Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:▼
▼
Showing posts with label youtube. Show all posts
Showing posts with label youtube. Show all posts
Sunday, January 6, 2019
Tuesday, October 10, 2017
Ուրիշ Ֆուտբոլ 11-րդ թողարկումը #UrishFootball
Չեմպիոնների Լիգայի 2-րդ տուրի լավագույն գոլերը։ Ալվարո Մորատայի գոլն ու Դիեգո Կոստայի տխուր հայացքը։ UCL Fantasy-ի երկրորդ տուրի արդյունքներն ու միավորները։
Օլիյվե Ժիրույի բոլոր 100 գոլերը Արսենալի կազմում։
Վրաստանում կայացած աշխարհի հավաքականի ու Վրաստանի հավաքականի հանդիպման բոլոր գոլերը։ Ռոման Բյուրկիի սնահավատության աստիճանն ու Լիոնի անհաջողակ ֆուտբոլիստը։ FIFA 18-ի նորարարություններն ու գլխավոր աստղերը։
Այս ամենն ինչպես նաև շատ այլ հետաքրքիր նորություններ տեղ են գտել Ուրիշ Ֆուտբոլ 11-րդ Վիդեո Բլոգում։
Դիտե՛ք, Մեկնաբանե՛ք, Տարածե՛ք և իհարկե ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ Urish Football youtube ալիքին։
Friday, September 29, 2017
Ուրիշ Ֆուտբոլը Վերադառնում է
Ուրիշ Ֆուտբոլը վերադառնում է։
Երբ փետրվարին ivideo-ի հետ համատեղ սկսեցինք #ՈւիշՖուտբոլ նախագիծը շատ ոգևորված էի։ Թեև ահռելի ժամանակ պահանջող մաքսիմում 15 րոպեանոց հաղորդում, այն էլ շաբաթական մեկ անգամ թողարկելը կարող է շատ հետշտ թվալ, բայց դա այդքան էլ այդպես չէ։
Երբ պետք է ունենալ ոչ ժամանակավրեպ կոնտենտ, գրել սցենար, նկարահանում կազմակերպել և իհարկե մոնտաժել այն այնպես, որ իդեալական լինի։Երբեմն հաջողվում էր, երբեմն մի քիչ ուշացնում բայց երբեք չէինք անում դա որակի հաշվին։
Երբ պետք է ունենալ ոչ ժամանակավրեպ կոնտենտ, գրել սցենար, նկարահանում կազմակերպել և իհարկե մոնտաժել այն այնպես, որ իդեալական լինի։Երբեմն հաջողվում էր, երբեմն մի քիչ ուշացնում բայց երբեք չէինք անում դա որակի հաշվին։
Հաղորդումը տևեց մոտ երկու ամիս որի ընթացքում եղավ 9 թողարկում։ Բացվեց ֆեյսբուքյան էջը, որի ակտիվությունը այս ընթացքում չի դադարել։

Ուրիշ Ֆուտբոլը դարձավ սիրված վլոգ և դա չէր կարող ինձ անտարբեր թողնել։
Վերջին՝ 9-րդ թողարկումից հետո անցավ 5 ամիս։ Վերադառնալը դժվար էր ու պարտավորեցնող, բայց Ես արեցի դա։ Թեև դեռ միայնակ ու բարեսիրտ ընկերների օգնությամբ, բայց արեցի։ Շնորհակալություն բոլոր նրանց ովքեր նպաստեցին Ուրիշ Ֆուտբոլի 10-րդ թողարկումը կազմակերպելու համար։
Ահա, կարող եք դիտել 10-րդ Ուրիշ Ֆուտբոլը հենց այստեղ
Կարող եք այցելել յութուբյան էջ ու բաժանորդագրվել որպեսզի բաց չթողնեք հաջորդ թողարկումները․ https://goo.gl/Wqk9Fu
Կարող եք նաև միանալ ֆեյսբուքյան էջին․ https://www.facebook.com/UrishFootball
Labels:
#UrishFootball,
Blogger,
Urish Football,
Video Blog,
VLOG,
youtube,
Բլոգգինգ,
Ուրիշ Ֆուտբոլ,
ՎԼՈԳ
Sunday, May 22, 2016
Carpool Karaoke | Rihanna - Stay ft. Mikky Ekko | ARMENIAN COVER
We had an amazing 2 days during MIT Euro 2016. And after 2 hard working days when we're on road to plant I've got an idea to record Carpool Karaoke video. You know last year we had another one, but unfortunately that video was corrupt because of some dumb virus on my laptop. That was an amazing Armenian folk music that we picked on radio. This time we got «Rihanna - Stay ft. Mikky Ekko» and Sahak add some «Dhol» in this amazing song. That was very funnyduring recording. I hope you'll enjoy our Carpool Karaoke.
Այո, մենք Carpool Karaoke ենք ձայնագրել: Անցյալ տարվա գերազանց վիդեոյից հետո, որը կորցրեցինք վիրուսի պատճառով այս տարի հայակական 6-8 փորձեցինք ներդնել Ռիհանայի հայտնի կատարման մեջ ու երգել մեր ձևով: Առաջնային նպատակը լավ ժամանակ անցկացնելու ու զվարճալի հոլովակ ստանալն էր :)
Labels:
Armenia,
Car,
Carpool Karaoke,
For Fun,
Friends,
Rihanna,
Yerevan,
youtube,
Երևան,
Քարփուլ Կարաոկե
Monday, February 15, 2016
ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Է: Մուրճի հարվածներից հետո հեռախոսի էկրանին ոչինչ չի լինում
Ամենահուշագրավն այն է, որ այս հոլովակը նկարահանվել է Հայաստանում: Ամեն օր չես հանդիպի նման հոլովակների, որոնք հայրենական արտադրության են:
Labels:
Iphone,
Mobitec,
screen crush test,
Screen protector,
youtube,
Էկրան,
Հարված,
Հեռախոս,
Մոբիտեկ,
Մուրճ,
Պաշտպանիչ թաղանթ
Tuesday, February 9, 2016
Super Bowl Commercials 2016 | Բոլոր Հոլովակները
Իսկ դու գիտե՞ք ինչ է «Super Bowl»-ը:
«Super Bowl»-ը ամերիկյան ֆուտբոլի հանդիպում է, որն ըստ ամերիկյան հեռուստատեսության ամենադիտվող հեռուստահաղորդումներից մեկն է: Ըստ «Նիլսենի» 2015 թ. «Սուպեր Բոլը» դիտել են 114.4 հեռուստադիտող: Արդեն վաղուց «Super Bowl»-ը ոչ միայն ֆուտբոլային հանդիպում է ամերիկայի համար, այն մի ամբողջ շոու է, որին սպասում է ամբողջ աշխարհը:
Բազմաթիվ ընկերություններ միլլիոնավոր դոլլարներն են տրամադրում որպեսզի իրենց «հատուկ» գովազդները տեղադրեն «Super Bowl»-ի ընթացքում: 2016 թ. «Super Bowl»-ի գովազդները ևս բազմազան էին, հետաքրքիր և բազմաթիվ քննարկումների առիթ տվեցին: Եկեք դիտենք «Կոկա-Կոլա» ընկերության ինչպես նաև մի քանի այլ ընկերությունների գովազդներ, որոնք ցուցադրվել են «Super Bowl 50»-ի ընթացքում:
Sunday, July 12, 2015
Իկեր Կասիլյաս՝ Հաղթանակած Մեկ Քառորդ Դար
2002-ի ՉԼ եզրափակիչն էր: Երբ Սեսարի վնասվածքից հետո խաղադաշտ մտավ Իկերն ու արեց յան ինչի մասին կխոսենք նրա ֆուտբոլային կարերայի ավարտից շատ տարիներ անց, մենք՝ մադրիդիստներս հակսացանք, որ այս տղան այլևս այն չկողմնորոշվող պատանին չէ, ով չգիտեր մարզաշապիկին գրեր Իկեր, թե Կասիլյաս:
Եվս մեկ դրվագ 2002-ից.
Աշխարհի առաջնության 1/8 երզափակիչ խաղը. Իսպանիա - Իրլանդիա: Երևի Իրլանդացիների բոլոր ժամանակների ամենահզոր կազմնա եղել այդ առաջնությանը: Ռոյ Քին, Ռոբի Քին, Յան Հարթ, Քիլբեյն, Դաֆֆ, Շեի Գիվեն ու մյուսները: Ու Իսպանիա, որտեղ փայլեց Իկեր Կասիլյասը իր ետ մղած երեք 11 մետրանոց հարվածներով: Կարծում եմ պետք է անպայման դիտել այդ դրվագները: Այդ խաղից հետո Իկերի անունով անվանակոչվեց նրա հարազատ թաղամասին փողոցներից մեկը, իսկ համաշխարհային ֆուտբոլը աշխարհի լավագույն դարպասապահի նոր թեկնածու ունեցավ:
25 տարին քիչ ժամանակահատված չի: Կասիլյասը իր կյանքի լավագույն տարիները նվիրեց Ռեալին: Նվիրեց նվիրվելով մինչև վերջ: Այս 25 տարիների ընթացքում նրան հասան համաշխարհային ֆուտբոլի բոլոր դափնիները: Նրա նման երկրորդը Ռեալում երբեք չի լինի ու հարկավոր էլ չէ: Չափից շատ էմոցիաներ....
| 2009 թ. Հոկտեմբերի 8 Iker Casillas and Robert Markosyan |
Հիմա, երբ Ռեալի ավագը, սանն ու խորհրդանիշը լքում է թիմը... Դժվար է գտնել երախտիքի խոսքեր: Դժվար է ամբողջությամբ արտահայտել այն բոլոր էմոցիաները, որոնք զգում էին նրա ամեն մի սեյվի ժամանակ: Որքան դժվար օրեր ենք տեսել միասին Իկեր: Ինչքան մարզիչներ են փոխվել, իսկ դու մնացել ես Իկեր: Մնացել կանգնած դարպասում, հպարտ ու անսասան: Շնորհակալ ենք:
Մադրիդիստ չեն դառնում, Մադրիդիստ ծնվում են՝ ինպես ծնվել է Իկերը, ինչպես ծնվել է Իկերի ու Սարայի որդին՝ Մարտինը:
Իկեր Կասիլյաս՝ Կաս, Սուրբ Իկեր, San Iker, Saint Iker, Մեր Դարպասապահ, մեր վերջին հույս ու խորրդանիշ: Թող որ դու միշտ հասնես նպատակներիդ ու լինես երջանիկ ու կրկին քո շուրթերից լսենք այդքան բաղձալի բառերը՝ "La Cibeles":
Gracias, Iker, por todo lo realizado. Gracias por ser un símbolo de lo mejor de nuestra historia. Te vas pero no olvidamos que tú perteneces para siempre al corazón del Real Madrid.
Labels:
Iker Casillas,
Madridista Armenia,
Real Madrid,
San Iker,
Yerevan,
youtube,
Ավագ,
Իկեր,
Իկեր Կասիլյաս,
Հայ մադրիդիստ,
Հրաժեշտ,
Ռեալ Մադրիդ,
Ֆուտբոլ
Tuesday, April 14, 2015
Իշխանի ծննդյան տոնախմբությունը կամ Ինչպես Փեսա Վեսթը գրավեց Հայերի սրտերը | Հայաստանը աշխարհի իրադարձությունների կենտրոն
Ապրիլի 12-ը ոչ մի արտառոց բան չէր խոստանում...
Երբ արթնանում ես արդեն ժամը մեկնա, օրը բացվել ա, Dreamflash-ն արդեն անցել ա իսկ դու դեռ անկողնում ֆեյսբուքի ֆիդն ես թերթում դժվար ա այդ օրվանից սպասումներ ունենալ: Միայն ինչ-որ հետաքրքիր ցանկություն ինչ-որ մի բան կազմակերպելու, ասենք ուտել-խմելու կամ մի տեղ հավաքվելու:
Զանգ Իշխանին: Հե՜յ Մելկիադես, մի բան չանե՞նք: Պատասխանը դրական էր: Պլանները հետաքրքրանում էին, իսկ լոքշի Աստված Շատվերյանը անջատել էր հեռախոսը ու ընկղմվել իր ներաշխարհ: Է՜հ ի՞նչ իմանայիր դու Շատվերյան տղա թե ինչեեեեր ա լինելու:
Բայց ամեն ինչի մասին հերթականությամբ:
Ուշ երեկո էր, մոտենում էր Իշխանի ծննդյան օրը: Ես Իշխանն ու Ֆանատը (Վանաձորի պատանի շախմատիստների Սեն-սեյ և մեծագույն հումորի տեր անձնավորություն Ալբերտ Շահինյանը) այդպես էլ չկարողանալով հանդուրժել Դավիթ Գալստյանի բացացկայությունը, որն ինչ-որ հույժ կարևոր գործեր ուներ կայարանում ու չկարողացավ ընկերակցել մեզ դուրս եկանք X վայրից և շարժվեցին դեպի մեր երազանքերի ֆուտբոլային լրագրող և մեր լավ ընկեր Դավիթին ընդառաջ: Իսկ Դավիթն էլ իր հերթին հասցրեց զարմացնել մեզ թե նոր սանրվածքով (ավելի շուտ դրա բացակայությամբ) թե ժամանակակից Everlast գլխարկով, որը բազմաթիվ քննարկումների առարկա դարձավ:
Դավիթին տեսնելուն պես հնչեց արտահայտություն որը փոխեց երեկոյի ողջ ընթացքը:
- Բա իմացել եք, ասում են Քանյեն հիմա Կարապի Լճում համերգ ա տալիս:
Շատ արագ ստուգվումա Քիմի թվիթթերը, Պասկալի ինստագրամը, այլևս կասկած չկա երկու րոպեից պետք է մեկնարկի Քանյե Վեսթի բացօդյա համերգը: Ու ստեղ միանգամից մոռացվում ա, որ երկու րոպեից Իշխանի ծնունդնա, որ հատուկ այդ կողմ էինք եկել Ֆանատին ճամփելու համար, անգամ մոռանում ենք ճշտել թե ինչ գործ ուներ Դավոն կայարանում: Սաղ մղվում ա երկրորդ պլան, ասում են նույնիսկ Դավոն հեռախոսի ժամերը մի քանի րոպե առաջ ա տվել, որ Իշխոի ծնունդը շուտ գա, որ Ֆանատը հանգիստ սրտով շնորհավորի ու գնա, մենք էլ ուղևորվենք դեպի Կարապի Լիճ:
Երևի կյանքում Հրապարակից Կարապի Լիճ ճանապարհն այդքան երկար չէր եղել, որքան այդ օրն ինձ այն թվաց: Շտապում ենք դեպի դեպքի վայր, վազում ենք, Մադրիդյան փոքր մարաթոն ստացվեց, ընթացքում զանգեր, պայմանավորվածություններ, սաղ թույն ա գնում ենք Քանյեին լսենք: Ճանապարհին Դավոն արդեն Քանյեի երգերնա դնում, նույնիսկ երգում ա:
Հասանք Կարապի Լիճ: Հոծ բազմություն, լիքը մարդ, լիքը մարդ որ ընդհանրապես չգիտի թե ուր ա եկել ու խի ա եկել: Լիքը մարդ որ չգիտի թե Քիմին ա սպասում թե Քիմի մարդուն: Մոտ մեկ ժամ սպասելուց հետո կարծես արդեն ամեն ինչ պատրաստ էր ու հայտնվեց...
Բայց ամեն ինչի մասին հերթականությամբ:
Ուշ երեկո էր, մոտենում էր Իշխանի ծննդյան օրը: Ես Իշխանն ու Ֆանատը (Վանաձորի պատանի շախմատիստների Սեն-սեյ և մեծագույն հումորի տեր անձնավորություն Ալբերտ Շահինյանը) այդպես էլ չկարողանալով հանդուրժել Դավիթ Գալստյանի բացացկայությունը, որն ինչ-որ հույժ կարևոր գործեր ուներ կայարանում ու չկարողացավ ընկերակցել մեզ դուրս եկանք X վայրից և շարժվեցին դեպի մեր երազանքերի ֆուտբոլային լրագրող և մեր լավ ընկեր Դավիթին ընդառաջ: Իսկ Դավիթն էլ իր հերթին հասցրեց զարմացնել մեզ թե նոր սանրվածքով (ավելի շուտ դրա բացակայությամբ) թե ժամանակակից Everlast գլխարկով, որը բազմաթիվ քննարկումների առարկա դարձավ:
Դավիթին տեսնելուն պես հնչեց արտահայտություն որը փոխեց երեկոյի ողջ ընթացքը:
- Բա իմացել եք, ասում են Քանյեն հիմա Կարապի Լճում համերգ ա տալիս:
Շատ արագ ստուգվումա Քիմի թվիթթերը, Պասկալի ինստագրամը, այլևս կասկած չկա երկու րոպեից պետք է մեկնարկի Քանյե Վեսթի բացօդյա համերգը: Ու ստեղ միանգամից մոռացվում ա, որ երկու րոպեից Իշխանի ծնունդնա, որ հատուկ այդ կողմ էինք եկել Ֆանատին ճամփելու համար, անգամ մոռանում ենք ճշտել թե ինչ գործ ուներ Դավոն կայարանում: Սաղ մղվում ա երկրորդ պլան, ասում են նույնիսկ Դավոն հեռախոսի ժամերը մի քանի րոպե առաջ ա տվել, որ Իշխոի ծնունդը շուտ գա, որ Ֆանատը հանգիստ սրտով շնորհավորի ու գնա, մենք էլ ուղևորվենք դեպի Կարապի Լիճ:
Երևի կյանքում Հրապարակից Կարապի Լիճ ճանապարհն այդքան երկար չէր եղել, որքան այդ օրն ինձ այն թվաց: Շտապում ենք դեպի դեպքի վայր, վազում ենք, Մադրիդյան փոքր մարաթոն ստացվեց, ընթացքում զանգեր, պայմանավորվածություններ, սաղ թույն ա գնում ենք Քանյեին լսենք: Ճանապարհին Դավոն արդեն Քանյեի երգերնա դնում, նույնիսկ երգում ա:
Հասանք Կարապի Լիճ: Հոծ բազմություն, լիքը մարդ, լիքը մարդ որ ընդհանրապես չգիտի թե ուր ա եկել ու խի ա եկել: Լիքը մարդ որ չգիտի թե Քիմին ա սպասում թե Քիմի մարդուն: Մոտ մեկ ժամ սպասելուց հետո կարծես արդեն ամեն ինչ պատրաստ էր ու հայտնվեց...
N-now th-that that don't kill me
Can only make me stronger
I need you to hurry up now
Cause I can't wait much longer
I know I got to be right now
Cause I can't get much wronger
Man I've been waiting all night now
That's how long I been on ya...
...ու պայթեց Կարապի Լճի մոտ հավաքված բազմությունը: Էյֆորիայի վիճակում էինք բոլորս, նույնիսկ այդ պահին անհավանական էր, րո Քանյեն երգում է Երևանում, գիշերվա կեսին, սենց անսպասելի: Էմոցիաները իրարից անցնում էին, իսկ Քանյեի փոխանցած էներգետիկան այնքան շատ էր, որ ոչ համերգից հետո քնելու մասին անգամ երազել հնարավոր չէր: Այն եզակի դեպքերից էր, որ Երևանի ջահելությանը նախանձում էր, ողջ մոլորակը: Նախանձում ու երազում այդ պահին լինել Երևանում:
Իսկ Քանյեն էլ իր հերթին մի այնպիսի բան արեց, որը միանշանակ կմտնի պատմության մեջ ու արդեն իսկ մտել ա իր խելահեղությամբ: Իսկ դա եղավ մոտավորապես այսպես.
Kanye-ն քցվեց ջուրը, երկրպագուները քցվեցին ջուրը, Պասկալը քցվեց ջուրը, չէ-չէ Պասկալը վազեց ջուրը !
Է՜հ Իշխան հանգիստ կարաս ասես ծնունդիդ Քանյե Վեսթն էր երգում :)
Կիսաքնած բազմությունը էներգիայից օվերդոզ էր եղել: Ցնցված երկրպագուները վազում էին դեպի Լճում գրկաբաց կանգնած Վեսթը: Իսկ Yeezus-ը վայելում էր իր երկրպագուների սերը, որն այդ պահին հասավ իր գագաթնակետին: Փեսան ստացավ փառքի ու երախտիքի իր բաժինը, այսիսով ասելով Քարդաշյան-Վեսթ ընտանիքի վերջին խոսքը Երևանում:
Վեսթին Սիրեցին Հայաստանում, նույնիսկ նրանք, ովքեր առաջին անգամ էին լսում նրա անունն ու իմանում նրա երաժշտական փառավոր գործունեության մասին մտերմորեն անվանում էին նրան #Փեսա : Հայ Ազգի փեսաներն այդ օրն իրենց բարձրության վրա էին ինչ խոսք: Փեսա Վեսթը իր 21 Գրեմմիներով դարձավ պարծանքի առարկա ինչ-որ տեղ նաև Հայ ազգի համար, նայեք է, մեր փեսեն ինչ տղայա !!!
Ապրեն Քիմն էլ, Կլոեն էլ, Վեսթն էլ, մեր պուճուր Նորթն էլ: Նրանք արեցին Հայաստանի համար այն մի այնպիսի բան, որը դժվար թե ինչ-որ մեկը կարողանար անել: Արդեն մի տեսակ անսովոր ա, որ կարողա վաղը Daily Mail-ը կամ The Guardian-ը չգրի մի նոր բան Հայաստանի մասին: Նրանք ստիպեցին, ողջ աշխարհին ուշադրություն դարձնել Հայաստանի վրա, ցույց տվեցին Հայաստանի տեղն ու պատմեցին պատմությունը Հայ Ազգի, իր կարևորությամբ, իր հնադարյա արժեքներով ու ժամանակակից մտածողությամբ:
Հույս ունեմ, որ նրանք դեռ բազմիցս կվերադառնան Հայաստան: Գնա Մեռի Արի Սիրեմ տարբերակն այլևս համարում եմ չգործող:
A photo posted by Kim Kardashian West (@kimkardashian) on
Labels:
#ՔՔ,
Concert,
Kim Kardashian,
Swan Lake,
Yeezus,
Yerevan,
youtube,
Երևան,
Ընկերներ,
Կարապի Լիճ,
Համերգ,
Փեսա,
Քանյե Վեսթ,
Քիմ Քարդաշյան
Monday, March 23, 2015
«Ռադիոֆուտբոլի» եթերում | Barca vs. Real Madrid «El Clasico»
Հերթական «Էլ Կլասիկոն» տեղի ունեցավ Կատալոնիայի «Կամպ Նոու» մարզադաշտում: Համառ պայքարի և դեղին քարտերի առատության պարագայում ավելի պինդ գտնվեցին Կատալոնական ակումբի ֆուտբոլիստների նյարդերը:
Ինչևիցե, «Էլ Կլասիկոյի» արդյունքը չէ, որ ստիպեց ինձ հեղինակել այս գրառումը, այլ մեկ այլ իրադարձություն, որը տեղի ունեցավ Երևանում: Ռադիո «Վան»-ի «Ռադիոֆուտբոլ» ուղիղ եթերում հանդիպեցին Մադրիդի Ռեալի և Բարսայի երկրպագուները: Հետաքրքիր ֆուտբոլային եթեր ստացվեց, որից բոլորս էլ բավականություն ստացանք:
Բոլոր նրանք ովքեր չեն կարողացել դիտել կամ լսել հաղորդումը, կարող են ձայնագրությունը դիտել ՀԵՆՑ ՀԻՄԱ !
Բոլոր նրանք ովքեր չեն կարողացել դիտել կամ լսել հաղորդումը, կարող են ձայնագրությունը դիտել ՀԵՆՑ ՀԻՄԱ !
Labels:
Barca,
El Clasico,
Radio,
Radiofootball,
Real Madrid,
Robbie Raul,
Yerevan,
youtube,
Բարսելոնա,
Երևան,
Էլ Կլասիկո,
Ռադիոֆուտբոլ,
Ռեալ Մադրիդ
Friday, August 29, 2014
Երբեք չէի մտածի, որ կափսոսամ Ալոնսոյի հեռանալու համար...
Երբ 2009-ին խոսակցություններ կային Խաբի Ալոնսոյին Լիվերպուլից գնելու վերաբերյալ, առաջին իսկ միտքս այն էր, որ «Մեզ Ալոնսոն հարկավոր չէ»: Դե երևի առաջին պատճառն այն էր, որ հասկանում էի՝ Ալոնսոն գալու է կենտրոնն ուժեղացնելու և Ռեալի ղեկավարությունը դժվար թե 30 մլն-անոց խաղացողին նստացնի պահեստայինների նստարանին (բա չէ հիմա...) և դրանից ամենաշատը կտուժի Գուտին, ով Իմ համար Ռեալի պատմության ամենախարիզմատիկ ու նվիրված մարդկանցից մեկն է եղել ու այդպիսին է մնում մինչև հիմա:
Ինչևիցե, Ալոնսոն եկավ: Եկավ և դարձավ անփոխարինելի մեկնարկային կազմում: Եկավ և իր իշխանությունը հաստատեց խաղադաշտի կենտրոնում:
Երբեք չէի մտածի, որ կափսոսամ Ալոնսոյի հեռանալու համար, բայց այսօր հասկացա, որ մենք բաժանվում ենք մի մարդուց, ով իր ոգին էր դրել Ռեալի համար և մինչև վերջին րոպեն պայքարել Մադրիդի հաղթանակի համար:
Վերջին տարիներին ֆուտբոլասերներից շատերը ամեն երկրորդ ֆուտբոլիստի պատրաստ են կոչել «Արքա», «Մաեստրո» կամ ասենք պատրաստ են «Հերոս» անվանել: Ալոնսոն այն եզակիներից է, ում ես իրոք կկոչեմ «Մաեստրո»:
Վերջին տարիներին ֆուտբոլասերներից շատերը ամեն երկրորդ ֆուտբոլիստի պատրաստ են կոչել «Արքա», «Մաեստրո» կամ ասենք պատրաստ են «Հերոս» անվանել: Ալոնսոն այն եզակիներից է, ում ես իրոք կկոչեմ «Մաեստրո»:
Շնորհակալություն Խաբի` Դեսիմայի համար: Շնորհակալություն, որ բոլորիս փոխարեն դուրս վազեցիր խաղադաշտ և սրտանց տոնեցիր Մեր Հաղթանակը:
Labels:
La Decima,
Real Madrid,
Xabi Alonso,
youtube,
Իսպանիա,
Խաբի Ալոնսո,
Հայ մադրիդիստ,
Հաջողություն,
Մաեստրո,
Ռեալ Մադրիդ,
Ֆուտբոլ
Sunday, May 25, 2014
"La Decima" Երբ Մղաձավանջն Ավարտվում է Տոնով
Ինչպես կարող եք նկարագրել դա... սպասել մեկ փոխանցման, մեկ հնարավորությոան, մեկ հարվածի, մեկ գոլի... սպասել 93 րոպե... սպասել հավատով, սպասել անհավատալիին...սպասել նրան ինչ գիտես, որ լինելու է, բայց սիրտդ արեն չի զարկում...

Երբ երազում ընկնում ես բարձր տեղից... մտածում ես "տեսնես ինչ կլինի"... սակայն գիտես, որ արթնանալու ես, գիտես` որ ամեն ինչ լավ է լինելու, սակայն մտածում ես "իսկ եթե"... նույնիսկ երազում փակում ես աչքերդ, որ չտեսնես այն ինչ սպասվում է քեզ... և այդ պահին Ռամոսը գրավում է դարպասը: Ինչպե՞ս բացատրես դա: Ինչպես կարող ես բացատրել այն ինչ հնարավոր է հասկանալ միայն վերապրելով դա: Երբ Ուժն ու անզորությունը միասնական են դառնում ու հավատում... հավատում այդ մեկ հարվածին: Մեկ հարված, որը կարող էր չլինել... մեկ հարված, որը մի պահ կանգնեցրեց սիրտդ... հարված որ կտրեց քեզ իրականությունից: Հարված՝ որ ստիպեց զգալ քեզ հպարտ:
12 տարի 4 օր և 93 րոպե... ուղիղ այդքան տևեց մեր մղձավանջը: Այն ավարտված է:
Մենք վստահ էինք, մենք հավատում էինք, մենք աջակոցում էինք: Մենք Արեցինք Դա !!!!
Որքան հաճելի ու հուզիչ է մինչև վերջին պահը հավատլը՝ ուս-ուսի մեջք-մեջքի... սրտերը մի ռիթմի տակ...Մադրիդյան խելահեղ ու անավարտ ռիթմի տակ:
Friday, March 21, 2014
"Հանդուգն Երիտասարդը" Խեսե Ռոդրիգես
Կարծում եմ "Մադրիդի Ռեալի" քիչ երկրպագուներ կգտնվեն, որնոք այս մրցաշրջանից առաջ կսպասեին, որ Ռեալում կարող է սկսել "Տոն տալ" կանտեռանո: Մադրիդյան լավագույն երազանքներում անգամ նման բաները ֆանտաստիկայի ժանրից են թվում, քանզի կանտեռանոների մեծ մասը այդպես էլ չի հասնում առաջին թիմի մակարդակին: Այդ առումով մրցաշրջանի սկզբում բոլորի ուշադրություն սևեռված էր Ալվարո Մորատայի վրա, ով նախորդ մրցաշրջանում բավական լավ խաղ էր ցուցադրում:
Այս տարի արդեն նրան տեսնում էին որպես լիարժեք երկրորդ հարձակվող: Սակայն ժամանակի հետ Մորատան կորցնելով բազմաթիվ ընձեռված հնարավորություններ, չարդարացրեց բազմաթիվ երկրպագուների սպասելիքներ: Մյուս կողմից էլ կար Իսկոն` ում ձեռքբերումը, ինչպես նաև Օզիլի թիմից հեռանալը, նոր հետաքրքրություն առաջացրեց Մադրիդի խաղում: Իսկոյի հաջող խաղը առաջին մի քանի խաղերում նույնիսկ խոսակցությունների առիթ տվեց, որ նախկինում Օզիլին պատկանող "10" համարը ուր որ է կտան Իսկոյին, իսկ Մադրիդում "10" համարի ներքո "ամեն պատահածը" հանդես չի գալիս, սակայն դա տեղի չունեցավ:
Այս տարի արդեն նրան տեսնում էին որպես լիարժեք երկրորդ հարձակվող: Սակայն ժամանակի հետ Մորատան կորցնելով բազմաթիվ ընձեռված հնարավորություններ, չարդարացրեց բազմաթիվ երկրպագուների սպասելիքներ: Մյուս կողմից էլ կար Իսկոն` ում ձեռքբերումը, ինչպես նաև Օզիլի թիմից հեռանալը, նոր հետաքրքրություն առաջացրեց Մադրիդի խաղում: Իսկոյի հաջող խաղը առաջին մի քանի խաղերում նույնիսկ խոսակցությունների առիթ տվեց, որ նախկինում Օզիլին պատկանող "10" համարը ուր որ է կտան Իսկոյին, իսկ Մադրիդում "10" համարի ներքո "ամեն պատահածը" հանդես չի գալիս, սակայն դա տեղի չունեցավ:
Ինչևիցե, Իսկոն ևս որոշ ժամանակ անց զգալիորեն ամրապնդեց իր դիրքերը, սակայն ոչ թե խաղադաշտում, այլ պահեստայինների նստարանին: Իսկ ո՞վ էր այդ ամենի մեղավորը:
2013թ. օգոստոսի 22-ին կարծես աննկատ Մադրիդյան երկնակամարում նոր աստղ վառվեց: Ռաուլի հրաժեշտը նոր սկիզբ դարձավ Մադրիդյան պատմության մեջ: Հատկանշական է, որ այդ խաղում առաջին գոլը խփեց "Մադրիդի Արքան"` Ռաուլը, իսկ վերջին երկու գոլերը հեղինակեց Խեսե Ռոդրիգեսը: Խեսեի և Ռաուլի ընդհանրնությունների մասին դեռ կխոսենք: Իսկ մինչ այդ...
Մրցաշրջանը Խեսեյի համար լավ դասավորվեց` Իսպանիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում նա երկու խաղում երկու գոլ խփեց: Որից հետո լռությունը պատեց Խեսեյի անունը, մինչև... մինչև 26-ը հոկտեմբերի, երբ "Ռեալը" հյուրընկալվեց "Նոու Կամպում" և պարտվելով 0-2 հաշվով Անչելոտին խաղադաշտ դուրս բերեց Խեսեյին, շատերը Անչելոտիի ապագայի վրա խաչ քաշեցին (հիշենք նաև այդ խաղում հենակետայինի դիրքում խաղացող Սերխիո Ռամոսին): Սակայն արի ու տես, որ այս "հանդուգն երտասարդն" իր համար առաջին իսկ "Էլ Կլասիկոյում" գոլի հեղինակ դարձավ: 15 րոպերները, որոնք Խեսեի առաջին աստեղային ժամը դարձան, փոխեցին "Ռեալի" դժգույն խաղը: Իսկ այդ "հանդուգն երիտասարդը" Մադրիդի համար այդ խաղի միակ լուսավոր կետն էր:
Բարսելոնին խփաց գնդակից հետո, Խեսեն կարծես կրկին անցավ ընդհատակ, շատերը սկսեցին համոզվել, որ "Բարսային" խփած գնդակը զուտ պատահականություն էր` բախտի քմահաճույք: Խեսեն լռեց մոտ մեկ ամիս` մինչև նոյեմբերի 11-ը, այդ օրը "Ռեալը" արտագնա խաղում հաղթեց "Ալմերիային" (0-5), որտեղ խաղադաշտում անցկացրած 37 րոպեների ընթացքում Խեսեն երկու գոլային փոխանցման հեղնիակ դարձավ` հիշեցնելով իր մասին:
Եվ կրկին լռություն...
2013թ. վերջին հանդիպումը կայացավ Վալենսիայում, որտեղ համանուն քաղաքը ներկայացնող "Չղջիկները" ընդունեցին "Ռեալին": Խաղը բավական նյարդային էր, թիմերի երկուական գնդակ փոխանալելուց հետո, խաղը էլ ավելի սրվեց և յուրաքանչյուր սխալ կարող էր ճակատագրական լիներ: Երբ Անչելոտին խաղավարտից 18 րոպե առաջ խաղադաշտ մտցրեց Խեսեին, պահեստայինների նստարանին թողնելով Մորատային, շատերը կրկին թերահավատորեն մոտեցան իտալացի մասնագետի որոշմանը: Սակայն կրկին Անչելոտին հուսախափ չեղավ և հանդիպման 82-րդ րոպեին Խեսեն հաղթանակ բերեց "Ռեալին" դառնալով 2013թ. վերջին գոլի հեղինակը:
2013թ. վերջին գոլը դարձավ պատճառ հավատալու, որ "թե ինչպես տարին կավարտես, այնպես էլ այն կսկսես" թևավոր խոսքը ունի բավական մեծ իմաստ: 2014թ. առաջին խաղում ընկերական հանդիպում անցկացրեցին "Ռեալը" և "ՊՍԺ"-ն: Այդ խաղում միակ և հաղթական գոլի հեղինակ դարձավ Խեսե Ռոդրիգեսը:
Հաջորդ խաղը "Սելթաի" հետ էր, որտեղ Խեսեն գոլային փոխանցման հեղինակ դարձավ, իսկ "Օսասունայի" հետ գավաթային հանդիպման ժամանակ (2-0) կրկին գոլ խփեց:
Հետո կրկին լռություն: Հինգ հանդիպում, որոնցից միայն մեկում Խեսեն խաղադաշտ դուրս չեկավ, իսկ մանցած չորս խաղերում աչքկի ընկնել չհաջողվեց:
Հունվարի 29-ին գավաթային խաղում "Ռեալը" դժվարին հաղթանակ տարավ "Էսպանյոլի" նկատմաբ: Որից հետո ծանրագույն հանդիպում Բիլբաոյի "Ատլետիկի" հետ, որտեղ միայն հրաշքը` այն է Խեսյի խփաց գնտակը փրկեց Մադրիդիստներին պարտությունից: Այդ օրը կարծես ամեն ինչ "Ռեալի" դեմ էր, սակայն Խեսեն թույլ չտվեց ընդհատվել Մադրիդիստների անպարտելիության խաղերի շարքին:
Հաջորդ գավթային խաղում "Ռեալը" հաղթեց "Ատլետիկոյին", Խեսեն կրկին գոլ խփեց: Կարծիք էր ստեղծվում, որ այս տղան "Ռեալի" բոլոր կարևորագույն խաղերում հաջողություն է բերում թիմին:
Հաջորդ խաղում կրկին գոլ և գոլային փոխանցում, այս անգամ "Վիլյառեալը" չդիմացավ Խեսեի ճնշմանը:
Չորս խաղերում անընդմեջ Խեսեն 4 գոլ և մեկ գոլային փոխանցման հեղինակ դարձավ:
Այդ պահից ի վեր խոսակցությունները Խեսեի անվան շուրջ անեևակայելը ընթացք ստացան: Խեսեին սկսեցին համեմատել Ռաուլի հետ, ինչպես և այն օրը երբ Ռաուլը խփեց Ռեալի կազմում իր վերջին, իսկ Խեսեն առաջին թիմում իր առաջին գնդակը: Ամենուրեք Խեսեն էր` իսպանական պարբերականների շապիկներին, ֆուտբոլային տեսություններում, Մադրիդը ականատես էր լինում այդքան սպասված` Մադրիդյան դպրոցի սանի վերելքին համաշխարհային ֆուտբոլի թաթերաբեմ: Բոլորի համար "10" համարը, որը մրցաշրջանից առաջ վերագրվում էր Իսկոյին արդեն իսկ ամրագրվեց Խեսեի կողմից և կարծում եմ կասկաց չկա, որ այդպես էլ լինելու է: Մադրիդյան դպրոցի անունը բարձրացրեց, ոչ թե Մորատան, որից այդքան սպաումներ ունեինք, այլ Խեսե Ռոդրիգեսը:
Խեսեն ևս մեկ գոլի հեղինակ դարձավ "Խետաֆեի" հետ խաղում (0-3):
"Շալկե-04" հետ ՉԼ 1/8-րդ եզրափակչի պատասխան հանդիպումը խոստանում էր Խեսեի բենեֆիսը դառնալ: Շատերին Խեսե-Ռոնալդու եզրային հարձակվողների զույգը անկասելի էր թվում, երկրպագուներից շատերը նշում են, որ երբեմն նույնիսկ դժվար է ընդհանուր պլանով տարբերելը, թե որ մեկն է խաղադաշտում Ռոնալդուն, որ մեկը Խեսեն, ահա այդքան նմանեցնում են այս երկու ֆուտբոլիստների խաղաոճերը:
Սակայն..."Շալկեի" հետ խաղի արդեն 8-րդ րոպեին Խեսե Ռոդրիգեսը ստիպված էր լքել խաղադաշտը...լքել մինչ 2013-2014 մրցաշրջանի ավարտը... "Շալկեի" պաշտպանի անտեղի կոպտությունը անկասկած զրկեց ողջ ֆուտբոլային հանրությանը աներևակայելի ֆուտբոլից, որը ցուցադրում էր Խեսեն: Շատերը արդեն իսկ տեսնում էին նրան ազգային հավաքկանում, իսկ "Ֆուրիա Ռոխայի" գլխավոր մարզիչ Դել Բոսկեն, իր հերթին մեծ ափսոսանք հայտնեց Խեսեի վնասվածքի հետ կապված:
Ինպչես խաղի ընթացքում արդեն պարզվեց, Խեսեն ծանրագույն վնասվածք էր ստածել` վնասելով ծնկի խաչաձև կապանները: Աչքերն արցունքոտ Խեսեն լքեց խաղադաշտը, երբ գիտակցեց, որ այս մրցաշրջանում այլևս չի վերադառնա խաղադաշտ` օգնելու իր հարազատ ակումբին:
21 տարեկանում նման վնասվածքը բավական լուրջ հարված է ֆուտբոլիստի ապագային, ոչ միայն ֆիզիկական առումով այլ նաև հոգեկան: Միշտ լինել մտավախության մեջ, միշտ մտածել, որ դու չես կարող գործել քո ուժերի 100%-ով, դա ձախողվելու համար մեկ խթանիչն է:
Սակայն հեռու չգնանք Մադրիդից: Անչելոտին իր ասուլիսում նշեց, որ 22 տարեկանում (1981. հոկտեմբերի 25) նա նույնատիպ վտասվածք ստացավ իտալիայի առաջնության "Ֆիորենտինա"-"Ռոմա" խաղի ժամանակ, սակայն դա չխանգարեց նրան իր հետագա ֆուտբոլային կարիերայում:
Մադրիդյան ամենամեծ լեգենդ` Ռաուլը, ում հետ այդքան համեմատում են Խեսեին, նման վնասվածք ստացավ "Բարսելոնի" հետ հանդիպման ժամանակ, երբ իր ֆուտբոլային կարիերայի կիզակետում էր, սակայն վերադարձավ վեց ամիս անց (մինչ այդ Ռաուլի ամենաերկար բացակայությունը եղել էր երեք շաբաթ` կույր աղիքի հետ խնդիրներ ունենալու պատճառով):
Եվ վերջապես, Խուանիտոն` ում այդքան սիրում են Մադրիդում: Չէ որ նա էլ հենց այդ տարիքում ծնկի վնասվածք ստացավ: Ապաքինումից հետո "Ատլետիկոյի" ղեկավարությունը հրաժարվեց նրա ծառայություններից: Խուանիտոն չընկճվեց, նա գնաց իր նպատակի հետևից, ապացուցեց ամբողջ աշխարհին թե ինչպիսի ոգի պետք է ունենա իսկանան սպորտսմենը, իսկական Մադրիդիստը:
Ամենադժվարն արդեն անցլայում է Խեսեյի համար:
Գերմանական Աուգսբուրգ քաղաքրի "Հեսինգպարկ" կլինիկայում հաջողությամբ վիրահատությունից հետո, արդեն մոտ օերերս Խեսե կվերադառանա Մադրիդ որտեղև կշարունակի վերականգնողական պրոցեսը:
Թող որ այս մրցաշրջանը "Ռեալի" կազմում Խեսե Ռոդրգեսի համար լինի վատագույնը նրա հետագա կարիերայի ընթացքում: 19 խաղ 13 գոլ 4 գոլային փոխանցում:

Թող որ այս մրցաշրջանը "Ռեալի" կազմում Խեսե Ռոդրգեսի համար լինի վատագույնը նրա հետագա կարիերայի ընթացքում: 19 խաղ 13 գոլ 4 գոլային փոխանցում:

Հուսանք` որ այս անգամ, հերթական դադարից հետո, Մադրիդյան ադամանդը էլ ավելի բարձրաձայն կհիշեցնի իր մասին, էլ ավելի մեծ եռանդով դուրս կգա խաղադաշտ և կստիպի մեզ անհամբեր սպասել "Արքայական ակումբի" հերթական խաղերին արդեն նոր մրցաշրջանում:
Մենք Հավատում ենք Քո ուժերին` Խեսե Ռոդրիգես:
#AnimoJese #GetWellSoonJese #HalaMadrid #MadridistaArmenia
#AnimoJese #GetWellSoonJese #HalaMadrid #MadridistaArmenia
Labels:
Jese Rodriguez,
RAUL,
Real Madrid,
youtube,
Աստղ,
Բարսելոնա,
Իսպանիա,
Խեսե,
Խեսե Ռոդրիգես,
Հայ մադրիդիստ,
Ռաուլ,
Ռեալ Մադրիդ,
Վնասվածք
Tuesday, March 4, 2014
Real vs Barca "ArmNews" Ռեալի և Բարսելոնի երկրպագուները "Երևանն է Խոսում"
Ինչպես և խոստացել էի Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Մադրիդի Ռեալի Հայ Երկրպագուների և Բարսաի երկրպագուների բանավեճը "ArmNews"-ի "Երևանն է խոսում" հաղորդման շրջանակներում: Հիմա Ռեալ թե Բարսա:
Ռոբերտ Մարկոսյան, ԼիլիթԱբրահամյան, Իշխան Մելքոնյան:
#HalaMadrid #MadridistaArmenia #Realmadridam
Labels:
ArmNews,
Barca,
Barcelona,
Madridista Armenia,
Real Madrid,
youtube,
Բարսա,
Բարսելոնա,
Երևանն է Խոսում,
Հայաստան,
Ռեալ Մադրիդ
Wednesday, November 13, 2013
Mobile Number Portability Հայաստանում

Ապրիլի մեկից բջջային կապի օգտագործողները հնարավորություն կստանան ընտրել բջջային օպերատորին անկախ բջջային կոդից "055, 095, 077, 093, 094, 098, 091, 096, 099":
Իսկ այն օգտագործողներն, ովքեր կցանկանան իրենց հին համարների համար նոր օպերատոր ընտրել` կստանան այդ հնարավորությունը:
Օպերատորին փոխելու հնարավորություն կունենանք տարին 2 անգամ, 6 ամիսը մեկ:
Ինտերակտիվի տեսանյութը Mobile Number Portability-ի (MNP) մասին:
Բջջային Ստրկության Ավարտ
Labels:
MNP,
Mobile Number Portability,
youtube,
Արմենթել,
Բիլայն,
Հայաստան,
Հեռախոս,
Հեռախոսահամար,
Վիվասել,
Օպերատոր,
Օրանժ,
Օրանժ Արմենիա
Monday, November 11, 2013
Բուֆոնի Բաց Թողած Լավագույն Գոլը (Տեսանյութ)

Անվանի իտալացի դարպասապան Ջանլուիջի Բուֆոնը «Corriere dello Sport»-ին տված հարցազրույցում նշել է, որ իր երկար ֆուտբոլային կարիերայի ընթացքում լավագույն բաց թողած գնդակը եղել է 1999թ-ին Լացիոի հետ հանդիպման ժամանակ: Բուֆոնի կարծիքով Ռոբերտո Մանչինիի ոտնաթաթի հակռակ մասով խփած գնդակը նրա երբևէ բաց թողած ամենատպավորիչ գոլն է եղել:
Labels:
football,
Italy,
youtube,
Գոլ,
Իտալիա,
Լացիո,
Հարցազրույց,
Յուվենթուս,
Պարմա,
Ջանլուիջի Բուֆոն,
Ռոբերտո Մանչինի,
Ֆուտբոլ
Friday, October 4, 2013
Ամփոփում ենք: «BarCamp Gyumri 2013»-ն, ինչխոր կար:
So,
Barcamp Gyumri 2013, Մասնակիցները
|
Բարև լավ ժամանակ անցկացրած, կամ թեկուզ ինչու չէ, բարի նախանձով լցված, կամ որ ավելի վատ ա, բանից ԲեԽաբար բլոգոսֆեռա :)
Իսկ մենք անցյալ հանգստյան օրերն անցկացրեցինք գործնական-ոչպաշտոնական-բարքեմփային մթնոլորդում: Որտեղ հանգիստը համատեղվեց գործնականի, հետաքրքիրը արդյունավետի լավ միջավայրն էլ նոր ծանոթությունների հետ:
Անկասկած արժեր սպասել մեկ շաբաթ, որպեսզի ներկա լինել այս Բարքեմփին:
Թեկուզ զոհողությունների, սեփական անձը հաճույքներից և պարտավորվածություններից կտրելու գնով արժեր մասնակցել: Արժել մասնակցել միայն Բարքեմփյան իրական շունչը զգալու ու դրանով ևս ոգեշնչվելու համար:
Հետաքրքիր էր ու բովանդակալից:
Մերսի Գյումրիին, մերսի Բոլոր նրանց ովքեր ջանք ու եռանդ չէին խնայել Բարքեմփը այս տարի էլ իրականություն դարձնելու համար: Ձեզ իրոք հալալ ա: Մենք էլ մեր հերթին, մեր մասով աշխատեցինք, որ ամեն ինչ լինի Բարքեմփական :) Կարծում եմ ստացվեց՝ թե՛ պրեզենտացիաներով, թե՛ խաժամուժներով, ամեն ինչով Ստացվեց:
Սպասում ենք «Barcamp Gyumri 2014»-ին:
Աշես մյուս տարի ինչխ կեղնի:
Վերջում առաջարկում եմ դիտել «ՑԱՅԳ»հեռուստաընկերության պատրաստած տեսանյութը Բարքեմփյան երկրորդ օրվա մասին:
Անկասկած արժեր սպասել մեկ շաբաթ, որպեսզի ներկա լինել այս Բարքեմփին:
Թեկուզ զոհողությունների, սեփական անձը հաճույքներից և պարտավորվածություններից կտրելու գնով արժեր մասնակցել: Արժել մասնակցել միայն Բարքեմփյան իրական շունչը զգալու ու դրանով ևս ոգեշնչվելու համար:
Հետաքրքիր էր ու բովանդակալից:
Մերսի Գյումրիին, մերսի Բոլոր նրանց ովքեր ջանք ու եռանդ չէին խնայել Բարքեմփը այս տարի էլ իրականություն դարձնելու համար: Ձեզ իրոք հալալ ա: Մենք էլ մեր հերթին, մեր մասով աշխատեցինք, որ ամեն ինչ լինի Բարքեմփական :) Կարծում եմ ստացվեց՝ թե՛ պրեզենտացիաներով, թե՛ խաժամուժներով, ամեն ինչով Ստացվեց:
Սպասում ենք «Barcamp Gyumri 2014»-ին:
Աշես մյուս տարի ինչխ կեղնի:
Վերջում առաջարկում եմ դիտել «ՑԱՅԳ»հեռուստաընկերության պատրաստած տեսանյութը Բարքեմփյան երկրորդ օրվա մասին:
Labels:
Armenia,
BarcampGyumri,
Coworking,
youth,
youtube,
Բարքեմփ,
Գյումրի,
Երիտասարդություն,
Ընկերներ,
Ժամանց,
Կարծիք,
Հայաստան,
Մասնակիցներ
Monday, September 16, 2013
Iphone 5s first look
Իսկ դուք տեսե՞լ եք նոր Iphone 5s և Iphone 5c-ն: Եվ այսպես՝ Առաջին Հայացք !
Կարծում եմ, որ այո: Վերջին կծած խնձորներն, այդքան սպասված, իրենց նորություններով ու հնություններով կրկին մեծ քննարկումների ալիք բարձրացրեցին Խնձորասեր հասարակության շրջանակներում: Խնձորիկների գլխավոր նորությունը Մատնահետքի միջոցով` հեռախոսի տիրոջ ճանաչումն է: Վաաաաաա՜ու, կասենք բոլորս առաջին հայացքից: Բայց եկեք մտածենք, արդյոք մենք պետք է այդքան ուրախ լինենք, որ մեր մատնահետքը թողնում ենք Մեր նոր թույն Iphone-ի վրա: Ո՛Չ իհարկե: Եկեք մի պահ մտածենք, թե ի՞նչ կարող է լինել մեր Մատնահետքի հետ:
1.Apple-ի բազան ջարդելու պարագայում բարև միլլիոնավոր մարդկանց մատնահետքեր, գաղտնաբառեր, բանկային հաշիվների տվյալներ.
2.Ի՞նչ գիտենք թե ու՞ր են ուղարկվում մեր մատնահետքերի տվյալերը, չզարմանաք, որ մի օր Ձեզ մեղադրեն սպանության մեջ մեկ այլ մայրցամաքում, երբ դուք հանգիստ քնած էիք Ձեր անկողնում.
3.Սա պարանոյա չէ, ուղղակի մի քիչ շա՞տ չեղավ արդեն:
Չնայած, մինչև նոր 5s ՄեգաԽնձորիները և 5c Բյուտջետային Խնձորիկները հասնեն Հայաստան , բալքիմ մի բան պարզ կդառնա: Իսկ մինչ այդ եկեք տեսնենք, թե ինչ է տեղի ունեցել Հոլիվուդում, երբ սովորական անցորդներին փողոցներում Iphone 5s-ի փոխարեն տվել են Ipad mini ու համոզել, որ դա նոր Iphone-նն է:
Sunday, July 21, 2013
Tuesday, July 16, 2013
Red Bull King of the Rock 2013 Armenian Qualifier
ԿԱՅԱՑԱՎ.
Հուլիսի 13-ին առաջին անգամ Երևանում կայացավ Red Bull King of the Rock փողոցային բասեկտբոլի մրացաշարը:
64 մասնակիցները Օլիմպիական մրցակարգով վիճարկեցին հաղթողի կոչումը: Պայքարը խաղադաշտերում տեսարժան էր, երբեմն դրամատիկ ու ահավոր դինամիկ:
Երևանյան մրցաշարում իրեն հավասարը չունեցավ Կարեն Հայրապետյանը՝ ով կներկայացնի հայաստանը Սեպտեմբերի 28-ին Ալկատրասում կայանալիք Red Bull King of the Rock համաշխարհային եզրափակիչի ժամանակ:
Կարենին ցանկանում եմ, որ նույնքան վստահ հաղթանակներ տանի Ալկատրասում ինչպիսիք տանում էր Երևանում, և նույնքան տպավորիչ խաղ կարողանա ցույց տալ բարձր պահել մեր երկրի պատիվը օտար հողի վրա:
Labels:
Armenia,
basketball,
event,
King of the Rock,
Northert Avenue,
photo,
Red Bull,
street,
Yerevan,
youtube,
Ալկատրաս,
ԱՄՆ,
Երևան














