Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label ՖԻՖԱ. Show all posts
Showing posts with label ՖԻՖԱ. Show all posts

Friday, January 7, 2011

Ֆուտբոլի Աշխարհի Առաջնությունը Տեղի Կունենա Ձմռանը

«ՖԻՖԱ»-ի նախագահ Զեպ Բլատերը հավանություն է տվել 2022 թվականին Քաթարում կայանալիք Աշխարհի Առաջնությունը Հունվարին անցկացնելու գաղափարին: Ինչպես Հաղորդում է  Agence France-Presse-ը այդպիսի հայտարարություն է արել Բլատերը Քաթարում Ազիայի գավաթին նվիրված հանդիպման ժամանակ , որը մեկնարկում է Հունվարի 7-ին:
Ըստ Բլատերի վերջնական որոշումը կկայացվի Մարտին կայանալիք «ՖԻՖԱ»-ի նիստի ժամանակ: Նա նշեց , որ նման որոշումը կլինի ֆուտբոլիստների օգտնի , քանի որ ամռանը Քատարում անտանելի շոգ է և ջեմաստիճանը գերազանցում է 40 աստիճան Ցելսիուսը:
Ձմռանը ԱԱ-ն անցկացնելուն կողմ են նաև Ֆրանց Բեկենբաուերը , «ՈւԵՖԱ»-ի նախագահ Միշել Պլատինին ինչպես նաև Անգլիացիների մարզիչ Ֆաբիո Կապելոն:
Միայն հավելեմ , որ մինչ այժմ Ֆուտբոլի Աշխարհի Առաջնությունները անցկացվել են միայն Ամռանը: Եթե Բլատերի գաղափարները իրականություն դառնան , ապա սա կլինի առաջին նման օրինակ դեպքը:

Monday, November 22, 2010

Crisitano Ronaldo vs Spain (Աշխարհի ամենագեղեցիկ չարձանագրված Գոլը)

Վերջին Օրերին շատ է խոսվում Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականների միջև ընկերական հանդիպման մասին և մասնավորապես Կրիստիանո Ռոնալդոի , ով այդ խաղի ամենաքննարկվող դրվագի Գլխավոր հերոսներից է:
Զայրացած Ռոնալդոն
 Հերոսը Մեկն է իսկ հակահերոսները բազմաթիվ են: Նախ և առաջ նշենք թե ինչ օրը գցեց Ռոնալդոն Բարսայի պաշպաններ Պիկեին ու Պույոլին: Այդքանից հետո այդ երկուսը ինչ երեսով են դուրս գալու Կյասիկոյի չգիտեմ: Բայց Կասիլյասն էլ նենց մի շատ լավ չխաղաց այդ դրվագում: Ինչ ուզումա լինի գլխավոր հակահերոսները Լուիշ Նանին և Մրցավարներն են: Առաջինը չգիտես խի որոշեց , որ պիտի գնդակն ինքն ուղարկի դարպասը: Իսկ վերջիններս արդեն դարպասը հատած գնդակը չհաշվեցին , արձանագրելով խաղից դուրս: Այդպիսով ողջ ֆուտբոլային հանրությանը զրկելով գեղեցկագույն գոլից:

Monday, September 27, 2010

PES 2011 Վիրտուալ Ֆուտբոլի Իրական Պատկերը

PES 2011
Արդեն մի քանի օրից հասանելի կլինի ՊԵՍ 2011-ի ամբողջական խաղային փափեթը: Իսկ մինչ այդ , այսօր փորձարկեցի դեմո տարբերակը: Որում կան չորս թիմեր , որոնցով հնարավոր է խաղալ:
Ասեմ , որ նորամուծություններ բավականին շատ են: Սկզբի համար մի քիչ անսովոր է: Մինչև կարգավորեցի ստեղմնաշարը , հոգիս դուրս եկավ: Դե գիտեք , քանի որ ես փոքրուց ՖԻՖԱ-ի երկրպագու եմ եղել ոչ թե ՊԵՍ-ի այդ իսկ պատճառով իմ համար հարազատ A-օդային փոխանցում/սահանկում , S-Փոխանցում , D-Հարված/խլում սխեման մինչև գտա , մի խոսքով..: Նորամուծությունների մեծ քանակը նկատվում է հենց առաջին հայացքից , բայց ասեմ , որ դրանք բավական հաճելի են: Այսպես օրինակ ՊԵՍ-ում արդեն իսկ հնարավոր է խաղալ Լիբերտադորեսի Գավաթը , որն ավելացել է Եվրոպայի Լիգաին և Չեմպիոնների Լիգաին:
Խաղային առումով կարծում եմ շատ հարմար է այն , որ հնարաորություն ես ստանում ամեն խաղից առաջ շատ արագ կարգավորել ֆուտբոլիստների դիրքերը և փոփոխություններ կատարել:
Իսկ արդեն խաղի առումով ես մի քիչ դժգոհ եմ փոխանցումների որակից: հնարավոր է դա սկզբանկան շրջանում այդպես թվա , բայց մի տեսակ լավ չեն գնում փոխանցումները: Իսկ Գոլ խփելու մասին առաջին մի քանի խաղում կարող եք առհասարակ մոռանալ: Իմ մոտ չեր ստացվում չգիտես ինչու:
PES 2011 Դեմո-ն կարող եք բեռնել fifax.ru կայքից , ինչպես նաև այլ լրացումներ ՖԻՖԱ-ի և ՊԵՍ-ի համար:
Ներկայացնում եմ.