Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label ՊՆ. Show all posts
Showing posts with label ՊՆ. Show all posts

Wednesday, January 28, 2015

Հայկական Բանակ 23

Շնորհավոր Տոնդ Հայ Զինվոր:
Միշտ գլուխդ բարձր՝ հպարտ ու վստահ: Շնորհավորում եմ Մեր բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ: 
Այսօր, Մեր Բանակի քաջության շնորիվ, մեր սահմանը պահող քաջ Հայ զավակների շնորհիվ է, որ գրվում են այս տողերը: Թող որ մարդկային կորուստներ չլինեն մեր բանակում: Որ յուրաքանչյուր Հայ տան ճրագ միշտ վառ մնա: Զինվո՛ր, այդ պատվավոր կոչմանը արժանացած երջանիկները երաշխիքն են իրենց երկրի կայունության ու առաջընթացի: Զինվո՛ր, թող երկինքը կապույտ լինի քո գլխավերևում ու անամպ: Թող փամփուշներդ միշտ պատրաստ լինեն կանգնեցնելու թշնամուն, սակայն դրանց գործի դնելու կարիք երբեք չունենաս:
Երջանիկ եմ, որ եղել եմ ու միշտ էլ կլինեմ իմ Ազգի, իմ Բանակի Զինվորը:

Thursday, November 17, 2011

When September ends… (նամակ 12-րդ)


Տոներով լի սեպտեմբեր ամիսն ավարտվեց: Հոկտեմբերն իր հետ բերեց ցուրտ, անձրև և ձյուն Մասիսի լանջերին: Շուտով` ավելի ստույգ 3 շաբաթից կսկսվեն քննությունները: Պետք է կենտրոնացնել ուժերը` վերհիշել սովորածը և լավագույն կերպով պատրաստվել: Նոյեմբերի առաջին շաբաթում մենք հրաժեշտ կտանք կապի ուսումնական գումարտակին և կցրվենք զորքեր:
Մի քանի օր առաջ տեղի ունեցավ հանդիպում վերադասի հետ: Հանդիպման գլխավոր թեման էր` Պաշտպանության Նախարար Սեյրան Օհանյանի հերթական ուղերձը, որը հերթական անգամ ուղղված էր զինվոր-ապա կանոնադրական փոխհարաբերությունների պահպանմանը ինչպես նաև ժամկետային զ/ծ շրջանում կարգապահության բարձրացմանը: Քննարկվեցին որոշ առանձին ներզորամասային դրվագներ, սակայն այդ օրը հարցեր Ղեկավարությանը չհնչեցին:
 Փորձելով վերլուծել խնդիրները ես հիմա կփորձեմ իմ տեսանկյունից ներկայացնել որոշ խնդիրների պատճառներ և կփորձեմ լուծումներ առաջարկել:

Thursday, September 29, 2011

Կեղտոտ ձեռքերը` հեռու բանակից (նամակ 10-րդ)

 Հայ ազգի պատմության մեջ գլխավոր հենասյուներից մեկը եղել է բանակը: Ընդամենը 20 տարի առաջ հայ քաջ մարտիկները ապացուցեցին իրենց ուժը թշնամուն: Հենց իրենց շնորհիվ է, որ մենք այժմ կանք, ապրում ենք ազատ երկրում և արարելու հնարավորություն ունենք:

 21-րդ դարի հայկական բանակը ևս շատ մարտունակ և հզոր է: Ես դա ասում եմ, որպես զինվոր: Զինվոր, որն ամենօր իր մաշկի վրա է զգում ներկայիս բանակի, թե լավը, թե վատը:
 Ծիծաղելի կլիներ պնդել, որ Հայաստանում կա մի կառույց, որտեղ խնդիրներ չկան: Այդպես էլ բանակում կան խնդիրներ և դա նորմալ է, պետք չէ դրանից եսիմ ինչ սարքել: Ժամանակին` մի քանի տարի առաջ խնդիրները տասնյակ անգամ շատ էին քանց հիմա: Երբեմն  մտածում եմ, եթե ստանայի հնարավորություն փոփոխություններ կատարել ներկայիս համակարգում վիճակը շատ ավելի կլավանար, բայց նենց չի, որ այժմյան ղեկավարությունը վատ ա անում իր գործը:
 Վերջին ցավալի դեպքերը, որոնք արձանագրվեցին Պաշտպանության Բանակում և որոնց շուրջ շատ տարբեր, հիմնականում վատ կարծիքներ արտահայտվեցին համացանցում, ստիպեցին ինձ պաշտպան կանգնել սեփական բանակին: Բացատրեմ թե ինչու:

Tuesday, September 20, 2011

20 սեպտեմբեր – Հատուկ գնդի կազմավորման օր


 21 տարի առաջ` 1990 թվականի սեպտեմբերի 20-ին կազմավորվեց հայաստանի ներքին գործերի նախարարությանը կից Հատուկ գունդը, որը այնուհետև դարձավ հայկական ապագա կանոնավոր բանակի կորիզը: Այդ օրերին հայտարարությամբ հանդես էր եկել գերագույն խորհրդի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Վազգեն Սարգսյանը և կոչ արել անդամագրվել հայոց նոր ստեղծվող բանակին: Հատուկ գունդ` պետական զինվորական կազմավորում ստեղծելու կոչին արձագանքեցին հայաստանի գրեթե բոլոր շրջաններից ու քաղաքներից` ինչպես կամաորական ջոկատներ, այնպես էլ անհատ քաղաքացիներ, կադրային սպաներ: Որոշումից 2 ամիս անց ազգային զինված ուժերի կազմում ծառայելու ցանկություն էին հայտնել մոտ 5000 կամաորականներ: 1990թ հոկտեմբերի 5-ին կայացավ Հատուկ գնդի երդման արարողությունը: Գունդն իր վաշտերն ուներ գրեթե բոլոր շրջաններում (26 վաշտ):
 1991թ. հոկտեմբերից հատուկ գունդը վերանվանվեց ՀՀ Նգ նախարարության Պարետապահակային ծառայության գունդ, իսկ 1992-ի հունվարից ներառվեց Պաշտպանության նախարարության կազմում, որպես սահմանապահ հատուկ գունդ:
 Հատուկ գունդը մարտնչել է Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ բոլոր ճակատներում: Նրա 159 ռազմիկներ ընկան մարտադաշտում` փառքով պսակելով իրենց անունը:

Friday, July 29, 2011

Ամեն Ինչ Նորից (նամակ 6-րդ)


Ողջույն բոլոր կրեատիվ և նորարար մարդկանց: Ողջույն բոլոր նրանց, ովքեր սիրում են կարդալ հետաքրքիր բլոգեր, առավել ջերմ ողջույն նրանց, ովքեր «Զահլա» են անում և վարում են սեփական` Անձնական բլոգերը: Ահա և 6-րդ անգամ ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող կուրսանտ Մարկոսյանը aka Robbie Raul Ողջունում է Ձեզ:
 Մի քիչ երկար ստացվեց ողջույնիս խոսքը, բայց ոչինչ, շատ էի կարոտել Ձեզ: