Չնայած wikileaks-ը դեռ ոչինչ: Այսօր գագաթնակետին հասավ նեռվայնությունս այն հարցի շուրջ , որ բոլորն անխտիր սկսել են Էմոների դեմ պայքարել իրանց արևին: Տո Դուք սաղդ ու՞ր եիք երբ մի 4 տարի առաջ այդ ամենը նոր-նոր սկվում էր: Ինչի՞ մասին էիք մտածում: Կամ Հիմա գոնե Գիտե՞ք «EMO»-ն որնա: Ընդհարապես հասկանու՞մ եք Սուբկուլտուրաները ինչեր են: Կամ էտ «EMO» «Goth» «Punk» «SKA» ինչ են իրանցից ներկայացնում կամ ինչ գաղափարախոսություն են կրում:
Համարյա թե վստահ եմ ,որ էտ «պայքարողներից» շատերը ոչ էլ գիտեն էտ որնա , ոչ էլ մտածում են ինչ կլինի: Ուղղակի ուզում են ցույց տան , որ մտահոգված են մեր ազգի ապագայով , մեր երիտասարդ սերնդի ներկայիս վիճակով: Էլ չասեմ ոստիկանական միջամտությունների մասին: Ինքս ականատեսն եմ եղել այն բանին , որ երկու "Emo" Հագնվածքով աղջիկ իրենցից ոչ հեռու տեսնելով Ոստիկանի պտտվեցին եվ գնացին հակառակ կողմ:

Այ թե ինչի ենք հասցնում մարդկանց իրենց սեփական երկրում ու ուզում ենք , որ սաղ թույն լինի երիտասարդների համար: Այն ինչ չենք էլ հասկանում , որ իրենց դիմաց դեռ չկազմավորված երիտասարդներ են , որոնց հետ պետք է աշխատանք տանել , առաջին հերթին հասկանալ իրենց , ու նոր փորձել այդ ամենի վերջը տալ: Ոչ թե հավաքել տանել բաժանմունք...նման կերպ ատելություն սերմանելով երտիսարդության մեջ , ովքեր վաղը պիտի հասարակության լիարժեք անդամ դառնան: Մոռանում եք երևի , որ Այդ տարիքում , որը բնորոշ է Էմոներին ամեն մանրուք հիշվում և մեծ ազդեցություն է թողնում հետագա աշխարհայացքի ձևավորման վրա:
Ես Չեմ ասում , որ Էմո-ն լավ կամ վատ բան ա, Մեր երկրում Էմոն էժանագին ու չստացված կրկնորինակում ա , երբեմն էլ ուղղակի հագնվելու գեղեցիկ ոճ: Բայց ոչ ավելին: Ուղղակի Պետք է ճիշտ Մանկավարժական և Հոգեբանական մոտեցում ցուցաբերել: Ես ինքս շատ լավ հիշում եմ իմ ժամանակի Էմոներին , ովքեր անցան այդ տարիքը , դուրս եկան EMO-ական վիճակներից: Ու Հիմա սաղ լավա: Պետքա հասկանանք , որ դա երիտասարդների մոտ ուղղակի տարիքային ա: Եթե ուզում եք օգնած լինեք , սկզբից ինքներդ ուսումնասիրեք Այդ սուբկուլտուրան , հետո արդեն փորձեք իրենց ճիշտ բացատրել , օգնել , ու հասկանալ:


