Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Showing posts with label Կարծիք. Show all posts
Showing posts with label Կարծիք. Show all posts

Saturday, August 29, 2015

Շահերի բախում և հին հաշիվներ | UCL & UEL 2015/2016 group stage


Արդեն հայտնի են 2015/2016 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի և Եվրոպայի Լիգայի խմբային փուլի մասնակիցների անունները: Ավելին, արդեն կազմավերվել են նաև այդ խմբերը և ժամանակն է տեսնել թե ինչ բախտի են արժանացել մեր ակումբները:
Այսօր կանդրադառնամ ինձ հետաքրքրող երեք ակումբերի ապագա մրցակիցներին և գալիք ելույթներին:

Սկսենք Չեմպիոնների Լիգայի վիճակահանությունից և Մադրիդի Ռեալին բաժին հասած մրցակիցներից:


Ռեալն ընդգրկվել է "A" խմբում, որտեղ մրցակիցներն են ֆրանիսական ՊՍԺ-ն Դոնեցկի Շախտյորը և շվեդական Մալմոն: Թերևս գլխավոր ինտրիգը կլինի Անխել Դի Մարիայի վերադարձը Սանտիագո Բեռնաբեու մարզադաշտ արդեն ՊՍԺ-ի ֆուտբոլիստի կարգավիճակում: Բայց մինչ այդ Դի Մարիան պետք է համապատասխան մարզավիճակ ձեռք բերի նոր ակումբում: 
Առաջին երկու տեղերի համար հիմնական պայքարը կմղեն Ռեալն ու ՊՍԺ-ն: Իսկ Մալմոն պետք է փորձի ինչ-որ կերպ միավորներ փախցնել առաջատարներից և փորձել հաղթել Շախտյորին, որը հիմնականում հաաջող է հանդես գալիս ՉԼ-ի շրջանակներում:
ՊՍԺ-ի հետ հանդիպումները կկայանան խաղային 3-րդ և 4-րդ խաղային տուրերում: Համապատասխանաբար հոկտեմբերի 21-ին Փարիզում և Նոյեմբերի 3-ին Մադրիդում:

Եվրոպայի Լիգայի խաղարկության շրջանակներում իրավիճակն էլ ավելի թեժ է Հենրիկ Մխիթարյանի Բորուսիայի համար: Դորտմունդցիներն ընդգրկվել են "C" խմբում որտեղ կմրցեն Հունական Սալոնիկին ներկայացնող ՊԱՈԿ-ի, Կրասնոդարի-ի և ադրբեջանական Գաբալայի հետ: 
Գաղտնիք չէ Իմ՝ ՊԱՈԿ-ի հանդեպ հետաքրքրությունը: ՊԱՈԿ-ի հանդեպ չափից ավելի անտարբեր չեմ և շատ դժվար է լինելու ընտրությունը ՊԱՈԿ-ի հաջողության և Հենոյի խփած գոլերի միջև: 
Ինչևիցե, կարծում եմ թե ՊԱՈԿ-ը, և թե Բորուսիան կկարողանան հաղթահարել խմբային փուլի արգելքը: Հաշվի առնելով մրցակիցներին կարելի է ասել որ դա Բորուսիայի համար այդքան էլ դժվար չի լինի դա անելը: Հետաքրքիր է որ այս խմբում ընդգրկված ադրբեջանական Գաբալա ֆուտբոլային ակումբն առաջին անգամ է նման կարգի մրցաշարի մասնակցության իրավունք ստացել: ակումբի գլխավոր աստղը բրազիլացի Դոդոն է: Բորուսիայի հետ պայքարում Գաբալային որոշել է օգնել նաև ադրբեջանի կառավարությունը: Արդեն սպառնալիքներ կան թե իբր Մխիթարյանին կարող են ձեռբակալել, եթե նա այցելի ադրբեջան: Պատկերացնում եմ ինչ սկանդալ կլինի, եթե այդ ցնդաբանությունը անգամ մի տոկոսով փորձեն իրականացնել:
ՊԱՈԿ-ում այս միջմրցաշրջանի ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են եղել: Թիմից հեռացել են բազմաթիվ առաջատար ֆուտբոլիստներ ի դեմս դարպասապահ Իտանժը ինչպես նաև առաջատար խաղացողներ Քրիստիան Նոբոան, Հեդվիգես Մադուրոն, թիմում 10 տարուց ավել անցկացրած հունական ֆուտբոլի առաջատար Դիմիտրիս Սալպինգիդիսը և մի շարք այլ ֆուտբոլիստներ: Փոխարենը, թիմը համալրվել է մի շարք երիտասարդ ֆուտբոլիստներով, առաջին հերթին հարկ է նշել շվեդ դարպասապահ Օլսենին և կիսապաշտպան Դիմիտրիս Պելկասին: Իգոր Տուդորի գլխավորությամբ թիմը վստահ հաղթանակներ է տարել սեփական հարկի տակ, իսկ արտագնա հանդիպումները մի փոքր դժվար էին տրվում թիմին: Թիմը գտնվում է լավ մարզավիճակում և պատրաստ է կռիվ տալ հաջորդ փուլի ուղեգրի համար անգամ Բորուսիայի հետ:

Friday, October 4, 2013

Ամփոփում ենք: «BarCamp Gyumri 2013»-ն, ինչխոր կար:

So,
Barcamp Gyumri 2013, Մասնակիցները
Բարև լավ ժամանակ անցկացրած, կամ թեկուզ ինչու չէ, բարի նախանձով լցված, կամ որ ավելի վատ ա, բանից ԲեԽաբար բլոգոսֆեռա :)
Ռոբերտ Մարկոսյան, Բարքեմփ Գյումրի 2013
Իսկ մենք անցյալ հանգստյան օրերն անցկացրեցինք գործնական-ոչպաշտոնական-բարքեմփային մթնոլորդում: Որտեղ հանգիստը համատեղվեց գործնականի, հետաքրքիրը արդյունավետի լավ միջավայրն էլ նոր ծանոթությունների հետ:

Անկասկած արժեր սպասել մեկ շաբաթ, որպեսզի ներկա լինել այս Բարքեմփին:
Թեկուզ զոհողությունների, սեփական անձը հաճույքներից և պարտավորվածություններից կտրելու գնով արժեր մասնակցել: Արժել մասնակցել միայն Բարքեմփյան իրական շունչը զգալու ու դրանով ևս ոգեշնչվելու համար:
Հետաքրքիր էր ու բովանդակալից:

Այ այդպիսին էր մթնոլորտը: Բառերով դժվար է նկարագրելն ինչ-որ տեղ, այ այդքան լավ էր ամեն ինչ:
Մերսի Գյումրիին, մերսի Բոլոր նրանց ովքեր ջանք ու եռանդ չէին խնայել Բարքեմփը այս տարի էլ իրականություն դարձնելու համար: Ձեզ իրոք հալալ ա: Մենք էլ մեր հերթին, մեր մասով աշխատեցինք, որ ամեն ինչ լինի Բարքեմփական  :) Կարծում եմ ստացվեց՝ թե՛ պրեզենտացիաներով, թե՛ խաժամուժներով, ամեն ինչով Ստացվեց:
Սպասում ենք «Barcamp Gyumri 2014»-ին:
Աշես մյուս տարի ինչխ կեղնի:

Վերջում առաջարկում եմ դիտել «ՑԱՅԳ»հեռուստաընկերության պատրաստած տեսանյութը Բարքեմփյան երկրորդ օրվա մասին:




Sunday, July 21, 2013

Ու՞մ բերանից կտրեմ ես 50 դրամ...Մեղք ա մեր ժողովուրդը...

Մեղք ա մեր ժողովուրդը, մեղք են մեր տատիներն ու պապիները, ովքեր ընդհանրապես չպետք է վճարեն երթուղայինի համար, իսկ այսօր իրենց ասում են որ ավել պետք է վճարեք: Մեղք են մարդիկ ովքեր իրենց կոպեկներն են հաշվում ու եսօր էլի մտածելու առիթ ունեն, որը կարար չլիներ ամենևին: Որ Ձեզ ասեն, բա գիտեք ինչ կա , եկեք 50 դրամ տվեք էլի բարեգորխության համար, ասենք ռակով հիվանդ երեխաներին օգնենք, կասեք. ԵՍ ԻՆՉԻ ՏԵՐ ԵՄ ՄԻՀԱՏ ԷԼ ԵՐԵԽՈՒՍ ԲԵՐԱՆԻՑ ԷՏ 50 ԴՐԱՄԸ ԿՏՐԵՄ՝ ՏԱՄ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ: Բա հիմա ի՞նչ եք անում: Չե՞ք հարցրել Ձեզ: Միհատ հարցրեք էլի ինչ կլինի:
Ես՝ իսկ ի՞նչ եմ անում ես: Արդյոք էտ իմ հաքով ա էտ թազա սակագիտը: ՉԷ: Որովհետև չունեմ ես ավելորդ 150 դրամ, չունեմ: Եղել ա վերջին 100 դրամն եմ պահել, որ տուն հասնեմ , եղել է ա, էտ էլ չեմ ունեցել, ոտքով եմ քայլել, եղելա տրամ եմ ուղղակի ունեցել ու էլի ոտքով եմ քայլել, էտ 100 դրամն էլ պահել եմ: Հետ եմ քցել...
Հիշում եմ 4-րդ դասարան էի, երթուղայինների մի մասը 50 դրամ էր, մի մասը 10
0: Կասեք հիմա ի՞նչ կա զարմանալու: Նորմալ բան ա էլի: 7 համարի երթուղայինը ինձ տուն էր տանում, բայց սկզբնակետը շրջանայինն էր, մինչև մի կանգառ գնում էր լցվում էր: 43, 45-ը համեմատաբար թեթև էին, բայց 100 էին: 10 տարեկան էի, դասից տուն գալու համար 100 դրամ էին տալիս տնցեիք, ես էլ էն ժամանակ մեքենաներ ու ֆուտբոլ շատ էի սիրում: Ու անպայաման տիպ էի ուզում, ատկռիտկաներ էի հավաքում , ու չէի ալարում, ամեն օր դասից հետո, ոտքով Մոսկովյանից Կորյուն էի բարձրանում, ինչա որ 50 դրամը պահեմ, հավաքեմ կալեկցիայիս համար տիպ կամ ատկռիտկա առնեմ: ՈՒ մտածում էի հանկարծ տնեցիք չիմանան: Են ժամանակվանից տնտեսում էի, ասում էի, լավ ա գոնե սենց ես իմ ուզածն անում եմ: 
Ասածս ինչ ա.
Ոչմեկս չունենք ես պահին ավելորդ գումար, ավելորդ 50 դրամ, ամեն 50 դրամը մեր ինչ-որ մի բանին խփում ա, մի հաց քիչ ենք առնում իտոգում, մի անգամ քիչ ենք սիգարետ ծխում, ու տենց մի անգամ չի որ խորանում ես, այլ շատ ավելի շատ ա: Իսկ ով թանգացնում ա, հաստատ մարշուտկա չի նստում, հաստատ հացի փողի մասին չի մտածում, երեխեքի ուսման վարձի մասին չի մտածում, տարեց ծնողներին ապահովելու մասին չի մտածում, որդուն բանակ տուլիկ ուղարկելու մասին չի մտածում, հիվանդ բարեկամին դեղ առնելու մասին չի մտածում, ուղղակի ապրումա ու վայելում...
Մի եղեք անտարբեր, մի կտրեք էտ բազմաթիվ 50 դրամները Ձեր հարազատներից:

Thursday, March 1, 2012

Джейн Остен «Эмма»

«Эмма Вудхаус, красавица, умница, богачка, счастливого нрава, наследница прекрасного имения, казалось, соединяла в себе завиднейшие дары земного существования и прожила на свете двадцать один год, почти не ведая горестей и невзгод…»
Թերևս, այս փոքրիկ պարբերությամբ հնարավոր չի լինի փոխանցել Էմմայի ողջ կերպարը: Ամբողջ ընթացքում Էմման իր փայլուն երևակայությամբ գեղեցկացնում ու հետաքրքրացնում է պատմվածքը: Լինելով անչափ հոգատար իր հայրիկի նկատմամբ երիտասարդ Էմման որոշում է, որ ամբողջ կյանքը պետք է նվիրի իր հոր մասին հոգ տանելուն և Իզաբելլա  քույրիկի փոքրիկ հրաշք մանուկներին: Բացի այդ նա շատ էր սիրում զբաղվել իր մտերմների ապագայով և ուզում էր բոլորին մեծ հաջողությամբ ամուսնացնել: Բոլորին, բայց ոչ ինքն իրեն:

 Այդ ընթացքում Էմմայի կյանքում հայտնվում է մի երիտասարդ աղջնակ ում հետ նա ընկերանում է: Այդ պահից սկսած նա սկսում է զբաղվել Գարրիեթ Սմիթի կյանքը դասաորելով և այդ տեղից էլ սկսվում են Էմմայի բոլոր «դժբախտությունները»:

Saturday, January 28, 2012

ՀՀ ԶՈւ 20-րդ Տարեդարձը

 1992 թվականի հունվարի 28-ը Հայաստանի Հանրապետության Զինված ՈՒժերի ստեղծման օրն է:


 Իհարկե բոլորս էլ շատ լավ գիտենք թե ինչպես ստեղծվեց մեր բանակը, ինչպիսի փորձությունների միջով անցավ: Երբ սկսվեց պատերազմը մենք չունեինք բանակ, միայն մեծ ցանկություն պաշտպանելու սեփական հողն ու ժողովուրդը: Մեր բանակը ստեղծվեց, թրծվեց և կայացավ մարտի դաշտում և այդ բանակի կայացման, ճիշտ և նպատակասլաց զարգացման ապացույցը մեր այսօրվա խաղաղությունն է: Եվ զարմանալի չէ, որ մեր բանակն այսօր լավագույնն է տարածաշրջանում: Վստահ եմ, որ մարտունակությամբ մեր բանակի նմանը չկա տարածաշրջանում: Ինչը մարտական հզոր ոգու և հայրենասիրական` հայրենիքի համար արյունն ու կյանքը չխնայելու պատրաստակամության արդյունք է:

Thursday, July 21, 2011

Ամառային Ուսումնական Փուլի Բացում (նամակ 5-րդ)

 Երկուշաբթի` հուլիսի 11-ին ՀՀ Զինված ուժերում ազդարարվեց Ամառային ուսումնական փուլի բացումը: Գնդապետ Նավասարդյանը ողջունեց մեզ և փոխանցեց Պաշտպանության նախարարի և Կապի Զորքերի պետի ուղերձը կապված ուսումնական փուլի բացման հետ:

Ուսումնական փուլը մեկնարկեց եռօրյա մարտավարաշարային պարապմունքներով, որի ընթացքում մենք սովորեցինք թե ինչպիսին պետք է լինեն մեր գործողությունները տագնապի ժամանակ: Բացատրվեցին տագնապի տեսակները և գործողությունների հաջորդականությունը: 3 օրվա ընթացքում ամեն վայրկյան սպասում էինք տագնապի, այդ ժամանակ պարապմունքներ էին անցկացնում` ջոկի, դասակի այնուհետև ամբողջ վաշտի կազմով:

Wednesday, July 13, 2011

Фиеста (И восходит солнце)

Շատ զարմանալի: Հենց այսպես ես կբնութագրեի «Ֆիեստայի» ավարտը: Երբեկ չեի սպասի, որ պատմությունը նման ավարտ կունենա: Այսինքն՝ դա ավարտ չէր, ընդամենը մի դրվագ, որը մնաց անավարտ և դրանով ավարտվեց «Ֆիեստան»:

 Հեմինգուեյ առաջին անգամ էի կարդում: «Ֆիեստան» առաջինն էր: Գիրքը կարդացվեց մի շնչով՝ երկու օրում: Երևի հենց պատմության թեթևությունն էր, որ ապահովեց մի շնչով կարդացվելիությունը:

Saturday, May 21, 2011

Osama vs Obama կամ "Չարի Վերջը"

 Վերջերս ընդհանրապես չեմ անդրադառնում Աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին: Այսօր եկել է բացը լրացնելու օրը:
Մայիս ամսվա ամենաառաջին համաշխարհային նշանակության իրադարձությունը տեղի ունեցավ Մայիսի 1-ին: Ինչպես հաղորդում էին Ամերիկյան լրատվամիջոցները ԱՄՆ-ի զինված ուժերը Պակիստանում վերջապես Գտել և ոչնչացրել են աշխարհի համար մեկ տեռորիստ Ուսամա Բեն Լադենին:  Ինչո՞ւ հենց հիմա: Ինչո՞ւ այսքան տարի անց:

Դեռ 2001-ին ամբողջ աշխարհի առաջ քավության նոխազ դարձած Բեն Լադենը համարվելով աշխարհի ամենավտանգավոր մարդ , ԱՄՆ-ի կողմից սկսեց հետապնդվել ինչպես երբեք: Մի թե հավատալ կարելի է , որ ամենակարող ԱՄՆ-ն այսքան տարի չէր կարողանում գտնել նրան: Այն դեպքում երբ մինչ սեպտեմբերի 11-ը նույն Բեն Լադենը բավական մոտ էր ԱՄՆ-ի ղեկավարությանը , էլ չասենք այն մասին , որ նրա հարզատներն ապրում էին ԱՄՆ-ում: Առանց ինչ-որ խնդիրների ու շատ էլ լավ: Անցավ 10 տարի , այդքան ման գալուց հետո դու մի ասա գտան Պակիստանում ու միանգամից ոչնչացրեցին , շատ արագ թաղեցին , եթե կարելի է դա թաղել անվանել: Ես տեղյակ եմ , որ ըստ մուսուլմանական ադաթների Մարմինը ջրին է հանձնվում միայն այն պարագայում երբ Հողը գտնվում է շատ հեռու մահվան վայրից: Բայց ինչո՞ւ կայացվեց նման որոշում: Չես կարող ասել: Անձամբ իմ կարծիքով Բեն Լադենը եթե վախենալու բան ունենար վաղուց արդեն իրեն խաղից կհաներ ու իր համար մի տեղ հիմա հանգստանալուց կլիներ իր անհամար փողերով: Ով գիտի այդպես էլ կա:

Wednesday, February 2, 2011

Գվարդիոլայի արձանը կամ Փառք Հայոց Մադրիդիզմին

Էլ ինչ Բլոգգեր , որ խոսքի իրավունքից զրկվի ու չկարանա մի բան գրի...Մեկը ես երբեկ նման բան չեմ հանդուրժի: Այնքան տարբեր ձևերով գրեմ մինչև հոգնեն...Ինձ արգելափակելու դեպքեր , այն էլ անհիմն դեռ չէին եղել: Այսօր եղավ նման մի բան:
Ամեն ինչ սկսվեց ֆեյսբուքից ստացված լինկով , որով ասվում էր թե Անպայման կարդան Բարսայի ֆաները: Ես էլ , որպես հետաքրքրասեր Մադրդիստ , որոշում եմ կարդալ և...Այ քեզ զարմանք , ափշահար եմ լինում երբ տեսնում եմ առաջարկը Երևանում Պեպ Գվարդիոլայի Արձանը կանգնեցնլու մասին: Իդեպ ահա այս Բլոգում: Լավ դա մի կողմ , կարդում եմ գրառումները , շատ եմ զայրանում տեսնելով անանուն անձնավորությանկ կողմից թողնված հաղորդագրությունը , այն էլ Մեր Գեղեցիկ Սեռի Մադրիդիստուհիներից մեկին ուղղված: Այ քեզ Անմակարդակություն...այ թե որտեղ են ցույց տալիս իրենց անմակարդակ դեմքը և մյուս Ֆաների անունները քցում նման անձնավորությունները:
Անհապաղ արձագանքում եմ , գրելով որ նման բան չի կարելի անել , օգտագործելով գրողին բնորոշող "Ախմախ" բառը: Այդ իսկ բառի համար Ես իմ "Open-ID"-ով հանդերձ հայտնվեցի Բլոկ լիստում (ինչպես հետո ասեց գրառման հեղինակը` Պատահաբար) , բայց արի ու տես , որ այստեղ ինձ օգնության է հասնում Թվիթթերը: Պատասխանում եմ Թվիթթերիս ըքաունթով: Ու Ծավալվում է քննարկումը...(իդեպ մինչ այժմ բլոկ լիստում եմ):
Այն ինչ սովորաբար լինում է Ռեալի և Բարսայի ֆաների միջև:
Ես հիմա չեմ ասի , որ Բարսան վատ թիմ ա , չէ: Ես ուղղակի կասեմ այն տարբերության մասին , որը ես տեսնում եմ:
Ինչպես ասեց գրառման հեղինակ` Գևորգը: Իր գրառմանը ավելի շատ արձագանքեցին Ռեալի երկրպագուները քանց թե Բարսայի: Իսկ դրա պատճառնեը այն են , որ մենք չենք հանդուրժում անարդարություն , մենք չենք հանդուրժում երբ մեզ և մեր թիմինի վիրավորում են (անիմաստ են վիրավորում) , Մենք Միմյանց կողքին ենք և Մենք միշտ պատրաստ ենք օգնելու Միմյանց: Մենք Միասնական ենք` Մենք Հզոր ենք` Մենք Մադրիդն ենք` Մենք ենք Չեմպիոնը:
Փառք Հայոց Մադրիդիզմին:
!! Hala Madrid !!

Friday, January 21, 2011

Հայրենիք , ԱԼՄ , Շողակաթ , TV5 (Հայրենիքից մինչև Հրեշտակների Դպրոց)

Այսօր իրենց գործունեությունը դադարեցրեիցն Հայրենիք , ԱԼՄ , Շողակաթ և TV5 Հեռուստաալիքները: Սենց թե նենց ցավալի փաստ է , քանի որ , այդքան աշխատատեղեր , հազար ու մի հաորդումներ ու խնդիրներ:
TV5-ի փակումը , եթե դեռ ինչ-որ տեղ հնարավոր է հասկանալ , չնայած նրան , որ բավական լավ ալիք էր (վերջերս էլ սկսել էին "Սպունգ Բոբ" մուլտֆիլմը ցուցադրել):
Ցավալի է Շողակաթի փակումը , չնայած նրան , որ չեմ կարծում դիտողների քանակը շատ մեծ էր , բայց Շողակաթն իր դերը ուներ մեր հեռուստաաշխարհում: Հոգևոր և յուրահատուկ !
Ամենաշոշափված թեմայի մասին` ԱԼՄ: ԱԼՄ-ի փակումը մի ստվար զանգվածի համար ակնհայտ հրճվանքի պակաության զգացումնք ա առաջ բերում: Բա հիմա ինչի՞ վրա ենք տենց ուրախանալու տարբերակով: Իմ կարծիքով Մեծահասակնեի համար առավել ցավալի ա, քանի որ շատերն էին նայում ԱԼՄ ըստ իս: Հետագա Զարգացումներին ԱԼՄ-ի շուրջ դեռ կհետևենք: Կարծում եմ հետաքրքիր ա լինելու(Ես վերջերս Լավ Ֆիլմեր էին սկսել ցուցադրել):
Իսկ հիմա ամենացավալիի մասին` Հայրեինք: Ոնց կարելի ա փակել հեռուստաալիք , որի անունը Հայրենիք է: Էլ չեմ ասում թե ինչ դեր ունի Հայրեինքը երեխաների կյանքում: Իմ Խորին համոզմամբ Հայրեինքը այն միակ ալիքն էր , որը երեխաներին ինչ-որ բան կարող էր տալ: Ի Տարբերություն մնացած ալիքների , որոնք նայելով երեխաները ոչմի նորմալ բան չէին կարանա սովորել: Հա ու ի՞նչ , փակեցինք Հայրենիքը , որ հիմա մեր փոքրիկ երեխաները գնան «Հրեշտակներ Դպրոց» նայե՞ն:
Սերիալ , որից լավ բան հաստատ չեն սովորի: Ինչի ենք մենք էտքան սիրում վատը ցույց տալ իմանալով հանդերձ , որ էտ անտեր վատը մեր ազգը ավելի շուտ ա ընդունում իրենով անում ու սկսում շահագործել իր կյանքում: Անցյալ սխալները մեզ քիչ են , հիմա միհատ էլ Ռուսական «ШКОЛА» սկանդալային սերիալի Հայկական ռեմեյքն ենք հանում:  Իհարկե Ռուսական օրիգինալի անբարոյականությանը մեր մոտ չեն կարող հասնել , քանի որ դա մի քիչ չափից շատ կլինի , բայց դե մեկա ինչքան հնարավոր ա կեղտոտել և զզվելի դարձնել Բացասական կերպարներին 100 %-ով ստացվելա: Բայց դե այդ բացասականի կողքին մեր երիտասարդությունը լավը չի տեսնի , ես ձեզ հաստատ եմ ասում: Ինչ-որ Հայրենիքի թեմայից շեղվեցի: Բայց դե «Հրեշտակներ Դպրոց»-ը այն իրականությունն ա , որի առջև մնում են հիմա մանուկները , զրկվելով իրենց հեռուստաալիքից: Չէ որ Հայրենիքը Մեր Ալիքն է , կարգախոսը տարիներ շարունակ արդարացնում էի իրեն: Կամ էլ մնում են արտասահմանյան Դեբիլ ու Անիմաստ ալիքների հույսին: Դրա հնարավորությունն էլ , ոչ բոլորը ունեն: Մի խոսքով Ամենախոցելի խավը` Երեխաները կրկին ոտնահարվեցին: 
Տեսնես դեռ որքան պիտի շարունակվի սենց...

Tuesday, December 7, 2010

Նոր Զմեռ, Ձմեռային Մտքեր "Ice baby"

Չէէէէ Դեռ չեմ գիտակցում որ Ձմեռա , ոնցոր ցուրտ չի ինչ-որ տենց ահավոր , ոնցվոր ամեն ինչ նոր ա սկսվում , ոնցվոր 2010-ը նոր-նոր սկսված լինի: Բայց չէ , արդեն ձմեռ ա , ու դրա մասին առաջին հերթին հուշում ա Նոր Տարվան պատրաստվող քաղաքը , ամենտեղ արդեն եղևնիներ են տեղադրում , արդեն Գլխավոր Տոնածառն ես սկսել պատրաստել:
Ինչ-որ զարդարանքներ են անում , խանութներն են փաթիլապատում: Ու մենակ էտ ա հիշեցնում ինձ , որ արդեն ձմեռ ա: Հա դե մեկ էլ արդեն վրա հասած քննությունները , կուրսայիններն ու արդեն լրիվ գիտակցումը , որ այ մարդ վերջին տարին ա ուսանողական կյանքի , արդեն 4-րդ կուրսում ես: Հա Ձմեռա , ու էտ սաղ ձմեռվանից ա , կոկա կոլայի երգը ես տարի նեռվերիս ազդումա: Չգիտես խի քաղաքը դատարկվումա , երեկոյան մարդիկ չկան , քաղաքում մառախուղ ա , չեմ ջոգում խի , բայց մառախուղ ա ու նենց տպավորությունա որ օդ չկա շնչելու: Մեր քաղաքի օդն էլ լրիվ փչացավ հա՞ արդեն: Վատ ա...
Լավ ա սաղ , սենց մի տեսակ թերահավատորեն ես մոտենում ամեն ինչին , բայց սաղ OK ա , ու մտածելու բան չկա: Դե ավելի շուտ կա ու կլինի , բայց էտ Նորմալա ,  Ֆսյո Պուծյոմ: Գնանք պատրաստվենք Նոր Տարվա խառը խուռը  վիճակներին մանրից: Մտածենք թե ինչ նվերներ ենք առնում մեր մտերիմներին , մտածենք թե ամսի 31-ի գիշերը ինչ ենք ուզում անենք ու տենց էլ իտոգում չանենք: Պլանավորենք Ձմեռային հանգիստը , պրակտիկան , ու էլի եսիմ ինչը: Ժամանակ դեռ շատ կա , չնայած որ սենց նայում ես մյուս կողմից արդեն Սեղմում ա էտ նույն ժամանակը:
Վերջին օրերին Գուֆ-ին եմ սկսել էլի շատ լսել...Նարոի , Հայկոի ու Տղեքի հետ էինք , տենց իմացա իրանք էլ են լսում , ջոգա , որ մենակ ես չեմ , դզեց... ու տենց էլի ամբողջ օրը Гуф , Баста...Կայֆա , Սրտովս են երգում մեկ-մեկ...

Saturday, December 4, 2010

Armnetawards (Conferance) կամ ինչպես ստացվեց , որ չստացվեց:

Այսօր տեղի ունեցավ ArmNet Conferance-ը , այնուհետև ArmNetAwards-ը:
Սկզբից պատմեմ Կոնֆերանսի մասին: Առաջին անգամվա համար բավական լավ էր: Մի քիչ գրաֆիկից էին շեղվել բայց դա ոչինչ: Հիմնականում զեկուցողները արտասահանցիներ էին (կար նույնիսկ մասնակից Ուրուգվայից): Հետաքրքիր էր լսել արտասահմանցիների դիտարկումները Հայաստանյան Ինտերնետային շուկայի և ռեսուրսների մասին: 

Նենց ստացվեց , որ ամենաշատը հարցեր հնչեցին Vkontakte-ի պրեզենտացիայի ընթացքում: Իսկ առաջինը ելույթ ունեցավ Գրիգոր Բարսեղյանը (Microsoft) Ինովացիայի Ներկայացում Զեկուցմամբ , որը բավական հետաքրքիր էր: Եվ Start-up-ների համար լավ դաս կարող էր լինել: Նույն օրինակ լավն էին Հովհաննես Ավոյանի և Ֆրեդերիկո Իմպարատայի պրեզենտացիաները: Վերջինս Ուրուգվայցի մասնակիցն է , ով խոսեց ոչ միայն Start-up-ի այլ նաև SEO-ի մասին: Խոսվեց նաև RuTube-ի Hayland-ի մասին: Հետո Խոսեցին Twitter-ից: Խոսեց Ռուսաստանի Ամենfollowված Թվիթթերի Յուզերը: Տենց 17:30-ի կողմերը լքեցի Կոնֆերանսը , գնացի վիճակահանության , բայց էտ ուրիշ թեմայա:
Տենց ոնցվոր ասենք , ուզում էի հետո ներկա գտնվեի մրցանակաբաշխությանը , բայց դե դու մի ասա Հրավիրատոմս էր պետք , մի քիչ բարդ ա պատկերացնել , որ մարդ ում կայքը գրավեց 7-րդ հորիզոնականը Հանրային քվեարկությամբ , որն իր հերթին ամենաայցելվող Հայկական սպորտային կայքնա չուներ հրավիրատոմս: Այ սենց էլի , տենց էլ չիմացանք որ կայքերն են հաղթել , ու չգիտեմ էլ պիտի հետաքրքրի հիմա ինձ էտ մրցանակաբաշխությունը թե չէ: Դե մի քիչ լավ չստացվեց: Հաստատ շատ մարդիկ կգտնվեին , ովքեր կցանկանային ներկա գտնվել մրցանակաբաշխությանը ու սենց... Կոնֆերանսը լավն էր: 

Wednesday, December 1, 2010

Խեղճ EMO-ները

Մեր Ազգը , որ մի բանով քոս ա ընգնում թող ու փախի: Բոլորը իրենց պարտքն են համարում խոսալ , բամբասել , գրել այդ ամենի մասիմ , թողած իրանց բանն ու գործը: Սենց մեկից մեկ բոլոր կայքերում ու հայաթի բեսեդկաներում սկսում եմ խոսել wikileaks-ից ու այդ ամենի մասին ծավալվող իրադարձություններից: Չնայացծ Մեր հետ ոչ մի ուղիղ կամ այդ դեռ չունի:
Չնայած wikileaks-ը դեռ ոչինչ: Այսօր գագաթնակետին հասավ նեռվայնությունս այն հարցի շուրջ , որ բոլորն անխտիր սկսել են Էմոների դեմ պայքարել իրանց արևին: Տո Դուք սաղդ ու՞ր եիք երբ մի 4 տարի առաջ այդ ամենը նոր-նոր սկվում էր: Ինչի՞ մասին էիք մտածում: Կամ Հիմա գոնե Գիտե՞ք «EMO»-ն որնա: Ընդհարապես հասկանու՞մ եք Սուբկուլտուրաները ինչեր են: Կամ էտ «EMO» «Goth» «Punk» «SKA» ինչ են իրանցից ներկայացնում կամ ինչ գաղափարախոսություն են կրում: 
Համարյա թե վստահ եմ ,որ էտ «պայքարողներից» շատերը ոչ էլ գիտեն էտ որնա , ոչ էլ մտածում են ինչ կլինի: Ուղղակի ուզում են ցույց տան , որ մտահոգված են մեր ազգի ապագայով , մեր երիտասարդ սերնդի ներկայիս վիճակով: Էլ չասեմ ոստիկանական միջամտությունների մասին: Ինքս ականատեսն եմ եղել այն բանին , որ երկու "Emo" Հագնվածքով աղջիկ իրենցից ոչ հեռու տեսնելով Ոստիկանի պտտվեցին եվ գնացին հակառակ կողմ:
Այ թե ինչի ենք հասցնում մարդկանց իրենց սեփական երկրում ու ուզում ենք , որ սաղ թույն լինի երիտասարդների համար: Այն ինչ չենք էլ հասկանում , որ իրենց դիմաց դեռ չկազմավորված երիտասարդներ են , որոնց հետ պետք է աշխատանք տանել , առաջին հերթին հասկանալ իրենց , ու նոր փորձել այդ ամենի վերջը տալ: Ոչ թե հավաքել տանել բաժանմունք...նման կերպ ատելություն սերմանելով երտիսարդության մեջ , ովքեր վաղը պիտի հասարակության լիարժեք անդամ դառնան: Մոռանում եք երևի , որ Այդ տարիքում , որը բնորոշ է Էմոներին ամեն մանրուք հիշվում և մեծ ազդեցություն է թողնում հետագա աշխարհայացքի ձևավորման վրա:
Ես Չեմ ասում , որ Էմո-ն լավ կամ վատ բան ա, Մեր երկրում Էմոն էժանագին ու չստացված կրկնորինակում ա , երբեմն էլ ուղղակի հագնվելու գեղեցիկ ոճ: Բայց ոչ ավելին: Ուղղակի Պետք է ճիշտ Մանկավարժական և Հոգեբանական մոտեցում ցուցաբերել: Ես ինքս շատ լավ հիշում եմ իմ ժամանակի Էմոներին , ովքեր անցան այդ տարիքը , դուրս եկան EMO-ական վիճակներից: Ու Հիմա սաղ լավա: Պետքա հասկանանք , որ դա երիտասարդների մոտ ուղղակի տարիքային ա: Եթե ուզում եք օգնած լինեք , սկզբից ինքներդ ուսումնասիրեք Այդ սուբկուլտուրան , հետո արդեն փորձեք իրենց ճիշտ բացատրել , օգնել , ու հասկանալ:

Sunday, October 31, 2010

Ազգս Վայրենի. Ֆաշիստական Հայացքներ - Պղծված Հուշարձաններ

2 օր առաջ երբ վերադառնում էի տուն: Հիշեցի , որ մի քանի օր առաջ` երբ անցնում էի Պոպլավոկի կողքով մի շատ տհաճ ու տախտկալի բան նկատեցի: Այնտեղ` այգում տեղադրված է Հոլոքոստի Զոհերին նվիրված հուշարձանը: Իսկ այդ Հուշարձանի սիմվոլիկ ոսկե կրակի մի մասը ներկված էր կարմիր սփրեյ-ներկով: Իսկ հետևի հատվածում պատկերված էր Ֆաշիստական սվաստիկան և գրված էր "Մահ Ջհուդներին": 
Որոշեցի գնալ այնտեղ և տեսնել թե ինչ վիճակում է հուշարձանը: Ճանապարհին մտածում էի` տենաս , ո՞ր մի անասունն ա տենց բան արել: Ո՞ր մի Հայն ա տենց բան արել , Հայը , որի Պապերը պայքարել էն ֆաշիստների բռնակալության դեմ , որի նախապապերը Ցեղասպանություն են տեսել: Ու Հիմա ինքը կապ չունի , թե որտեղ Ֆաշիստական ԿեռԽաչ ա նկարում ու պղծում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը: Տենաս նույն տականքը իմանալով , որ ուրիշ երկրում Մեծ Եղեռնի Զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը նման բախտի ա առժանացել , վերջին հայհոյանքներով չէ՞ր հայհոյի անողներին: Բա ինչ կաներ: Եթե չաներ էլ ամոթ իրան: Իսկ Իր երկրում ինքը տենց բան ա անում: Կապ չունի թե հուշարձանին թե որտեղ:
Էտ անԱստվածներին հանգիստ թողնենք մի պահ:
Մի կարևոր հարց էլ էր հուզում ինձ: մտածում էի , որ գնամ ի՞նչ պատկեր եմ տեսնելու: Հուշարձան , որը տենց էլ անուշադրության մատնված ա մնացե՞լ (Ինչպես նման բախտի արժանացած բազմաթիվ Հուշարձաններ` ինչպես օրինակ. Վարդան Մամիկոնյանի Արձանը (485 մակագրությամբ) , Մարշալ Բաղրամյանի արձանը (Մարշալի գլուխը Թռչունների զոհ է դարձել , և այդպես էլ մնում է ինչքան ժամանակ է) և մի շարք այլ արձաններ ու հուշարձաններ) թե՞ մաքրված Հուշարձան: Մի տեսակ վախ կար մեջս: Բայց փառք ու պատիվ Մայր Աթոռին ու Երևանի ղեկավարությանը , որ արագ արձագանքել և վերացրել են այդ անմարդկայնությունը: Այ որ տենց Բոլոր դեպքերում լիներ շատ լավ կլիներ:

Wednesday, October 13, 2010

Պուշկինի Դպրոցի ու առհասարակ Աշակերտ-Դասատու հարաբերությունների մասին:

Վերջին Օրերին Բոլորը Խոսում են Պուշկինի դպրոցում նկարահանված հոլովակի մասին , իփր դասատուն խփում ու հայհոյումա աշակերտին: Ես լինելով Պուշկինցի , մարդ , որը 10 տարի սովորել ապրել ու ամեն օր անցկացրելա այդ դպրոցում չէի կարա չանդրադառնայի այս հիմիար ու անհեթեթ վիճակին: Ավելի շուտ չէի էլ ուզում անդրադառնայի: Բայց չդիմացա ու որոշեցի գրեմ իմ կարծիքը:
Նախ և առաջ նշեմ , որ իմ սովորելու տարներին , իսկ ես սովորել եմ 1997-2007 թթ. Երբևիցե նման միջադեպ չի եղել աշակերտների և դասատուների միջև: Իհարկե բոլորն էլ մարդիկ են և Առօրյա կյանքի բաղկացուցիչ մասն է կազմում նաև դասատուին չլսելը կամ չենթարկվելը: Անկարգապահ աշակերտի վրա ձայն բարձրացնելը , կամ դասարանից դուրս հանելը: Համ էլ ով չգիտի ասեմ, ըստ Իս Պուշկինի Դպրոցը Լավագույնն ա մեր Երևանում , Թե իր տված գիտելիքների առումով , թե Դասավանդող Անձնակազմի առումով և թե իր ավանդույթներով: Եվ պատահական միջակ կամ չգիտեմ խելագառ ուսուցիչ , որը կարողա ձեռք բարձրացնի անտեղի տեղը աշակերտի վրա հաստատ տեղ չի կարա գտնի Պուշկինի դպրոցում: Չգիտեմ ով ոնց բայց Ես ահռելի վատ ապագա եմ տեսնում ներկայիս դպրոցներում սովորող սերնդի համար: Ու այդ տեսանոյութն էլ վառ ապացույց: Ինչքան պիտի մարդ պատրաստված լինի կամ միտքը հերիքի որ նկարի իր դասատուին դասընկերոջ վրա բարկանալիս: Չեմ ուզում մտածեմ , բայց մեկա չի ստացվում: Դուք տեսեք թե ինչ պատրաստակամություն են դրսևորում աշակերտները նկարելու ժամանակ: Ոնց որ հատուկ պատրաստված լինեն: Իսկ այժմյան սերունդը դասատուին ջղայնացնելու համար ուղղակի գժվումա , նույնիսկ նորամալ խոսալու ձև չունեն իրենց դասատուների հետ: Եվ դա ասում են հենց իրենք Դասատուները , չի բացառվում որ աշակերտներն էլ իրենց նման արարքներով «պարծենան»:
Ու ասեմ որ Պուշկինի դպրոցը դեռ փառք ա , դուք պետք է իմանաք թե ինչա կատարվում այլ «Էլիտար» Դպրոցներում կամ սովորական միջին վիճակագրական դպրոցներում: Փորձեք հետաքրքրվել...

Զարմանալի է բայց այսօր արդեն խոսում են , որ հենց այդ նույն աշակերտները ասում են որ իրենք լավ չեն պահել իրենց և ջղայնացրել են ուսուցչին , չէ ավելի ճիշտ կլինի արտահայտվել «ՀԱՍՑՐԵԼ» են ուսուցչին այդ վիճակին:
Մանկավարժ լինելը մեր օրերում հեշտ բան չի:

Այ քեզ մանկական կարճ խելք...

Վստահ եմ , ար այս Թյուրիմածությունը տեղ չի գտնի հասարակության տարբեր շրջաններում ձևավոևվող կարծիքներում: 
Պուշկինի դպրոսցը եղել է , կա , ու կմնա լավագույնը Մեր Քաղաքում:

Wednesday, October 6, 2010

Tic Tac Armenia Քվեարկությունը Սկսված է:

Մի քանի օր առաջ Շառլ Անձնավուրի հրապարակում շատ հետաքրքիր առաջարկ ստացա մասնակցելու «Tic Tac»-ի ակցիային: Հարկավոր էր ինչ-որ հետաքրքիր դիրքով նկարվել: Դե քանի որ մեջներիցս ամենախելառը ու ֆոտոի հետ սեր ունեցողը ես եի: Միաձայն որոշվեց , որ պիտի գնամ մասնակցեմ: Ել էլ գնացի:
արդյունքում ստացվեց ահա այս նկարը.
Robbie Raul for Tic Tac
Այնուհետև իմացանք , որ Այդ նույն նկարները մասնկացելու են մրցույթի facebook-ում: Եվ ահա Հերթը մրցույթինն է:
Քվեարկության կանոններն են. Դուր եկածդ նկարը պետք է «Like» անես կամ հայերեն ասած «Հավանես»: 
Եվ ահա Իմ նկարը , որը կարող եք հավանել անցնելով ահա Այս Հղմամբ:
Իսկ եթե «Like» անել չի ստացվում , ապա սկզբից միացեք («Join» եղեք ) խմբին նոր միայն քվեարկեք նկարիս համար:
Բացի Ինձանից նկարվեցին նաև Մեր ՀՊՃՀ-ի Ուրախների և Հնարամիտների Ակումբից (КВН) Գևը և Պարույրը: Որոնց նկար նույնպես շատ կայֆն ա ստացվել:



Gev & Pro for Tic Tac
Իրենց նկարի համար կարող եք քվեարկել անցնելով Այս Հղմամաբ:
Քվեարկությունը տևում է մինչև Հոկտեմբերի 11-ը Երևանյան ժամանակով 23:59:
Նախապես Շնորհակալություն Աջակցության համար Հարգելի Ընթերցողներ:

Saturday, October 2, 2010

ԱմենաՀայկական "Sexy Back"ը

Այսօր Ինձ ուղարկված Յություբի լինքը ամենա ամենա ամենաԲՈՄԲ Հայկական վիդեոներից մեկն ա: Չդիմացա ու որոշեցի դնեմ բլոգումս Ախր կատարումն էլ ա է սենց շատ հավեսով ու կայֆոտ: Մեր Մեջ ասած Ջիգյարով:
Դե ի՞նչ լսենք !!

Monday, September 27, 2010

Հանրապետական Մարզադաշտ` Ֆուտբոլ և Շախմատ

Բախտի բերմամբ թե պատահմամբ , իսկ ավելի շուտ մի հրաշք անձնավորություն` Դավիթ Գալստյանի հրավերով այսօր ներկա գտնվեցի Հայաստանի առաջնության հերթական` 22-րդ տուրի «Փյունիկ» «Շիրակ» հանդիպմանը: Հո հանդիպում չէր հաաաա , մի հրաշք էր: ինձ միշտ թվում էր , որ հայկական ֆուտբոլը այդքան մոտիկից դիտելը այդքան էլ հետաքրքիր բան չէ: Բայց Այսօր հակառակում համոզվեցի: «Փյունիկը» 5-0 հաշվով հաղթեց «Շիրակին»:
Գևորգ Ղազարյանը խփում է առաջին գնդակը
Նման Գոլառատություն , որ հաստատ չէի սպասում: Գևորգ Ղազարյանը Դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Հովհաննես Գոհարյանը 2 Գոլային փոխանցման հեղինակ: ՄԻ խոսքով ամենինչ շատ հետաքրքիր էր ընթանում: Միայն թե առաջին կեսի վերջում արդեն Տոմատի սոկը վերջացել էր :( 
Իսկ երկրորդ խաղակեսում , մարզադաշտում ներկա գտնվող ֆուտբոլասերները , հիմնականում Ֆուտբոլային մեկնաբաններն ու լրագրողներն ավելի շատ տարված եին Շախմատով , քանց թե դաշտում ծավալվող իրադարձություններվ: Բոլորը հետևում եին Գաբրիել Սարգսյանի խաղին , որը բավական դժվար իրադրությունում էր հայտնվել: Այնպիսի տպավորություն էր , որ ֆուտբոլը կսպասեր: Այդ պահին ավելի կարևոր էր Շախմատը: Այսօր ամենաանհասկանալին Իմ կարծիքով ԼԵՍԿՈ-ի «Давай , давай , давай ... первый , первый» մշտական կոչն էր իր խաղընկերներին: 
Մի խոսքով Հաճույք ստացա Հայկական ֆուտբոլից:
Շնորհակալություն Լավ խաղի համար:

PES 2011 Վիրտուալ Ֆուտբոլի Իրական Պատկերը

PES 2011
Արդեն մի քանի օրից հասանելի կլինի ՊԵՍ 2011-ի ամբողջական խաղային փափեթը: Իսկ մինչ այդ , այսօր փորձարկեցի դեմո տարբերակը: Որում կան չորս թիմեր , որոնցով հնարավոր է խաղալ:
Ասեմ , որ նորամուծություններ բավականին շատ են: Սկզբի համար մի քիչ անսովոր է: Մինչև կարգավորեցի ստեղմնաշարը , հոգիս դուրս եկավ: Դե գիտեք , քանի որ ես փոքրուց ՖԻՖԱ-ի երկրպագու եմ եղել ոչ թե ՊԵՍ-ի այդ իսկ պատճառով իմ համար հարազատ A-օդային փոխանցում/սահանկում , S-Փոխանցում , D-Հարված/խլում սխեման մինչև գտա , մի խոսքով..: Նորամուծությունների մեծ քանակը նկատվում է հենց առաջին հայացքից , բայց ասեմ , որ դրանք բավական հաճելի են: Այսպես օրինակ ՊԵՍ-ում արդեն իսկ հնարավոր է խաղալ Լիբերտադորեսի Գավաթը , որն ավելացել է Եվրոպայի Լիգաին և Չեմպիոնների Լիգաին:
Խաղային առումով կարծում եմ շատ հարմար է այն , որ հնարաորություն ես ստանում ամեն խաղից առաջ շատ արագ կարգավորել ֆուտբոլիստների դիրքերը և փոփոխություններ կատարել:
Իսկ արդեն խաղի առումով ես մի քիչ դժգոհ եմ փոխանցումների որակից: հնարավոր է դա սկզբանկան շրջանում այդպես թվա , բայց մի տեսակ լավ չեն գնում փոխանցումները: Իսկ Գոլ խփելու մասին առաջին մի քանի խաղում կարող եք առհասարակ մոռանալ: Իմ մոտ չեր ստացվում չգիտես ինչու:
PES 2011 Դեմո-ն կարող եք բեռնել fifax.ru կայքից , ինչպես նաև այլ լրացումներ ՖԻՖԱ-ի և ՊԵՍ-ի համար:
Ներկայացնում եմ.

Friday, September 24, 2010

Հոգնած Երազանքների Ամբողխային Տրամադրություն

Ու չսկսե՞մ հիմա գրել թե ինչքան եմ հոգնել այս ամենից: Հա լուրջ հոգնել եմ:
Հոնգել եմ միշտ բոլորին հասկանալուց: Հոգնել եմ ամեն ինչ անելուց , բայց իրականում ոչինչ չհասցնելուց: Հոգնել եմ նրանից , որ ոչինչ իմ ուզածով չի: Հոգնել եմ ամենօրյա հոգսերից: Հոգնել եմ , որ կոմպս ժամը մեկ անջատվումա , ու հենց են պահին երբ ես կարևոր գործ եմ անում: Հոգնել եմ նրաննից որ միշտ մի բան փչանումա , կորումա կամ էլի նման մի բան: Հոգնել եմ Ինձ հույս տալուց , որ հա ամեն ինչ լավ ա լինելու: Սաղ թույն ա: Իրականում ոչինչ էլ թույն չի: Ոչ հասցնում եմ նորմալ դաս անեմ , ոչ աշխատանք , ոչ անձնական կյանք ունեմ , ոչ հավես որ եղած գաղափարները իրականացնեմ: Նենց շուտ ա սկսել մոտս էտ ինչ-որ բանի նկատմամբ եռանդը մարել: Մանավանդ , որ շրջապատդ , նենց չի վերաբերվում ոնց դու ես վերաբերվում այդ բանին: Ճիշտ ա` սաղին մեկ ա, խի՞ իրանք պիտի մտածեն: Են ինչ անում եմ մենակ Ինձ ա պետք , իրանց էլ հո պետք չի: Ու ես արդեն հոգնել եմ տենց վերաբերմունք ունեցող մարդկանցից: Ատում եմ ծրագրավորումը ու ամենաշատը նեռվայնանում եմ դրանից: Չնայաց վերջերս ոնց-որ թե ուզումա ինչ-որ բան ստացվի մոտս: Բայց դե: Գժվում եմ ճյուխ տնտեսի դասերի համար , հա ու չխնդաք , բայց հոգնում եմ դասախոսից: Ուղղակի մեռնում եմ էտ մարդու խոսալու ժամանակ: Ախր էտ առարկան ենքան հետաքրքիր ա , բայց դասի ժամանակ ավելի շատ ուզումես քնես քանց թե լսես իրան: Բա Կենսանվտանգությունը՞: Չէէէէ էտ ուրիշ թեմայա: Նեռվայնանում եմ Բիլայնի Բջջային Ինտերնետի բարձր սակագներից:Հոգնել եմ Փլեյերիս նույն երգերից , հա ինչ անենք 490 երգ կա մեջը , մեկա հոգնել եմ: 
Կարոտում եմ , լիքը բաներ կան որ կարոտում եմ: Հետքրքիր ա , բայց երբ մի մարդու հետ խոսում ես ու նենց չի որ երկար ժամանակա չեք խոսացել , բայց դու իրան ահավոր կարոտում ես: Չգիտեմ ինչից ա: Կարոտում եմ , Շառֆս եմ կարոտում շատ: Կարոտում եմ մարդկանց , նենց մարդկանց , որոնց ոնց-որ թե պիտի չկարոտեմ, ու հակառակը` չեմ ուզում նույնիսկ լսել այն մարդկանց մասին որոնց պիտի կարոտեմ կամ պիտի շատ սիրեմ ու համարեմ լավ ընկերներ: Կարոտում եմ մարդու ում վաղուց չեմ տեսել: Տեսնես ոնց ա: Սաղ հեչ է , ամեն ինչ կտայի մենակ թե իմանայի էտ նույն մարդիկ ում տենց կարոտում եմ գոնե մեկ-մեկ հիշու՞մ են Իմ գոյության մասին: Չգիտեմ, դաժե չեմ կարծում: Իրանք գնում են , ավելի հեռու , ու ավելի առաջ: Այ չեմ կարում հեշտ մոռանամ ամեն ինչ ու գնամ առաջ , եղացը թողնելով ետևում: Եթե նույնիսկ թողնում եմ , ապա հիշում եմ միշտ , եթե նույնիսկ մոռանամ: Հոգնել եմ, ընկերներից , որոնք այ տենց իրանց կայֆով եսօր լավ են հետդ , մյուս օրը կարողա չհիշեն էլ: Կամ ասենք դու իրանց համար վիզ դնես ամեն ձև , մի օր էլ կանգնեն ասեն լավ ընկեր չես: Անպայման պիտի աչքները կոխե՞ս , որ լավ տեսնեն ամենինչ: Զզվում եմ որ չեն ջոգում ով ա ընկեր ով չէ: Մեկ մեկ չընկերներին ավելի շատ են բանի տեղ դնում քան ընկերներին:

Մեկ-մեկ քայլում եմ փողոցով ու մտածում թե ոնց կարար ամենինչ լիներ , եթե սենց չլիներ , եթե նենց չլիներ: Նենց հետաքրքիր բաներ են ստացվում վերջում: Չնայաց գիտեմ , որ ամեինչ իմ բնավորության, ավելի շուտ մտածելակերպի արդյունքում կայացրաց կամ չկայացրաց որոշումների ու արարքների հետևանքնա: Բայց գրողը տանի կարողա մենակ ես եմ մտածում: Մարդիկ մի քիչ էլ մի ալարեք Դուք ել մտածեք: