Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label Երազանք. Show all posts
Showing posts with label Երազանք. Show all posts

Sunday, March 20, 2016

«Okean Elzy»-ն համերգով հանդես կգա Երևանում

ԱՅՈ ! Շատերի երազանքը կիրականանա 2016 թ. Հունիսի 1-ին:
 Երբ մեկ տարի առաջ Երևանից հասանք Բաթումի, որպեսզի իրականացնենք մեր երազանքը՝ ներկա գտնվել «Օկեան Էլզի» խմբի համերգին, մեզ անհավանական էր թվում, որ կգա մի օր երբ Օկեանը կլինի Երևանում: 
Բաթումիում ամեն ինչ աներևակայելի էր: 
Միայն այն փաստից, որ կրկին անգամ «Օկեան Էլզիի» համերգին ներկա գտնվելու հնարավորություն կունենամ արդեն իսկ անհավանական էմոցիաներ են արթնանում: Իրոք հիանալի համերգ էր՝ էմոցիաների գեր-գեր-գերլարում էր: Որքան հաճույք ստացանք այդ համերգից էլ ասելու չի: 
Հունիսի 1-ին Երևանում իրոք շոք ամառ է սպասվում:
Մինչև վերջին վայրկյանը չէի հավատում, որ «OE»-ն կգա հայաստան: Անցյալ տարի, երբ կրկին լուրեր էին տարածվել հայտնի ուկրաինական ռոք խմբի համերգի մասին, անձնական հաղորդագրություն գրեցի ուկրաինական ռոք խմբի պոշտոնական ֆբ էջին հարցով թե արդյոք համերգ լինելու է հայաստանում թե ոչ, պատասխան ստանալով, որ համերգ չի լիենելու կրկին անգամ հիասթափվեցի:
Այս անգամ ևս թերահավատորեն մոտենալով համերգի մասին լուրերին, որոշեցի կրկին նամակ գրել ֆբ էջին ինչին այս անգամ դրական պատասխան ստացա: Տոմսերն արդեն վաճառքում են: Ֆեյսբուքյան event-ն ահա այստեղ: Տոմսերի վաճառքն արդեն սկսված է:
Մեծ հաճույքով կրկին լիքը ֆոտոներ ու վիդեոներ կանեմ ու կվայելեմ համերգը,քանզի Վակարչուկի ձայնի հզորությունը, ելևեջներն ու իրանց երգերի բառերը կտրելու են իրականությունից այդ օրը Երևանը:
Ու եկեք ևս մեկ անգամ հիշեմ թե ինչ  լավ էր Բաթումիում այդ հիանալի օրվա տեսագրությամբ:

Հ.Գ.
Մի փոքր զուգահեռ անցկացնելով Երևանի ու Բաթումիի միջև ևս մեկ փաստ արձանագրենք: Երևանում ամենաէժան տոմսը մոտ երկու անգամ թանկ է Բաթումիում տեղի ունցեած համերգի ամենաէժան տոմսից: 20 լարին ընդդեմ 8.000 դրամից մինչև 20.000 դրամ: Մի փոքր թանկ է կարծում եմ, հաշվի առնելով որ հիմնական թիրախային խումբը երիտասարդներն են, բայց դե ունենք այն ինչ ունենք: Անհամբեր սպասում ենք Հունիսի 1-ին:

Monday, September 28, 2015

Dream ON !! From historical motherland to Cibeles !! Երբ Հասնում ես նրան՝ Ինչը սիրում ես !

Մի տեսակ նենց ա ստացվել, որ Սեպտեմբերի 28 կոչվածը կյանքումս բավական կարևոր օր ա դարձել: Չգիտեմ նենց ստացվեց, որ անցյալ տարի հենց Սեպտեմբերի 28-ին արեցի առաջին՝ միակ դաջվածքս, «La Decima»-ս մի տարեկան է դառնում այսօր:
«LA DECIMA» tattoo Robbie Raul
Ու հենց այսօր Ես ճանապարհ եմ ընկնում դեպի Հունաստան՝ Սալոնիկի: Հորական Տատիկիս պատմական հայրենիքն ունի մեր՝ Պոնտոսի Հույների ժառանգների կարիքը և Մենք գնում են գտնելու ճանապարհ, որի միջոցով կարող ենք օգնել Հունաստանին իր համար դժվար՝ տնտեսական ծայրահեղ ճգնաժանից դուրս գալու համար: 
Պոնտոսի Հույների երիտասարդների համաշխարհային երկրորդ համաժողովը տեղի կունենա Սալոնիկիում՝ հոկտեմբերի 1-ից 4-ը:
Հանդիպման կուլմինացիան կլինի ՊԱՈԿ - Օլիմպիակոս ֆուտբոլային հանդիպումը: Հուսամ ՊԱՈԿ-ը կհաղի ու բոլորս լավ տրամադրությամբ կգնանք տոնելու մեր հաջողությունները ու բարձր տրամադրությամբ կգնանք տներով :)
Իսկ Սալոնիկիից հետո երկու օր Աթենքում: Աթենքում վերջին ու դեռևս միակ անգամ եղել եմ 2003-ին: Այ քեզ հետաքրքիր կլինի ինչ կա ինչ չկա Աթենք տեղ: 
Գրողի տարած օտպուսկն ենքան քիչ ա, իսկ վիզան ենքան կարճ, որ մտածում ես արդյոք արժի՞ չորս օրվա համար հասնել Մադրիդ: Ես կասեմ Ձեզ: Իհարկե արժի: Արժի ու չարժի դրա համար ինչ-որ բան խնայել: Պետքա հասնել նպատակին ու դնել նոր նպատակ: Ավելի բարձր ու ավելի ամբիցիոզ՝ Սմարթ (կյանքում չէի մտածի, որ Ես ես բառերը բլոգումս կգրեմ):

Չորս, չորս օր Մադրիդում Կառլ: Չորս ժամ թռիքչ Աթենքից Մադրիդ: Երեք այդքան հետ դարձ Թբիլիսի ու մի էտքան էլ մինչև հասնես Երևան: Իսկ այդ ընթացքում Բարքեմփ Գյումիում, որին բացակա կաստանամ: Հուսամ Ինձ «կներեն» ընկերներս ու իրանց մոտ սաղ թույն կանցնի: 
Իսկ այդ ժամանակ հուսամ լիքը հետաքրքիր տեղերում կլինեմ, լիքը մարդկանց հետ կծանոթանամ: Կհանդիպեմ Վիկինգների հետ ու չգիտեմ, լիքը թույն բան կլինի: Հա՝ Կլինի !!
Սաղ Բուքած ա, սաղ պատրաստ ա, սաղ կամեռաները եկած ա ու հետ դարձի ճամփա չկա: Մադրիդյան արկածները կլինեն տեսգրված, լուսանկարահանված ու անմոռանալի: SJCAM-ս ու Honor-ս պետքա որ պադվադիտ չանեն ու թույն բան ստանամ վերադառնալուց հետո, կամ ընթացքում: Օֆ, չգիտեմ: Այսօր Սեպտեմբերի 28-ն է, օրը երկուշաբթի: Ու ես գնում եմ իմ ամենամեծ երազանքներից մեկի հետևից՝ Hala Madrid y Nada Mas !!

Wednesday, March 9, 2011

Տեսնես Կիրականանա՞ Երազանքս «friendship bracelet»

2010 թվականի Փետրվարի 21-ն էր երբ աջ ձեռքիս կապվեց մի բրասլետ , հայերեն ասած ապարանջան (ապիտակ-դեղին-կապույն Ռեալի խորհրդանշական գույներով) , իսկ անգլերեն ասած «friendship bracelet» , որը կապելուց անպայման պետք է երազանք պահես: Եվ չհանես թևիցդ մինչև չկտրվի: Քյդ պարագայում ասում են , որ երազանքդ կիրականանա:
Դեռ Նոր և չկտրված
Դե ինչ արդեն մոտ մեկ տարի և մի ամիս է ինչ մտծում էի թե երբ է այն կտրվելու: Այս ամբողջ ընթացքում ինչեր որ չէր տեսել այս բրասլետը: Մի ամբողջ հավերժություն: Եվ այսօր Մարտի 8-ին լրիվ հանկարծակի այն պահին երբ ընդհանրապես չէի սպասում: Այն Կտրվեց: Կտրվեց ու մնաց ձեռքումս: Չեք պատկերացնի ինչ զգացի...դե ինչ պիտի զգաս երբ մի բան ես կորցնում , որը միշտ քեզ հետ է: Միակ ուրախությունս այն է , որ արդեն գործնական հույսեր կան երազանքի իրականացման: Հիմա մտածում եմ մի նոր «friendship bracelet»-ի մասին: Որն արդեն կծառայի իր բուն նպատակին և կխորհրդանշի ընկերությունը: 

Ինչեր որ չէր տեսել...էլ ջրոցի էլ կրակ...

Friday, September 24, 2010

Հոգնած Երազանքների Ամբողխային Տրամադրություն

Ու չսկսե՞մ հիմա գրել թե ինչքան եմ հոգնել այս ամենից: Հա լուրջ հոգնել եմ:
Հոնգել եմ միշտ բոլորին հասկանալուց: Հոգնել եմ ամեն ինչ անելուց , բայց իրականում ոչինչ չհասցնելուց: Հոգնել եմ նրանից , որ ոչինչ իմ ուզածով չի: Հոգնել եմ ամենօրյա հոգսերից: Հոգնել եմ , որ կոմպս ժամը մեկ անջատվումա , ու հենց են պահին երբ ես կարևոր գործ եմ անում: Հոգնել եմ նրաննից որ միշտ մի բան փչանումա , կորումա կամ էլի նման մի բան: Հոգնել եմ Ինձ հույս տալուց , որ հա ամեն ինչ լավ ա լինելու: Սաղ թույն ա: Իրականում ոչինչ էլ թույն չի: Ոչ հասցնում եմ նորմալ դաս անեմ , ոչ աշխատանք , ոչ անձնական կյանք ունեմ , ոչ հավես որ եղած գաղափարները իրականացնեմ: Նենց շուտ ա սկսել մոտս էտ ինչ-որ բանի նկատմամբ եռանդը մարել: Մանավանդ , որ շրջապատդ , նենց չի վերաբերվում ոնց դու ես վերաբերվում այդ բանին: Ճիշտ ա` սաղին մեկ ա, խի՞ իրանք պիտի մտածեն: Են ինչ անում եմ մենակ Ինձ ա պետք , իրանց էլ հո պետք չի: Ու ես արդեն հոգնել եմ տենց վերաբերմունք ունեցող մարդկանցից: Ատում եմ ծրագրավորումը ու ամենաշատը նեռվայնանում եմ դրանից: Չնայաց վերջերս ոնց-որ թե ուզումա ինչ-որ բան ստացվի մոտս: Բայց դե: Գժվում եմ ճյուխ տնտեսի դասերի համար , հա ու չխնդաք , բայց հոգնում եմ դասախոսից: Ուղղակի մեռնում եմ էտ մարդու խոսալու ժամանակ: Ախր էտ առարկան ենքան հետաքրքիր ա , բայց դասի ժամանակ ավելի շատ ուզումես քնես քանց թե լսես իրան: Բա Կենսանվտանգությունը՞: Չէէէէ էտ ուրիշ թեմայա: Նեռվայնանում եմ Բիլայնի Բջջային Ինտերնետի բարձր սակագներից:Հոգնել եմ Փլեյերիս նույն երգերից , հա ինչ անենք 490 երգ կա մեջը , մեկա հոգնել եմ: 
Կարոտում եմ , լիքը բաներ կան որ կարոտում եմ: Հետքրքիր ա , բայց երբ մի մարդու հետ խոսում ես ու նենց չի որ երկար ժամանակա չեք խոսացել , բայց դու իրան ահավոր կարոտում ես: Չգիտեմ ինչից ա: Կարոտում եմ , Շառֆս եմ կարոտում շատ: Կարոտում եմ մարդկանց , նենց մարդկանց , որոնց ոնց-որ թե պիտի չկարոտեմ, ու հակառակը` չեմ ուզում նույնիսկ լսել այն մարդկանց մասին որոնց պիտի կարոտեմ կամ պիտի շատ սիրեմ ու համարեմ լավ ընկերներ: Կարոտում եմ մարդու ում վաղուց չեմ տեսել: Տեսնես ոնց ա: Սաղ հեչ է , ամեն ինչ կտայի մենակ թե իմանայի էտ նույն մարդիկ ում տենց կարոտում եմ գոնե մեկ-մեկ հիշու՞մ են Իմ գոյության մասին: Չգիտեմ, դաժե չեմ կարծում: Իրանք գնում են , ավելի հեռու , ու ավելի առաջ: Այ չեմ կարում հեշտ մոռանամ ամեն ինչ ու գնամ առաջ , եղացը թողնելով ետևում: Եթե նույնիսկ թողնում եմ , ապա հիշում եմ միշտ , եթե նույնիսկ մոռանամ: Հոգնել եմ, ընկերներից , որոնք այ տենց իրանց կայֆով եսօր լավ են հետդ , մյուս օրը կարողա չհիշեն էլ: Կամ ասենք դու իրանց համար վիզ դնես ամեն ձև , մի օր էլ կանգնեն ասեն լավ ընկեր չես: Անպայման պիտի աչքները կոխե՞ս , որ լավ տեսնեն ամենինչ: Զզվում եմ որ չեն ջոգում ով ա ընկեր ով չէ: Մեկ մեկ չընկերներին ավելի շատ են բանի տեղ դնում քան ընկերներին:

Մեկ-մեկ քայլում եմ փողոցով ու մտածում թե ոնց կարար ամենինչ լիներ , եթե սենց չլիներ , եթե նենց չլիներ: Նենց հետաքրքիր բաներ են ստացվում վերջում: Չնայաց գիտեմ , որ ամեինչ իմ բնավորության, ավելի շուտ մտածելակերպի արդյունքում կայացրաց կամ չկայացրաց որոշումների ու արարքների հետևանքնա: Բայց գրողը տանի կարողա մենակ ես եմ մտածում: Մարդիկ մի քիչ էլ մի ալարեք Դուք ել մտածեք: