Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Showing posts with label B'day. Show all posts
Showing posts with label B'day. Show all posts

Saturday, January 12, 2013

Lifetime blog 4 years old


Ողջույն Բլոգս :Ճ
Եթե աշխարհի վերջ չի եղել ուրեմն հիմա 2013 թիվն է, ավելի կոնկրետ հունվարի 12-ը և բոլորդ կարծում եմ արդեն հոգնել եք նոր տարվա շնորհավորանքախառը վազվզոցներից, խմելուց ու ուտելուց:
Կարծես քիչ առաջ ասեցի, որ այսօր Հունվարի 12-ն է, իսկ դա նշանակեԳը, որ այսօր ՙLifetime blog՚-ը դարձավ 4 տարեկան: Ամեն տարի այս օրն մտածում եմ, արա բայց չորս տարի, ոնց չեմ հոգնել Ես ես ամենինչից, ոնց ա հավեսս տալիս էլի գրեմ, շեյր անեմ, դավադիտ անեմ, պատմեմ, մտածեմ՝ տենաս կարդացին, ի՞նչ մտածեցին: բայց ես մի բանը սենց ա կարելի փոխել, ես մեկը սենց դարձնել, ու տենց հազար ու մի զհար :Դ
Lifetime blog 4 yeras old
Չէ, բլոգս պարապ վախտվա զբաղմունք չի, որ ասեմ դժվարանում եմ նկարագրել թե ինչ ա իմ համար ՙԻՆՔԸ՚, կարծում եմ ոչինչ ասած չեմ լինի: Այս երկար ու ձիգ չորս տարիների ընթացքում շատ բան ա տվել ինձ բլոգս, ես էլ շատ բան եմ տվել բլոգիս, շատ բան եմ փորձել բլոգիս միջոցով փոխանցել մարդկանց, թե անձնական, թե քիչ ավելի կարևոր: Ես շարժվել եմ մի կարգախոսով՝ ՙԿարևոր է, որ ես անեմ դա, թեև չգիտեմ թե ինչ է դա ինձ տալիս, բայց զգում եմ, որ պետք է անեմ ու վերջ՚:
Ու ի՞նչ, այսօր 4 տարեկան ես ՙLifetime blog՚: Կյանքի բլոգ՝ Բլոգ ՙՄեր և մեր կյանքի մասին՚ իզուր չէ, որ այդպես դրեցի բլոգիս անունը, առաջինն էր ինչ եկավ մտքիս, գիտեմ եթե մի քիչ երկար մտածեի անվան շուրջ, հաստատ կգժվեի ու չէի կարանա նորմալ անուն ընտրեի, չնայած դուք պիտի ասեք ստացվելա, թե չէ: Բլոգս ներկեցի ՙԿանաչ՚, միշտ ձգտել եմ պահել կանաչի մեջ, Կյանքը կանաչա վսյոտակի չէ՞: Շատ են դժգոհել գույնից երբեմն, բայց հիմա էլ տենց կանաչի մեջ ա :Ճ ՈՒ էտ ինձ Դզումա !
Բլոգիս մասին կարամ գրեմ, գրեմ, գրեմ, ինչքան ասես գրեմ, պատմեմ ու չհոգնեմ: Բայց այսօրվա ընթերցողն անհամբեր է, նրան դուր չեն գալիս երկար-բարակ պատմությունները, հա ի՞նձ դրանից ինչ: Դուր չեն գալիս թող չկարդան (ինչ-որ ջղայնի մեջ ստացվեց հա՞ աչկիս): Ինչևիցե, այսօր ունեմ ինչ ունեմ, ու բլոգս ել կա ինչ կա:
Չեմ ուզում էլ անդրադառնամ անցած 4 տարիների եղելությունին, ու չեմ էլ ուզում խոսամ բլոգիս գալիք 5ամյակից, բայց հո չենք նշելու: Բուռն տոնախմբությունը խոստանում եմ, եթե իհարկե կցանկանաք էլի:
Իսկ հիմա ՙLifetime blog՚-իս մաղթում եմ անխափան հոսթինգ, շատ այցելուներ, հետաքրքիր նյութեր ու իմաստալից մեկնաբանություններ: Թող, որ կյանքը, որի մասին պատմվի այստեղ լինի հետաքրքիր ու բազմագույն, պայծառ և կյանքով լեցուն ինչպես առավոտը սարերում:

Thursday, January 12, 2012

Lifetime Blog-ը 3 տարեկան

Ողջույն սիրելի ընթերցողներ: Այս օրը տոնական է իմ համար, թեև տոնախմբություն այս տարի կազմակերպել չի հաջողվի: 3 տարի առաջ 2009 թվականի հունվարի 12-ին ծագեց մի գաղափար, մի անորոշ միտք, մի ակնթարթ: Այդ ակնթարթում ստեղծվեց Լայֆթայմ բլոգը: Բլոգ- մի միջավայր, որտեղ այս երեք տարիների ընթացքում գտնվել են բոլոր նրանք` ովքեր պարբերաբար այցելել են Բլոգ:
 Իհարկե այժմ շատ բան է փոխվել, և ներկայումս իր սկզբնական տեսքից շատ է տարբերվում: Բայց կարծում եմ, որ այդ փոփոխությունները ազդել են միայն արտաքին տեսքի վրա, իսկ բովանդակությունը ինչպես նաև վերը նշված տեսքը մնում են հավատարիմ բլոգի կարգախոսին` շարժվում ժամանակին հավասար, միշտ նորարար է և արտացոլում է այն ինչ տեղի է ունենում մեր կյանքում: Իհարկե վերջին վեց ամիսների ընթացքում, երևի թե հասկանալի Ձեզ համար պատճառներով, բլոգում հիմնականում անձնական բովանդակությամբ գրառումներ են արվում, թեև նրանցում էլ փորձում եմ ինչքան հնարավոր է տեսակետներ արտահայտել տարբեր հարցերի շուրջ:

Tuesday, September 13, 2011

Երիտասարդ հայրիկը (նամակ 9-րդ)

Այս նամակում չեմ պատմելու թե ինչպես եմ, թե ինչպես է այնցնում ծառայությունը, թե ինչ խնդիրներ կան...
 Այսօր ուզում եմ շնորհավորել ընկերոջս` Պարգևին և իր կնոջը:
 Սեպտեմբերի 8-ին լույս աշխարհ եկավ երիտասարդ զույգի անդրանիկ զավակը, որին անվանակոչեցին Սամվել: Պատկերացնում եմ թե ինչպիսի ուրախություն է տիրում հիմա երիտասարդ ընտանիքում: Ինպես ասում են աչքները թող լույս լինի, թող որ բախտավոր ու երջանիկ լինի իր ծնողներին էլ ուրախություն պարգևի իր ծիծաղով: Կմեծանա շատ ուրիշ բաներով էլ անպայման կուրախացնի: Պք, դեռ երբ չէր ծնվել, խոստացել եմ, որ տանելու եմ հետս ֆուտբոլ խաղալու միշտ:  Ով իմանա միգուցե Մադրիդիզմն էլ երիտասարդ տարիքից հարազատ դառնա փոքրիկ Սամվելին:
Էլ չեմ ասում այն բանի մասին, որ հաստատ կոմպից հեռու չի գնալու փորձելու ա, քանդել հավաքելույա, կոմպը իրա խաղալիքնա լինելու ամենասիրած: Պապայի տղեն ա վերջը վերջով: Ոնց որ Պարգև ախպերս միշտ այնտեղ ա, որտեղ կա համակարգչի հետ խնդիր, տղան էլ պապային չի զիջի:
 Պք ջան, եղբայր մի անգամել շնորհավոր, անպայման առաջին իսկ հնարավորության դեպքում գնում ենք խմելու: Իսկ քանի դեռ ես բանակում են Սամո ախպորը կարաս ասես, որ Ռոբը մի քիչ զբաղվածա, կարևոր գործերով բանակում ա, թող ներող լինի, գամ տեղը կհանենք, հա մեկել չմոռանաս կոմպի վրա հիմիկվանից մանկական բրաուզեր քցես: Մեկել տեսար չոչ-չոչ հասավ կոմպին ուզեցավ պոստիս քոմենթ գրի:

Friday, May 27, 2011

էլ չեմ լինի ես 20 Տարեկան

Ես չեմ լինի էլ 20 տարեկան , այսօր եմ ես դառնում 20 տարեկան: Հիշում եմ երևի 1991 թիվ , Երևան քաղաք , Մարգարյան հիվանդանոց , 14:30:
 
Ասում են Մաման ու Պապան Թումանյան փողոցով քայլելուց են եղել , երբ ես ցանկություն եմ հայտնել ևս միանալ նրանց: Երևի դա է պատճառը , որ չկա մի այնպիսի օր , որ Թումանյան փողոցով չանցնեմ: Ասում են դժվար ծննդաբերություն ա եղել: Մի ասացվացք կա , ինչպես սկսես այնպես էլ կշարունակես: Երևի դա է պատճառը , որ այն ամենը ինչն իմ կյանքում մեծ նշանակություն է ունենում , ես հասնում եմ շատ դժվար ու բարդություններով: Բայց հասնում եմ :)
20 տարին քիչ չի: Եթե փորձեմ թվարկել թե այս քսան տարիների ընթացքում ինչքան բաների եմ հասել այսօր չեմ վերջացնի: Բայց այդ ամենը թողնում եմ մի կողմ: Այս օրվանից հաջորդ քսան տարիների ընթացքում ես հասնելու եմ շատ ավելի շատ բաների:
Այս օրս ես սկսում եմ , որպես մարդ` ով կարող է իրեն կոչել Ինժեներ, Ֆինանսաբանկային համակարգերի մասնագետ: Մարդ ով նորավառտ բավական լավ մասնագետ է , ով հաջողությամբ պաշտպանեց իր դիպլոմայինը և գերազազանց հանձնեց պետական քննությունը: Այսօր ես արդեն ձգտելու եմ նոր բարձունքների:

Այսօր ես 20 տարեկան եմ դառնում:
Շնորհավոր Ծնունդդ Ռոբերտ :)

Monday, April 18, 2011

Երևանյան Մեծ Կիրակի

Կիրակին առավել քան Մեծ ստացվեց: Ապրիլի 17-ը անձրևոտ էր , սակայն դա չխանգարեց իրականանալուն այն բոլոր Մեծ և ոչ այնքնան միջոցառումներին որոնք տեղ էին գտել մեր օրացանկի մեջ:
Նախ և առաջ կցանկանայի Շնորհավորել մեր Կիկիին , ում Բլոգը դարձավ 1 տարեկան: Տոնը ստացեվ , ընկերներով հիանալի ժամանակ անցկացրեցինք , ուտելով համեղ Տորթը:

Անձրևային էր եղանակը , սակայն Dreamflash-ը տեսնելու փուչիկներ բաց թողնելու ցանկությունը ահավոր մեծ էր: Այն ինչ տեսանք Հյուսիսայինում ուղղակի ցնցող էր: Մի ամբողջ պոսոտա փուչիկներ ուրախ և ներկված դեմքեր , ֆեյսբուքյան ընկերների մի մեծ բազմություն: Կորել էր կարելի այդքանի մեջ:

Շատ եմ ցավում , որ ուշացումով հասա Մաշտոցի այգի , որտեղ բազմաթիվ երիտասարդներ էին հավաքվել , որոնք չեն կարող հանդուրժել այն ինչ այժմ կատարվում է մեր քաղաքի այգիների և կանաչապատ տարածքների հետ: Մաշտոցի այգին ներկայումս գտնվում է ոչնչացման եզրին գտնվող այգիների թվում: Մի քիչ էլ և կարծես այն վերջնականապես կոչնչանա իսկ այնուհետև այնտեղ միգուցե մի էլիտար շենք կկառուցեն: Սակայն դա այն սցենարը չէ , որով պետք է ընթանա այս պատմությունը: Այգին չպետքէ վերանա , այլ հակառակը պետք է լուծել այգու ներկայիս ամենակարևոր երկու խնդիրները , տեղադրել այնտեղ նստարաններ և աղբամաններ , որոնց նույնիսկ հետքը չի մնացել: Մի Շարք միջոցառումներից հետո , պախկվելով հենց նույն այգու ծառերից մեկի ճյուղերի տակ մենք բոլորովս կիթառի հնչյունների  ուղեկցությամբ երգում էինք սիրված երգեր: Կայֆ էր: Տաք թեյն էլ տրամադրություն էր ստեղծում: Շնորհակալություն Բոլորին:


Այնուհետև` Արմենիքս առաջին հայկական միկրոբլոգային համակարգի ստեղծման մեկամյակն էինք նշում: Ամենաակտիվ և ամենաընկերսերները հավաքվել էին friends-ում և տոնում էինք Armenix-ի ծնունդը , որը մեզանից շատերի ծանոթության պատճառը հանդիսացավ:


Արդեն հոգնած էի երբ ժամանակն էր վերադռնալ տուն , քայլում էի հյուսիսայինով , մտածելով որ հեսա հեռախոսիս  մարտկոցի վերջին խազն էլ կանհետանա և առանց ականաջակալների կմնամ , սակայն ոչ այս անգամ...
Եվ ի վերջո ուզում եմ Շնորհավորել բոլորիդ Ծաղկազարդի կապակցությամբ !!

Saturday, March 5, 2011

Real Madrid 109 , Ահա այսպես Կտոնենք Մենք Երևանում.

Անցյալ դարի սկիզբն էր , հեռավոր 1902 թվականի մարտի 2-ին Պադրոս և Խուլիան Պալասիոս եղբայրները հիմնում են «Madrid FC»-ն: Որն արդեն 1920-ին Իսպանիայի թագավոր Ալֆոնս XIII-ի կողմից ստանում է Թագավորական` «REAL» կոչումը: Եվ արդեն ավելի քան մեկ դար մեր սիրելի ակումբն ուրախացնում է մեզ իր ելությներով , երբեմն պատճառ է դառնում հիասթափության և հուսահատության , սակայն ակնոտրուն է մնում Մադրիդիստին բնորոշ հաղթողի և լավագույնը լինելու հոգեբանությունը:
Եվ ահա վաղը` Մարտի 6-ին , մենք այստեղ` Երևանում , Մադրիդից հազարավոր կիլոմետրեր հեռու պատրաստվում ենք տոնել մեր սիրելի ակումբի ծննդյան 109-րդ տարեդարձը:
Եթե Ուզում եք զգալ Մադրիդյան շունչը , ապա դուք պետք է միանաք մեզ ժամը 13:00-ին Առնո Բաբաջանյանի արձանի մոտ (տարիներ առաջ հենց այդ վայրում է կայացել Երևանցի Մադրիդիստների Առաջին հանդիպումը): Այնուհետև մենք միասին կգանանք դիտելու Մեր Ֆան Ակումբի երկու թիմերի ընկերական հանդիպումը: «Realmadrid.am» vs. «Realmadrid.am Castilla»: Նշեմ , որ հիմնական թիմը այս խաղին կներկայանա առանց մի քանի առանցքային ֆուտբոլիստների: Իսկ Կանտեռանոները Մարտական կազմով: Ինչը էլ ավելի կսրի և կգեղեցկացնի պայքարը խաղադաշտում (վստահ եմ , որ շատերդ կցանկանաք այդ օրը խաղալ մեզ հետ , բայց ցավոք նման հնարավորություն չի լինի այս անգամ , քանի որ թիմերն արդեն իսկ կազզմավորված են): Ձեզ անկրկնելի Ֆուտբոլ է սպասովում , Ֆուտբոլ` Մադրիդյան մթնոլորտում:
Այնուհետև բոլորս միասին կգնանք նշելու Բուն ծննդյան տոնը:
Իսկ արդեն գիշերը , Մենք պատրաստվում ենք միասին դիտել 26-րդ տուրի «Ռասինգ» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը: Երգերով , Տոնելով և Երկրպագելով սիրելի ակումբին:
Event-ը facebook-ում
Շնորհավոր Տոնդ Մադրիդ !!

Wednesday, January 12, 2011

Ծնունդդ Շնորհավոր "Lifetime Blog"

Անհավատալի է: Բլոգս արդեն 2 տարեկան է և այս երկու տարիների ընթացքում միշտ եղել է Իմ կողքին: Հիշում եմ Անցյալ տարի երբ լրացավ մեկ ամյակը Ես Հիշել էի թե ինչպես ստեղծվեց Բլոգս: Այսօր արդեն Մենք նշում ենք Բլոգիս 2 ամյակը: Այո Մենք: Քանի որ տոնում եմ , ոչ միայն ես , այլ այն բոլոր մարդիկ , ովքեր կարդում են Բլոգս:
Այսօր ոչ մի խոսք պատմությունից թե ինչպես եղավ , որ բացեցի Բլոգ: Այսօր ավելի շատ կխոսեմ Բլոգի ներկայից և ապագայից: Մի փոքր վիճակագրություն. մինչ այժմ բլոգում կատարվել է 240 գրառում (սա 241-րդն է): Բլոգում թողնվել է 578 Կարծիք: Բլոգում կա 871 նկար և 364 թեգ: Բլոգ այցելել են 107 տարբեր երկրներից (վերջինը` Նիկարագուա): Կես տարի առաջ փոփոխվեց Բլոգի դիզայնը: Այժմ բազմաթիվ այցելուների խնդրանքով աշխատանքներ եմ տանում նոր դիզայնի վրա: Հուսամ այն ավելի դուր կգա քան այս մեկը (չնայած նրան , որ ինձ շատ դուր է գալիս ներկայիս դիզայնը): Այն հավանաբար կփոփոխվի Փետրվարի վերջում , երբ լինի վերջնական տարբերակ , երբ լինի հնարավորություն նոր դիզայնին համապատասխանեցնել նախորդ բոլոր գրառումները (նկարներ , տառերի չափս և գույն): Բավական ակտիվություն եմ տեսնում Բլոգի հարցումների հատվածում: Դա ինձ դուր է գալիս , քանի որ իմ համար շատ կարևոր է իմանալ այցելուիս կարծիքը: Փորձում եմ հնարավորին շատ տարբերակներ առաջարկել , որպես պատասխաններ: Բլոգում արդեն իսկ գործում է նոր Նկարները դիտելու Համակարգ: Վերջին 2 գրառումներում եթե ցանկանում եք դիտել նկարի մեծ տարբերակը , սեղմելով նկարի վրա ձեր առջև բացվում է ամբողջական չափսով նկարը: Սա Փոփոխություններից առաջինն է և հաստատ վերջինը չէ: Այս ամենը դեռ պետք է իրականացնել , իսկ այդ ամենի համար անհրաժեշտ է ժամանակ , հավես և համբերություն: Հուսամ այդ ամենը կլինի սիրելի Բլոգս վերափոխելու համար: Իսկ Մինչ այդ ցնականում եմ Շնորհակալություն ասել , այն  բոլոր անձանց` ովքեր շնորհավորեցին և դեռ կշնորհավորեն տարեդարձի կապակցությամբ:

Sunday, June 27, 2010

EL TRIUNFO De Los Valores

Այսօր հունիսի 27-ն է:
Այսօր լրանում Մադրիդի ամենահավատարիմ ֆուտբոլիստի , խոհրդանիշ և իսկական առաջատար Ռաուլի ծննդյան 33-րդ տարեդարձը:

Կարծում եմ ավելորդ է խոսել նրա մարզական հաղթանակների և հաջողությունների մասին (ովքեր ցանկանում եմ իմանալ ավելին այդ մասին կարող են այցելել այստեղ կամ այստեղ):
Ռաուլի հաջողությունների և ֆուտբոլային փառքի մաին է պատմում "EL TRIUNFO De Los Valores" (Մեծության Տրումֆը) Գիրքը , որը մի քանի շաբաթ առաջ լույս է տեսել Մադրիդում , և որը մի քանի օր առաջ Ես պահում էի իմ ձեռքերում , հուսամ մոտ ապագայում ես էլ կունենամ այդ հրաշքից: Յուրաքանչյուր մարդ , մադրիդիստ , որը կբռնի այդ գիրքը այլևս չի ցանկանա բաց թողնել այն:

Ինչ վերաբերվում է հավաքականին , Ես ի տարբերություն Իսպանիայի հավքականի վերջին երկու մարզիչների , Ես տեսնում եմ Ռաուլին այս կազմում:
Հատկապես հիմա երբ հավքականը դժգույն ֆուտբոլ է ցուցադրում և կարծում եմ , մոտակա օրերում դուրս կմնա հետագա պայքարից: Անկասկած նման Փորձառու խաղացողին չվեչցնելը սխալ էր (շատ պարզ օրինակ 38-ամյա Մեկքսիկացի Բլոնկոն: Կարծում եմ համեմատությունը շարունակելը իմաստ չունի , անկասկած Ռաուլն իր փորձով այժմյան հավաքականումիրեն հավասարը չունի):

Ինչ արագ են անցնում տարիները...

Իհարկե Իմ Մեծագույն Ցանկությունն այն է , որ Ռաուլը ամենաքիչը ևս մեկ հիանալի մրցածրջան անցկացնի Ռեալում: Կարծում եմ Ժոզե Մոուրինյոն կգտնի Ռաուլին Ճիշտ խաղի մեջ ներգրավելու տարբերակ: Նա Հանճարեզ մասնագետ է: Իսկ Հանճարները պետք է իրար հասկանան:
Միշտ եղիր այդպիսին` Եռանդով լեցուն , մի սահմանափկվիր ձեռք բերածով , արա այն ինչ միշտ անում ես` կատարելագործվիր: Հաջողությունը դեռ առջևում է:
Ծնունդդ Շնորհավոր Մադրիդի Արքա !!!

Tuesday, June 1, 2010

Գարնան Վերջին Օրը

Բարև Ընթերցող...

ահա և Գարնան վերջին օրը եկավ ու անցավ...
Կարծես երեկ լիներ Մարտի 1-ը ... Շատ բաներ եղան այս գարնան ընացքում , փոփոխություններ լավ ու վատ: Լրիվ նորություններ... Ամեն դեպքում կանգ չեմ առնում գարնանային զարգացումների վրա ու ոզում եմ պատմել վերջին օրերի իրադարձություններից , ու մոակա օրերի պլաններից:
Ինչպես Միշտ Էտ անտեր ասելիքը շատ ա, իսկ ժամանկը քիչ:

Նախ Երևի թե սկսեմ շնորհակալական խոսքից , որը ուղղում եմ բոլոր այն մարդկանց ովքեր շնորհավորեցին ինձ ծննդյանս Տոնի կապակցությամբ: Եղան նաև Շատ օրիգինալ ժնորհավորանքեր , որոնց համար ես առավել շնորհակալ եմ: Իսկ Ովքեր չշնորհավորեցին , ստիպված պիտի ևս մեկ տարի սպասեն , որ ինձանից շնորհակալական խոսք լսեն իրենց ուղղված: Իսկ չշնորհավորելը շատ ավելի դժվար էր քան շնորհավորելը: Կարծում եմ:
Եզրափակելով Ծննդյանս նվիրված այս փոքրիկ հատվածը կասեմ միայն.
Ով հիշումա Փղի պատմությունը թող գրի...


Մի 2 խոսք դասերի մասին.
Սկսվումա արդեն քննական շրջանը , չվերջացնելով դեռ 3-րդ Կուրսը արդեն ստիպված եմ պատրաստվել 4--րդին չնայած իմ համար ինչ-որ տեղ հաճելի է նույնիսկ: Արդեն Հայտնի է Դիպլոմայինիս Թեման` «Առևտրային Բանկի հասանելության և մարքետինգային վերլուծության ավտոմատացված համակարգ մշակում»: Լավ Թեմայա , դուրս գալիս , արդեն փորձում եմ ինչ-որ տեղեկություններ հայթհայթել, միակ պրոբլեմս լինելույա ծրագրավորումը , որի հետ այս մակարդակում ցավոք այդքան էլ սեր չունեմ: Բայց կարծում եմ մեջս ուժ կգտնեմ կպարապեմ ամառվա ընթացքում:

Դե Քանի որ Խոսք գնաց Բանկերից: Մի փոքր էլ խոսեմ պրակտիկայից:
Դե արդեն շատ դանդաղ բայց վստահ քայլերով ուսումնասիրում ենք բանկային ծառայությունների մանրամասնությունները ու դրանց մատուցումը հանրությանը: Այս պարագայում նույնպես աշխատասիրությունը մեծ դեր է խաղում , քանի որ եթե չաշխատես ինքդ քո վրա , միայն թրեյնինգների ու դասերի միջոցով երկար առաջ չես գնա: Ինձ Դուր ա գալիս, կարծում եմ ժամանակի հետ կկիսվեմ տպավորություններով և դուք էլ կտեսնեք թե ոնց ա մոտս ստացվում: Իսկ մինչ այդ եթե Բանկերի կամ Բանկային ծառայությունների հետ կապված հարցեր ունեք հարգելի ընթերցողներ , սիրով սպասում եմ այդ հարցերին , ուրախ կլինեմ Ձեզ օգնած լինել:



Բլոգոսֆեռա.
Այսօր չսկսեցի պոստս Բարև Բլոգոսֆեռայով , այ հիմա խոսքս կվերաբերի բուն բլոգոսֆեռային:
Դե ինչ հաշված օրեր են մնացել BarCamp EVN 10-ի մեկնարկին: անչաձ սպասված միջոցառում: արդեն որոշել եմ թե ինչ կարգավիճակով հանդես կգամ այս տարի: Սպասեք հետաքրքիր անակնկալների: Հուսամ ամեն ինչ կգնա շրագրվածին պես: Ավել Մանրամասն այս թեմային կանդրադառնամ հունիսի 4-ի երբ արդեն գրանցված լինեմ:
Իսկ մինչ այդ կցանկանայի ծանոթանալ այն մարդկանց հետ ովքեր պատրաստվում են մասնակցել , ու որոնց միայն վիրտուալ եմ ճանաչում , կամ նույնիսկ չեմ ճանաչում:


Եվ վերջում մի քիչ ինքնագովազով զբաղվեմ:
Ավելի շուտ ներկայացնեմ Մեդիա Բլոգս` այսինքն Բլոգ որտեղ կգտնեք Նկարներ , Երգեր , Հոլովակներ: Շատ լավն ա ստացվել , մանավանդ ,որ այցելությունների թիվը մեշտ բարձր ա լինում... Կարող եք նայել ահա այստեղ ` live each moment like your last :

Մտածում եմ մի քիչ էլ այս բլոգիս տեսքով զբաղվեմ , որոշ բաներ ավելացնեմ , որոշ բաներ պակասեցնեմ: Իդեպ Բլոգումս Դրված Հարցումն ավարտվեց հենց ծննդյանս օրը: Արդյունքում` այն հարցին Թե Դուր է գալիս այցելուներին իմ բլոգը Ստացվեց 51 պատասխան , որից 46-ը դրական: 5-ն էլ դե նենց էլի` բացասական...

Sunday, March 7, 2010

ԼՈՒՍՅԻ ԱՐԱՐՄԱՆ 108-ԱՄՅԱԿԸ. ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, «ՄԱԴՐԻ՛Դ»



Երեկ Մադրիդի Ռեալը Դարձավ 108 Տարեկան , 20-րդ Դարի Լավագույն Ակումբի Ծննդյան Տոնի կապակցությամբ , տոնախմբություն էր նաև մեզ մոտ` Երևանում:
Մենք ՎԱղուց Քինք մտածում թե ինչպես կարելի է նշել Այս տոնը... Կարծում եմ Մեզ Մոտ ամենինչ ստացվեց: Թե Շապիկներն էին շատ լա ստացվել , ու բոլորը ուրախ էին, թե Միջոցառումը շատ լավ անցավ...Ցավոք չստացվեց հավքել բոլոր-բոլորին...
Դա մյուս անգամ իսկ Այսօր պատմեմ թե ինչպես անցավ Մեր Հրաշք Օրը:
Բոլորը Անհամբերությամբ Սպասում էին ՖԱՆԱՏ-ին , ով Վանաձորից է , և մինչ այս Մեզ հետ անմիջականորոն ծանոթ չէր , բացի Դավոից:
Ֆանատի հետ հանդիպումը հետաքրքիր անցավ , մենք նույնիսկ վերհիշեցինք մեր դպրոցական տարիները , քաղաքը Ցույց տալու փոխարեն , մենք Խաղացինք Սոնի Պլեսթեյշն 2 , մի լավ ուրախացանք , նստեցին մետրո , որպեսզի ժամը 3-ին լինեինք Տիֆոզիում որտեղ և պետք է գային Բոլորը:




Այսօր հանդիպեցին 16 Հոգի , Հին Ընկերներ: Մարդիկ Ովքեր նոր էին ծանոթանում միմյանց հետ , բայց պետք է դառնան լավ ընկերներ: Ուղղակի Համախոհներ` Մադրիդիստներ:
Տարեդարձը իրենց ներկայությամբ Պատվեցին.
Davit , Hrach , Kiki , Harut , Raulita , Madridistka , Ronaldinya , Lianna , Edinho , Ervand , Mr.Hakob , Mojito , Fanat , Blanko , MelIsh , Մեկ էլ ԵՍ:











Մենք Շատ Լավ Ժամանակ Անցկացրեցինք , ցավում եմ , որ շատերը չկարացան Այդ Օրը Մեզ հետ անցկացնել:







Մեզ Երեկ անչափ ուրախացրեց նաև Ռեալը , տանելով կամային հրաշալի հաղթանակ Սեվիլյաի նկատմամբ, և հավասարեցնելով Միավորները բարսելոնայի հետ...
Այս Առաջնությունը Մերն է Լինելու....Զգում եմ:

Thursday, January 28, 2010

Մեր Անունն Է Հայկական Բանակ


Այսօր Մեր Բանակը Դարձավ 18 տարեկան:

հասակակից ենք է: :ՃՃՃ
Հեռավոր 92-ին կզամավորվեց Հայոց բանակը…
անցնելով Բազում Փորձություններով , Կռվի միջով , և Հաղթանակծ դուրս եկավ Բարձր պահելով երկրի պատիվը:
Այսօր արդեն Մեր բանակը 18 տարեկան է, կարծես թե Բանակ Գնալու ժամանակն է:))
Իսկ Իմ Ընկերներին ովքեր Հիմա Իրենց Հայրենասիրական պարտքն են կատարում Մեր
Ուզում Եմ ուղղակի Շնորհակալություն Հայտնեմ Բոլորին ովքեր այս տարների ընթաց
քում Ծառայել են Մեր Բանակում…

Ցանկանում եմ Խաղաղ երկինք , Թող որ ձեր Զենքերը Միշտ Պատրաստ լինեն սակայն պետք գան միայն Վարպետությունը Լավացնելու համար:
Ռուբո , Դավո , Տիկո , Լյով , Միկա , Վարդան , Արմեն , Լևոն , Մկո , Արամ , Հայկ , Մոսո , Գևորգ , Արտակ , Էրո , Նպո , Եղո , Դաթո, Սերոժ , Պրո - Ձեզ Բարի Ծառայություն Իմ Ընկերներ , Անհամբեր Սպասում եմ Ձեր վերադարձին:

և Մեր Անունն է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ:

Wednesday, January 27, 2010

Հակառակ Րեակցիա

Այսօրվա պոստս պիտի լիներ շատ տխուր ու մռայլ , որովհետև երեկ պտի գրաց լինեի...պատռաստվում էի մի լաաավ կիսվեմ , բայց չլնի աչկիս հետաձգենք ամենաքիչը 3 օրով… Գնում եմ Ծաղակաձոր , որից շատ սպասելիքներ ունեի , բայց չի լինի կարծես թե , գնամ մի լավ հանգստանամ լիցքաթափվեմ ու հետ գամ ու նոր Կյանք սկսեմ…

Այսոր 28.01.10 Զուռնաչյան Արմենի Ծննձյան 27-րդ տարեդարձն է: Արմ Ջան Շնորհավոր Ախպեր ջան Քեզ ցանկանում եմ Առողջություն , Հաջողություն Լիքը Փող , ու որ միշտ քո նպատակներին հասնես , ցանկություններդ էլ իրականանան:

ԱԱԱԱԱԱԱԱԱԱՅ Եսքան Շատ Եմ Սիրում Մեր Ընգերոջը


Թող Որ Մեր Բոլորիս Լավ Ընկերությունը Հավերժ Լինի…