Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label Ժողովուրդ. Show all posts
Showing posts with label Ժողովուրդ. Show all posts

Thursday, September 29, 2016

Կառավարության «Դրիմ Թիմը» կամ ինչպես կրկին չռաստվել «Իտուրալդե Գոնսալեսին»

Ազգս վերջապես հույսով է լցվել (քիչ թե շատ) որ Կարեն Կարապետյանի կառավարությնում կատարած փոփոխությունների արդյունքում վերջապես կլինի «կառավարություն», որը վերջապես նման կլինի կառավարության:
Այս պահին ձևավորվող կառավարությունը իհարկե կարող է անել անհնարինն ու հասնել հաջողության (ես էլ եմ հավատում): Այն ինձ հիշեցնում է մեր «Ոսկյա հավաքականը» որը հայ-հայ էր անցնում էր 2012 թվականի ֆուտբոլի եվրոպայի առաջնության որակավորման փուլը, բայց՝ Իտուրալդե Գոնսալես:
Իհարկե այն հավաքականում էլ մարդիկ կային, ովքեր իրենց տեղում չէին՝ ինչպես նոր ձևավորված կառավարությունում, հավաքականում ևս լինում է, որ զանգով կամ վերևներից ասելով են տեղ զբաղեցնում:
Նախարարների շարքում շատ նոր դեմքեր կան և այդ նոր դեմքերի մեծամասնությունը կարծես թե իրենց ոլորտում առաջատարներ են ու մասնագետներ: Ինչը հազվադեպ երևույթ է մեր իրականության մեջ՝ որ իրոք մասնագետ լինեն: Շատ ողջունելի է ինչ խոսք: Մնում է գործով ապացուցեն դա:
Իսկ ինչու՞ հենց Իտուռալդե Գոնսալես: Դե քանի որ սաղ կյանքներս հարամեց էտ անպիտանը, ի չիք արեց մեր երազանքներն ու հայ-հայա իրականացող երազանքները: Անարդարության ու կողմնակալության տիպար դառնալով:
Ուզում եմ, որ նոր կառավարությունը ապահովագրված լինի Իտուրալդեների հետ բախվելու բախտից, այսինքն՝ գործի այնքան բաց, համարձակ ու վստահ, որ հաջողության հասնելուց բացի այլ տարբերակներ ուղղակի չլինեն:
Ռիսկի գործոն իհարկե կա այս ամենի մեջ, բայց մեր երկրի պարագայում, այս օրհասական վիճակից ավելի վատ լինել չի կարող:

Tuesday, February 11, 2014

Ու՞մ է Վաճառվելու Հայկական «ԱՂԲԸ»

Իսկ տեղյակ եք արդյոք, որ արդեն մեր երկրի աղբն էլ են վաճառել օտարերկրացիներին: 
Այո, այո, հենց աղբը: Ում ա պետք էտ աղբը... Պարզվում ա լիքը խելացի մարդկանց, ովքեր աղբը տարհանելու գործը առել են, շուտով իրենք իրենց գները կդնեն ու մենք հերիք չի աղբը տարհանելու համար կվճարենք իրենց, իրենք էլ իրենց հերթին սիրուն, հավեսով այդ աղբը կհավաքեն կտանեն կվերամշակեն ու եսիմ էլ ինչ կանեն ու մի հատ էլ դրանից փող կառնեն: Ով աղբ թափի ու հավաքի, իսկ ով էլ գումարներ վաստակի: 
Որ իմանայի դրանից աղբահանության ոլորտում աշխատող մեր քաղաքացիների աշխատավարձը կբարձրանա գոնե մի տեղ կասեի հա, թող ծախեն, գոնե էտ մարդկանց վիճակը մի քիչ կլավանա, բայց դրան էլ եմ խիստ կասկածում: 
Ստացվումա, որ մեր աղբը վաճառելով Շվեդներին ու էլի եսիմ ում, շուտով չզարմանաք, որ աղբահանության համար մեկ անձին բաժին ընկնող ամսեկան 200 դրամը կդառնա ասենք մի քանի անգամ ավել:
Տեսնես էլ ինչ մնաց վաճառելու...

Հ.Գ.
Եթե այս խնդրի մասին ավելի մանրամասն ինֆորմացիայի եք տիրապետում կխնդրեմ մեկնաբանություններում թողնել գրառում, կամ լինկ:

Sunday, July 21, 2013

Ու՞մ բերանից կտրեմ ես 50 դրամ...Մեղք ա մեր ժողովուրդը...

Մեղք ա մեր ժողովուրդը, մեղք են մեր տատիներն ու պապիները, ովքեր ընդհանրապես չպետք է վճարեն երթուղայինի համար, իսկ այսօր իրենց ասում են որ ավել պետք է վճարեք: Մեղք են մարդիկ ովքեր իրենց կոպեկներն են հաշվում ու եսօր էլի մտածելու առիթ ունեն, որը կարար չլիներ ամենևին: Որ Ձեզ ասեն, բա գիտեք ինչ կա , եկեք 50 դրամ տվեք էլի բարեգորխության համար, ասենք ռակով հիվանդ երեխաներին օգնենք, կասեք. ԵՍ ԻՆՉԻ ՏԵՐ ԵՄ ՄԻՀԱՏ ԷԼ ԵՐԵԽՈՒՍ ԲԵՐԱՆԻՑ ԷՏ 50 ԴՐԱՄԸ ԿՏՐԵՄ՝ ՏԱՄ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ: Բա հիմա ի՞նչ եք անում: Չե՞ք հարցրել Ձեզ: Միհատ հարցրեք էլի ինչ կլինի:
Ես՝ իսկ ի՞նչ եմ անում ես: Արդյոք էտ իմ հաքով ա էտ թազա սակագիտը: ՉԷ: Որովհետև չունեմ ես ավելորդ 150 դրամ, չունեմ: Եղել ա վերջին 100 դրամն եմ պահել, որ տուն հասնեմ , եղել է ա, էտ էլ չեմ ունեցել, ոտքով եմ քայլել, եղելա տրամ եմ ուղղակի ունեցել ու էլի ոտքով եմ քայլել, էտ 100 դրամն էլ պահել եմ: Հետ եմ քցել...
Հիշում եմ 4-րդ դասարան էի, երթուղայինների մի մասը 50 դրամ էր, մի մասը 10
0: Կասեք հիմա ի՞նչ կա զարմանալու: Նորմալ բան ա էլի: 7 համարի երթուղայինը ինձ տուն էր տանում, բայց սկզբնակետը շրջանայինն էր, մինչև մի կանգառ գնում էր լցվում էր: 43, 45-ը համեմատաբար թեթև էին, բայց 100 էին: 10 տարեկան էի, դասից տուն գալու համար 100 դրամ էին տալիս տնցեիք, ես էլ էն ժամանակ մեքենաներ ու ֆուտբոլ շատ էի սիրում: Ու անպայաման տիպ էի ուզում, ատկռիտկաներ էի հավաքում , ու չէի ալարում, ամեն օր դասից հետո, ոտքով Մոսկովյանից Կորյուն էի բարձրանում, ինչա որ 50 դրամը պահեմ, հավաքեմ կալեկցիայիս համար տիպ կամ ատկռիտկա առնեմ: ՈՒ մտածում էի հանկարծ տնեցիք չիմանան: Են ժամանակվանից տնտեսում էի, ասում էի, լավ ա գոնե սենց ես իմ ուզածն անում եմ: 
Ասածս ինչ ա.
Ոչմեկս չունենք ես պահին ավելորդ գումար, ավելորդ 50 դրամ, ամեն 50 դրամը մեր ինչ-որ մի բանին խփում ա, մի հաց քիչ ենք առնում իտոգում, մի անգամ քիչ ենք սիգարետ ծխում, ու տենց մի անգամ չի որ խորանում ես, այլ շատ ավելի շատ ա: Իսկ ով թանգացնում ա, հաստատ մարշուտկա չի նստում, հաստատ հացի փողի մասին չի մտածում, երեխեքի ուսման վարձի մասին չի մտածում, տարեց ծնողներին ապահովելու մասին չի մտածում, որդուն բանակ տուլիկ ուղարկելու մասին չի մտածում, հիվանդ բարեկամին դեղ առնելու մասին չի մտածում, ուղղակի ապրումա ու վայելում...
Մի եղեք անտարբեր, մի կտրեք էտ բազմաթիվ 50 դրամները Ձեր հարազատներից: