Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Showing posts with label Barcamp in Artsakh. Show all posts
Showing posts with label Barcamp in Artsakh. Show all posts

Monday, September 6, 2010

BarCampArtsakh Shoushi , Day 2

Բարքեմփ Արցախ , աշխատանքային օր երկրորդ` Շուշի:
Օրը շատ հագեցած էր իրադարձություններով: Նախ բավական երկար և ծաավալուն էքսկուրսիա Շուշիում: Այցելություններ Սուրբ Ղազանչեցոց Եկեղեցի , Մարիամյան օրիորդաց դպրոց , Ռեալական ուսումնարան: Այնուհետև Նարեկացի արվեստի միությունում Հանդիպում ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Պրեզենտացիաներ: Այցելություն Գանձասար: Եզրափակիչ երեկույթ Ստեփանակերտում:
Ամեն ինչի մասին իր հերթին:
Շուշի չհասած , միակ Հայկական Տանկը , որը ադրբեջանցիք կարողացել են խափանել
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Եկեղեցի

Saturday, August 14, 2010

Barcamp in Artsakh: Ճանապարհ դեպի Տիգրանակերտ

Մեր Բարքեմփային պրեզենտացիաներից հետո ճամփա ընկանք դեպի Տիգրանակերտ: Այս Տարի Տիգրան Մեծի ծննդյան 2150 ամյակն է և այդ առիթով Հայոց Բուն Տոմարի առաջին օրը (Նավասարդի 1-ին) Մենք այցելեցինք Տիգրանակերտ որպեսզի ներկա գտնվենք Հուշաքարի բացմանը:
Ահա թե Ինչպես Հասանք այնտեղ.
Նկար Դեդո-Բաբոի մոտ...Մենք են Մեր Սարերը
Տատին Պապին , Շուշանն ու Ես
Ասկերանի Բերդը
Շուշոն ու Կարենը նայում են ժամանակին Ռազմական նշանակություն ունեցող անցքից:
Ասկերանի Բերդին Հենված

Barcamp In Artsakh: Օր առաջին , Պրեզենտացիաներ:

Ամեն ինչ սկսվեց ԼՂՀ Մշակույթի և Երիտասարդության Նախարար Նարինե Աղբալյանի հետ հանդիպումով: Որի ժամանակ էլ պաշտոնապես Ազդարարվեց Բարքեմփ Արցախ 2010-ի բացման մասին: Իսկ արդեն կես ժամ անց սկսվեցին պրեզենտացիաները , Որոնց համար 2 սրահ էր հատկացված: Խոսվեց Համարյա թե ամենինչ մասին: Մթնոլորտը շատ լավն էր , թեև մասնակիցների քանակը մեծ չէր սակայն ներկա Մասնակիցների հետարքրությունը լրացնում էր այդ բացը:
Առաջին Օրվա Պրեզենտացիաները
Արտյոմը և Բլանշը պատրաստվում են հարցազրույցի
Արմեն Հովհաննիսյանը տրանսլիտով Գովազդի մասին
Ես HSearch Որոնման Համակարդի մասին:
Ընդհանուր առմամբ Առաջին օրը Շատ Հագեցած էր: Պրեզենտացիաները 2 փուլերից եին բաղկացած , որոնց միջև կար ընդմիջում: Իսկ Առաջին օրվա ավարտից հետո , բոլորս միասին Մեկնեցինք Տիգրանակերտ...

Wednesday, August 11, 2010

Barcamp in Artsakh: Բարի Գալուստ Բարքեմփ Արցախ

Անցնելով մի քանի հարյուր կլիոմետր և ճանապարհին լինելով 6 ժամ Մենք արդեն Ղարաբաղում էինք: Ճանապարհը շատ հետաքրքիր անցավ: Մենք շատ ուրախ զվարթ հասանք ՏԵՂ: Ճանապարհին կանգ առանք Զանգերի մոտ , որտեղ շաաաատ ցուրտ էր: Զրուցեցինք ԲՆԱԿԱՆ Ծամոն վաճառող , նախկինում ուսուցիչ , շատ բանիմաց Արարատ պապիկի հետ: Ով մեծ հաճույքով նաև համաձայնեց նկարվել Շուշանի ու Կարենի հետ: Ցրտից որոշեցինք հետ գալ ցրտից ուտելով , շատ համեզ եին Մարիամի մսով կարկանդակները , Շուշանի պատրաստած Բրթուջները և Մամայիս պատրաստած սունկ-կարտոֆիլ համադրությամբ կարկանդակները: Աուրճն էլ անպակաս էր:


Տենց եկանք ուրախ զվարթ Ռեփիթ-ի տակ դրած Killing Me Softly երգի տակ , Տեղ-Տեղ Երգելով: Իսկ երբ հասանք Արցախ և КПП-ն անցնելուց հետո Զգացինք թե ԻՆՉ ԵՆՔ Անուււււււմ :Դ
Շատ հետաքրքիր Հոսանքակիր ստոլբաներ եին դրվում այդ ժամանակ ճանապարհի ամբողջ երկայքով:
Արդեն մեկ ու կես ժամից մենք Ստեփանակերտում էինք: Որտեղ Մեզ դիմավորեցին Մարութը , Ռոքսին , Կարոն ու ևս մի քանի տեղացի Բլոգգերներ: Նաև արդեն ժամանած Երևանցի Բլոգգերներ: Մեզ շատ արագ տեղավորեցին Ավետիս Հյուրանոցում: Որը մեզ շատ դուր եկավ , մենք տեղավորվեցինք , ծանոթացանք մոտակա մի քանի օրերի ժամանակացույցին: Գնացինք ծանոթանալու միմյանց հետ , խոսաինք , խմեցինք , տենց ծանոթացանք ու վերադարձանք Մեր Ավտեիս , որտեղ Իիմ ու կարենի հետ մի սենյակում հանգրվանեց Արտյոմը (Banadzev): 
Տենց արդեն երեկոյան հավաքվեցինք հարևաններով մեր բատշգամբում: Մի բաժակ Թարմ Վիսկի Կոլայով: Լավ տրամադրություն անեկդոտներ , պատմություններ նաև ճամբարային և ՈւսԽորհրդային-Ուսանողական: Reincarnation, Beatles երբեմն Նաև Շուշանն էր մեզ ուրախացնում իր հրաշալի կատարումներով:
Այսպես ժամը 1-իմ մոտ Բոլորս հոգնած , ուրախ և երջանիկ գնացինք քնելու այն համոզմամբ ու վաղը ԻՆՉ ԵՆՔ ԱՆԵԼՈւ !!

Tuesday, August 10, 2010

Barcamp in Artsakh

Այո հաշված Ժամեր են մնացել , մինչ Բարքեմփի մեկնարկը Արցախում:
Բարև Բլոգոսֆեռա
Չգիտեմ ինչու , բայց Բարքեմփը իմ ամենասիրաց միջոցառումն է: Հնարավոր է այդ ամենի պատճառը մթնոլորտն է , այդ անմիջական , ընկերական Բարքեմփային , Geek-ոտ մթնոլորտը:
Անշուշտ Արցախում անցկացնելու գաղափարը լավն էր: Վստահ եմ , որ այն հաջողությամբ կպսակվի , ինքս անպայման ամեն ինչ կանեմ , որ այդպես լինի: Պրեզենտացիաներս արդեն պատրաստ են: Չնայած նրան , որ իր մասսայականությամբ միանշանակ չի կարողանա համեմատվել Երևանյան Բարքեմփի հետ: Սակայն կարծում եմ դա ժամանակի հարց է:
Եվ այսպես , արդեն այսօր առավոտյան ճամփա կընկնենք , կարծում եմ արդեն ցերեկը կլինենք Ստեփանակերտում: Սա իմ առաջին այցն է Արցախ , շատ եմ ցանկանում այնտեղ լինել: Շատ-շատ մարդկանցից լսել եմ հրաշալի բնության մասին:
Հուսամ կկարողանամ նաև Ընկերոջս` Դավիթին տեսնել , ով ծառայում է Շուշիում: Մինուս Ես Գալիս եմ:

Առաջին տպավարությունների մասին կկիսվեմ արդեն հենց այնտեղից: Հետևեք բլոգիս գրառումներին , Արցախյան հողից: Իսկ Ես գնամ վերջին պատրսաստություններս տեսնելու: 
Բարի Գիշեր: