Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Showing posts with label Խաղ. Show all posts
Showing posts with label Խաղ. Show all posts

Wednesday, February 9, 2011

PES 2011 Russian comments

Մի քանի օր առաջ Արմենի Բլոգում տեսա Pes 2011-ի Ռուսերեն մեկնաբանություններ բեռնելու մասին նյութը և որոշեցի բեռնել` փորձել: Չնայած նրան , որ անգլերենով մի տեսակ ավելի սովոր ես լինում , բայց դե Ուտկինի ձայնը ավելի հաճելի ա հաստատ: Չնայած Ռուսական մեկնաբաննությունների թերություններին: Օրինակ երբեմն լինում է , որ ֆուտբոլիսները խաղում սովորական, ոտքով հարված են կատարում , բայց մենկնաբանություններում ասվում է "Հիանալի  գլխով խաղ":
Թերությունները փոքր են , բայց դե ինձ երբեմն նեռվայնացնում են:
Իդեպ Ռուսերեն մեկնաբանությունները կարող եք բեռնել այստեղ` Բեռնել (150 mb):

Tuesday, December 14, 2010

Ալվարո Մորատա "Deja Vu"

Դեկտեմբերի 12-ը Մադրիդի Ռեալի պատմության մեջ դեռ երկար է հիշվելու: Առհասարակ «Լա Ռոմարեդա» մարզադաշտը Ռեալի պատմության մեջ մեծ տեղ է զբաղեցնում: Քիչ ավելի քան 16 տարի առաջ հենց այս մարզադաշտում է առաջին անգամ Մադրիդի Ռեալի գույները պաշտպանել Ռեալի ապագա Լեգենդ 17ամյա Ռաուլը: Որն այդ խաղում չկարողացավ արդյունքի հասնել , բայց հիանալի և տպավորիչ խաղ ցուցադրեց:
Եվ հիմա 16 տարի անց , երբ Ռաուլն արդեն Ռեալում չէ , իսկ Ռեալին (իմ սուբյեկտիվ կարծիքով) պետք է Նոր Սեփական Մարզադպրոցի ապագա Աստղ , «Լա Ռոմարեդայում» իր նորամուտն է նշում 18ամյա կանտեռանո` Ալվարո Մորատան: Դուրս գալով 89-րդ րոպեին փոխարինման Մորատան հիանալի ֆուտբոլ ցուցադրեց իրեն հատկացված 4 րոպեների ընթացքում և հիացրեց բոլորիս թե իր տեխնիկայով , թե նպատակասլացությամբ: Առաջին իսկ հպումով նա կարող էր գոլի հեղինակ դառնալ , բայց մի քիչ արագությունը չհերիքեց: Լարվածությունն էլ իրենն ասում էր այդ պահին , վստահ եմ:
Պատմությունները շատ նման են , հուսանք շարունակությունն էլ կլինի նման: Շատ կուզենամ , որ գոնե Մորատային Ռեալի ղեկավարությունը գնահատի: Ամբողջ աշխարհի մադրիդիստները Մորատայի կողքին են այժմ , նրան շատ են համեմատում Ռաուլի հետ և դա Մորատայի գլխավոր հաղթաթուղթն է:
Մնում է ցույց տա իրեն մեզ: Ավելի շուտ Մոուրինյոին...
Սպասում ենք նոր Հաջողությունների քեզանից Ալվարո Մորատա:

Monday, November 8, 2010

"ԵրՊԻ"-ն Եզրափակչուուուում էէէէէ:

Այոոոո Մենք Արեցինք Դաաաաա:
ՀՊՃՀ Ուրախների և Հնարամիտների Ակումբի "ԵրՊԻ" Թիմն Այսօր ՈւՀԱ Ուսանողական Լիգայի 2րդ Խաղում Կրկին Փայլուն Խաղ Ցուցադրելով նվաճեց Եզրափակչի ուղեգիիիիիիիր: Մեր ձայները խզվեցին , Մերոնք էլ խզարեցին: Մառազմատիկ Հումորի ասպետները ևս մեկ անգամ ցույց տվեցին իրենց բարձր կարգը և թե ինչքան արդիական , լավ ու համով հումոր կարող են անել: 
ԵրՊԻ
Հալալա Տղերք` Գև , Գև , Նարեկ , Գարիկ , Պրո , Ժոռ և իհարկե թիմի ավագ Էդո: Շնորհակալություն լավ հուրմորների համար: Հալալա Ձեզ: Վստահ եմ , որ , որից առաջ ստորակետ են դնում , և Եզրափակչում արժանի խաղ ցույց կտաք և կպայքարեք առաջին տեղի համար: Շնորհավորում եմ նաև մնացած 3 թիմերին ովքեր անցան Եզրափակիչ: Հավասար միավորներով 4րդ տեղը կիսելով անցան Պյեր Դե Կուբերտեն և Ложная Тревога Թիմերը: 3րդը AEMMED-ն էր: Իսկ Առաջինը СельХоз-ն էր: Մենք համապատասխանաբար 2րդ տեղում էինք:
Ռիտայի Պաստառը: ԵրՊԻ , Սպունգ Բոբ Ֆորեվր

Ես , Ալատուզյանը և Արջուկը
Գարո
 
Կհանդիպենք Եզրափակչում:

Wednesday, October 13, 2010

Armenia - Andorra (4-0) Ամենախոշոր Հաղթանակը:

Այո Մենք արեցինք դա: Հայաստանի Հավաքականը այսօր տարավ իր պատմության մեջ ամենախոշոր հաղթանակներից մեկը: Բայց կարծում եմ , որ այս հաղթանակը ոչ միայն հաշվի մեջ էր այլ այն ամենի ինչը սերտորեն կապված է ֆուտբոլի հետ: 
Գևորգ Ղազարյանի Գոլը (Հայաստան 100)
Այսօր հայաստանի Հավաքականը իր 100-րդ գնդակը խփեց: Իսկ արեց դա Գևորգ Ղազարյանը: Ով արդեն 2րդ խաղն անընդմեջ դառնում է գոլի հեղինակ: Հիանալի խաղ ցուցադրեցին մերոնք` Վստահ , Տեխնիկապես անթերի , տակտիկապես գրագետ և հավասարակշռված: Առանց Նյարդային պորտկումների և տհաճ անակնկալների: Մի խոսքով իդեալական էր: Վստահ եմ , որ արդեն իսկ անհամբերությամբ ենք սպասում Ռուսաստանի հետ Խաղերին և անգամ կասկած չունենք , որ նման խաղով Ռուսենրին պիտի իսկական ֆուտբոլային դաս տանք 2 խաղերում էլ:
Շնորհակալ եմ Վարդան Միանսյանից , որ նման ճիշտ կերպով կարողացել է ֆուտբոլիստներին տրամադրել: Դա գլխավոր առավելությունն է: Բոլորը խաղում եին մինչև վերջ և գեղեցիկ: Հանդիսատեսի համար: Իսկ Հանդիսատեսը առավելապես Այսօր նույնպես անկրկնելի էր: Չեմ հիշում վերջին անագամ երբ եի տեսել , որ մեր Հանրապետական մարզադաշտում «Ալիք» անեն: Ու այնպես , որ դա չդադարի մի քանի րոպե: Որ Մարզադաշտը համարյա թե լեփ-լեցուն լինի: Վստահ եմ , որ նման խաղի պարագայում մենք շուտով ստիպված ենք լինելու հերթ կանգնենք Տոմսերի համար: Միայն թե ափսոսում եմ , որ Հաջորդ խաղը տեղի կունենա 2011-ի մարտին: Այդքան Համբերելը դժվար կլինի: Իսկ մինչ այդ Հայաստանի Ֆուտբոլի Ազգային Հավաքականը անցնում է Ֆուտբոլի 2012 թվականի Եվրոպայի Առաջնության Նախընտրական փուլի B խմբի Առաջատարների մեջ Խփած և Բաց թողած Գնդակների Լավագույն տարբերությամբ` 9-4:
Բռավոոոոոոոոոոո Հայաստաաաաաաաաաաան:
Դիտենք Գոլերը: Ամենահետաքրքիրը , որ վիդեոն Ռուսերեն Մեկնաբանությամբ է: Շատ հետաքրքիր էր լսել Ռուս մեկնաբանի կարծիքները:
Gevorg Ghazaryan 1-0
Henrik Mkhtaryan 2-0
Yura Movsisyan 3-0
Marcos Pizzelli 4-0

Saturday, October 9, 2010

Ու Թնդաց Հանրապետականը Ծափահարություններով: (Armenia 3-1 Slovakia)

Անկեղծ , մտածում եի , որ այս հանդիպումը կդիտեմ տանը , քանի որ հաջորդ օրվա համար շատ կարևոր գործեր ունեմ: Սակայն մեր հաղթանակի վրա չգիտես խի վստահ եի: վստահ եի , որ տղաները դուրս են գալու և իսկական ճակատամարտ են տալու:
Դա երևում էր դեռ խաղից մի քանի օր առաջ անցկացրած իրենց պարապմունքներից: Սակայն Նենց ստացվեց , որ խաղի նաօրեին , երեկոյան մասնակցեցի ՏոտալՖուտբոլի վիկտորինային և արդեն ցերեկն իմացա որ Հաղթել եմ , և կստանամ խաղի մեկ տոմս: Բոլոր գործերս (իսկ դրանք հավատացեք քիչ չէին) թոաղեցի և ուղևորվեցի հանրապետական աաջացելու մեր թիմին , Ես ու Դրոշս: 
Սենց բան դեռ չէր եղել , որ մի ամբողջ տրիբունայում միայնակ լինեի , առանց ծանոթների ու ընկերների: Միայն վերըում Մեկնաբանականում Դավիթն էր , մի շարք ներէև էլ Եդինյոն: Մեր Ֆան ակումբի տղաները նստած եին Դարպասների երտում , իսկ Մամիջը ՖԱՖ-ի Հետ էր , որքան էլ զարմանալի չէր որ նա մարզադաշտում է:
Արդեն իսկ առաջին Գրոհի ժամանակ Կարող էինք առաջ անցնել , բայց չստացվեց: Առհասարակ այս խաղում կամային բազմաթիվ լավ հատկանիշներ դրսևորեցինք մերոնք: Հաշիվը կարող էր ավելի խոշոր լինել: Չնայած որ վստան եմ , Սլովակների հետ խաղում ցանկացած հաշվով հաղթանակը շատ մեծ հաղթանակ է:
Այսօր Մարզադաշտում այլ տրամադրություն էր: Արդեն սովորել էինք գլխիկոր հեռանալ խաղադաշտից: Սակայն այս Օրը այդ օրը չէր: Նկատեմ , որ երբ մրցավարը անհասկանելի քանակությամբ բազում րոպերեն ավելացրեց խաղին: Մի մարդ անգամ չէր լքում խաղադաշտը: բոլորը սպասում եին ավելիին մեր ֆուտբոլիստների գործողություններում: Մարզադաշտը Թնդում էր ծափահարություններից:
Ես նման բան շատ-շատ վաղուց չէի տեսել:
Ապրեն Բոլոր Երկրպագուները:

Միայն խնդրում եմ չթուլացնեք Տղերէ ջան: Անդորրաին պիտի ջախջախենք: Դե Ձեզ Տեսնենք !! 
Հեռանում ենք Հաղթանակած
 Շնորհակալություն Հրաշալի Ֆուտբոլի համար:

Monday, September 27, 2010

Հանրապետական Մարզադաշտ` Ֆուտբոլ և Շախմատ

Բախտի բերմամբ թե պատահմամբ , իսկ ավելի շուտ մի հրաշք անձնավորություն` Դավիթ Գալստյանի հրավերով այսօր ներկա գտնվեցի Հայաստանի առաջնության հերթական` 22-րդ տուրի «Փյունիկ» «Շիրակ» հանդիպմանը: Հո հանդիպում չէր հաաաա , մի հրաշք էր: ինձ միշտ թվում էր , որ հայկական ֆուտբոլը այդքան մոտիկից դիտելը այդքան էլ հետաքրքիր բան չէ: Բայց Այսօր հակառակում համոզվեցի: «Փյունիկը» 5-0 հաշվով հաղթեց «Շիրակին»:
Գևորգ Ղազարյանը խփում է առաջին գնդակը
Նման Գոլառատություն , որ հաստատ չէի սպասում: Գևորգ Ղազարյանը Դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Հովհաննես Գոհարյանը 2 Գոլային փոխանցման հեղինակ: ՄԻ խոսքով ամենինչ շատ հետաքրքիր էր ընթանում: Միայն թե առաջին կեսի վերջում արդեն Տոմատի սոկը վերջացել էր :( 
Իսկ երկրորդ խաղակեսում , մարզադաշտում ներկա գտնվող ֆուտբոլասերները , հիմնականում Ֆուտբոլային մեկնաբաններն ու լրագրողներն ավելի շատ տարված եին Շախմատով , քանց թե դաշտում ծավալվող իրադարձություններվ: Բոլորը հետևում եին Գաբրիել Սարգսյանի խաղին , որը բավական դժվար իրադրությունում էր հայտնվել: Այնպիսի տպավորություն էր , որ ֆուտբոլը կսպասեր: Այդ պահին ավելի կարևոր էր Շախմատը: Այսօր ամենաանհասկանալին Իմ կարծիքով ԼԵՍԿՈ-ի «Давай , давай , давай ... первый , первый» մշտական կոչն էր իր խաղընկերներին: 
Մի խոսքով Հաճույք ստացա Հայկական ֆուտբոլից:
Շնորհակալություն Լավ խաղի համար:

PES 2011 Վիրտուալ Ֆուտբոլի Իրական Պատկերը

PES 2011
Արդեն մի քանի օրից հասանելի կլինի ՊԵՍ 2011-ի ամբողջական խաղային փափեթը: Իսկ մինչ այդ , այսօր փորձարկեցի դեմո տարբերակը: Որում կան չորս թիմեր , որոնցով հնարավոր է խաղալ:
Ասեմ , որ նորամուծություններ բավականին շատ են: Սկզբի համար մի քիչ անսովոր է: Մինչև կարգավորեցի ստեղմնաշարը , հոգիս դուրս եկավ: Դե գիտեք , քանի որ ես փոքրուց ՖԻՖԱ-ի երկրպագու եմ եղել ոչ թե ՊԵՍ-ի այդ իսկ պատճառով իմ համար հարազատ A-օդային փոխանցում/սահանկում , S-Փոխանցում , D-Հարված/խլում սխեման մինչև գտա , մի խոսքով..: Նորամուծությունների մեծ քանակը նկատվում է հենց առաջին հայացքից , բայց ասեմ , որ դրանք բավական հաճելի են: Այսպես օրինակ ՊԵՍ-ում արդեն իսկ հնարավոր է խաղալ Լիբերտադորեսի Գավաթը , որն ավելացել է Եվրոպայի Լիգաին և Չեմպիոնների Լիգաին:
Խաղային առումով կարծում եմ շատ հարմար է այն , որ հնարաորություն ես ստանում ամեն խաղից առաջ շատ արագ կարգավորել ֆուտբոլիստների դիրքերը և փոփոխություններ կատարել:
Իսկ արդեն խաղի առումով ես մի քիչ դժգոհ եմ փոխանցումների որակից: հնարավոր է դա սկզբանկան շրջանում այդպես թվա , բայց մի տեսակ լավ չեն գնում փոխանցումները: Իսկ Գոլ խփելու մասին առաջին մի քանի խաղում կարող եք առհասարակ մոռանալ: Իմ մոտ չեր ստացվում չգիտես ինչու:
PES 2011 Դեմո-ն կարող եք բեռնել fifax.ru կայքից , ինչպես նաև այլ լրացումներ ՖԻՖԱ-ի և ՊԵՍ-ի համար:
Ներկայացնում եմ.

Sunday, March 21, 2010

Day 1 , Welcome Party "cha-cha"

Դուք կզարմանաք Ինչու գրառում չեմ արել: Ամենինչ Շատ Պարզ է: Այստեղ այնքան լավ տրամադրություն և մթնոլորտ է տիրում , որ նույնիսկ ժամանակ չկա շունչ քաշելու:
Երեկ Առաջին Օրն էր Բակուրիանիում: Ժամանեցինք այստեղ գիշերը: Այդ ժամանակ ինչպես հիշում եք մենք էինք , վրացիները ու թուրքերը , իսկ երբ առավոտյան արթնացանք բոլորն արդեն եկել էին:

Այսօր հաստատեցինք կանոնները , որոնցով պետք է առաջնորդվենք: Բաժանվեցինք խմբերի և փորձեցինք 10 րոպեյվա ընթացքում հավաքել մի կոնստրուկցիա , որի մեջ պետք է դրված լիներ ձու: Ամբողջ նպատակներ այն , որ երբ այդ ամենը նետեին 2-րդ հարկից այն չջարդվեր: Արդյունքում ստացանք 8 աննկարագրելի գժություն: բայց ոչ բոլորին հաջողվեց փրկել Ձուն:
Եվս Մեկ անգամ հավաքվեցինք մեր խմբերով Խոսեցինք , Ծանոթացանք...Իմ Հետ էին Իկա(Վրաստան) , Դանիելա և Դիանա (Մոլդովա) , Իննա (ՌԴ Ուֆա):
Հետո ազատ ժամին արդեն ավանդությի համաձայն հավաքվեցինք բուխարիի մոտ , երգեցինք , տաքացանք:

Իսկ արդեն ժամը 21-ից սկսվեեեեեեեեց ամենահետաքրքիրը:
Մենք Խաղացինք Հայկական 2 խաղ ` Թզուկ-Հսկա և Տզզզզզ: :D
Այնուհետև Փարթի...
Կապ չուներ հիշել ես այդ մարդու անունը թե չէ, կապ չուներ թե , որ երկրից ես ու քաանի տարեկան , պարիր ուրախացիր , խմիր , ազատ զգա քեզ:
Այ սենց մենք Տժժժժում էինք Բառիս բուն իմաստով:
Ես վաղուց այսքան հավեսով չէի պարել: Պարում ուրախանում էինք թուրքերի հետ , նույնիսկ ընկերացանք (ճիշտա ետ աղջկա անունը հաստատ հիմա չեմ հիշի , բայց ՖԲում կա , խոսք եմ տալիս գտնեմ ու ասեմ անունը): Խմում էինք , Ադռե-ի հետ (Գերմանիա) Խմեցինք Խաղաղության Կենցացը: Իկան բոլորին հիացնում էր իր արագ և հավեսով պատրաստվող կակտելներով , շատ սիրվեց կրակով կոկտեյը և "Չա-Չա"-ն: Դե Վրացական գինին էլ անպակաս էր: Իսպանացիների հետ էլ որոնք Բարսաի երկրպագուներ են շատ ընկերացանք:



Այդ ամենն ավարտվեց շատ ուշ , բայց շաաաատ լավ: Տենց 4-ի կողմերը:

Իկաի պատրաստած "Չա-Չա"-ն անկրկնելի է