Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label Հուշարձան. Show all posts
Showing posts with label Հուշարձան. Show all posts

Saturday, November 6, 2010

Քաղաքային Լվացումներ

Չգիտեմ նկատել եք թե ոչ , բայց վերջի մի քանի օրը Երևանում ակտիվ կերպով շենքների լվացման աշխատաններ են տարվում: Հիմնականում կետրոնում եմ հանդիպել: Կինո Նաիրիի շենքն էին լվանում մի քանի օր առաջ , հիմա արդեն Մաշտոցի պողոտայի այդ հատվածի մյուս շենքերն են ենթարկվում մաքրման , ավելի շուտ լվացման աշխատանքների:
Շատ լավ ա , որ նման գործընթացներ են ընթանում քաղաքում , բայց լավ կլիներ մնացած հատվածներն էլ չմոռանային , ինչպես նաև Հուշարձանները:

Sunday, October 31, 2010

Ազգս Վայրենի. Ֆաշիստական Հայացքներ - Պղծված Հուշարձաններ

2 օր առաջ երբ վերադառնում էի տուն: Հիշեցի , որ մի քանի օր առաջ` երբ անցնում էի Պոպլավոկի կողքով մի շատ տհաճ ու տախտկալի բան նկատեցի: Այնտեղ` այգում տեղադրված է Հոլոքոստի Զոհերին նվիրված հուշարձանը: Իսկ այդ Հուշարձանի սիմվոլիկ ոսկե կրակի մի մասը ներկված էր կարմիր սփրեյ-ներկով: Իսկ հետևի հատվածում պատկերված էր Ֆաշիստական սվաստիկան և գրված էր "Մահ Ջհուդներին"
Որոշեցի գնալ այնտեղ և տեսնել թե ինչ վիճակում է հուշարձանը: Ճանապարհին մտածում էի` տենաս , ո՞ր մի անասունն ա տենց բան արել: Ո՞ր մի Հայն ա տենց բան արել , Հայը , որի Պապերը պայքարել էն ֆաշիստների բռնակալության դեմ , որի նախապապերը Ցեղասպանություն են տեսել: Ու Հիմա ինքը կապ չունի , թե որտեղ Ֆաշիստական ԿեռԽաչ ա նկարում ու պղծում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը: Տենաս նույն տականքը իմանալով , որ ուրիշ երկրում Մեծ Եղեռնի Զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը նման բախտի ա առժանացել , վերջին հայհոյանքներով չէ՞ր հայհոյի անողներին: Բա ինչ կաներ: Եթե չաներ էլ ամոթ իրան: Իսկ Իր երկրում ինքը տենց բան ա անում: Կապ չունի թե հուշարձանին թե որտեղ:
Էտ անԱստվածներին հանգիստ թողնենք մի պահ:
Մի կարևոր հարց էլ էր հուզում ինձ: մտածում էի , որ գնամ ի՞նչ պատկեր եմ տեսնելու: Հուշարձան , որը տենց էլ անուշադրության մատնված ա մնացե՞լ (Ինչպես նման բախտի արժանացած բազմաթիվ Հուշարձաններ` ինչպես օրինակ. Վարդան Մամիկոնյանի Արձանը (485 մակագրությամբ) , Մարշալ Բաղրամյանի արձանը (Մարշալի գլուխը Թռչունների զոհ է դարձել , և այդպես էլ մնում է ինչքան ժամանակ է) և մի շարք այլ արձաններ ու հուշարձաններ) թե՞ մաքրված Հուշարձան: Մի տեսակ վախ կար մեջս: Բայց փառք ու պատիվ Մայր Աթոռին ու Երևանի ղեկավարությանը , որ արագ արձագանքել և վերացրել են այդ անմարդկայնությունը: Այ որ տենց Բոլոր դեպքերում լիներ շատ լավ կլիներ: