Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label ԱՄՆ. Show all posts
Showing posts with label ԱՄՆ. Show all posts

Tuesday, February 9, 2016

Super Bowl Commercials 2016 | Բոլոր Հոլովակները

Իսկ դու գիտե՞ք ինչ է «Super Bowl»-ը:
«Super Bowl»-ը ամերիկյան ֆուտբոլի հանդիպում է, որն ըստ ամերիկյան հեռուստատեսության ամենադիտվող հեռուստահաղորդումներից մեկն է: Ըստ «Նիլսենի» 2015 թ. «Սուպեր Բոլը» դիտել են 114.4 հեռուստադիտող: Արդեն վաղուց «Super Bowl»-ը ոչ միայն ֆուտբոլային հանդիպում է ամերիկայի համար, այն մի ամբողջ շոու է, որին սպասում է ամբողջ աշխարհը:

Բազմաթիվ ընկերություններ միլլիոնավոր դոլլարներն են տրամադրում որպեսզի իրենց «հատուկ» գովազդները տեղադրեն  «Super Bowl»-ի ընթացքում: 2016 թ. «Super Bowl»-ի գովազդները ևս բազմազան էին, հետաքրքիր և բազմաթիվ քննարկումների առիթ տվեցին: Եկեք դիտենք «Կոկա-Կոլա» ընկերության ինչպես նաև մի քանի այլ ընկերությունների գովազդներ, որոնք ցուցադրվել են «Super Bowl 50»-ի ընթացքում:


Monday, September 16, 2013

Iphone 5s first look

Իսկ դուք տեսե՞լ եք նոր Iphone 5s և Iphone 5c-ն: Եվ այսպես՝ Առաջին Հայացք !
Կարծում եմ, որ այո: Վերջին կծած խնձորներն, այդքան սպասված, իրենց նորություններով ու հնություններով կրկին մեծ քննարկումների ալիք բարձրացրեցին Խնձորասեր հասարակության շրջանակներում: Խնձորիկների գլխավոր նորությունը Մատնահետքի միջոցով` հեռախոսի տիրոջ ճանաչումն է: Վաաաաաա՜ու, կասենք բոլորս առաջին հայացքից: Բայց եկեք մտածենք, արդյոք մենք պետք է այդքան ուրախ լինենք, որ մեր մատնահետքը թողնում ենք Մեր նոր թույն Iphone-ի վրա: Ո՛Չ իհարկե: Եկեք մի պահ մտածենք, թե ի՞նչ կարող է լինել մեր Մատնահետքի հետ: 
1.Apple-ի բազան ջարդելու պարագայում բարև միլլիոնավոր մարդկանց մատնահետքեր, գաղտնաբառեր, բանկային հաշիվների տվյալներ.
2.Ի՞նչ գիտենք թե ու՞ր են ուղարկվում մեր մատնահետքերի տվյալերը, չզարմանաք, որ մի օր Ձեզ մեղադրեն սպանության մեջ մեկ այլ մայրցամաքում, երբ դուք հանգիստ քնած էիք Ձեր անկողնում.
3.Սա պարանոյա չէ, ուղղակի մի քիչ շա՞տ չեղավ արդեն:

Չնայած, մինչև նոր 5s ՄեգաԽնձորիները և 5c Բյուտջետային Խնձորիկները հասնեն Հայաստան , բալքիմ մի բան պարզ կդառնա: Իսկ մինչ այդ եկեք տեսնենք, թե ինչ է տեղի ունեցել Հոլիվուդում, երբ սովորական անցորդներին փողոցներում Iphone 5s-ի փոխարեն տվել են Ipad mini ու համոզել, որ դա նոր Iphone-նն է:

Tuesday, July 16, 2013

Red Bull King of the Rock 2013 Armenian Qualifier

ԿԱՅԱՑԱՎ.
Հուլիսի 13-ին առաջին անգամ Երևանում կայացավ Red Bull King of the Rock փողոցային բասեկտբոլի մրացաշարը:

64 մասնակիցները Օլիմպիական մրցակարգով վիճարկեցին հաղթողի կոչումը: Պայքարը խաղադաշտերում տեսարժան էր, երբեմն դրամատիկ ու ահավոր դինամիկ:
Երևանյան մրցաշարում իրեն հավասարը չունեցավ Կարեն Հայրապետյանը՝ ով կներկայացնի հայաստանը Սեպտեմբերի 28-ին Ալկատրասում կայանալիք Red Bull King of the Rock համաշխարհային եզրափակիչի ժամանակ:
Կարենին ցանկանում եմ, որ նույնքան վստահ հաղթանակներ տանի Ալկատրասում ինչպիսիք տանում էր Երևանում, և նույնքան տպավորիչ խաղ կարողանա ցույց տալ բարձր պահել մեր երկրի պատիվը օտար հողի վրա:

Saturday, May 21, 2011

Osama vs Obama կամ "Չարի Վերջը"

 Վերջերս ընդհանրապես չեմ անդրադառնում Աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին: Այսօր եկել է բացը լրացնելու օրը:
Մայիս ամսվա ամենաառաջին համաշխարհային նշանակության իրադարձությունը տեղի ունեցավ Մայիսի 1-ին: Ինչպես հաղորդում էին Ամերիկյան լրատվամիջոցները ԱՄՆ-ի զինված ուժերը Պակիստանում վերջապես Գտել և ոչնչացրել են աշխարհի համար մեկ տեռորիստ Ուսամա Բեն Լադենին:  Ինչո՞ւ հենց հիմա: Ինչո՞ւ այսքան տարի անց:

Դեռ 2001-ին ամբողջ աշխարհի առաջ քավության նոխազ դարձած Բեն Լադենը համարվելով աշխարհի ամենավտանգավոր մարդ , ԱՄՆ-ի կողմից սկսեց հետապնդվել ինչպես երբեք: Մի թե հավատալ կարելի է , որ ամենակարող ԱՄՆ-ն այսքան տարի չէր կարողանում գտնել նրան: Այն դեպքում երբ մինչ սեպտեմբերի 11-ը նույն Բեն Լադենը բավական մոտ էր ԱՄՆ-ի ղեկավարությանը , էլ չասենք այն մասին , որ նրա հարզատներն ապրում էին ԱՄՆ-ում: Առանց ինչ-որ խնդիրների ու շատ էլ լավ: Անցավ 10 տարի , այդքան ման գալուց հետո դու մի ասա գտան Պակիստանում ու միանգամից ոչնչացրեցին , շատ արագ թաղեցին , եթե կարելի է դա թաղել անվանել: Ես տեղյակ եմ , որ ըստ մուսուլմանական ադաթների Մարմինը ջրին է հանձնվում միայն այն պարագայում երբ Հողը գտնվում է շատ հեռու մահվան վայրից: Բայց ինչո՞ւ կայացվեց նման որոշում: Չես կարող ասել: Անձամբ իմ կարծիքով Բեն Լադենը եթե վախենալու բան ունենար վաղուց արդեն իրեն խաղից կհաներ ու իր համար մի տեղ հիմա հանգստանալուց կլիներ իր անհամար փողերով: Ով գիտի այդպես էլ կա:

Saturday, April 9, 2011

Աներևակայելի David Beckham

Այն ինչ կտեսնեք քիչ հետո չփորձեք կրկնել , քանի որ հավանականությունը , որ ձեր մոտ էլ կստացվի դա անել ինչպես Բեքհեմը չեմ կարծում մեծ լինի:
ԱՄՆ-ի ծովափներից մեկում Բեքհեմը ցույց տվեց թե ինչ կարող է անել գնդակի հետ , այն էլ առանց մարզակոշիկների...
ուղղակի առանց մեկնաբանության...

Wednesday, November 3, 2010

Dear John «Мы будем вместе даже на расстоянии»

«Dear John» ահա այսպես է կոչվում ֆիլմը , որի մասին ես պատրաստվում եմ պատմել: Ֆիլմի կարգախոսն է. «Мы будем вместе даже на расстоянии»: Չգիտեմ որքանով իրականում ֆիլմի հերոսների մոտ ստացվեց լինել միասին նույնիսկ այդքան մեծ հեռավորության վրա: Բայց մի բան ակնհայտ է , որ նրանք երբեկ չէին դադարում մտածել միմյանց մասին:
Չեեեք պատկերացնի ինչքան հարազատություն կար էտ ֆիլմի մեջ: Ինչքան պահեր որոնք վերապրել ես ինքդ: Վստահ եմ , որ այդ զգացմունքները ապրել է յուրաքանչյուր մարդ ում սիրելին եղել է իրենից շատ հեռու: Դու մտածում ես , որ ամեն ինչ լավ կլինի , շուտով դուք կլինեք միասին , բան չի մնացել...և...ավելի շուտ բայց. Քո մեջ ապրում է վախ , որ ամեն պահին կարող է մի այնպիսի բան պատահել , որը դու պետք է բացառեիր , որը քո ներկա գտնվելու պարագայում չէր լինի: Դու սկսում ես մեղադրել ինքդ քեզ: 
Dear John
Ջոնն ու Սավաննան ծանոթանում են մի գեղեցիկ ամառային օր շատ հետարքիր պայմաններում, նրանց ծանոթությունը բուռն զարգացում է ապրում և այն երկու շաբաթները որոնք նրանք միասին են անցկացնում մինչ Ջոնի ծառայության վերադառնալը շատ բան է փոխում իրենց կյանքում , կարելի է ասել փոխում են ամեն ինչ: Սակայն ժամանակն անսպառ չէ` Ջոնը մեկնում է...իսկ այ թե ինչ եղավ հետո կտեսնեք ինքներդ երբ նայեք ֆիլմը: Չեմ ուզում պատմել , ուզում եմ դիտեք ու կիսվեք տպավորություններով:
Հետաքրքիրն այն է , որ այս ֆիլմը նույնպես ինչպես «Հիշիր Ինձ»-ը կարելի է ասել ուղիղ կապ ունի Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի վրա կատարված հարձակման հետ: Եթե չլիներ այդ օրը հնարավոր է այս պատմությունն էլ չլիներ: Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս , թե ինքան մարդկանց կյանքի վրա է ազդել այդ իրադարձությունը , որոնք ուղղակի կապ չեն ունեցել այդ օրվա ողբերգության հետ:
 Կառանձնացնեմ մի քանի արտահայտույուններ ինչպես միշտ...
Я хочу тебе кое-что сказать. Когда я схватил пулю, знаешь что первое мелькнуло у меня в голове перед тем, как я отключился? Монеты. Мне снова стало 8 лет, я был на экскурсии на монетном дворе, постигаю процесс производства монет. Как из металла вырубают заготовки, как формируют гурт и делают насечки. Как чеканят и полируют, как тщательно проверяют все до единой монеты, чтобы исключить даже самые незначительные дефекты. Это вдруг влетело мне в голову. Я — мелкая монета американской армии. Пущен в оборот в 1980 году, вырублен из листа металла, отчеканен и отполирован, снабжён ободком и насечками.


«Но не важно сколько лет пройдет! Одно точно останется неизменным: наше «До скорой встречи» Լինում ա չէ տենց , որ հատուկ մարդկանց հետ հատուկ բաներ , բառեր կան կապող: Եվ ինչքան էլ անցնի , որ տեսնես այդ մարդուն միանգամից կխոսես նույն կերպ:


«Любовь — это когда печёшься о счастье другого больше, чем о своем собственном, каких бы жертв это ни потребовало.» Լավ արտահայտությունա , մի քիչ ավելի Ռեալիստական ա: Քիչ ավելի Ռոմանռիկ: Իմ կարծիքով:


«Сегодня полная луна и она возвращает меня к тебе. И неважно где я и что сейчас делаю, моя луна всегда будет такого же размера как и твоя… на другом краю мира.» Փորձել եմ , Արևն էլ ա էտ չափսի :Դ 
«У времени только одна проблема — рано или поздно оно истекает.» Ցավալի ա , բայց տենց ա , ամեն ինչ էլ իրա վարտն ունի ամեն ինչի ժամանակն էլ անսպառ չի: