Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label Զինված Ուժեր. Show all posts
Showing posts with label Զինված Ուժեր. Show all posts

Sunday, January 29, 2017

Հայկական Բանակ 25

Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերը 25 տարեկան են։
Այս տարիների ընթացքում բազմաթիվ փորձությունների միջով անցած Զինվորական այս կառույցը նշում է իր 25 ամյակը։
Շնորհավորում եմ Մեր բոլոր Զինվորներին, բոլոր նրանց ովքեր պատվով պաշտպանել է Զինվորականի բարձր կոչումն ու նրանց ովքեր այժմ էլ հսկում են Մեր Հայրենիքի սահմանները կամ իրենց ծառայությունն են իրականացնում թիկունքում։ Ես տարբերություն չեմ դնում նրանց միջև, յուրաքանչյուր տեղ ծառայությունն ունի իր դժվարությունները ու յուրաքանչյուր տեղ յուրովի է․․․ 
Ուզում եմ, որ ծառայությունը մեր ազգի համար լինի միայն հպարտության առարկա։ Ուզում եմ, որ ծառայությունից չխուսափեն։ Ուզում եմ, որ Մայրերն իրենց որդիներին հանգիստ սրտով ուղարկեն Ծառայության ու գրկաբաց ընդունեն՝ ողջ և առողջ, կայացած և տղամարդ դարձած, խիզախ և հայրենասեր;
Ուզում եմ, որ Մեր բանակը չունենա 1,000 դրամների կարիք, այն 1,000 դրամների, որոնց կարիքը շատերը էլ ավելի շատ են զգում քան բանակում տաք ու ապահով տեղավորված կաշառակեր անաստվածները։
Ուզում եմ հասկանանք, որ Հզոր Բանակը մեր ապահովության թեև գլխավոր, սակայն միակ երաշխիքը չէ։ Մեր բանակները, պետք է լինեն ամենուրեք, նրանք պետք է պայքարեն յուրաքանչյուր ոլորտում ու լինեն լավագույնը, որպեսզի Հայաստանի հետ հաշվի նստեն ամենուրեք։ Յուրաքանչյուրը պետք է լինի այն զինվորի պես, ով հենց այս պահին իր պառտքն է կատարում մեր բոլորիս առջև, չվախենալով նենգ ու դավադիր թշնամուց։
Պինդ Եղեք Տղերք, Բոլորդ էլ գիտեք Գալու ա Մի օր՝ որ մնա մի Օր, ու ամբողջ ծառայությունը մի վայրկայն ա թվացած լինելու Ձեր համար։ Վայելեք Ծառայության յուրաքանչյուր օրը։
Շնորհավոր Տոնդ Հայ Զինվոր

Tuesday, January 28, 2014

ՀՀ ԶՈւ 22-րդ Տարեդարձ. ԿՈՉ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

Այսօր լրանում է ՀՀ Զինված Ուժերի կազմավորման 22-րդ տարին: Անխոս, ԶՈւ կազմավորումը նորակնկախ հայաստանի ամենակարևոր ձեռքբերումներից է, եթե ոչ կարևորագույնը: ԶՈւ զարգացմանն և կատարելագործմանը պետք է ուղղված լինեն պետության հիմնական միջոցները, քանի որ հենց Բանակն է մեր պետության անվտանգության երաշխիքը:

Առհասարակ Հունվարի 28-ը ուրախ օր է՝ Բանակի Տոնն է: Բոլորս ուրախ ենք, որ ունենք կանոնավոր, զարգացող, անվախ ու խիզախ բանակ: Քաջ Մարտիկներ՝ ովքեր պատրաստ են իրենց կյանքը զոհել հանուն հայրենիքի:

Անշուշտ այսօր էլ՝ ինչպես ամեն տարի, Հունվարի 28-ին բազմաթիվ սպաներ, ենթասպաներ, սերժանտներ և զինվորներ պարգևատրվում են տարբեր շքանշաններով, կրծքանշաններով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով: Բոլորն ուրախ են: Սակայն միայն առաջին հայացքից: Քանի որ կան զինվորներ ովքեր երբեք չեն մոռանա այս հունվարի 28-ը, որին նրանք այդքան սպասել են, սակայն հիասթափություն ապրել: Որքան դառն է հիասթափությունը, երբ սպասում ես անհամբեր, որ քո անունն էլ կկարդան, որ քո անձնվեր աշխատանքն էլ կգնահատեն, չես ձգտում իհարկե դրան, սակայն մեկ է սպասում ես: Իսկ հունվարի 28-ին հնչում են այլ անուններ, հնչում են այն անուններն որոնք ինչ-ինչ այլ ձևերով են արժանացել այդ պարգևներին: Իսկ Քեզ փորձում են քաջալերել դատարկ խոսքերով, հույս են տալիս, որ շարունակես աշխատանքդ, մեկ է չես արժանանալու ոչ մի բանի, քանի որ՝ հրամանատարդ այդքան դուխ չունի որ քեզ ներկայացնի պարգևատրման, որովհետև հրամանատարդ այդքան պռախոդ չունի, որովհետև կան մարդիք ովքեր զանգով են ստանում իրենց պարգևները, որովհետև սա Հայաստանն է:
Հասի′ր նրան, ինչ սիրում ես, թե չէ կսիրես այն, ինչ քեզ կհասնի
Խոսքս ուղղում եմ հենց այդ տղերքին, ովքեր հուսալքվում են, թևաթափ են լինում նման անարդարություններից: Չմտածե՛ք տղերք ջան, էտ պարգևներով չեն որոշվում հերոսները կամ արժանիները: Կարևորը, որ Դուք չհիասթափվեք այն գործից որն անում եք, որը ժամանակավոր է Ձեր կյանքում: Հիշեք, որ կարևորն այն է, որ Դուք ինքներդ Ձեր համար սովորեք, յուրացնեք ու կարողանաք կյանքում օգտագործել այն ամենն ինչ սովորել եք այդ անարադր երկու տարիների ընթացքում: Հիշե՛ք որ Դուք Հերոս եք, Ձեր ընտանիքի, հարազատների ու ընկերների համար: Հիշե՛ք, որ երկու տարին պատվով ծառայելը ցանկացած պատվոգրից կամ կրծքանշանից առավել է, հիշեք ու մի կորցրեք Ձեր մարդկային արժեքները ինչ-որ թղթի կտորտանքների կամ երկաթիկների համար, որոնք ժամանակավոր են, իսկ ՄԱՐԴ ասվածը հավերժ:

Շնորհավոր 22րդ Տարեդարձդ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ

Monday, January 28, 2013

Ես մի բուռն եմ քո հողի... (Հայկական Բանակ 21)

Ես մի բուռն եմ քո հողի,
Ես մի ծիլն եմ քո արտի,
Ես մի զարկն եմ քո բազկի՝ ՀԱՅԱՍՏԱՆ։

Դժվարին է եղել քո ուղին իմ բանակ, սակայն հաղթական։
Երբ բանակին նայում ես կողքից, բանակային շատ բաների արժեքը չես գիտակցում։ Պարծենում ես, գնահատում, սակայն ամբողջությամբ չես կարող ըմբռնել այդ ամենի արժեքը։
Իհարկե բոլորս չենք, որ ծառայում ենք մեր հայրենիքին նվիրումով։ Ցավոք հիմա "հին պանյատներն" էլ չկան, մի կողմից դա լավ է, մյուսից՝ այնքան էլ չէ։
Թեև ամենն իդեալական չե, այնուամենայնիվ.
Այսօր արվում է ամեն ինչ, որպեսզի զինվորի առողջությունը չվտանգվի հանկարծ, դա այսօր առաջնային խնդիրներից մեկն է։
Ինչպես ասումա մեր կամբատներից մեկը. "կարողա շատ դեպքերում չհասկանաք հիմա թե խի ենք ձեր վրա էտքան խոսում ջղայնանում, բայց եթե մի բան եղավ ձեր ծնողին ի՞նչ պատասխան պիտի մենք տանք։ Ծնողը պիտի ասի՝ պատժեիք, չթողեիք, խփեիք ավելի լավա քանց թե տղուս հետ դժբախտություն պատահեր։ Հասկացեք՝ մեր բոլորիս նպատանա առաջին հերթին, որ դուք անվնաս հասնեք ձեր ծնողներին՝ ովքեր ձեր համար այդքան տանջվում են"։
"ՀԱՍԻ՛Ր ՆՐԱՆ՝ ԻՆՉ ՍԻՐՈՒՄ ԵՍ, ԹԵ ՉԵ ԿՍԻՐԵՍ ԱՅՆ՝ ԻՆՉ ՔԵԶ ԿՀԱՍՆԻ" ահա միակ պարզ ճշմարտությունը, որով մենք պետք է առաջնորդվենք բանակաշինության գործում։

Monday, June 25, 2012

Զինուժ 17.06.2012

Ողջույն Բլոգոսֆեռա , Ձեզ եմ ներկայացնում հատված «ԶԻՆՈՒԺ» հաղորդումից: Որտեղ խոսք է գնում ուսաումնական փուլի ավարտին անց կացվող ավարտական քննություններից: Քննությունների ընթացքի մասին խոսում եմ նաև Ես:
Հաճելի Դիտում:

Saturday, January 28, 2012

ՀՀ ԶՈւ 20-րդ Տարեդարձը

 1992 թվականի հունվարի 28-ը Հայաստանի Հանրապետության Զինված ՈՒժերի ստեղծման օրն է:


 Իհարկե բոլորս էլ շատ լավ գիտենք թե ինչպես ստեղծվեց մեր բանակը, ինչպիսի փորձությունների միջով անցավ: Երբ սկսվեց պատերազմը մենք չունեինք բանակ, միայն մեծ ցանկություն պաշտպանելու սեփական հողն ու ժողովուրդը: Մեր բանակը ստեղծվեց, թրծվեց և կայացավ մարտի դաշտում և այդ բանակի կայացման, ճիշտ և նպատակասլաց զարգացման ապացույցը մեր այսօրվա խաղաղությունն է: Եվ զարմանալի չէ, որ մեր բանակն այսօր լավագույնն է տարածաշրջանում: Վստահ եմ, որ մարտունակությամբ մեր բանակի նմանը չկա տարածաշրջանում: Ինչը մարտական հզոր ոգու և հայրենասիրական` հայրենիքի համար արյունն ու կյանքը չխնայելու պատրաստակամության արդյունք է: