«Ապակե ապուր», առաջին հայացքից արտահայտություն, որն անիմաստ է թվում: Հենց այսպես է կոչվում մեր ժամանակակից Ջոնաթան Քերրոլլի գիրքը: Գործողությունների մի մասը տեղի է ունենում Ավստրիայում (հիմնականում Վենա), իսկ մյուս մասը հանգուցյալ Սայմոն Հեյդենի երազների աշխարհում: Այն երազների, որոնք նա տեսել է իր ամբողջ քառասուն տարիների կյանքի ընթացքում: Աշխարհն այդ լի է զարմանալի կերպարներով ինչպիսիք են օրինակ «ձելդեն բաթթեր» հայտնի կարագը և միշտ օգնության հասնող փոքրիկ Բրոքսիմոնը: Սակայն ապրել սեփական երազների աշխարհում այդքան էլ ապահով չէ, քանի որ երազների անբաժան մասն են կազմում մղձավանջները, որոնք արդեն այն աշխարհում պետք է հաղթահարել: Ստացվում է այնպես, որ այդ անապահով երազների աշխարհում «Քաոսը» որոշում է տիրանալ ամենին, իսկ դրան կարող է խանգարել միայն Իզաբելլայի դեռ չծնված տղան` Էնժին:
