Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Showing posts with label forever yours. Show all posts
Showing posts with label forever yours. Show all posts

Thursday, June 10, 2010

Have You ever? Զգում եմ որ...

Have You ever?

Չէ !! Ավելի շուտ սենց , իսկ դուք երբևիցե կորցրե՞լ եք Ձեր լավագույն Ընկերոջը: Ավելի շուտ Ընկերուհուն:
Չէ խոսաս ֆիզիկապես կորցնելու մասին չի: Զգում եմ , Զգում եմ ոնց եմ , րոպե առ րոպե հեռանում իրանից: Մոտ 2 շաբաթ կլինի ինչ չենք խոսացել նոռմալ , չգիտեմ իրա հետ ինչ ա կատարվում , չգիտեմ ինչ տրամ ունի, ինչ խնդիրներ , ինչ ա արել այսօր: Կարողա՞ Ես չափից շատ ընկա իմ գործերով ու մոռացա: Իսկ եթե պետքե նույնիսկ անեի դա , չէ որ... Բայց Ես ուրիշ եմ է: Իսկ հիմա ինչ... լոոոլ դաժե մի տեսակ ձեռքս էլ չի գնում հեռախոսը վերցնեմ , ու ուղղակի զանգեմ , տենամ ոնցա , ինչի՞: Չգիտեմ ինչ-որ բան նենց չի զգում եմ: Բայց խի՞ բան չասեց: Խի թաքցերեց ուղղակի խնդրեց ինչ-որ բան ու հեռացավ: Ես ինչպես միշտ արեցի , առանց պատճառը հարցնելու , չէ որ իմ ընկերոջ խնդրանքն էր: Բլոոոոգ Շատ էի ուզում կիսվեի Հետդ: Բայց էլի ինչ-որ բան չի ստացվում , ինչ-որ դատարկություն եմ զգում ներսումս , ախր այն ժամանակ չկար , հա ինչ անեմ իմ ուզածով չէր ոչմի բան: Բայց ընկերոջ ներկայությունը չզգալն ավելի դժվար ա: Չնայած վստահ եմ , որ եթե ինքը կամ ես զանգենք սաղ էլի նույն ձև ա լինելու , ժամերով խոսալու ենք, տեսնենք ինչ-կա չկա , Բայց հա՞ որ: ՀԱ ՀԱ ՀԱ !!!


Ի՞նչ անեմ: Դե համարյա հաստատ գիտեմ , որ չի կարդալու իմ այս գրառումը այդ մարդը: Երևի ինետ չունի , լոոոոլ երևի ինքնա մենակ ու ես չեմ զզվացրել իմ Բլոգով , որովհետեվ չեմ էլ հասցնում խոսեմ մեկ-մեկ , ենքան բան կա խոսալու , որ բլոգիցս էլ համարյա չենք խոսում: համել համարյա միշտ ինքնա բան պատմում: Բաներ կա հիմա , որ չի պատմում , Ես եմ իմանում ուրիշ տեղերից...տենց հանկարծակի...բայց ես գիտեմ , որ ինքը գիտի , որ ես գիտեմ:
Ուզում եմ ասեմ , որ Հետդ եմ, ինչ ուզումա լինի , երբ ուզումա լինի , շատ եմ սիրում քեզ , Իմ Ընկեր: Գիտես , որ մեր մեջ առավել քան սովորական կապ կա: Ու գիտեմ նույիկս եթե սենց քեզ պոդդերժկա անեմ դու էտ զգալու ես: Հուսամ Լավ ես ու ես սաղ իմ մտածմունքներն իզուր են , այնքան լավ ես , որ ժամանակ էլ չունես հիշելու իմ մասին...
Լավ թարգում եմ...վերջ , վերջացրեցինք...

...forever yours Robert


Լավա հիշեցի , մի 2 շաբաթ առաջ էր էլի , եթե ոչ ավել վաղ , սենց քայլում էի փողոցով , մտքիս կարծես սկսեցին ինչ-որ տողեր գալ , սկսեցի Հեռախոսիս մեջ արագ-արագ գրել , որ չմոռանամ , տենց 5 sms-ի չափ գրեցի , Փաստորեն այն գոյություն ունի... ինչքան ժամանակ ա, մոտ տարուց ավել ա ոչինչ չէի գրել , մանր մունր տողեր , որոնք հետո ճղել քցել եմ: Կարելի ա մոտ օրերս այդ sms-ը նայել միհատ , թղթին փոխանցել...

Wednesday, February 10, 2010

երնեկ-երեկ այսօր-երբեկ

Ասում են էլի ամենինչ չի , որ հավերժ ա տևում: Մի բանի Դու ես վերջ դնում , մի Ուրիշ բան ինքն իրեն է վերջանում , իսկ ինչվոր բաներ էլ պիտի շուտ թե ուշ վերջանան:
Երեկ գիշեր մտածում էի , մտածում , մտածում: Գիշերը ամենալավն ա ստացվում մտածել երբ պարկած ամենինչ իմի ես բերում, այդ ժամանակ կարաս գրես ամենինչ մնումա ճիշտ շարադրես մտքերդ , բայց երբ առավոտյան արդնանում ես քեզ ավելի թեթև ես զգում ու ետ գրելու ցանկությունը այլևս չի լինում:

Նենց կուզենայի Հանդիպել մի մարդու ում արդեն վաղուց չեմ տեսել: Ինչքա՞ն , արդեն երևի մոտ կես տարուց ավելա մեր հանկարծակի հանդիպումից հետո , մեր ուղիները չեն խաչվել: Շատ կուզենայի տեսնել նրան: Գիտեք Ինչու՞:
Որովհետև այժմ հասկանում եմ , որ մենք ունակ չենք փոխել դիմացինին ինչքան էլ ցանկանանք, մարդը փոփոխական , ու անշնորհակալ երևույթա , որը շատ հաճախ չի հասկանում ինչնա ճիշտ ու ինչնա սխալ:
Բոլորը չի որ տենց են , ու էտ իմ սուբյեկտիվ կարծիքնա , բազում տարբերակներ կարան լինեն:

Մի «Մարդ» ինձ ժամանակին ասել էր ` ԵՐԲԵԿ ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԴԱՐՁՆԵՍ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔԻՆ: Համաձայնեք Մենք Առավել կարևորություն ենք տալիս այն մարդկանց ասածներին ովքեր մեզ թանկ են և որոնք մեզ համար ունեն Յուրահատուկ Տեղ Այս կյանքում:

Գրողը Տանի, Որքան վատ ենք Զգում երբ վիճում ենք Մեր հարազատների հետ: Թեև հասկանում ենք , որ դա շուտ թե ուշ կավարտվի և ամենինչ կլինի Հրաշալի: Բայց արի ու տես որ հիմա իմ մոտ չկա այդ զգացողությունը:

Ես չեմ կարծում , որ հիմա Ամենինչ կկարգավորվի , լավ էր ամենիչ , բայց դե... Ես կանխազգում էի: Մոտ ժամանակներս Լավ չի լինի հաստատ: Եթե Մարդ մնում է իր Համառ ու սխալ կարծիքին: Դու Այդ Մարդու Համար Դառնում ես Ոչմեկ: Կամ Նա Այդպես ցույց է տալիս , Կամ նույնիսկ եթե Հանկարծակի է դա լինում , Մեկ ա Ցավը մնումա Ցավ: Չեի ուզենա Այս անգամ էլ լսեի ուշացած խոսքեր իմ իրավացի լինելու մասին:

Միգուցե Դու ցավ զգալով , գոնե թեթևացնես ու ուրիշներին ցավ չպատճառես: Վերջ ի վերջո Գալիս եմ եզրակացության , որ ոչ մի մարդկային էակ արժանի չի , որ իրան նվիրվես մինչև ինքը չնվիրվի քեզ: Չնայած նույնիսկ այդ դեպքում պետք է մտածել:

Կարո՞ղ ա այս ամենի մեղավորը կրկին Ես եմ: Կրկին Ե՞ս եմ չափից շատ մեծ ուշադրություն դարձրել այն փոքր ու անիմաստ բաներին որոնց բանի տեղ դնել պետք չէր: Կարո՞ղ ա ավելին եմ ցանկացել քան պետք ա: Դժվար...

Չերկարացնեմ...Մեկա ոչմեկդ չի հասկանալու...