Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Showing posts with label Շուշի. Show all posts
Showing posts with label Շուշի. Show all posts

Monday, May 9, 2011

Մայիսի 9. Հաղթանակի Կենդանի Շունչը

Այսօր Մայսի 9 էր: Մայիսը մեր ազգը համարում է հաղթանակների ամիս և իզուր չէ: Բոլորս էլ գիտենք թե ինչպիսի սխրանքներ են եղել մայիս ամսին մեր ազգի պատմության մեջ:
Այսօր Երևանը նշում էր Մայիսի 9: Իմ Սուբյեկտիվ կարծիքով Տոնը Երևանում այնքան էլ չստացվեց: Քաղաքում չկար տոնական շունչ , երիտասարդների համար կարծես հերթական ուղղակի հանգստյան օր լիներ Մայիսի 9:
Վետերաններն անշուշտ ակտիվ էին , մայիսի 9-ն իրենց օրն է:
Հաղթանակի զբոսայգում հավաքվել էին թե Հայրենական Պատերազմի մասնակից վետերանները , թե Արցախյան հերոսամարտերի մասնակիցները:
Ձեր Ուշադրությանը կցանկանայի ներկայացնել երկու նկար: Որոնք այսօր ամենաշատն են իմ վրա տպավորություն թողել:
Նկար առաջին.
Անմար կրակի կողքին կանգնած է մի ծերունի` մտահոգ է , երևի հիշում է անցած դժվար տարիները: Իսկ կրակին է մոտենում մի կին տղա երեխայի հետ , տղայի ձեռքում խաղալիք ինքնաձիգ: 
Նկար երկրորդ.
Զբոսայգում տեղադրված բեմի դիմաց հավաքվել էին վետերաններ , նրանցից մեկն ակտիվորեն պարում էր ազգային երաժշտուության ներքո: Բոլորը հիացած նայում էին , վետերաններից երևի թե շատերն էին ցանկանում ազատություն տալ իրենց էմոցիաներին և միանալ: Սակայց ոչ բոլորդ էին կարող: Տարիքն իրենն ասում է: Նկարում Ծաղիկներով Պապիկը դժվարությամբ էր տեղաշարժվում , սակայն այնքան երջանիկ տեսք ուներ , փսրձում էր հաղթահարել դժվարությունն ու անել ինչ-որ շարժումներ: Բոլորը հիացած նայում էին նրան:

Տեսնելով սա , կարծում եմ , որ մեր սերունդը այն եզակի և միգուցե վերջին սերունդն է , ով բացառիկ հնարավորություն ունի շփվելու կենդանի լեգենդների հետ: Եվ անշուշտ շատ բաներ ունի սովորելու նրանցից:

Monday, September 6, 2010

BarCampArtsakh Shoushi , Day 2

Բարքեմփ Արցախ , աշխատանքային օր երկրորդ` Շուշի:
Օրը շատ հագեցած էր իրադարձություններով: Նախ բավական երկար և ծաավալուն էքսկուրսիա Շուշիում: Այցելություններ Սուրբ Ղազանչեցոց Եկեղեցի , Մարիամյան օրիորդաց դպրոց , Ռեալական ուսումնարան: Այնուհետև Նարեկացի արվեստի միությունում Հանդիպում ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Պրեզենտացիաներ: Այցելություն Գանձասար: Եզրափակիչ երեկույթ Ստեփանակերտում:
Ամեն ինչի մասին իր հերթին:
Շուշի չհասած , միակ Հայկական Տանկը , որը ադրբեջանցիք կարողացել են խափանել
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Եկեղեցի

Tuesday, August 10, 2010

Barcamp in Artsakh

Այո հաշված Ժամեր են մնացել , մինչ Բարքեմփի մեկնարկը Արցախում:
Բարև Բլոգոսֆեռա
Չգիտեմ ինչու , բայց Բարքեմփը իմ ամենասիրաց միջոցառումն է: Հնարավոր է այդ ամենի պատճառը մթնոլորտն է , այդ անմիջական , ընկերական Բարքեմփային , Geek-ոտ մթնոլորտը:
Անշուշտ Արցախում անցկացնելու գաղափարը լավն էր: Վստահ եմ , որ այն հաջողությամբ կպսակվի , ինքս անպայման ամեն ինչ կանեմ , որ այդպես լինի: Պրեզենտացիաներս արդեն պատրաստ են: Չնայած նրան , որ իր մասսայականությամբ միանշանակ չի կարողանա համեմատվել Երևանյան Բարքեմփի հետ: Սակայն կարծում եմ դա ժամանակի հարց է:
Եվ այսպես , արդեն այսօր առավոտյան ճամփա կընկնենք , կարծում եմ արդեն ցերեկը կլինենք Ստեփանակերտում: Սա իմ առաջին այցն է Արցախ , շատ եմ ցանկանում այնտեղ լինել: Շատ-շատ մարդկանցից լսել եմ հրաշալի բնության մասին:
Հուսամ կկարողանամ նաև Ընկերոջս` Դավիթին տեսնել , ով ծառայում է Շուշիում: Մինուս Ես Գալիս եմ:

Առաջին տպավարությունների մասին կկիսվեմ արդեն հենց այնտեղից: Հետևեք բլոգիս գրառումներին , Արցախյան հողից: Իսկ Ես գնամ վերջին պատրսաստություններս տեսնելու: 
Բարի Գիշեր: