Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label PES 2011. Show all posts
Showing posts with label PES 2011. Show all posts

Wednesday, February 9, 2011

PES 2011 Russian comments

Մի քանի օր առաջ Արմենի Բլոգում տեսա Pes 2011-ի Ռուսերեն մեկնաբանություններ բեռնելու մասին նյութը և որոշեցի բեռնել` փորձել: Չնայած նրան , որ անգլերենով մի տեսակ ավելի սովոր ես լինում , բայց դե Ուտկինի ձայնը ավելի հաճելի ա հաստատ: Չնայած Ռուսական մեկնաբաննությունների թերություններին: Օրինակ երբեմն լինում է , որ ֆուտբոլիսները խաղում սովորական, ոտքով հարված են կատարում , բայց մենկնաբանություններում ասվում է "Հիանալի  գլխով խաղ":
Թերությունները փոքր են , բայց դե ինձ երբեմն նեռվայնացնում են:
Իդեպ Ռուսերեն մեկնաբանությունները կարող եք բեռնել այստեղ` Բեռնել (150 mb):

Monday, September 27, 2010

PES 2011 Վիրտուալ Ֆուտբոլի Իրական Պատկերը

PES 2011
Արդեն մի քանի օրից հասանելի կլինի ՊԵՍ 2011-ի ամբողջական խաղային փափեթը: Իսկ մինչ այդ , այսօր փորձարկեցի դեմո տարբերակը: Որում կան չորս թիմեր , որոնցով հնարավոր է խաղալ:
Ասեմ , որ նորամուծություններ բավականին շատ են: Սկզբի համար մի քիչ անսովոր է: Մինչև կարգավորեցի ստեղմնաշարը , հոգիս դուրս եկավ: Դե գիտեք , քանի որ ես փոքրուց ՖԻՖԱ-ի երկրպագու եմ եղել ոչ թե ՊԵՍ-ի այդ իսկ պատճառով իմ համար հարազատ A-օդային փոխանցում/սահանկում , S-Փոխանցում , D-Հարված/խլում սխեման մինչև գտա , մի խոսքով..: Նորամուծությունների մեծ քանակը նկատվում է հենց առաջին հայացքից , բայց ասեմ , որ դրանք բավական հաճելի են: Այսպես օրինակ ՊԵՍ-ում արդեն իսկ հնարավոր է խաղալ Լիբերտադորեսի Գավաթը , որն ավելացել է Եվրոպայի Լիգաին և Չեմպիոնների Լիգաին:
Խաղային առումով կարծում եմ շատ հարմար է այն , որ հնարաորություն ես ստանում ամեն խաղից առաջ շատ արագ կարգավորել ֆուտբոլիստների դիրքերը և փոփոխություններ կատարել:
Իսկ արդեն խաղի առումով ես մի քիչ դժգոհ եմ փոխանցումների որակից: հնարավոր է դա սկզբանկան շրջանում այդպես թվա , բայց մի տեսակ լավ չեն գնում փոխանցումները: Իսկ Գոլ խփելու մասին առաջին մի քանի խաղում կարող եք առհասարակ մոռանալ: Իմ մոտ չեր ստացվում չգիտես ինչու:
PES 2011 Դեմո-ն կարող եք բեռնել fifax.ru կայքից , ինչպես նաև այլ լրացումներ ՖԻՖԱ-ի և ՊԵՍ-ի համար:
Ներկայացնում եմ.