Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Thursday, September 29, 2011

Կեղտոտ ձեռքերը` հեռու բանակից (նամակ 10-րդ)

 Հայ ազգի պատմության մեջ գլխավոր հենասյուներից մեկը եղել է բանակը: Ընդամենը 20 տարի առաջ հայ քաջ մարտիկները ապացուցեցին իրենց ուժը թշնամուն: Հենց իրենց շնորհիվ է, որ մենք այժմ կանք, ապրում ենք ազատ երկրում և արարելու հնարավորություն ունենք:

 21-րդ դարի հայկական բանակը ևս շատ մարտունակ և հզոր է: Ես դա ասում եմ, որպես զինվոր: Զինվոր, որն ամենօր իր մաշկի վրա է զգում ներկայիս բանակի, թե լավը, թե վատը:
 Ծիծաղելի կլիներ պնդել, որ Հայաստանում կա մի կառույց, որտեղ խնդիրներ չկան: Այդպես էլ բանակում կան խնդիրներ և դա նորմալ է, պետք չէ դրանից եսիմ ինչ սարքել: Ժամանակին` մի քանի տարի առաջ խնդիրները տասնյակ անգամ շատ էին քանց հիմա: Երբեմն  մտածում եմ, եթե ստանայի հնարավորություն փոփոխություններ կատարել ներկայիս համակարգում վիճակը շատ ավելի կլավանար, բայց նենց չի, որ այժմյան ղեկավարությունը վատ ա անում իր գործը:
 Վերջին ցավալի դեպքերը, որոնք արձանագրվեցին Պաշտպանության Բանակում և որոնց շուրջ շատ տարբեր, հիմնականում վատ կարծիքներ արտահայտվեցին համացանցում, ստիպեցին ինձ պաշտպան կանգնել սեփական բանակին: Բացատրեմ թե ինչու:

 Նախ և առաջ ուզում եմ ցավակցել մահացածների ընտանիքներին, քանի որ ինքս շատ լավ եմ հասկանում թե ինչ է նշանակում ունենալ զինվոր, էլ չեմ ասում... Աստված հեռու պահի:
 Անշուշտ դատապարտում եմ այդ հանցանքները, մի զինվորը մյուսին խփելուց կամ հայհոյելուց առաջ, պետք է մտածի և հասկանա, որ և իրեն, և մյուսին այնտեղ հեռվում սպասում են ընտանիքը, ընկերները: Եվ մի քայլ անելուց առաջ պետք է հազար անգամ մտածի: Զինվորը կատակներ չի սիրում ու կատակները չի ներում: Արձակված փամփուշտը ալյևս ետ չես բերի: Կանգ առած սիրտը այլևս չի զարկի...
 Լավ է, որ ժողովուրդը դատապարտումա: Բայց շատ վատ ա, որ ինչ շուն-շանգյալ ասես մարդկանց ցավի վրա խաղում են, փորձում են քաղաքական աստառ տալ, շարժումներ կազմակերպել, որոնց միանում են չափից դուրս «հայրենասերներ», լեզբուհիներ և համասեռամոլներ, ում տենց վդռուգ սկսեց անհանգստացնել բանակի խնդիրները: Խնդրում եմ հարգելիներս հեռու պահեք ձեր կեղտոտ ձեռքերը մեր հայոց բանակից, մտածեք ավելի լավ է ձեր ոչ ավանդական հետույքների մասին: Մտածեք թե ինչ կլիներ նրանց հետ եթե չլիներ հենց այս, լավ թե վատ, էական չէ, բանակը: Միգուցե դուք չլինեյիք, կամ ասենք լինեիք թուրքերի ճոռտերը, իսկ ձեր հետույքային մտածելակերպը չկարողանար էլ պատկերացնել թե ինչ է ազատությունը, ուր մնաց ոչ ավանդական զահրումարը:
 Առհասարակ մեր ազգի մեջ սերում է գլուխ բարձրացնել արատավորությունը, ևս մեկ շատ վատ և չափազանց վտանգավոր բան` Աղանդներ: Կարծես դրանց թիվը գնալով շատանում է, դրանց տեսակերը բազմազան են դառնում: Դրանք նույնպես թալանում են մեր ազգը, ոտնահարում ազգային արժեքները: Մի թե կարող է լինել մեկ այլ հավատք, եթե կա Հայ Առաքելական Եկեղեցին: Իհարկե´ Ոչ:
 Եկեք միասին պայքարենք, այս արատներին վերջ տանք, այլ ոչ թե քանդենք մեր երկիրը, որն այդքան դժվարությամբ կառուցում ենք այսքան տարի:
 Եվ վերջում ևս բանակի մասին: Բանակն էլ մի ընտանիք է, կտրված ամբողջ աշխարհից, որտեղ կան տարբեր առանձնահատկություններ, ինչու չէ ինչպես ամեն ընտանիքում, բանակում էլ` «в семье не без урода» տարբերակն էլ կարա լինի: Բայց եկեք լինենք համերաշխ և բարյացկամ: Դաստիրակենք այդպես մեր զավակներին և սերմանենք նրանց մեջ հայրենասիրություն: Հավատացած եղեք, որ այդ ժամանակ ամեն ինչ շատ ավելի հանգիստ և խաղաղ կլինի մեր երկրում և բանակում:
 Ես շարունակում եմ հետևել այն ամենին ինչ կատարվում է իմ երկրում և իմ բանակում: Կիսվում եմ իմ կարծիքով և ակնկալում եմ լսել այս գրառումը կարդացողների կարծիքը, քանի որ այս խնդիրները` բոլորիս են վերաբերում:

3 comments:

  1. Ապրես, Ռոբ ջան։
    Ուրախ եմ, որ մեր բանակը քեզ նման զինվորներ ունի։ Ու դու եթե ներսում լինելով էլ ես էսպես գրում, ես միայն ուրախ եմ. քո գրածը տասնապատիկ մեծ արժեք է ստանում դրանով։
    Խաղաղ ու արժանապատիվ ծառայություն քեզ, Ռոբ ջան։

    ReplyDelete
  2. Հալալա Քեզ Ռոբ ջան. չես պատկերացնում թե ինչքան աչքս մտար: Քեզ բարի ծառայություն, իսկ մեր ազգին էլ ցանկանանք, որ քո նման զինվորներ շատ ունենանք:

    ReplyDelete
  3. Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը !!
    ու բացի դրանցի ես շատ ուրախ եմ , որ այստեղ դրսում էլ կան մարդիկ ովքեր հասկանում են թե ինչ է կատարվում իրականում !

    ReplyDelete