր ինֆարմացիայի պակաս ունենամ , բայց ասեմլրիվ հակառակնա հիմա մոտս: Մոտ ժամանակներս Վերջին բացահայտումերիս մասին կգրեմ անպայման ,եթե շատ չուշացնեմ:

Ունեմ 2 կուրսային , չունեմ հավես , ունեմ ԻՏ-ի առաջադրանք:
Միակ լավ բանը են ա , որ շաբաթվա վերջ գնում եմ Գյուղ 2 օրով:

Բա չիմացաք կարելիա ասել Մեր Ֆոռումն եմ ջնջխել... չգիտեմ ոնց ստացվեց , բայց լավ չստացվեց:

Հարցազրույցների օր էր այսօր...Հուսամ ամենինչ լավ անցավ , և մոտ օրերս արձագանքներ արդեն կլինեն: Եթե Ոչ ապա Գիտեք , Ես այնքան անելիք եմ միշտ ունենում , որ մի բան կգտնեմ անելու:

Վատ Լուր էլ կա...

Ռաուլը Վերջին խաղում վնասվացք ստացավ , դուրս մնաց 4 շաբաթով , մրցաշրջանն իր համար ավարտված է: Բայց վնասվածք ստանալուց հետո , մինչ փոխարինվելը Խփեց իր կյանքի երևի ամենակարևոր գոլերից մեկը: Լա Ռոմարեդայի արքան , հենց այստեղ է սկսել իր ֆուտբոլային կարիերան: 16 տար առաջ հենց այդ մարզադաշտում սկսվեց ամենիչ , և հնարավոր է այդտեղ էլ ավարտվեց: հետաքրքիրն այն է , որ Ռաուլը այդ մարզադաշտում է հենց խփել իր 100-րդ գոլը Լա Լիգայում 2000թ.-ին:

Անձնականից.
Ինչ ասեմ... կարծես այն ինչ անցյալում է արդեն վաղուց անցյալում է: Իսկ Փողոցում Գարուն է: Դա Քեզ ինչ-որ բան հուշեց? եթե հա ապա ...
Լավ ինչ մի սկսեցի Հանելուկներով խոսել...
Լավ Ասեմ...Չեմ բացառում մոտ ապագայում կարող եմ Փաստել որ Սիրահարված եմ...

Monday, April 19, 2010

Ցուցակագրված Բլոգգերները կամ Հայ Հայ էր ու Ֆսյո

Բարև Բլոգ: Այս Բառերը Խորհրդանշական են:
Այս գրառումս նվիրվում է Մեր Ոստիկանությանը: Նախ և առաջ շնորհավորում եմ նրանց Մասնագիտական տոնի կապակցությամբ , որը Բախտի քմահաճույքով թե չգիտեմ ոնց համընկավ Համասեռամոլների համաշխարհային օրվա հետ: Այդ Օրը Երևանում շքերթ էր , բայց ի ուրախություն մեզ ոչ թե Գեյերի այլ Ոստիկանների: Բայց դա բան չի փոխում:


Բազում Հարցեր են կուտակվել Մոտս Ոստիկանների գործողությունների վերաբերյալ:
Կարծում եմ Ճիշտ ժամանակն է այդ հարցերին անդրադառնալու համար:

Իսկ ձեզ երբևիցե Մոտիկացե՞լ են Պարեկային Ոստիկաններն ու խնդրել անցնել իևրենց հետ , երբ դուք հանգիստ Քայլում եք Հյուսիսային Պողոտայով:
Կարծում եմ Ես երբեկ չեմ հասկանա թե ինչ մոտեցումներով են ընտրում թե ում մոտետնան: Այս անգամ մեզ մոտեցան , կարծում եմ , որ եթե մի քիչ «Ջակս» հանգնված լինեինք չեին էլ նայի մեր վրա , բայց արի ու տես , որ Ես ու Անդոն ենթարկվեցինք խուզարկության: Դատարկեցինք ինչ ունենք չունենք , հազար անգամ պատասխանեցինք թե Քանի Տարեկան ենք և որտեղ ենք Սովորում: Բայց չգիտես խի մեզ խուզարկող Պարեկայիններից մեկը որոշումա կանչել իր կոլեգաներին: Կապ ա տալիս ու 2 րոպե անց դեպքի վայրում հայտնվում է 2 Պարեկային Ոստիկանության Ջիպ: Պատճառը Անդոյի աշխատանքային գործիքն էր , որի համար էտքան մարդու իրար արեցին: Ու վերջում ասեցին որ բան չկա , ուղղակի ստուգումա , ու տենց էլ պատասխան չստացա այն հարցին թե Ինչու գրանցեցին մեր 2-իս բոլոր տվյալները: Իմ Ընթերցեղներից ինչ-որ մեկը կարա ասի թե ինչի՞ են գրանցում:
Ամեն Դեպքում Դա դուրս չեկավ:

Հարց 2:
ԻՄ Համար տենց էլ ՄՈւԹ Մնաց այն հարցը թե կարող են արդյոք Ոստիկանական Մեքենաները Շրջել Քաղաքում առանց Էտ Իրանց Կարմի-կապույտ լուսարձակները միացնելու (Անունը Ուղղակի չեմ կարում հիշեմ) , մանավանդ գիշերը:

Հարց 3:
Իրավունք ունի արդյոք Ոստիկանը Հարվածելու իր ռետինե Մահակով Թափառական Շանը միայն այն պատճառով , որ վերջինս հաչում է: Այն էլ Հանրության առջև:


ՄԻ Խոսկով Մոյա Միլիցիա Մենյա Բերեժոտ...Հուսանք տենց էլ կա , եղել է , ու կլինի...չնայաց Իմ հույսը մենակ Ես եմ , ցանկացած Պարագայում:
P.S.
Շատ Շնորհակալություն Միքոից , ով տեսնելով Մեզ , սպասեց հեռվում տեսնի թե ինչ ա լինում: Միք ջան Մերսի Ախպերս: Բիթի Մարդը Ուրիշ ա էլի:

Wednesday, February 10, 2010

երնեկ-երեկ այսօր-երբեկ

Ասում են էլի ամենինչ չի , որ հավերժ ա տևում: Մի բանի Դու ես վերջ դնում , մի Ուրիշ բան ինքն իրեն է վերջանում , իսկ ինչվոր բաներ էլ պիտի շուտ թե ուշ վերջանան:
Երեկ գիշեր մտածում էի , մտածում , մտածում: Գիշերը ամենալավն ա ստացվում մտածել երբ պարկած ամենինչ իմի ես բերում, այդ ժամանակ կարաս գրես ամենինչ մնումա ճիշտ շարադրես մտքերդ , բայց երբ առավոտյան արդնանում ես քեզ ավելի թեթև ես զգում ու ետ գրելու ցանկությունը այլևս չի լինում:

Նենց կուզենայի Հանդիպել մի մարդու ում արդեն վաղուց չեմ տեսել: Ինչքա՞ն , արդեն երևի մոտ կես տարուց ավելա մեր հանկարծակի հանդիպումից հետո , մեր ուղիները չեն խաչվել: Շատ կուզենայի տեսնել նրան: Գիտեք Ինչու՞:
Որովհետև այժմ հասկանում եմ , որ մենք ունակ չենք փոխել դիմացինին ինչքան էլ ցանկանանք, մարդը փոփոխական , ու անշնորհակալ երևույթա , որը շատ հաճախ չի հասկանում ինչնա ճիշտ ու ինչնա սխալ:
Բոլորը չի որ տենց են , ու էտ իմ սուբյեկտիվ կարծիքնա , բազում տարբերակներ կարան լինեն:

Մի «Մարդ» ինձ ժամանակին ասել էր ` ԵՐԲԵԿ ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԴԱՐՁՆԵՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔԻՆ: Համաձայնեք Մենք Առավել կարևորություն ենք տալիս այն մարդկանց ասածներին ովքեր մեզ թանկ են և որոնք մեզ համար ունեն Յուրահատուկ Տեղ Այս կյանքում:

Գրողը Տանի, Որքան վատ ենք Զգում երբ վիճում ենք Մեր հարազատների հետ: Թեև հասկանում ենք , որ դա շուտ թե ուշ կավարտվի և ամենինչ կլինի Հրաշալի: Բայց արի ու տես որ հիմա իմ մոտ չկա այդ զգացողությունը:

Ես չեմ կարծում , որ հիմա Ամենինչ կկարգավորվի , լավ էր ամենիչ , բայց դե... Ես կանխազգում էի: Մոտ ժամանակներս Լավ չի լինի հաստատ: Եթե Մարդ մնում է իր Համառ ու սխալ կարծիքին: Դու Այդ Մարդու Համար Դառնում ես Ոչմեկ: Կամ Նա Այդպես ցույց է տալիս , Կամ նույնիսկ եթե Հանկարծակի է դա լինում , Մեկ ա Ցավը մնումա Ցավ: Չեի ուզենա Այս անգամ էլ լսեի ուշացած խոսքեր իմ իրավացի լինելու մասին:

Միգուցե Դու ցավ զգալով , գոնե թեթևացնես ու ուրիշներին ցավ չպատճառես: Վերջ ի վերջո Գալիս եմ եզրակացության , որ ոչ մի մարդկային էակ արժանի չի , որ իրան նվիրվես մինչև ինքը չնվիրվի քեզ: Չնայած նույնիսկ այդ դեպքում պետք է մտածել:

Կարո՞ղ ա այս ամենի մեղավորը կրկին Ես եմ: Կրկին Ե՞ս եմ չափից շատ մեծ ուշադրություն դարձրել այն փոքր ու անիմաստ բաներին որոնց բանի տեղ դնել պետք չէր: Կարո՞ղ ա ավելին եմ ցանկացել քան պետք ա: Դժվար...

Չերկարացնեմ...Մեկա ոչմեկդ չի հասկանալու...

Saturday, January 9, 2010

wtf կամ Բարի Ճանապարհ դեպի Գրողի Ծոցը

Նեռվերս Ֆինիշնի Պրյամոյ են դուրս եկել ու թո բա թե դիմանալու են...

Առավոտ վայ թե լավ էի բայց թե ինչ-որ բան փոխվեց օրվա մեջ ու սենց տրամադրույուն ստեղծվեց:
Նեռվյանանում եմ ...
Էս Նոր տարվա տոները էնքան տևեցին , որ չգիտես արդեն ինչ անես կամ էլ եթե գիտես հավես չունես որովհետեվ արդեն սովորել ես որ պիտի արթնանաս տենց 12-ի կողմերը մի ժամ էլ պարկես ուշքի գաս հետո մտածես թե ուղեղդ ինչով զբաղացնես բացի կոմպի դեմը նստելուց , Պարապելը բացառվումա , վորովհետև տետրդ բացում ես ստենց 2 տող կարդում ու հասկանում որ վոչմի բան չես հասկանում , ու առանց կողմնակի օգնության չես էլ հասկանա :
Մեկ էլ վդռուգ հիշում ես որ քննության ես , էտ հլա փառք ա որ գոնե հիշում ես թե ինչ քննության ես , թե չե կնստես կպարապես , կամ էլ ինչպես հաճախ տնեցիքին համոզելու համար ձև կանես որ պարապում ես, ու քննության նախորդ օրը չգիտես խի զանգում ես ընգերոջդ ու ասում արա բայց էտ անտերը խի էսքան շուտ քցին , ու ինքը ասւոմ բայց խի , լավա էլի , ու տեղ ջոգում ես , որ սխալ բան էս պարապել ու վաղը ուրիշ քննությունա , սաղ հույսդ մնումա Արտագրելու վրա , ոնցվոր թե ուրիշ ձև ունեիր ստանալու...մենակ էտ ա էլի:


Հոգնել եմ օդնոի հույսին մնացած հայ երիտասրդությունից , հոգնել են ՖԲ-ում անկապ գռուպաների հրավերքներից , կամ չգիտեմ , սխալվում ես մի բան լայք ես տալիս , Ու տենց մի վախտ բաներից... թող ու փախի: Հոգնել եմ էտ ամենիչնից , թող գրողի ծոցը գնա ինտեռնետը: Կարոտել եմ նոռմալ մարդկային շփումը , ու հարաբերությունները: Սաղս Պլոտնի Հաքել ենք Ինտեռնետին...
Մտա բլոգս որ գոնե արտահայտվեմ , ու ստեղ ասում են յանի Ամերիկայի ինչ-որ գրողի տարած հիմար օրնենք եմ խաղտել , բլոգումս ինչ-որ լինք տեղադրելով: Դուք էիք մնացել ինձ պակաս...

լավա հիշեցի , անմարդկային երևույթներ են լինում էտ դասախոսների մեջ հաաաա
ամսի 13-ին պիտի գնամ բնապահպանությունս վերահանձնեմ...ասա Խի?
Խի? Բացատրեմ հիմա թե ինչու...
Ուրեմն էս շատ սիրելի դասախոսս առաջին միջանկյալս 30-ա դնում (35-ից), գործնականը 26(30-ից) , ու բռնում ա 2-րդ միջանկյալս 27-ա դնում , էն դեպքում , որ ֆակտ ավելի բարձր գնահատականի եմ գրում , ու երբ գնում եմ իմանամ թե ինչ եմ ստացել իրա կոլլեգայի հետ զրուցումա ` մեջբերում եմ.
-Да правильно очень примерный студент , на всеx урокаx был , отвечал...как думаете можно поднять отценку?
-Ну не знаю , вы решайте...
-Я думаю 83 это xорошо...

արի ու մի ասա , որ էտքան օրինակելի ուսանող եմ ինչ 83-ի մասինա խոսքը , մեկա գիտես որ առարկադ ոչմեկ չի սովորում ու են մարդկանցից եմ ով պատասխանելա սաղ գործնականները ու հաստատ գիտի...գիտես որ սաղի հույսը թխելնա ու լավ էլ թխում են, բռնում ինձ 83 ես դնում , այ հենց դրա համար գնալու եմ ու բարձրացնեմ գնահատականս...!!!

հատուկ Ձեր առարկայի պատվին պոստիս այս հատվածը կլինի բնությանը բնորոշ ԿԱՆԱՉ գույնի...


Sunday, January 3, 2010

30 Seconds to Mars "THIS IS WAR"

Այ սենց անտրամ նստած Լսում եմ 30 STM-ի նոր ալբոմը ու մտածում...
շատ լավ երգեր են.. հանգստացնում եմ , ու տենց...


01. Escape
02. Night Of The Hunter
03. Kings And Queens
04 . This Is War
05. 100 Suns
06.Hurricane( feat. Kanye West)
07. Closer To The Edge
08. Vox Populi
09. Search & Destroy
10 .Alibi
11 .Stranger In A Strange Land
12 .L490

Saturday, January 2, 2010

PPL My CPU needs Your Help

Նոր Տարի Օրով Բոլորը գնում են հյուրերով իսկ ես նստած կոմպի դիմաց եսիմինչ եմ անում...

Մարդիկ Հայ Լայնիս Օգտագործման ընթացքում նման Պռոբլեմի առաջ եմ կանգնում ամեն 15 րոպեն մեկ , եթե կարող եք օգնեք ասեք տենամ ոնց կարելիա ուղղել այս պռոբլեմը , հուսամ Միակ տարբերակը Ֆորմատը չի...


Մի հարց էլ:
Ով ա Տեղյակ "exploredrive.exe" Վիրուսից , և թե ինչ ազդեցություններա թողնում կոմպի վրա...
Նախապես շնորհակալություն...

Wednesday, December 23, 2009

Про Студентов и не Только

  • В компании студентов самой скромной была закуска.
  • Глубина декольте у платья студентки, пришедшей сдавать экзамен, обратно пропорциональна глубине ее знаний.
  • Для студента самое главное не сдать экзамен, а вовремя вспомнить про него.
  • Для студентов недели бывают четные, нечетные и зачетные. А для студенток бывают еще и залетные.
  • На стипендию можно купить что-нибудь, но не больше...
  • При сдаче лабораторной работы, студент делает вид, что все знает; преподаватель делает вид, что верит ему.
  • Сдача сессии и защита диплома - страшная бессонница, которая потом кажется страшным сном.
  • Среднестатистический студент это Змей Горыныч наоборот - голова одна, а хвостов три.
  • Бесплатно можно попасть только в один институт, - "Институт Склифосовского".
  • Была бы пара, а студенты найдутся.
  • Быть студентом хорошо, только учеба мешает.
  • Возлюби ректора своего, ибо собака тоже друг человека.
  • Вот одного не пойму - почему американские доллары у нас признаются, а американские дипломы нужно пересдавать?!
  • Голоднее студента может быть только студент, у которого ещё и девушка есть...
  • Диплом о высшем образовании - корочка, которая свидетельствует о том, что у вас был шанс чему-нибудь научиться!
  • Если мединститут выпускает медиков - то кого же выпускает пединститут?!!
  • Если тебе трудно грызть гранит науки - попробуй пососать.
  • Знакомство, как и обучение, бывает очным, заочным и вечерним.
  • Лектор, делай своё дело молча...
  • Миру - мир, студенту - beer.
  • Мы в университетах не кончали!
  • На первом курсе учиться трудно только первые несколько лет, потом становится легче...
  • Отличительная особенность памяти у студента: не знал, но вспомнил.
  • Плохой студент всегда может стать хорошим солдатом.
  • С высшим образованием и лопата в руках лучше держится.
  • Семь ошибок в слове «ОБЩЕЖИТИЕ» - это «АПСЧЯГА».
  • Трехразовое питание студента... понедельник, среда, пятница.
  • Чем отличаются французский студент от русского: первый хорошо выбрит и чуть пьян, а второй - наоборот.
  • Экзамен пpошел блестяще. Пpофессуpа в востоpге. Пpосят повтоpить осенью.
  • Экзаменов не будет. Все билеты проданы.

Tuesday, December 15, 2009

Կարծես Հասանք Վերջնագծին

Այ սենց հոգնաց վերջին օրերի զարգացումներից ու մտքամոլոր կփորձեմ պատմել թե ինձանից ինչ ջանքեր պահաջվեցին ավարտելու համար «ԷՀՄ Կազմակերպում» Առարկայից կուրսային աշխատանքը: Չգիտեմ որքան ջանք ու եռանդ պահանջվեց ինձանից ,որ վերջացնեմ այս կուրսայինը , հավաքեմ , ու Վաղն էլ պատասխանեմ:
Իսկ վաղը Գեր Բարդ օր է սպասվում: «ԿՀ» Կուրսայինի հանձնում , Բնապահպանության Պատասխանում , «ԷՀՄ Կազմակերպում» կուրսայինի հանձնում , «ԷՀՄ Սխեմատեղնիկա» Լաբորատորների հանձնում…Մյուս օրը «ՀՄ» վաղաժամ միջանկյալ , Իրավագիտության Ռեֆերատի հանձնում…
Ահա Այսպիսի տեսք ունի իմ կուրսայինը , ներկայացնում եմ դրվագներ 40 էջանոց աշխատանքից…



Monday, December 7, 2009

История жизни покойного Джонатана Уайлда Великого

Այսօր կատարյալ նեռվային օր եմ ունեցել... չեմ ուզում խորանամ մանրամասների մեջ , համենայն դեպս հիմա:

Ինչու "История жизни покойного Джонатана Уайлда Великого" ???
Մոտ երկու շաբաթ առաջ վերջացրեցի կարդալ այս հրաշք գիրքը: Այն Ֆիլդինգի հեղինակած 2-րդ ստեղծագործությունն էր , որը Ես ընթերցում էի: Առաջինը եղել է `"Путишествие в загробный Мир и прочее" :
Այս Գիրքը Ես կարդացի յուրահատուկ մի զգացումով , չգիտեմ կգտնվեն արդյոք մարդիք ովքեր կարդացած կլինեն այն և արդյոք զգացած կլինեն այն ինչ ես:
Այս գրքում տրվում է այն , ինչ պակասում է ոմանց որպեսզի հասկանան թե ինչպիսին են լինում մարդիկ , բացատրվում են բազում մարդկային քայլեր , ավելի շուտ հնարավորություն է տրվում կարդացողին հասկանալ այդ քալյերի պատճառները և այն թե ինչ կտան այդ քայլերը հերոսին:
Էմոցիաները կապված այս գրքի հետ այնքան շատ են, որ չեմ կորող փոխանցել ուղղակի կառաջարկեմ կարդալ և հետո այստեղ կիսվել սեփական տպավորություններով:
Գիրքը Ինտերնետում կարող եք կարդալ :
Իսկ Բեռնել այն txt Ֆորմատով հնարավոր կլինի այստեղից:

Իսկ Նրանց համար ինչ-ինչ պատճառներով չի ցանկանա կարդալ կանեմ մեջբերում 4-րդ Գրքի 15-րդ գլխից որտեղ պատմվում է թե կյանքում Ինչ համոզմունքներով է շարժվել մեր հերոսը: Ընդամենը Մեկ Մեջբերում , որովհետեև ուզում եմ , որ կարդաք գիրքը , որպեսզի հասկանաք այդ բառերի իմաստը...
Իմ Կարծիքով Ոսկե Բառեր են...

4. Не доверяй тому, кто обманул тебя, ни тому, кто знает,  что  обманут тобой.
...
9. Никогда никого не награждай в полную меру заслуги; но неизменно  при этом внушай, что награда выше ее.

...
15. Сердце - надлежащее место для ненависти, любовь же и дружбу носи на лице.

Մնացած բովանդակությունը և ողջ Իմաստը թողնում եմ Քեզ` իմ Բլոգի Հարգառժան Ընթերցող:

Thursday, September 24, 2009

Իմաստ Չկա

Օրերս Բոլորը Խոսում են այն մասին , որ հոկտեմբերի 1-ից կսկսեն տուգանել այն հետիոտներին ովքեր կխաղտեն Ճանապարհային Երթևեկության կանոնները:
Խաղտողներից կգանձվի 3000 դրամ և(ԿԱՄ) նրանք ՍՏԻՊՎԱԾ կլինեն 3 ժամ անկացնել Ոստիկանության Բաժանմունքում:
Այս աբողջ կրկեսի իմաստը իփր թե այն է , որ Հետիոտները հետևեն ՃԵԿ-երին , բայց թո բա թե...
Արի ու մի համաձայնվի ստեղ ես ամենինչի հետ: Եթե մարդուց 3000 դրամ եք պոկում էլ ինչ իմաստ կա իրան բաժին տանելու, միհատ էլ ՈՏՆԱՀԵՏՔերը վերցնեիք ,որ եթե մեկը անցնի մյուս անգամ փողոցը սխալ տեղից չկարանաք բռնեք ետ Ոտնահետքերով իմանաք թե Ովա !!!
ԳՈՒՄԱՐԸ որը Գանցձվելու է , իմ կարծիքով ԱՀՌԵԼԻ ա , այս օրերի համար , պատկերացրեք ոնց պիտի վճարի ուսանողը այդ 3000 դրամը? Ետ Գումարը Ռեալ չի Ժողվուրդ ջան ում եք խափում? Թե վռազ ՓՈՂ Ա ՊԵՏՔ?!!!
Կրկին ՄԱՌԱԶՄ-ին Շատ մոտ "ԿԱՏԱՐՅԱԼ" Հայկական ձևերով Օրենքի ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ:
Չգիտեմ Որ ոնց Բայց Ես այն մարդկանցից եմ ով չատ է քայլում օրվա մեջ ու չատ վաղուցվանից արդեն ամեն փողոց չի որ անցնում եմ այնտեղից որտեղից որ պետք է: Ու դա Հայաստանում ապրող Հայ մարդու Համար նոռմալ եմ համարում մի պարզ պատճառով , որ եթե Դու իրանց ասած մարդավարի ձևերով անցնում ես փողոցը ԿԱՆԱՉ լույսի տակ մեկ ա Կողքից "Սեկցիա"-ով Քո վրա քշող մեքենա կա , որի մտքով չի էլ անցնում կանգնել ու ճանապարհ տալ:
Մի քանի Խաչմերուկ ասեմ որտեղ դա վառ արտահայտված է ու ձեզ էլ խորհուրդ կտամ զգուշանաք վրաերթված լինելու վտանգից.
ԿՐԿԵՍԻ Մոտ-ի Խաչմերուկը , որտեղ ցանկացած Կանաչ Լույսի դեպքում Հետիոտնի վրա ամենաքիչը Մեկ կողմից Մեքենա է քշում: Այն էլ բավական մեծ արագությամբ:
Ֆրանսիա-ի հրապարակի խաչմերուկները:
Աբովյան - Սայաթ Նովա :
և այսպես շարունակ...
Այսօր ինքս փորձեցի անցնել փողացը միայն ԿԱՆԱՉ լույսի տակ , նենց տպավորություն էր ոնց որ չգիտեմ , անբնական էր:
Մոտ Օրերս կփորձեմ Ձեզ ներկայացնել Փաստեր (Եթե մինչ այդ մեքենայի տակ չընկնեմ)

Saturday, September 5, 2009

Ազգային ողբերգություն

Այս պոստս ուզում եմ սկսեմ կրկին անդրադառնալով մեր այս անգամ արդեն Երիտասարդական հավաքականի պարտությանը , այս անգամ մեր հավաքականին Պարտության մատնեցին շվեյցարացիք (ովքեր իմ կարծիքով մինչ այժմ աչքի էին ընկնում միայն իրենց բանկերով , շվեյցարական պանրով մեկ-մեկ էլ իրենց ձմեռային կուրորտներով) որոնք ֆուտբոլում էլ կարողացան ինչ-որ բանի հասնել Հայաստանի հավաքականին պարտության մատնելով , արդեն նենց տպավորությունա ստեղծվում ,որ լիխտենշտելնն էլ որ ուզի կհաղթի մեզ , Գիտեք խի? Որովհետեվ մերոնք իրանց կթերագնահատեն , ու լուրջ չեն մոտենա որովհետև հա դե Լիխտենշտեյնը ովա որ մեզ կրի? մենք Պորտուգալիացիքին էինք հայ հայա կրում հիմա պիտի դրանց կրվենք? չե հա ,չդնեք...
Այ տենց ենք մոտենում ամենինչին դրա համար էլ բան չի ստացվում...
չնայած ինչ եմ զարմանում Հայաստանի Ֆուտբոլային հավաքականները Միջազգալին հանդիպումերում խփել են 219 իսկ բաց են թողել Ձերչ կարծիքով ինչքան? 779 գնդակ... բաաաա դե զարմացեք...
չնայաց արդեն չեմ զարմանում...
Ազգային թիմից էլ այսոր հաղթանակ չեմ ակնկալում , բոսնիացիները տեսեք թե ոնց են հաղթելու !!
Ու Հանդիպմանն էլ չեմ գնալու ավելի լավա տանը նայեմ... քանց թե գնամ նեռվերս քայքայեմ մարզադաչտում...


Thursday, August 13, 2009

"Ընկերական" Հանդիպում 1-4

Չտեսնված "ԸՆԿԵՐԱԿԱՆ" Հանդիպում


Երեկ Երևանի ժամանակով ժամը 20:00ին Երևանի Հանրաետական Մարզադաշտում սկսվեց Հայաստան - Մոլդովա "Ընկերական" Հանդիպումը , որն անցավ Չափից դուրս ընկերական մտնոլարտում , եթե չլիներ չափից դուրս ընկերական տրամադրված ՎՐԱՑԻ մրցավարը մենք ամենաքիչը 2 կարմիր քարտ կտեսնեինք :

Մտնոլորտը Մարզադաշտում Տրամադրող էր չնայաց նրան ,որ քիչ թվով ֆուտբոլասերներ էին ներկա , բայց Մենք Փորձեցինք անել ամենը , ինչպես նախորդ անգամ Ես կրկին ՖԱՖ-ի հետ եի :
Բոլորս խաղադդաշտ էինք եկել հաղթանակ տանելու մեծ ցանկությամբ և սպասումով:
Սակայն Բախտներս այս անգամ չբերեց , կամ էլ մեր ֆուտբոլիստների վարպետությունը թույլ չտվեց , քանի որ բոլոր նախադրյալները կային հաղթնակի...
35րդ րոպեին մեր դարպասը գրավեց Վիկտոր Գոլովատենկոն , 2րդ կեսի սկզբում նույն գոլովատենկոն Կրկնապատկեց հաշիվը...
Քիչ անց Մերոնք 11 մետրանոցի Հնարավորություն ստացան , Բայց արի ու տես ,որ փոխարնման դուրս եկած Հովհաննես Գոհարյանի հարվածից հետո Գնդակը չի հայտնվում դարպասում , Դարպասապհն այն ետ է մղում (Այս կապակցությամբ Ես ունեմ այն կարծիքը , որ Մեր Ֆուտբոլասերները առանց այդ էլ գիտակցելով որ դա ժատ պատասխանատու պահ է , և լարվածությունը մեծ է , ավելացնում են լարվածությունը բացականչելով Գոհարյան-Գոհարյան : Այ Մարդ թողեք տղեն հանգիստ Իրա գորցը անի հետո թնդացեք ինչպան կուզեք... լավն այն է որ այդ բացականչություններ չարունակվեցին այն բանից հետո երբ նա վրիպեց) :
Խաղավարտից 16 րոպե առաջ Արարատ Առաքելյանը մրցակցի տուգանայինի մատույցներից հեռահար Հարվածով գրավում է մոլդովացիների դարպասը 2-1 !!!! 81րդ րոպեին մոլդավացիները կրկին առաջ են անցնում , Խաղավերջին Մենք կրկին 11 մետրանոցի իրավունք ստացանք , Այս անգամ գնդակին մոտեցավ Թիմի Ավագ Սարգիս Հովսեփյանը...կրկին բախտներս չբերեց այս անգամ էլ դարպասաձողը խանգարեց...
Ավելացված ժամանակի 2րդ րոպեին Մեր դարպասին նշանակվեց 11 մետրանոց , և մոլդովացի Եպուրիանուն ցույց տվեց մեր ֆուտբոլիստներին թե ինչպես է պետք իրացնել 11 մետրանոցները , հանգիստ ուղարկելավ գնդակը դարպասի ձախ անկյունը:

Միջադեպեր...
Առաջին հերթին կնշեմ այն որ մրցավարը պարտավոր էր կարմիկ քարտ ցույց տալ մոլդովացիների դարպասապահին , երբ նա տուգանայինից դուրս գալով խաղտեց կանոնները Եղիա Յավրույանի նկատմամբ , վերջին հույսի խաղտում էր անխոս :
Կրկին կարմիր քարտը պետք է բարձչանար "ՎՐԱՑՈՒ" գլխավերևում երբ Հ.Գոհարյանը Հրեց և տապալեց Մոլդովացուն , որը կոպիտ էր խաացել մեր ֆուտբոլիսի հետ պայքարում : Այս պարագոյում չնայած դժգոհելու տեղ չունեմ , Մեր ֆուտբոլիստի մասին էր գնում խոսքը:
Միջադեպ N3. Մոլդովացի ֆուտբոլիստը , եթե չեմ սղալվում Վալերյու Անդրոնիկը , գրավլով մերոնց դարպասը անհարգալից ժեստ ուղղեց դեպի մեր տրբունան , ինչը դժգոհության ալիք բարձրացրեց , Ֆուտբոլասերներց մեկը ներխուժեց խաղադաշտ և ուղվվեց դեպի մոլդովացի ֆուտբոլիստներ , որոնք տոնում եին գոլը: դեպի նրան շարժվեցին մի խումբ ոստիկաններ , որոնք նենք հարձակվեցին ետ տղայի վրա ոնց որ մի 100 տարի իրանց սովաց են պահել , ու հիմա դիմացները միս են գցել , այ աննոռմալներ արի ու մի ասա , հո դուշման չի , Հայ ա , ետքան տղա եիք դուք մի 2 խոսք ասեիք ետ մոլդովացի թուլեքին : Թե մենակ մարդու գլխին գործ շինել գիտեք ու խփել , են մարուն որը նաև ձեզ ուղղված հայհոյանքին էր պատասխան տալի... Այդ Ժամանակ տրիբունից լսվում էր Միասնական Ձայն ` Բաց Թողեք , Բաց Թողեք !!!
Ոստիկանների Մասնակցությամբ ևս մի միջադեպ տողի ունեցավ Խաղից հետո , երբ դուրս եինք գալիս Սեկցիաից , Մի խումբ ոստիկաններ շրջափակել ոին մի քանի երիտասառդների , չնայաց համարյա թե հաստատ համողվաց եմ ,որ կոնֆլիկտը ֆուտբոլասերների նախաձեռնությամբ չի սկսվել: Քիչ էր մնում հոչոտեին ...բայց չգիտեմ ոնց թողեցին , երևի թե հասկացան որ այդքան մարդու մոտ սխալ կլինի ,որ իրենց իրական դեմքը ցույց տան...

Վերջում մի ուրախալի փաստ.
Մի պահ երբ մեր Արևելյան տրիբունան լռեց , բալարս անակնկայի եկանք քանի որ դիմացի արըմտյան տրիբունան որը սովորաբար "Մեռածի" կարգավիճակում է լինում երգում էր Հայեր Հայեր:

Ահա և Մեր Չապից դուր Ընկերական Խաղի արդյունքները.

ՀԱՅԱՍՏԱՆ-ՄՈԼԴՈՎԱ 1:4 (0:1)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար` Լաշա Սիլագավա (Վրաստան)

Գոլերը` Արարատ Առաքելյան, 74; Վիկտոր Գոլովատենկո, 35, 62, Վալերիու Անդրոնիկ, 81, Ալեքսանդրու Եպուրյանու, 90+2-11մ

Չիրացված 11-մետրանոցներ` Հովհաննես Գոհարյան, 68, Սարգիս Հովսեփյան, 90

ՀԱՅԱՍՏԱՆ` Գևորգ Կասպարով, Սարգիս Հովսեփյան, Վահագն Մինասյան. Ալեքսանդր Թադևոսյան, Աղվան Մկրտչյան, Էդգար Մալաքյան (Դավիթ Մանոյան, 46), Արարատ Առաքելյան (Էդուարդ Կակոսյան, 90), Հենրիխ Մխիթարյան, Դավիթ Գրիգորյան (Արթուր Եդիգարյան, 84), Մարկոս Պիզելի (Հովհաննես Գոհարյան, 54), Եղիա Յավրույան (Հիրաչ Յագան, 58)

Պահեստայիններ` Ստեփան Ղազարյան, Ռոբերտ Արզումանյան

Գլխավոր մարզիչ` Վարդան Մինասյան

ՄՈԼԴՈՎԱ` Ստանիսլավ Նամաշկո, Սերգեյ Լաշչենկով (Սերգեյ Նամաշկո, 71), Ալեքսանդրու Եպուրյանու, Իգոր Արմաշ, Վիկտոր Գոլովատենկո, Վիկտոր Բուլատ (Վալերիու Անդրոնիկ, 76), Ալեքսանդրու Օնիկա, Վասիլե Կարաուշ (Ալեքսանդր Սուվորով, 46), Էուգենիու Չեբոտարու (Ալեքսեյ Սավինով, 46), Իգոր Բուգաև (Վյաչեսլավ Սոֆրոնի, 46), Գեորգի Օվսյաննիկով (Դենիս Կալինկով, 46)

Պահեստայիններ` Եվգենի Մատյուգին

Գլխավոր մարզիչ` Իգոր Դոբրովոլսկի

Զգուշացումներ` Սերգեյ Լաշչենկով, 22, Վասիլե Կարաուշ, 23, Վիկտոր Գոլովատենկո, 45, Ստանիսլավ Նամաշկո, 52, Դավիթ Մանոյան, 54, Ալեքսեյ Սավինով, 67, Վահագն Մինասյան, 78, Սերգեյ Նամաշկո, 83, Աղվան Մկրտչյան, 90+1



Այստեղ Կտեսնեք Ին կողմից նկարահանված դրվագներ խաղից .
Չգիտեմ թե ինչու Վիդեոն Ափ Չի լինում , Վիդեոն կարող եք Դիտել անցնելով այս հղմամբ...

Saturday, August 8, 2009

Անհայտ կորածները...

Այս գրառումը Ես պատրաստվում եի անել դեռ 2-3 ամիս առաջ , երբ այս ամենը տեղի ունեցավ և տպավորություններս դեռ թարմ էին , սակայն հանգամանքների բերումով գրառմանը հերթ չէր հասնում : Հիմա Ես ժամանակ գտա և կպատմեմ ձեզ այս պատմությունը:


Երևի թե մարտ-ապրիլ ամիսն էր : Մի օր ուզեցա հագնեմ իմ կոշիկնեից մեկը և անակնկալի եկա երբ չգտա նրանց մնացած կոշիկների կողքին , սկսեցի մտածել , թե որտեղ կարողա դրած լինեմ, սակայն քրքրելով ամբողջ տունը արդյունքի չհասա ` թե տուփերում , թե կոշիկների համար նախատեսված այլ վայրերում նրանք չկային : 


Փորձեցի մի պահ մտածել թե ինչ կարող էր նրանց հետ պատահել… ասենք ի՞նչ կարաի անեի կոշիկներիս հետ: Երկար մտածելուց հետո եկա այն եզրակացության , որ կորցրել եմ նրանց , դուք կմտածեք թե ինչպե՞ս կարերելի է կորցնել կոշիկները: Սովորաբար կոշիկները լինում են մարդկանց հագին չէ՞: Ո՞նց կարելիա կորցնել կոշիկները երբ նրանք քո հագին են: Այ քեզ բաաաաան…


Չէ հավատացեք կարելիա , ուրեմնն ամենինչ եղել է այսպես:


Այդ ժամանակ մենք խաղում էինք ֆուտբոլային առաջնություն , Ես խաղերից մեկից հետո լինելով անչափ ուրախացած հաղթանակով  ,կամ էլ թե չե անչափ մտահոգված թե որտեղից կգտեմ գումարի մյուս մասը ,որը մնացածը չեին բերել Մոռանում եմ հանդերձարանի պահարանի ներքևի հատվածում դրված կոշիկներիս մասին , գնում եմ զբաղվելու այդ գործերով , չփոխելով խաղակոչիկներս … Իսկ այն բանի մասին որ կոշիկներս չկան հիշում եմ միայն մի քանի շաբաթ անց…


Սակայն նրանց մասին տեղեկություն չկար…


Սա Միայն վարկածներից մեկն էր, կա նաև տարբերակ որ նրանք փախել են , սակայն չեմ կարծում ,որ նրանք “Փախուստ Բանտից” հեռուստասերյալի երկրպագուներ լինեին , միգուցե նրանց պատանդ են վերցրել մրցակից ֆուտբոլիստները և նրանք մահացել են դիմանալով բազում չարչարանքների , այդպես էլ չբացելով հարազատ թիմի և տիրոջ գախտնիքները…


Օ իմ սև “Վերսաչե“ Կոշիկներ ես ձեզ չեմ մոռանա , ինչպես չեմ մոռանա Մայքլ Ջեքոսնին և Մադրդիստ Միչել Սլգադոյի 10 տարիները Մադրիդում: Բարով մնաք…


Մի Խնդրանք Ձեզ , եթե հանկարծ նրաց փողացում հանդիպեք անպայման ինձ տեղյակ պահեք…լոոոոոոոոլ