Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label Բորուսիա Դորտմունդ. Show all posts
Showing posts with label Բորուսիա Դորտմունդ. Show all posts

Wednesday, September 28, 2016

Եթե Զիդանին Սա Դաս Չլինի...

Մադրիդի «Ռեալը» 3-րդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց 2016/17 մրցաշրջանում (Villareal 1-1, Las Palmas 2-2):
Երրորդ խաղն անընդմեջ Մադրիդիստները չկարողացան հաղթանակ տանել: Եթե օրինակ «Վիլյառեալի» հետ խաղում առաջինը մրցակիցը կարողացավ հաշվի մեջ առաջ անցնել իսկ «Ռեալը» հավասարեցրեց այն, ապա մնացած երկու դեպքում Մադրիդիստներն ուղղակի ձեռքից բաց թողեցին հաղթանակները:
«Լաս Պալմասի» հետ խաղում Ռոնալդուի չարաբաստիկ փոխարինման մասին չեմ ցանկանում խոսել: Սակայն այն ինչ տեղի ունեցավ «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում ցույց է տալիս որ Զիդանի մոտ ամեն ինչ չէ որ կարգին է: 
Խաղում որտեղ Ռեալ ուներ հաշվի մեջ առավելություն, պետք էր գցել տեմպն ու արագ ահակագրոհել, ինչը ոչ միշտ էր ստացվում, քանի որ նախ Բեյլը ամբողջ երկրորդ խաղակեսում համարյա թե ոչինչ չէր անում, անգամ ակտիվ չէր պաշտպանության ժամանակ իսկ միայն կարվախալը աջ եզրում չեր կարողանում դիմակայել Բորուսիայի փոխարինման մտած ֆուտբոլիստներին: Եվ իհարկե Բենզեման, ով նույնիսկ դարպասի դիմացից հարվածեց ուղից դարպասաձողին և դրանից զատ ոչնչով աչքի չընկավ երկրորդ խաղակեսում: Ակնհայտ էր, որ այդ երկուսը առնվազն 75-րդ րոպեից հետո պետք է զբաղեցնեյին իրենց տեղը պահեստայինների նստարանին: Ինչը այդպես էլ տեղի չունեցավ Բեյլի հետ իսկ Բենզեմայի պարագայում արդեն ուշ էր: Ինչպես ասում են ռուսաստանում «после драки кулаками не размахивают» իսկ Մորատային խաղադաշտ մտցնելը հենց դրան էր նման: 87-րդ րոպեին, անմիջապես գոլից հետո դուրս եկած Մորատան անգամ չհասկացավ թե ինչու է նա դուրս եկել խաղադաշտ: Պարզ էր, որ ավելացված 3 րոպեներից 2-ը Դորտմունդցիները փորձելու են ժամանակ ձգել, խախտել կանոններն ու սադրել: Զիդան, մի թե դու՞  այդքանը չէիր գիտակցում:
Մարզչական սխալների պատճառով՝ ես կբնութագրեմ ահա այսպես վերջին երեք հանդիպումների վերջնական ելքը: Մարզչական սխալները ոչ միայն ժամանակին չկատարած փոփոխություններն են այլ նաև սխալ կազմի ընտրությունը՝ ինչպես օրինակ Նավասն այս խաղում, կամ խաղացողներին ոչ ճիշտ խնդրի առաջադրումը:
Եթե վերհիշենք Զիդանի հաղթանակած խաղերը կտեսնենք, որ նա ամեն խաղին բավական ակտիվ ցուցումներ է տալիս իր խաղացողներին, սակայն ՉԼ վերջին հանդիպման ժամանակ զգացվում էր, որ Տուխելն ու իր թիմն ավելի շատ են ցանկանում հաղթել քան Զիդանն ու տղաները: Եվ Տուխելի ակտիվ փոփոխություններն ու խաղն ակտիվացնելու փորձերը տվեցին ցանկալի արդյունքը:
«Ռեալը» կրկին չկարողացավհ հաղթել Բորուսիայի հարկի տակ: Դա արդեն նմանվում է մղձավանջի: Դա պետք էր գիտակցել խաղից առաջ և պայքարել հաղթականկի համար ինչը տեղի չունեցավ:
Ռեալն խաղադաշտում անց է կացնում 80 րոպե՝ մաքսիմում: Այո, արդեն երկու խաղ անընդմեջ «Ռեալը» գոլ է ընդունում սեփական դարպասը հանդիպման վերջնամասում՝ ավելի ստույգ, 85-րդ և 87-րդ րոպեներին: Այս փաստը վկայում է, որ Մադրիդի խաղացողներրը ժամանակից շուտ են «անջատվում», մոռանում թե ինչի համար են հավաքվել և որ դիմացի թիմի խաղացողները դեմ չեն լինի գրավել իրենց դարպասը:
Անկեղծ ասած չեմ կարողանում հիշել արդյոք եղել է մրցաշրջան վերջին 16 տարիների ընթացքում, որ Մադրիդը 3 անընդմեջ ոչ-ոքի խաղա: Ինչևիցե, հուսանք որ այս ոչ-ոքիների շարքը կլինի ամենաանհաջող հատվածն այս մրցաշրջանի ընթացքում:

Saturday, August 29, 2015

Շահերի բախում և հին հաշիվներ | UCL & UEL 2015/2016 group stage


Արդեն հայտնի են 2015/2016 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի և Եվրոպայի Լիգայի խմբային փուլի մասնակիցների անունները: Ավելին, արդեն կազմավերվել են նաև այդ խմբերը և ժամանակն է տեսնել թե ինչ բախտի են արժանացել մեր ակումբները:
Այսօր կանդրադառնամ ինձ հետաքրքրող երեք ակումբերի ապագա մրցակիցներին և գալիք ելույթներին:

Սկսենք Չեմպիոնների Լիգայի վիճակահանությունից և Մադրիդի Ռեալին բաժին հասած մրցակիցներից:


Ռեալն ընդգրկվել է "A" խմբում, որտեղ մրցակիցներն են ֆրանիսական ՊՍԺ-ն Դոնեցկի Շախտյորը և շվեդական Մալմոն: Թերևս գլխավոր ինտրիգը կլինի Անխել Դի Մարիայի վերադարձը Սանտիագո Բեռնաբեու մարզադաշտ արդեն ՊՍԺ-ի ֆուտբոլիստի կարգավիճակում: Բայց մինչ այդ Դի Մարիան պետք է համապատասխան մարզավիճակ ձեռք բերի նոր ակումբում: 
Առաջին երկու տեղերի համար հիմնական պայքարը կմղեն Ռեալն ու ՊՍԺ-ն: Իսկ Մալմոն պետք է փորձի ինչ-որ կերպ միավորներ փախցնել առաջատարներից և փորձել հաղթել Շախտյորին, որը հիմնականում հաաջող է հանդես գալիս ՉԼ-ի շրջանակներում:
ՊՍԺ-ի հետ հանդիպումները կկայանան խաղային 3-րդ և 4-րդ խաղային տուրերում: Համապատասխանաբար հոկտեմբերի 21-ին Փարիզում և Նոյեմբերի 3-ին Մադրիդում:

Եվրոպայի Լիգայի խաղարկության շրջանակներում իրավիճակն էլ ավելի թեժ է Հենրիկ Մխիթարյանի Բորուսիայի համար: Դորտմունդցիներն ընդգրկվել են "C" խմբում որտեղ կմրցեն Հունական Սալոնիկին ներկայացնող ՊԱՈԿ-ի, Կրասնոդարի-ի և ադրբեջանական Գաբալայի հետ: 
Գաղտնիք չէ Իմ՝ ՊԱՈԿ-ի հանդեպ հետաքրքրությունը: ՊԱՈԿ-ի հանդեպ չափից ավելի անտարբեր չեմ և շատ դժվար է լինելու ընտրությունը ՊԱՈԿ-ի հաջողության և Հենոյի խփած գոլերի միջև: 
Ինչևիցե, կարծում եմ թե ՊԱՈԿ-ը, և թե Բորուսիան կկարողանան հաղթահարել խմբային փուլի արգելքը: Հաշվի առնելով մրցակիցներին կարելի է ասել որ դա Բորուսիայի համար այդքան էլ դժվար չի լինի դա անելը: Հետաքրքիր է որ այս խմբում ընդգրկված ադրբեջանական Գաբալա ֆուտբոլային ակումբն առաջին անգամ է նման կարգի մրցաշարի մասնակցության իրավունք ստացել: ակումբի գլխավոր աստղը բրազիլացի Դոդոն է: Բորուսիայի հետ պայքարում Գաբալային որոշել է օգնել նաև ադրբեջանի կառավարությունը: Արդեն սպառնալիքներ կան թե իբր Մխիթարյանին կարող են ձեռբակալել, եթե նա այցելի ադրբեջան: Պատկերացնում եմ ինչ սկանդալ կլինի, եթե այդ ցնդաբանությունը անգամ մի տոկոսով փորձեն իրականացնել:
ՊԱՈԿ-ում այս միջմրցաշրջանի ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են եղել: Թիմից հեռացել են բազմաթիվ առաջատար ֆուտբոլիստներ ի դեմս դարպասապահ Իտանժը ինչպես նաև առաջատար խաղացողներ Քրիստիան Նոբոան, Հեդվիգես Մադուրոն, թիմում 10 տարուց ավել անցկացրած հունական ֆուտբոլի առաջատար Դիմիտրիս Սալպինգիդիսը և մի շարք այլ ֆուտբոլիստներ: Փոխարենը, թիմը համալրվել է մի շարք երիտասարդ ֆուտբոլիստներով, առաջին հերթին հարկ է նշել շվեդ դարպասապահ Օլսենին և կիսապաշտպան Դիմիտրիս Պելկասին: Իգոր Տուդորի գլխավորությամբ թիմը վստահ հաղթանակներ է տարել սեփական հարկի տակ, իսկ արտագնա հանդիպումները մի փոքր դժվար էին տրվում թիմին: Թիմը գտնվում է լավ մարզավիճակում և պատրաստ է կռիվ տալ հաջորդ փուլի ուղեգրի համար անգամ Բորուսիայի հետ: