«Եվս մեկ խաղ հանուն կյանքի» այս տողերի հեղինակը բնավ ես չեմ, այլ մի շնորհաշատ աղջնակ: Մադրիդի Ռեալի հայկական ֆան ակումբի, Բարսելոնայի հայ երկրպագուների և բազմաթիվ սրտացավ և բարի մարդկանց աջակցությամբ սեպտոմբերի 4-ին կայացավ բարեգործական ֆուտբոլային հանդիպում վերը նշված ակումբների թիմերի մասնակցությամբ: Խաղի ժամանակ նվիրաբերված գումարը` 82000 դրամ տրամադրվեց փոքրիկ Էլենի ծնողնորին, 5-ամյա աղջկան քաղցկեղից բուժելու համար:
Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:▼
▼
Wednesday, October 26, 2011
Saturday, October 8, 2011
ՀԴՄ կտրոնների Սեպտեմբեր ամսվա խաղարկություն
Հոկտեմբերի 8-ին կայացավ , ՀԴՄ Կտրոնների սեպտեմբեր ամսվա խաղարկությունը:
Նշեմ , որ ինչպես նաև նախորդ ամիսներին այս ամիս ևս շահող են հանդիսանում միայն 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնները , շահումը` ավտոմեքենա: Ավելի քիչ համընկնումներով կտրոնները շահում չունեն: Սեպտեմբեր Ամսվա Շահող Թվերն են.
60562658

Thursday, September 29, 2011
Կեղտոտ ձեռքերը` հեռու բանակից (նամակ 10-րդ)
Հայ ազգի պատմության մեջ գլխավոր հենասյուներից մեկը եղել է բանակը: Ընդամենը 20 տարի առաջ հայ քաջ մարտիկները ապացուցեցին իրենց ուժը թշնամուն: Հենց իրենց շնորհիվ է, որ մենք այժմ կանք, ապրում ենք ազատ երկրում և արարելու հնարավորություն ունենք:
21-րդ դարի հայկական բանակը ևս շատ մարտունակ և հզոր է: Ես դա ասում եմ, որպես զինվոր: Զինվոր, որն ամենօր իր մաշկի վրա է զգում ներկայիս բանակի, թե լավը, թե վատը:
Ծիծաղելի կլիներ պնդել, որ Հայաստանում կա մի կառույց, որտեղ խնդիրներ չկան: Այդպես էլ բանակում կան խնդիրներ և դա նորմալ է, պետք չէ դրանից եսիմ ինչ սարքել: Ժամանակին` մի քանի տարի առաջ խնդիրները տասնյակ անգամ շատ էին քանց հիմա: Երբեմն մտածում եմ, եթե ստանայի հնարավորություն փոփոխություններ կատարել ներկայիս համակարգում վիճակը շատ ավելի կլավանար, բայց նենց չի, որ այժմյան ղեկավարությունը վատ ա անում իր գործը:
Վերջին ցավալի դեպքերը, որոնք արձանագրվեցին Պաշտպանության Բանակում և որոնց շուրջ շատ տարբեր, հիմնականում վատ կարծիքներ արտահայտվեցին համացանցում, ստիպեցին ինձ պաշտպան կանգնել սեփական բանակին: Բացատրեմ թե ինչու:
Labels:
Robbie Raul,
Աղանդներ,
Լեզբուհիներ,
խնդիրներ,
Համասեռամոլներ,
Համացանց,
Հայաստան,
Հայկական Բանակ,
Նամակ,
ՊՆ,
Օրագիր
Tuesday, September 20, 2011
20 սեպտեմբեր – Հատուկ գնդի կազմավորման օր
21 տարի առաջ` 1990 թվականի սեպտեմբերի 20-ին կազմավորվեց հայաստանի ներքին գործերի նախարարությանը կից Հատուկ գունդը, որը այնուհետև դարձավ հայկական ապագա կանոնավոր բանակի կորիզը: Այդ օրերին հայտարարությամբ հանդես էր եկել գերագույն խորհրդի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Վազգեն Սարգսյանը և կոչ արել անդամագրվել հայոց նոր ստեղծվող բանակին: Հատուկ գունդ` պետական զինվորական կազմավորում ստեղծելու կոչին արձագանքեցին հայաստանի գրեթե բոլոր շրջաններից ու քաղաքներից` ինչպես կամաորական ջոկատներ, այնպես էլ անհատ քաղաքացիներ, կադրային սպաներ: Որոշումից 2 ամիս անց ազգային զինված ուժերի կազմում ծառայելու ցանկություն էին հայտնել մոտ 5000 կամաորականներ: 1990թ հոկտեմբերի 5-ին կայացավ Հատուկ գնդի երդման արարողությունը: Գունդն իր վաշտերն ուներ գրեթե բոլոր շրջաններում (26 վաշտ):
1991թ. հոկտեմբերից հատուկ գունդը վերանվանվեց ՀՀ Նգ նախարարության Պարետապահակային ծառայության գունդ, իսկ 1992-ի հունվարից ներառվեց Պաշտպանության նախարարության կազմում, որպես սահմանապահ հատուկ գունդ:
Հատուկ գունդը մարտնչել է Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ բոլոր ճակատներում: Նրա 159 ռազմիկներ ընկան մարտադաշտում` փառքով պսակելով իրենց անունը:
Labels:
Արցախ,
Զինվոր,
ԼՂՀ,
Հայաստան,
Հայկական Բանակ,
Հատուկ Գունդ,
Պաշտպանության նախարարություն,
ՊՆ,
Վազգեն Սարգսյան
Նրա օրհնությամբ է կնքվել անկախության հռչակագիրը
Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա, այն հայրենասերներից էր, ով ներքին խանդավառությամբ և մեծ ոգևորությամբ ընդունեց Արցախյան շարժումը, սակայն քաջ գիտակցելով խորհրդային բռնապետության սանձիչ ուժի հետևանքները, իր զավակներին հատկապես աչալրջության և ողջամտության կոչեր էր անում` աղոթելով զենք վերցրած յուրաքնչյուր ազատամարտիկի համար:
Վազգեն Ա (Լևոն-Կարապետ Պալճյանը) ծնվել է 1908թ-ի սեպտեմբերի 20-ին Բուխարեստում: 1943թ-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերանվանվելով Տեր Վազգեն: 1955թ-ին սեպտեմբերի 30-ին վազգեն եպիսկոպոս Պալճյանն օծվել է Ամենայն հայոց կաթողիկոս:
Անուրանալի է նրա ավանդը հայ ազգի համախմբման, խորհրդային աթեիստական համակարգից ազգի թոթափման և Հայ Առաքելական եկեղեցուն նոր և թարմ լիցքեր հաղորդելու գործում: Երրորդ հանրապետությունը իր կազմավորման հարցում շատ բանով է պարտական նրան: Հիրավի, նրա օրհնությամբ է կնքվել անկախության հռչակագիրը:

Անկախության հռչակագիր,
Անկախություն,
Արցախյան շարժում,
Եկեղեցի,
ԽՍՀՄ,
Ծնունդ,
Կաթողիկոս,
Հայաստան,
Վազգեն 1
Tuesday, September 13, 2011
Երիտասարդ հայրիկը (նամակ 9-րդ)
Այս նամակում չեմ պատմելու թե ինչպես եմ, թե ինչպես է այնցնում ծառայությունը, թե ինչ խնդիրներ կան...
Այսօր ուզում եմ շնորհավորել ընկերոջս` Պարգևին և իր կնոջը:
Սեպտեմբերի 8-ին լույս աշխարհ եկավ երիտասարդ զույգի անդրանիկ զավակը, որին անվանակոչեցին Սամվել: Պատկերացնում եմ թե ինչպիսի ուրախություն է տիրում հիմա երիտասարդ ընտանիքում: Ինպես ասում են աչքները թող լույս լինի, թող որ բախտավոր ու երջանիկ լինի իր ծնողներին էլ ուրախություն պարգևի իր ծիծաղով: Կմեծանա շատ ուրիշ բաներով էլ անպայման կուրախացնի: Պք, դեռ երբ չէր ծնվել, խոստացել եմ, որ տանելու եմ հետս ֆուտբոլ խաղալու միշտ: Ով իմանա միգուցե Մադրիդիզմն էլ երիտասարդ տարիքից հարազատ դառնա փոքրիկ Սամվելին:
Էլ չեմ ասում այն բանի մասին, որ հաստատ կոմպից հեռու չի գնալու փորձելու ա, քանդել հավաքելույա, կոմպը իրա խաղալիքնա լինելու ամենասիրած: Պապայի տղեն ա վերջը վերջով: Ոնց որ Պարգև ախպերս միշտ այնտեղ ա, որտեղ կա համակարգչի հետ խնդիր, տղան էլ պապային չի զիջի:
Պք ջան, եղբայր մի անգամել շնորհավոր, անպայման առաջին իսկ հնարավորության դեպքում գնում ենք խմելու: Իսկ քանի դեռ ես բանակում են Սամո ախպորը կարաս ասես, որ Ռոբը մի քիչ զբաղվածա, կարևոր գործերով բանակում ա, թող ներող լինի, գամ տեղը կհանենք, հա մեկել չմոռանաս կոմպի վրա հիմիկվանից մանկական բրաուզեր քցես: Մեկել տեսար չոչ-չոչ հասավ կոմպին ուզեցավ պոստիս քոմենթ գրի:

B'day,
Holiday/Տոն,
Robbie Raul,
Երեխա,
Ընկերներ,
Ընտանիք,
Ծնունդ,
Նամակ,
Շնորհավոր,
Պարգև
Sunday, September 11, 2011
Հագեցած շաբաթ (նամակ 8-րդ)
Անցած շաբաթվա ընթացքում առաջին դասակի հետ իրականացվեցին բոլոր պլանավորված մարտավարամասնագիտական պարապմունքները…
Նենց սկսեցի գրել, ոնց որ «մարտական թերթիկ» լրացնելուց լինեի, չնայած նենց չի, որ մերինի խմբագիրը ես եմ:
Labels:
Robbie Raul,
Ազատական,
Ազգային Հավաքական,
Արտաշատ,
Բոցեր,
Դասակ,
Զորամաս,
Հայկական Բանակ,
Հերոս Կապավոր,
Օրագիր
Sunday, September 4, 2011
Աշնան կանչով, ինչպես երբեք (նամակ 7-րդ)
Օգոստոսը` կարոտի, չարդարացած սպասումների` հիասթափության և նոր հետաքրքրությունների ամիս էր: Կարոտը այս ամիս առավել քան շատ էր: Տեսակցությունների բացակայությունն իրենը ասեց հաստատ:
Չգիտեմ թե ինչպես կարելի է բացատրել այն զգացողությունը, որը դու զգում ես երբ չես կարողանում քեզ շատ հարազատ մարդկանց հետ անցկացնել վերջին ժամերն, գիտես, որ հաստատ չես տեսնելու իրենց շատ երկար ժամանակ: Կամ չես կարում մի րոպեյով գոնե տեսնել ընկերոջդ, որին մի քանի տարի չես տեսել: Ընդհանրապես շատ եմ մտքերով ընկնում, ու մտածում թե ինչպես են հիմա ընկերներս, ինձանից հեռու: Շատ եմ ուրախանում իրենց հաջողություններով, բայց շատ կարոտում եմ!

22,
Holiday/Տոն,
Robbie Raul,
Բոցեր,
Զորամաս,
Ընկերներ,
կարոտ,
Հայկական Բանակ,
Հերոս Կապավոր,
Նամակ,
Ռեալ Մադրիդ,
Ֆուտբոլ
Wednesday, August 31, 2011
«31.08» Blog-գերների օր
Ի՞նչ է Բլոգը, որտեղի՞ց է այն եկել և ու՞ր է գնում: Երկուհազարականների սկզբին սկսեց շատ պոպուլյար դառնալ անձնական օրագիրը պահել էլեկտրոնայիբ տարբերակով: Այն կարող է հասանելի լինել միշտ և ցանկացած պահին: Այդպես ի հայտ եկավ Blog (web log) հասկացողությունը, որն այժմ մեր կյանքի անբաժան և շատ անհրաժեշտ մասնիկն է: Բլոգերը կարելի է ասել, ինչ-որ չափով եկան փոխարինելու ֆոռումներին, որտեղ երկար-բարակ սեփական կարծիքն արտահայտելը մի քիչ հարմար չէ էլ չեմ ասում անձնականի մասին գրելու մասին:
Labels:
Blog,
Blogger,
Robbie Raul,
tumblR,
Բլոգգեր,
Բլոգգերների օր,
Ընկերներ,
Իմ Բլոգ,
կենդանի մատյան,
Հայաստան,
Նոր,
սուրճ,
Ֆուտբոլ
Tuesday, August 23, 2011
Джонатан Кэрролл «Стеклянный суп»
«Ապակե ապուր», առաջին հայացքից արտահայտություն, որն անիմաստ է թվում: Հենց այսպես է կոչվում մեր ժամանակակից Ջոնաթան Քերրոլլի գիրքը: Գործողությունների մի մասը տեղի է ունենում Ավստրիայում (հիմնականում Վենա), իսկ մյուս մասը հանգուցյալ Սայմոն Հեյդենի երազների աշխարհում: Այն երազների, որոնք նա տեսել է իր ամբողջ քառասուն տարիների կյանքի ընթացքում: Աշխարհն այդ լի է զարմանալի կերպարներով ինչպիսիք են օրինակ «ձելդեն բաթթեր» հայտնի կարագը և միշտ օգնության հասնող փոքրիկ Բրոքսիմոնը: Սակայն ապրել սեփական երազների աշխարհում այդքան էլ ապահով չէ, քանի որ երազների անբաժան մասն են կազմում մղձավանջները, որոնք արդեն այն աշխարհում պետք է հաղթահարել: Ստացվում է այնպես, որ այդ անապահով երազների աշխարհում «Քաոսը» որոշում է տիրանալ ամենին, իսկ դրան կարող է խանգարել միայն Իզաբելլայի դեռ չծնված տղան` Էնժին:
Labels:
Robbie Raul,
Джонатан Кэрролл,
Золотые Слова,
Роман,
Стеклянный суп,
Ապակե ապուր,
Գրքեր,
Հետաքրքիր