Արդեն հայտնի են 2015/2016 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի և Եվրոպայի Լիգայի խմբային փուլի մասնակիցների անունները: Ավելին, արդեն կազմավերվել են նաև այդ խմբերը և ժամանակն է տեսնել թե ինչ բախտի են արժանացել մեր ակումբները:
Այսօր կանդրադառնամ ինձ հետաքրքրող երեք ակումբերի ապագա մրցակիցներին և գալիք ելույթներին:
Սկսենք Չեմպիոնների Լիգայի վիճակահանությունից և Մադրիդի Ռեալին բաժին հասած մրցակիցներից:

Ռեալն ընդգրկվել է "A" խմբում, որտեղ մրցակիցներն են ֆրանիսական ՊՍԺ-ն Դոնեցկի Շախտյորը և շվեդական Մալմոն: Թերևս գլխավոր ինտրիգը կլինի Անխել Դի Մարիայի վերադարձը Սանտիագո Բեռնաբեու մարզադաշտ արդեն ՊՍԺ-ի ֆուտբոլիստի կարգավիճակում: Բայց մինչ այդ Դի Մարիան պետք է համապատասխան մարզավիճակ ձեռք բերի նոր ակումբում:
Առաջին երկու տեղերի համար հիմնական պայքարը կմղեն Ռեալն ու ՊՍԺ-ն: Իսկ Մալմոն պետք է փորձի ինչ-որ կերպ միավորներ փախցնել առաջատարներից և փորձել հաղթել Շախտյորին, որը հիմնականում հաաջող է հանդես գալիս ՉԼ-ի շրջանակներում:
ՊՍԺ-ի հետ հանդիպումները կկայանան խաղային 3-րդ և 4-րդ խաղային տուրերում: Համապատասխանաբար հոկտեմբերի 21-ին Փարիզում և Նոյեմբերի 3-ին Մադրիդում:
Եվրոպայի Լիգայի խաղարկության շրջանակներում իրավիճակն էլ ավելի թեժ է Հենրիկ Մխիթարյանի Բորուսիայի համար: Դորտմունդցիներն ընդգրկվել են "C" խմբում որտեղ կմրցեն Հունական Սալոնիկին ներկայացնող ՊԱՈԿ-ի, Կրասնոդարի-ի և ադրբեջանական Գաբալայի հետ:
Գաղտնիք չէ Իմ՝ ՊԱՈԿ-ի հանդեպ հետաքրքրությունը: ՊԱՈԿ-ի հանդեպ չափից ավելի անտարբեր չեմ և շատ դժվար է լինելու ընտրությունը ՊԱՈԿ-ի հաջողության և Հենոյի խփած գոլերի միջև:


No comments:
Post a Comment