Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Thursday, September 7, 2017

Սանտա Սուսաննայի անձրևոտ եղանակը, պաելյան ու Դիոնիսիոսի ֆռապեն․ Բարսելոնա՝ Օր 2

Բարսելոնայում երկրորդ օրը սկսվեց շատ մռայլ՝ եղանակն ամպամած էր։ Լողափ գնալու բոլոր պլանները կարծես հոդս էին ցնդում։ Բայց մի լավ զեյթունով ու թոմատի հյութով նախաչաշ անելուց հետո հասկացանք, որ ոչինչ չի կարող մեզ կանգնեցնել։ 


Ալբերտը որպես «Սանտա Սուսաննայում» ոնց որ ժամանակին ասում էին «կռված» մեզ ուղեկցեց դեպի հայերի կողմից այդքան սիրված լողափը։
Գնացքով մոտ ժամ ու կեսվա ճանապարհ էր մինչ «Սանտա Սուսաննա»։ Իրականում այդտեղի գյուղերն այնքան իրար կպած են, որ չես հասկանում ոնց ես «Սանտա Սուսաննայից» հայտնվում «Մալգրատ Դե Մարում»։ Եղանակն անձրևոտ էր, իսկ մենք էլ արդեն իսկ ուշ էինք հասել տեղ։ Ժամը 3-ին մոտ արդեն տեղում էինք սակայն փոքր-մոքր խանութներ այնքան շատ մտանք, որ մի երկու ժամ անցավ ընթացքում։
Մինչև ծովը հասնելը մեզ ևս մեկ համեղ անակնկալ էր սպասվում «Casa Nova» ռեստորանում, որտեղ համտեսեցինք շա՜տ համեղ Պաելյա ինչպես նաև խամոնով պիցցա և իսպանական ձվածեղ։Մատուցողներն էլ անգամ ռուսերեն էին խոսում, նույնիսկ մենյուն կար ռուսերենով։ Մի խոսքով շատ համեղ էր, իսկ այդ բոլոր համեղ ուտեստները պատրաստում էր հենց ռեստորանի տերը։ Եկավ նույնիսկ իր ձեռքով պաելյայի «դոբավկա» արեց իմ համար։ Շատ ջերմ մարդիկ էին։ 


Ամբողջ ընթացքում Աբոն պատմում էր «Սանտա Սուսաննայի» ու մոտակա տեղերի առանձնահատկությունների մասին։ «Սանտա Սուսաննան» վերջին 10-15 տարիներում է բավական ակտիվ հանգստավայր դարձել։ Անգամ գնացքի կայարան չեն ունեցել այդ ժամանակ։ Հետո զգալով անհրաժեշտությունը կառուցել են, ոչինչ որ մինչև կողքի կայարան ընդամենը 10 րոպե ոտքով քայլելու տեղ է։ 


Միայն թե այգիներից մեկում նշան կար, որ չի կարելի այդտեղ ֆուտբոլ խաղալ։ Նման բան Վիեննայում էլ եմ տեսել, բայց Կատալոնիայում տենց բան չէի սպասի։ 
Աստեղ ամբողջ Բարսելոնայում անթիվ անգամար խաղարապարակներ կան՝ հենց փողոցներում։ Ֆուտբոլ, Բասկետբոլ, Սթրիթ Վորքաութի համար նախատեսված տարբեր մարզասարքեր։ Ամբողջ ափով մեկ լողափնյա ֆուտբոլի, վոլեյբոլի հրապարակներ են։ Գնա խաղա ինչքան ուզում ես, մարզվիր։ Հետո էլ զարմանում ենք, որ իսպանացիներն այդքան լավ Ֆուտբոլ են խաղում։ 

Մինչ Մանյան հասավ «Լորետ» «Մալգրատ Դել Մարում» արդեն անձրևում էր, ու մութն էլ արդեն վրա էր հասնում։ Ցավոք այդպես էլ Մանյաին չտեսնելով, բայց մի փոքր ոտքերներս ծովում թրչելուց հետո հետ ուղևորվեցինք դեպի Բարսելոնա։

Այստեղ մեր զբոսանքն ու պատմությունները շարունակվեցին։ Նախ որպեսզի հետո չուշացնենք գնեցին Մադրիդ գնացող ավտոբուսի գիշերային ուղևորության տոմսերն, ինչը նշանակում է, որ սեպտեմբերի 8-9 գիշերը ճամփա կբռնենք դեպի Մադրիդ։ Առավոտյան այնտեղ կլինենք ու կգնանք «Ռեալ Մադրիդ» - «Լևանտե» խաղին։ Գժական ա լինելու, զգում եմ:

Նախորդ օրը Բարսելոնայում զբոսնելիս, «Սագրադա Ֆամիլյայի» մոտակայքում միտինգ էր։ Մի խումբ կատալոնացի մեծամասամբ տատիկ-պապիկներ «Si» պաստառներով ու վանկարկումներով քայլում էին։ Ձեզ կարող է մի պահ թվալ, որ նրանք Ռոնալդու երկրպագունրեն էին, սակայն ոչ։ «Si» բացականչությունը վերաբերվում էր Կատալոնիայի Իսպանիայի կազմից դուրս գալուն։ Այստեղ անգամ տան պատշգամբներից են այդ պաստառները փակցված։ Հոկտեմբերի մեկին հավանաբար հանրաքվե անց կկացվի այդ հարցով։


Դե իսկ զբոսանքը Բարսելոնայով շարունակվում էր։ 
Մադրիդի տոմսերը գնելուց հետո, անցանք «Հաղթական կամարի» տակով, գնացինք այգիյով դեպի գազանանոց ու մի փոքր դադր վերցրեցինք հունական «Դիոնիսիոս» ռեստորանում։ Որտեղ պարզվեց որ աշխատողներն էլ են հույն։ Դե Իմ ու Աբոյի սիրտը կպավ էտ տեղին միանգամից ինչ խոսք, իսկ Հունական ռեստորանի փորձարկելու լավագույն միջոցը իհարկե Ֆռապե պատվիրելն է։ Ասեմ Ձեզ «Միլոսում» Հայկոի պատրաստած ֆռապեն երբեք չէր համեմատի այդ ֆռապեյի հետ։ Դե մեր հայկականն ուրիշ ա էլի, կամ էլ Հայկի պատրաստածն ա «ուրիշ»։

No comments:

Post a Comment