Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Showing posts with label Հայ Զինվոր. Show all posts
Showing posts with label Հայ Զինվոր. Show all posts

Sunday, January 29, 2017

Հայկական Բանակ 25

Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերը 25 տարեկան են։
Այս տարիների ընթացքում բազմաթիվ փորձությունների միջով անցած Զինվորական այս կառույցը նշում է իր 25 ամյակը։
Շնորհավորում եմ Մեր բոլոր Զինվորներին, բոլոր նրանց ովքեր պատվով պաշտպանել է Զինվորականի բարձր կոչումն ու նրանց ովքեր այժմ էլ հսկում են Մեր Հայրենիքի սահմանները կամ իրենց ծառայությունն են իրականացնում թիկունքում։ Ես տարբերություն չեմ դնում նրանց միջև, յուրաքանչյուր տեղ ծառայությունն ունի իր դժվարությունները ու յուրաքանչյուր տեղ յուրովի է․․․ 
Ուզում եմ, որ ծառայությունը մեր ազգի համար լինի միայն հպարտության առարկա։ Ուզում եմ, որ ծառայությունից չխուսափեն։ Ուզում եմ, որ Մայրերն իրենց որդիներին հանգիստ սրտով ուղարկեն Ծառայության ու գրկաբաց ընդունեն՝ ողջ և առողջ, կայացած և տղամարդ դարձած, խիզախ և հայրենասեր;
Ուզում եմ, որ Մեր բանակը չունենա 1,000 դրամների կարիք, այն 1,000 դրամների, որոնց կարիքը շատերը էլ ավելի շատ են զգում քան բանակում տաք ու ապահով տեղավորված կաշառակեր անաստվածները։
Ուզում եմ հասկանանք, որ Հզոր Բանակը մեր ապահովության թեև գլխավոր, սակայն միակ երաշխիքը չէ։ Մեր բանակները, պետք է լինեն ամենուրեք, նրանք պետք է պայքարեն յուրաքանչյուր ոլորտում ու լինեն լավագույնը, որպեսզի Հայաստանի հետ հաշվի նստեն ամենուրեք։ Յուրաքանչյուրը պետք է լինի այն զինվորի պես, ով հենց այս պահին իր պառտքն է կատարում մեր բոլորիս առջև, չվախենալով նենգ ու դավադիր թշնամուց։
Պինդ Եղեք Տղերք, Բոլորդ էլ գիտեք Գալու ա Մի օր՝ որ մնա մի Օր, ու ամբողջ ծառայությունը մի վայրկայն ա թվացած լինելու Ձեր համար։ Վայելեք Ծառայության յուրաքանչյուր օրը։
Շնորհավոր Տոնդ Հայ Զինվոր

Wednesday, January 28, 2015

Հայկական Բանակ 23

Շնորհավոր Տոնդ Հայ Զինվոր:
Միշտ գլուխդ բարձր՝ հպարտ ու վստահ: Շնորհավորում եմ Մեր բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ: 
Այսօր, Մեր Բանակի քաջության շնորիվ, մեր սահմանը պահող քաջ Հայ զավակների շնորհիվ է, որ գրվում են այս տողերը: Թող որ մարդկային կորուստներ չլինեն մեր բանակում: Որ յուրաքանչյուր Հայ տան ճրագ միշտ վառ մնա: Զինվո՛ր, այդ պատվավոր կոչմանը արժանացած երջանիկները երաշխիքն են իրենց երկրի կայունության ու առաջընթացի: Զինվո՛ր, թող երկինքը կապույտ լինի քո գլխավերևում ու անամպ: Թող փամփուշներդ միշտ պատրաստ լինեն կանգնեցնելու թշնամուն, սակայն դրանց գործի դնելու կարիք երբեք չունենաս:
Երջանիկ եմ, որ եղել եմ ու միշտ էլ կլինեմ իմ Ազգի, իմ Բանակի Զինվորը:

Sunday, March 3, 2013

Հաղթանակած մի Նոր Գարուն (Նամակ 20-րդ)

4, 10, 30, 100 օրվա ծառայող լինելու ժամանակ Քեզ թվում է , որ մի ամբողջ հավերժություն է արդեն անցել, սակայն գիտակցում ես նաև, որ դեռ մի ամբողջ կյանք արջևում է: Դեռ որքան լավ ու վատ, տագնապալի և ուրախ օրեր պետք է ունենաս, որքան հիասթավես և «Դուխով» լցվես: Այսօր ոչ 100, ոչ էլ 500 օրվա ծառայող եմ, այսօր ոչ թե աճում են թվերն այսօր եկել է արդեն հետհաշվարկի ժամանակը: 100 օր, 99, 98… Դա պետք է զգաս: Անցած ուղին փշոտ էր, ուրախ միգուցե ու հիշվող ինչ-որ տեղ: Դժվարություններով լի՞, կարող եմ ասել, որ ինչ-որ չափ: Բայց այսօր ունենք ինչ ունենք ու դժգոհ չենք մանավանդ որ մնացել է 100 օր, և դա այսօր ամենակարևորն է: Ոչ միայն Մեր համար այլ նաև մեր հարազատների, և դա միգուցե հիմա մեր համար ավելի կարևոր է: Քանի որ գիտես որ հարազատներիդ համար դա ամենասպասված պահն է, գիտես որ դրանից բացի ուրիշ ոչ մի բան չի կարող նրանց համար կարևոր լինել: Այ Էտ Դուխ ա տալիս, այ էտ ստիպումա որ չհուսահատվես: Էտ ա մնում ես կյանքում, մնացածը սաղ սուտ ու փուչ բաներ են;
meeting with Pushkin in Gyumri
Ինչի՞ եմ միշտ հոգնակիով խոսում; Որովհետև ես մենակ չեմ, վստահ եմ, որ եթե ոչ բոլոր այլ շատ Դեմբելներ հետնց այսպես են մտածում:
Զգում ես արդեն ԳՌ կյանքի շունչը: Հիմնականում դրան օգնում են հարազատ մարդիկ ում հետ անընդհատ ու անընդմեջ խոսելով չես էլ զգում թե ինչպես են անցնում օրերդ: Մերսի Ձեզ :Ճ
Ինչի՞ց կարող ենք այսօր խոսել:

Monday, June 25, 2012

Զինուժ 17.06.2012

Ողջույն Բլոգոսֆեռա , Ձեզ եմ ներկայացնում հատված «ԶԻՆՈՒԺ» հաղորդումից: Որտեղ խոսք է գնում ուսաումնական փուլի ավարտին անց կացվող ավարտական քննություններից: Քննությունների ընթացքի մասին խոսում եմ նաև Ես:
Հաճելի Դիտում:

Saturday, January 28, 2012

ՀՀ ԶՈւ 20-րդ Տարեդարձը

 1992 թվականի հունվարի 28-ը Հայաստանի Հանրապետության Զինված ՈՒժերի ստեղծման օրն է:


 Իհարկե բոլորս էլ շատ լավ գիտենք թե ինչպես ստեղծվեց մեր բանակը, ինչպիսի փորձությունների միջով անցավ: Երբ սկսվեց պատերազմը մենք չունեինք բանակ, միայն մեծ ցանկություն պաշտպանելու սեփական հողն ու ժողովուրդը: Մեր բանակը ստեղծվեց, թրծվեց և կայացավ մարտի դաշտում և այդ բանակի կայացման, ճիշտ և նպատակասլաց զարգացման ապացույցը մեր այսօրվա խաղաղությունն է: Եվ զարմանալի չէ, որ մեր բանակն այսօր լավագույնն է տարածաշրջանում: Վստահ եմ, որ մարտունակությամբ մեր բանակի նմանը չկա տարածաշրջանում: Ինչը մարտական հզոր ոգու և հայրենասիրական` հայրենիքի համար արյունն ու կյանքը չխնայելու պատրաստակամության արդյունք է: