Այսօր իրենց գործունեությունը դադարեցրեիցն Հայրենիք , ԱԼՄ , Շողակաթ և TV5 Հեռուստաալիքները: Սենց թե նենց ցավալի փաստ է , քանի որ , այդքան աշխատատեղեր , հազար ու մի հաորդումներ ու խնդիրներ:
TV5-ի փակումը , եթե դեռ ինչ-որ տեղ հնարավոր է հասկանալ , չնայած նրան , որ բավական լավ ալիք էր (վերջերս էլ սկսել էին "Սպունգ Բոբ" մուլտֆիլմը ցուցադրել):Ցավալի է Շողակաթի փակումը , չնայած նրան , որ չեմ կարծում դիտողների քանակը շատ մեծ էր , բայց Շողակաթն իր դերը ուներ մեր հեռուստաաշխարհում: Հոգևոր և յուրահատուկ !
Ամենաշոշափված թեմայի մասին` ԱԼՄ: ԱԼՄ-ի փակումը մի ստվար զանգվածի համար ակնհայտ հրճվանքի պակաության զգացումնք ա առաջ բերում: Բա հիմա ինչի՞ վրա ենք տենց ուրախանալու տարբերակով: Իմ կարծիքով Մեծահասակնեի համար առավել ցավալի ա, քանի որ շատերն էին նայում ԱԼՄ ըստ իս: Հետագա Զարգացումներին ԱԼՄ-ի շուրջ դեռ կհետևենք: Կարծում եմ հետաքրքիր ա լինելու(Ես վերջերս Լավ Ֆիլմեր էին սկսել ցուցադրել):
Իսկ հիմա ամենացավալիի մասին` Հայրեինք: Ոնց կարելի ա փակել հեռուստաալիք , որի անունը Հայրենիք է: Էլ չեմ ասում թե ինչ դեր ունի Հայրեինքը երեխաների կյանքում: Իմ Խորին համոզմամբ Հայրեինքը այն միակ ալիքն էր , որը երեխաներին ինչ-որ բան կարող էր տալ: Ի Տարբերություն մնացած ալիքների , որոնք նայելով երեխաները ոչմի նորմալ բան չէին կարանա սովորել: Հա ու ի՞նչ , փակեցինք Հայրենիքը , որ հիմա մեր փոքրիկ երեխաները գնան «Հրեշտակներ Դպրոց» նայե՞ն:
Սերիալ , որից լավ բան հաստատ չեն սովորի: Ինչի ենք մենք էտքան սիրում վատը ցույց տալ իմանալով հանդերձ , որ էտ անտեր վատը մեր ազգը ավելի շուտ ա ընդունում իրենով անում ու սկսում շահագործել իր կյանքում: Անցյալ սխալները մեզ քիչ են , հիմա միհատ էլ Ռուսական «ШКОЛА» սկանդալային սերիալի Հայկական ռեմեյքն ենք հանում: Իհարկե Ռուսական օրիգինալի անբարոյականությանը մեր մոտ չեն կարող հասնել , քանի որ դա մի քիչ չափից շատ կլինի , բայց դե մեկա ինչքան հնարավոր ա կեղտոտել և զզվելի դարձնել Բացասական կերպարներին 100 %-ով ստացվելա: Բայց դե այդ բացասականի կողքին մեր երիտասարդությունը լավը չի տեսնի , ես ձեզ հաստատ եմ ասում: Ինչ-որ Հայրենիքի թեմայից շեղվեցի: Բայց դե «Հրեշտակներ Դպրոց»-ը այն իրականությունն ա , որի առջև մնում են հիմա մանուկները , զրկվելով իրենց հեռուստաալիքից: Չէ որ Հայրենիքը Մեր Ալիքն է , կարգախոսը տարիներ շարունակ արդարացնում էի իրեն: Կամ էլ մնում են արտասահմանյան Դեբիլ ու Անիմաստ ալիքների հույսին: Դրա հնարավորությունն էլ , ոչ բոլորը ունեն: Մի խոսքով Ամենախոցելի խավը` Երեխաները կրկին ոտնահարվեցին:
Տեսնես դեռ որքան պիտի շարունակվի սենց...

