Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Showing posts with label ՀՀ Զինանշան. Show all posts
Showing posts with label ՀՀ Զինանշան. Show all posts

Tuesday, October 26, 2010

Իրական ՀՀ Զինանշան (Առանց սմայլիկների)

Վերջապես ՀՀ Զինանշանի մասին բազմաթիվ քննակրումներից , Զինանշանի ճիշտ և սխալ լինելու , Սմայլիկի մասին գրառման լինել-չլինելու խոսակցություններից հետո մենք հնարավորություն ենք ստանում տեսնել , ուենենալ և օգտագործել Հայաստանի Հանրապետության Զինանշանի ճիշտ տարբերակը: վելի շուտ տարբերակները: Աշխատել եմ , որ Զինանշանները Լինեն Բարձր որակի և Հստակ: Մի քանի ձևի , որպեսզի կարողանան համապատասխանել ցանկացողների պահանջներին , որ էլ ստիպված չլինենք Գահընկեց եղած ժպտացող առյուծների տեսնել , այն էլ կապույտ ֆոնի վրա:
Ներկայացնում եմ ՀՀ Զինանշանը մի քանի ֆորմատներով (Gif , png , jpg), ինչպես նաև Զինանշանը պատկերված Հայաստանի Դրոշի վրա:  Նաև Ներկայացնում եմ Սև-Սիպտակ տարբերակը:
 ՀՀ Զինանշան
 
ՀՀ Դրոշը և Զինանշանը
 Հիշեցնում եմ , որ զինանշանները տարբեր ֆորմատների են: Բեռնեք այն ֆորմատովը , որը ձեզ անհրաժեշտ է: Վերջ Ուրախ և ժպտացող հիմար Առյուծներին:
 Լավ է , որ ասենք mil.am-ի խայտառակ ժպտացող Զինանշանն էլ փոփոխվել է:
Խնդրանքս Բոլոր Այցելուներին` տարածեք այս Գերբը և Ինֆորմացիան ինչքան Հնարավոր է շատ: Ես չեմ ուզում , որ մի գեղեցիկ օր իմ Դիպլոմի կամ ինչ-որ մի փաստաթղթի վրա ինձ ժպտա այդ խեղկատակությունը: Ես Ուզում եմ Զինանշան , որն արտացոլում է իմ երկրի Ուժը , Միասնականությունն ու Հզորությունը:

ԻՐԱԿԱՆ ՀՀ ԶԻՆԱՆՇԱՆ


Friday, October 1, 2010

Պատմություն թե ինչպես անցան 3 ամիսները

Վերջին 3 ամիսներից ամենաակտիվը Սեպտեմբերը ստացվեց: Այո Սեպտեմբերին Համացանցում ակտիվությունը ավելացավ կարելի է ասել 2 անգամ: Ինչպես արդեն արել եի մի քանի անգամ: Այս անգամ ևս ուզում եմ ներկայացնել թե ինչ են մարդիկ ման գալիս Համացանցում և ինչեր փնտրելով են հայտնվում իմ բլոգում: Վերջին 3 ամիսների ընթացքում մոտ 2000 փնտրում է եղել: Որոնցից 900-ը միայն սեպտեմբերին:

Ամենահաետաքրքիր հարցերից են.
cristiano ronaldo in tashkent -  Երևի թե Տաշկենտում բնակվողներին հետաքրքիր է թե Ռոնալդոն եղել է երբևիցե իրենց մոտ թե չէ: Վստահ Ասում եմ , որ դեռ չի եղել Տաշկենտում:

мы видели последний матч Рауля - Я очень рад за вас. Я тоже Видел последний матч Рауля.

status odnoklassniki sirayin - այ ես փնտորումը սպանեց: Ուղղակի բան չունեմ ասելու: Հն մի բան գտա՞ք:

ինչպես օգտվել ֆեյսբուքից - Շատ զգույշ: Սենց չեմ կարա լավ բացատրեմ: Ֆեյսում գրեք ինձ կասեմ:

ինչու ես տխուր -  Այսօր այդքան էլ տղուր չեմ: Լավ ա կարծես սաղ:

Shun Shangyal - no comment :D

Իսկ առաջատարներն են «Remember Me» «Eva Rivas» «ՀՀ Զինանշան» «Հայոց Բանակ» և «Robbie Raul» փնտրումները սովորականին պես:

Անցնելով բոլոր հարցված բառերով Բացի «Շուն Շանգյալից» , դուք կկարողնաք ինֆո ստանալ այդ թեմայով:

Friday, September 3, 2010

Ի՞նչ Գործ ունի ՀՀ Զինանշանի վրա Սմայլիկը:

Ըստ ՀՀ Զինանշանի մասին օրենքի .
Հայաստանի Հանրապետության զինանշանն է` կենտրոնում` վահանի վրա պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի` վերևից ձախ` Բագրատունիների, վերևից աջ` Արշակունիների, ներքևից ձախ` Արտաշիսյանների, ներքևից աջ` Ռուբինյանների զինանշանները: Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն:
Ամենինչ Ճիշտ ա չէ՞:
Ես էլ եմ էտ ասում: Իսմ ինչ-որ մեկդ տեսել եք մոտիկից Ինտերնետում տեղակայված ՀՀ Զինանշանները: Վստահ եմ , որ Ձեզանից քչերն են ուշադրություն դարձրել: Այ ինձ շատ հետաքրքիր ա Ես եմ վատ տեսնում թե ներքևի աջ անկյունում գտնվող Ռուբինյանների Զինանշան Առյուծը , որի գլխին պետք է թագ լինի ինչվոր շատ ուրախ ա իրան զգում ու լայն բացված ժպիտով նայում ա մեզ: Կարողա՞ Հին Հայաստանում հենց Ռուբինյաններն են ստեղծել Սմայլիկները: Հմմմմ , չեմ կարծում , բա թագը ու՞ր ա: Չկա , ինչ-որ գծիկ ա: Ու դու մի ասա տենց ամենուրեք , ամբողջ համացանցում , մի նկար չգտա , որի վրա հստակ կլինի պատկերված Առյուծը: Գնացի խոշորացույցով ուսումնասիրեցի Անձնագիրս , մի կերպ տեսա թագը: Արա բայց էտ սմայլիկը՞: Զա շտո՞: Եթե Նույնիսկ դա է պատկերված մեր զինանշանին: Մեկ ա խայտառակություն ա: Ինչ-որ մեկը չէր կարում ասեր եկեք այս երջանիկ առյուծ-պալաչին նորմալ Առյուծի գլուխ նկարենք: Բա չէ սենց:
Երբ Ինձ առաջին անգամ այս տխմարության մասին ասեց ընկերներիցս մեկը` Հրաչը , ասեցի , հա լավ հո չես գժվել: Բայց արի ու տես որ չէ:

Ահա եկեք Տեսնենք ՀՀ առաջին հանրապետության Զինանշանը.
Ինչ-որ մեկը Սմայլիկ տեսնու՞մ ա:
Կարծում եմ Չեք տեսնում:
Իսկ հիմա ի՞նչ ա պատկերված Մեր Զինանշանին:
Ո՞վ ա Ինքը և որտեղից ա հայտնվել:
Լավ Ո՞վ կարա բացատրի իմաստը: Որ չկրկնորինակե՞ն: Կարծում եմ ստոր արարք կլիներ պղծել զինանշանը մենակ նրա համար որ չկրկնորինակեն: Իմ կարծիքով սա մեր թշնամիների ձեռքի գործն է:
Եթե ցանկանում եք Համոզվել կարող եք համացանցում փնտրել ՀՀ Զինանշան կամ նման այլ բառեր: Աևդյունքը նույնն է , նույնիսկ Պետական կայքերում:
Եթե Ձեզ Անհրաժեշտ ք ՀՀ Զինանշանի Իսկական տարբերակը անցեք այս հղմամբ ` Իրական ՀՀ ԶԻՆԱՆՇԱՆ

ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՄԻԱՅՆ ՃԻՇՏ ՀՀ ԶԻՆԱՆՇԱՆ