Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Wednesday, September 6, 2017

Ինչպես Հասնել Բարսելոնա ու ընթացքում չմեռնել հոգնածությունունից. Բարսելոնա՝ Օր 1

Երբ «Մուսան» գալիս է հերիք չէ, մի բան էլ դա տեղի է ունենում աշխարհի ամենակապտռանռնագույն վայրում՝ «Բարսելոնայում» դրա մասին չգրելն ուղղակի հանցագործություն կարելի է որակել։ Այդ իսկ պարզ պատճառով չչարաշահելով սկսեմ իմ պատմոթւյան առաջին մասը․
Դժվար է իհարկե այսքան երկար գրառում չկատարելուց հետո վերցնելո ւ միանգաից ասել թե ինչ ա ու ոնց։ Դեռևս ամսուսնությունից ամիսներ առաջ Ես և Լուսինեն (ի դեպ, Լուսինեն կինս է, մենք վերջերս ենք ամուսնացել՝ տենց մի 10 օրա, մե հրաշք անձնավորություն է) որոշում ենք, որ մեղրամիսը պետք է անց կացնենք Իսպանիայում։ Բայց դե Իսպանիան շատ մեծ է, իսկ մենք բավական պրպտուն:

Դե ինչ ինչ մեղքս թաքցնեմ մոտ երկու ամիս տոմս փնտրելուց, տներ թերթելուց հետո կարծես սաղ կարողացա բուք անել։ Պահեր էր լինում, որ ինձ զգում էի skyscanner-ի կամ Airbnb-ի տիրապետության տակ գտնվող զոմբի, ով ոչ մի ուրիշ բան չի կարողանում անել․․․
Շատերը երևի մտածում են, որ հա ինչ ա եղել, նստեցիր ինքնթիռ քո համար հանգիստ գնացիր հասար Բարսելոնա՝ փողին մունաթ։ Բայց դե հո տենց չի, դե ամեն դեպքում իմ պարագայում պատմությունը մի փոքր ավելի երկար է, շատ երկար է։
Նախ մեր հրաշք ուղևորությունը սկսվեց մեքենայով։ Ճանապարհ բռնեցինքն դեպի Թբիլիսի, որտեղից պետք է ինքնաթիռով մեկնեինք Բարսելոնա, ունենալով մեկ կանգառ Ստամբուլում։

Նախ հայաստանի ճանապարհների մասին․ գրողը տանի գարնանից հետո, մոռթեին էլ չէի քշի Նոյեմբերյանի ճանապարհով, բայց էս անգամ ուղղակի դզեց, որ Դիլիջան-Իջևան հատվածի որոշ մասը նենց հարթ ասֆալտ էր, որ ուզում էիր աչքերդ փակել ու սահել ուղղակի, մնումա ձմեռը դուրս բերի, ոնց ասում են։ Իսկ արդյոք Ձմեռը դուրս կբերի Սևանի ճանապարհը թե ոչ դա դեռ հարց ա, ձմեռվա բերան քանդել ուզում են նոր ասֆալտ փռել․․․

Մինչ կհասնենք Թբիլիսի նախ մի հետաքրքիր դեպք պատմեմ։ Սևանի «Ծովագյուղ» սուպերմարկետում մի հրաշալի թոնրի խաչապուրի են տալիս։ Մե համովություն։ Եթե անցնելու լիենք, անպայման փորձեք։ Մենք էլ այդպես թոնրի խաչապուրին նոր էինք վերջացրել երբ Սևանի թունելից դուրս գալուց հսակացանք, որ «Կուկուռուզ» ենք ուզում։ Տենց կանգնեցին երևի թե հենց առաջին վաճառողի մոտ, ով պարզվեց, որ յութուբի աստղ է։ Յութուբի Պապի, ներկայացավ Վարդանը, ես էլ դե հետ չմնալու համար ասեցի բա էտ ա, ես էլ յութուբի Ռոբն եմ, ճիշտա ես Կուկուռուզ չեմ ծախում՝ ֆուտբոլի մասին եմ խոսում, բայց էլի վատ չի։ Սաղ հեչ․ կուկուռուզն իրոք համով էր։

Կուկուռուզ ծախող յութուբի աստղ Վարդան Պապին
Ասեմ, որ Թբիլիսոն Երևանին ոչնչով չի զիջում խցանումների տեսանկյունից, լիքը անիմաստ շատ մեքենաների կուտակումներ ու խցանումներ կիլոմետրերով՝ երեկոյան ժամերին։

pegasus
Ճանապարհը երկար էր ու հոգնցեուցիչ՝ 5 ժամ։ Իսկ թռիչքին դեռ կար մոտ 4-5 ժամ և մեզ ինչպես և նախապես պլանավորված էր իր տանը հյուրընկալեց Հայրիկիս ավիացյոն ուսումնարանի տարիների ընկեր Թենգիզը, ում մանում հասակից ճանաչում եմ ու հարազատից էլ հարազատ մարդ է։ Ափսոս Թենգիզ ձյաձյաենց վրացերեն խոսացող թութակը սատկել էր, թե չէ , հիմա հաստատ մի երկու հետաքրքիր բան ցույց կտայի Ձեզ։
Թբիլիսիի ինչպես նաև Ստամբուլի «Սաբինա Գյոկչեն» օդանավակայանում «ԱՆՎՃԱՐ» WiFi գոյություն չունի, հույս չուենանք որ կգտնեք։ Ստամբուլում կարծեմ 4 եվրո է 2 ժամվա համար։ Բայց դե ինչ հավես կա, այդ 4 ժամը հազից հասցնում ես մի հատ աչկ կպցնես, մինչև չվերթիդ ժամը կգա։

3 ժամ և 10 րոպե՝ հենց այդքան ժամանակ կազմեց Ստամբուլից Բարսելոնա։ Բարսելոնայի «Էլ Պրատ» օդանավակայանում ևս չկար WiFi , իսկ դա Հայերիս ամենամեծ հիասթափությունն է։ Մենք սովոր ենք ամեն տեղ ունենալ WiFi:
«Էլ Պրատ»-ում շինարարություն էր ընթանում, ինչպես հասկացա նոր տերմինալ է կառուցվում։ Աշխատանքները շատ արագ էին ընթանում ու մաքսիմալ մեքենայացված էին։

Գտնել ճիշտ մետրոյի կայարանը՝ ուր պետք է հասնես։ Վերջ ի վերջո գտանք, մուծեցինք մարդա 4,50 եվրո օդանավակյանից հասնելու տոմսի համար (էսինչ թալան ա) ու երեք գիշ փոխելով հասանք «Bac De Roda» կայարան, որտեղ մեզ քիչ անց դիմավորեց Ալեքսը, ով առաջինը ստանձնեց մեզ հյուրընկալելու պատիվը։

Շատ-շատ-շատ հոգնեցուցիչ ճանապարհից հետո ցնցուղն ու անկողինը ուղղակի երազանք էին թվում։ Բայց դա իրականություն դարձավ ու արդեն երեկոյան կարելի էր գնալ ման գալու։
Մի փոքր պատմեմ բնակարանի մասին։ Առաջին անգամ էի Airbnb-ով բնակարան պատվիրում ու հաճելիորեն զարմացել էի թե ինչքան էր բնակարանը համապատասխանում նկարագրությանը։ Ալեքսին մինչև գալս այնքան հարց էիօ տվել, որ խեղճը երևի մտածում էր էս ո՞վ ա։ Այժմ կարող ենք մեզ զգալ իսկական իսպանացի։

Իսպանացի զգալուն մի քիչ էր պակաս, երբ մեր շենքից մի 30 մետր հեռավորության վրա մտանք ասեցինք միհատ շաուրմա չուտե՞նք։ Իսկ Դոներնոցի աշխատակիցը պակիստանցի էր, ով էլ մեզ ասեց, որ հարևան մրգի խանութը Հայի է պատկանում։ Յա քու արա, դզեց։ Սպասի ուտենք պրծնենք հեսա տեղ էլ կմտնենք։

Էմիլը, ով այդ մրգի խանութի տերն էր սիրալիլր կերպով ճանապարհում էր հաճախորդներին, ովքեր հիմնականում տեղի բնակիչներն էին, ու մշտական այցելուներն էիր մրգի ու բանջարեղենի խանութի։ Հետո պարզվեց, որ Էմիլի հետ նույն շենքում ենք բնակվում։ Բարսելոնան իր առաջին անակնկալը մատուցեց մեզ, հաճելի էր հանդիպել Հայի, ով նման սիրալիր ընդունեց մեզ։ Էսօր խոստացել ենք փորձել Էմիլի խանութի ձմերուկները, ասում է, մեր ձմերուկների պես համեղ են։
Էմիլի մրգի խանությում ամեն ինչ շատ թարմ էր
Երկրորդ հաճելի անակնկալը Աբոն էր, ում չէի տեսել մոտ 8-9 տարի։ Հունական համայքի տարիներին։ Հունական արմատներով երկու հայ երիտասարդ հանդիպում են Բարսելոնայում։ Թեև արդեն շատ հոգնած էինք ու շատ էինք քայլել, բայց Ալբերտի հետ ևս բավական ման եկանք։ Պայմանավորվել էինք հանդիպել «Sagrada Familia»-ի մոտ։ Մեր մետրոյի կայարանից երկու կանգառ է հեռու։ Բայց մենք ոտքով հասանք, Էմիլի խորհրդով ուղիղ իջնելով )))


Ալբերտի հետ շրջեցինք քաղաքի կենտրոնական մասով, ոնց ասեց Աբը. «այսպես սակավամարդ Բարսելոնան դեռ չեմ հիշում»։ Ռամբլայի ոբերգությունից հետո զբոսաշրջիկների ահռելի անկում է նկատվում Բարսելոնայում։ Մենք իհարկե եղանք նաև «Ռամբլայում» որտեղ ոստիկանության աշխատակիցները մշտապես հերթապահություն էին տանում։ Իսկ Ռամբլայի մուտքը դարձել էր այսպես ասած հիշատակի վայր, որտեղ մարդիկ ծաղիկներ էին դնում կամ մոմեր ու գրվածքներ։


Գաուդիի ճարտարապետության գոհարները, սկսած «Սուրբ Ընտանիք» եկեղեցուց վերջացրած փողոցների լուսավորությամբ հինալի են։ Գրաղը տանի, Տրամվայի տակ մահանալ այսքանը ստեղծելուց հետո․․․ այդ իսկ պատճառով Բարսելոնայում չկան տրամվայներ, սակայն կան առանձին հատվածներ հեծանիվների, տաքսիների ու ավտոբուսների համար։ Ինչն ավելի հարմարավետ է դարձնում երթևեկությունը։


Առաջին օրվա տպավորությունները բավակն շատ էին, բայց թերևս այսքանը կարոացա զետեղել, ժամանակ չկա, գնանք տեսնենք էլ ինչ հետաքրքիր բան ենք գտնում Բարսելոնայում։

1 comment:

  1. Harrah's Resort Southern California - Mapyro
    This hotel and casino is found in Funner, CA and is 익산 출장마사지 about a 당진 출장샵 mile from Funner and is in proximity to Funner's Valley Center. It has 영주 출장샵 2 남원 출장안마 restaurants,  Rating: 6.3/10 · ‎2,048 reviews · 세종특별자치 출장마사지 ‎Price range: $$

    ReplyDelete