Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Showing posts with label Real Madrid. Show all posts
Showing posts with label Real Madrid. Show all posts

Tuesday, May 23, 2017

Երբ Հաղթում է Մադրիդը

Բավարավածության գերագույն աստիճան։ Այսօր այդ յուրահատուկ օրերից մեկն է։ Պառկում ես ու նորից վերցնում հեռախոսդ ու նորից ժպիտ է հայտնվում դեմքիդ երբ թերթում ես ուխաության այդ գոչյուրններն ու պատկերացնում, բայց մտքերով ուրիշ տեղ ես։ Այդպիսի "Էպիկ" օրերին էներգիայի յուրահատուկ ներհոսք է լինում, ուզում է արդեն ուշ գիշեր լինի, ուզում է ցերեկ։ 
Ի՞նչ կլինի հաջորդ անգամ չեմպիոնությունը շաբաթ օր դրեք էլի, գոնե մյուս օրը կիրակի լինի, հանգիստ չքնենք, որ քնենք։ Բայց չէ, ուզումա չեմպիոնություն, ուզումա Ռամոսի հաղթական գոլ, այդ ամենը չի թողնում քնել, չի թողնում հանգստանալ, մի այլ կարգի էմոցիաներ է առաջացնում, արի ու քնի այդքանից հետո։
Դե արի ու բացատրի մնացածին, թե ինչ ես զգում երբ հաղթոում է թիմդ՝ հաղթում ես դու։


Դե արի ու բացատրի , որ 2002-ին երբ Զիդանը խփում էր ՉԼ եզրափակիչների պատմության ամենագեղեցիկ գոլը դու կրկին չէիր կարողանում քնել, թեև չկային հեռախոսներ, նոութբուքեր ու սոց․ցանցեր, բայց մտքները որոնք չէին թողնում քնել նույնն էին․ "Գրողը տանի ինչ հիանալի խաղ էր, ինչ հաղթանակ"։ 
Այդ օերերից համարյա բան չի փոխվել, 2007-ի Մալյորկայի հետ հանդիպումը, որը վերջինն էր ու չեմպիոնականը։ Ինչպիսի հաղթանակ էր, ինչ էմոցիաներ, որքան դժվար տրվեց Բեքսին այդ տիտղոսն ու ինչ հուզիչ էր հրաժեշտը։ Այն ժամանակ անգամ չկային սոց․ցանցեր, ինտերներ, սմարթֆոն․․․ Մադրիդի Ռեալի Հայկական Ֆան Ակումբը նոր էր սկսում իր գործունեությունը իսկ Մադրիդիստ ընկերները ավելի շատ վիրտուալ էին քան Ռեալ և սահմանափակվում էին դայլ-ափի կամ ինտերնետ ակումբում անցկացրած ժամանակահատվածի շփումներով։ Ինչ հիանալի ժամանակներ էին, ինչ գեղեցիկ էր Մադրիդյան ֆուտբոլը։


2014-ի մայիսի 24-ին այդ ամենը հասավ իր կիզակետին՝ վերականգնելով Մադրիդյան դիրքրեը Եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարում։ Թերևս այդ օրվա հույզերն անգերազանցելի են։ Դեսիմայի պատմությունը արժանի է մի ամբողջ ֆիլմի սցնեարի։
Ամեն գավաթ ու ամեն հաղթանակ նոր ուժ է տալիս, ծնում նոր հերոսներ ու նոր պարտավորությունների առաջ կանգնեցնում։ Լինել ավելի լավը, լինել ավելի ուժեղ, հաղթել ու նորից հաղթել, ոչնչացնելով այն ամենն ինչ հանդիպում է քո ճանապարհին։ Ու այդպես էլ լինելու է՝ 62 խաղ անընդմեջ գոլ ու գալիս է 63-րդը՝ ամենակարևորը։ Դառնալ ՉԼ հաղթող, 2-րդ տարին անընդմեջ, անել այն ինչը չի հաջողվել ոչ մի թիմի, հետո դառնալ Աշխարհի ակումբային առաջնության հաղթող 2-րղ տարին անընդմեջ՝ գրել պատմության նորագույն էջը, գրել այնտեղ ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ անունը՝ ոսկյա տառերով։ 
Սիբելես աստվածուհին սպասում է Ձեզ տղաներ, հուսախաբ չանեք նրան, նա սպասում է Ձեզ՝ նորանոր գավաթներով։


VAMOS POR LA DUODECICMA #APorLa12

Sunday, September 18, 2016

Facebook page covers for Realmadrid.am

Facebook Cover photos for Real Madrid fans

Realmadrid.am Armenian Fan Club is 10 years old

Luca Modric

Sergio Ramos and Cristiano Ronaldo , lucha casta y honor

Real Madrid 11 times winner of Champions League

Gareth Bale and Cristiano Ronaldo

Zinedine Zidane "The Greatest"

Monday, August 22, 2016

Մարկո Ասենսիո՝ Նոր Աստղ Մադրիդյան Երկնակամարում

Քսանամյա երիտասարդ Իսպանացի Մարկո Ասենսիոյի անհավանական հրաշալի մեկնարկը 2016/17 մրցաշրջանի առաջին երկու խաղերում հետարքրքիր ապագա է խոստանում իսպանացու համար: 
Նա արդեն իսկ «Ռեալի» հիմնական կազմից դուրս է մղել Իսկոյին և Խամես Ռոդրիգեսին և չմոռանանք նաև, որ միգուցե հենց Ասենսիոյի հաջող խաղի պատճառով Մադրիդից «ՊՍԺ» հեռացավ Խեսե Ռոդրիգեսը:
Ինչևիցե Ռոնալդուի բացակայության պայմաններում Ասենսիոն պորտուգալացու հիմնական փոխարինողն է, և պետք է ասել, որ նա իր դերի մեծ պատվովո է կատարում:
Մարկո Ասենսիոն «Մալյորկայի» սան է, 2015-ին տեղափոխվելով Մադրիդ նա վարձավճարով տրվեց Էսպանյոլ, որտեղ 34 խաղերում խփեց 4 գնդակ: 
Արդեն այս տարի Ասենսիոն սկսել է շատ արդյունավետ ֆուտբոլ ցուցադրել՝ հեղինակելով երկու գնդակ պաշտոնական խաղերում երկու խաղում:
Ձեզ մի փոքր ամպագոռգոռ կթվա բայց Մարկո Ասենսիոյին իր գոլային հոտառությամբ շատ եմ նմանացնում Ռաուլ Գոնսալեսին, դա էլ ավելի շատ երևաց Օգոստոսի 21-ին կայացած Իսպանիայի առաջնության (Այսուհետ «Լիգա Սանտանդեռ») առաջին տուրում, որտեղ «Ռեալը» արտագնա խաղում մրցում էր «Ռեալ Սոսյեդատի» հետ, Մարկո Ասենսիոն խփեց «Ռեալի» կազմում առաջին գոլը Լա Լիգայի շրջանակներում: Հատկանաշական է, որ Ասենսիոն իր կարիերայի առաջին գնդակը Լա Լիգայում խփել է  կրկին «Ռեալ Սոսյեդատի» դարպասը՝ 2015 թ. Սեպտեմբերի 19-ին:
Ինչևիցե, վերադառնալով Ռաուլի ու Ասենսիոյի միջև զուգահեռներին ներկայացնեմ երկու գիֆ, թե ինչպես են ֆուտբոլիստները գրավում դարպասը: Մնացած համեմատությունները թողնում եմ՝ Ձեզ.


Sunday, June 5, 2016

Սպարտացու վերջին տիտղոսը | Ալվարո Արբելոա

Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ՉԼ կրկնակի գավաթակիր... երևի թե այս երեքն ամենակարևոներից են այն բոլոր տիտղոսներից, որոնք Ալվարո Արբելոան նվաճել է իր կարիերայի ընթացքում: Արբելոան հեռանալով Ռեալից իհարկե կարող է ավելացնել իր տիտղոսների քանակը, բայց այդ ամենի մասին խոսելը դեռ վաղ է:
Ինչու՞ ես այսքան ուշ որոշեցի գրել Սպարտացում մասին: Սպասում էի Undecima-ն հաղթենք՝ ամբողջականա պատկերը, նոր գրեմ:
Ալվարո Արբելոային Մադրիդում շատ են սիրում, և այդ սիրո հիմնական պատճառը Թիմին անսահման նվիրվածությունն է: Ալվարոն Մադրիդիստ է և իր նման մադրիդիստներ քիչ կան:

Չեմ ուզում վերլուծել Արբելոայի անցած ճանապարհը՝ նշել թե որտեղ է ծնվել և ինչ ուղի է անցել: Բայց մի բան հաստատ է՝ նա ժամանակին հեռացավ Ռեալից, որպեսզի մի օր վերադառնա ու զբաղեցնի իր տեղը Մադրիդի պատմության մեջ: Եվ նա արդեց դա՝ նա սպտիպեց Ռեալի ղեկավարությանը կրկին ուշադրություն դարձնել իր վրա՝ վերադարձավ մադրիդ ու նվաճեց բոլոր հնարավոր ու անհնարին տիտղոսները: 
Անշուշտ Մադրիդի երկրպագուները կկարոտեն Արբելոային, նրա «դրիբլինգը» և համացանցային պայքարը «Պիկեյի» հետ:
Դե ինչ Շնորհակալություն հայտնենք Ալվարո Արբելոային այն հավատարմության համար, որը նա հավերժ կցուցաբերի Մադրիդին: Gracias Alvaro !

Tuesday, January 5, 2016

Զինեդին Զիդանը նշանակվեց Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ

Ես հիշում եմ, որ փոքր ժամանակ շատ անգամներ նայել եմ Զիզուի մասին պատմող "Պրոֆֆուտբոլի" թողարկումները: Հիշում եմ իր կյանքի կարևորագույն դրվագներից համարյա թե բոլորը: Հիշում եմ թե ինչպես է նա առաջարկություն արել իր կնոջը: Հիշում եմ, թե որն է նրա խփած ամենասիրելի գոլը: Հիշում եմ վերջին հանդիպումը, այսօրվա պես հիշում եմ "Սևիլյաի" հետ հեթ-տրիկը: Հիշում եմ, Չեմպիոնների Լիգայի Զինդանի գոլը, որի պատճառով ոչ-ոք համարյա չի հիշում Ռաուլիս ոչ պակաս կարևոր գոլը: 

Ես տեսել եմ Զիզուի կամքը, նրա տաղանդը: Զիզուն հեղինակություն է և այժմ նա միակ հեղինակությունն է Մադրիդում:
Շնորհավորում եմ, նորանոր հաղթանակներ եմ մաղթում: 
Բայց հիշիր Զիզու՝ Մադրիդի երկրպագուները սխալները չեն ներում, ուզում ես եղիր Մոուրինյո, Կասիլյաս կամ Զիդան:
#HalaMadrid #HalaMadridynadamas #BienvenidoZidane

Thursday, August 27, 2015

ՄԵՆՔ 9 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ | Realmadrid.am

Երբ մտածում ես, որ ժամանակին 301 թիվն էր և հայերն ընդունում էին քրիստոնեությունը և միգուցե չէին գիտակցում թե ինչ են անում այդ պահին: Միգուցե չգիտեին, որ առաջինն են աշխարհում կամ գիտեին: Հավանաբար չգիտեին և չգիտեին նաև, որ հենց Քրիստոնեության ընդունման պատճառով կհալածվեն ու կպահպանեն իրենց գոյությունը բազմապիսի չարչարանքներից հետո:

Տարիներ առաջ հավանաբար ես էլ չէի գիտակցում թե ինչ նշանակություն կունենա իմ կյանքում այն առանց ինչի ես արդեն չեմ պատկերացնում իմ անցյալն ու ապագան:
2006 թ. օգոստոսի 27-ը համարյա ոչնչով չէր տարբերվում այդ ամառվա մնացած օրերից: Սակայն կար մի հետքրքիր իրադարձություն: Այդ օրը մեկնարկում էր Իսպանիայի Լա Լիգայի հերթական առաջնությունը: Առաջին անգամ Հայաստանում մի խումբ երկրպագուներ պատրաստվում եին միասին դիտել Real Madrid - Villareal հանդիպումը: Սակայն մինչ այդ: Նախնական հանդիպման վայրը ընտրված էր Առնո Բաբաջանյանի արձանին կից տարածքը, որը բոլորն էլ գիտեն և կարելի էր հեշտ կողմնորոշվել: Իհարկե այդ վայրը Արսեն Նիկողոսյանի՝ ով այդ հանդիպման նախաձեռնողն էր, հանդիպումների սիրելի վայրն էր: Առաջին հանդիպմանը 10-12 հոգի էինք: Իհարկե մեծ մասը միմիանց չէր ճանաչում, ոմանք շփվել էին մինչ այդ halamadrid.ru-ում, ոման ընկերների հետ էին եկել, որ ձանձրալի չլինի: Իսկ Արման Շահբազյանը նույնիսկ առաջին կեսից հետո տուն գնաց, շարունակությունը տանը դիտելու պայմանով: 
Իսկ այս ներքևի նկարի Իսպանիայի հավքականի շապիկով տղան ես եմ՝ 15 տարեկան: Ձախից կանգնած են Տիկոն ու Արսենյոն, աջից Անահիտը և կանաչ շապիկով հայտնի KIKI-ն: Հետևի պլանում Նարեկն է երևում սպիտակ շապիկով: Ներքևում Գևորգն ու Սաքոն՝ Անահիտի եղբայրը: Ոման արդեն Ռեալին չեն երկրպագում նույնիսկ, ոմանց նույնիսկ չեմ էլ կարողանում հիշել հիմա: Բայց այդ օրը երբեք չեմ մոռանա...
Մադրիդի Ռեալի Հայկական Ֆան Ակումբի առաջին հանդիպում 27.08.2006 թ.| Մանթաշով բար | Ռեալ Մադրիդ - Վիլյառեալ (0-0) 
Առաջին խաղը Ռեալի համար այդքան էլ լավ չդասավորվեց, սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ ոքչին ձեռք չէր տալիս ամբիցիոզ Մադրիդցիներին, ովքեր այդ տարի շատ հեռուն գնացող պլաններ ունեին: Եվ այո՛ թեպետ մեկնարկն անհաջող էր, սակայն այդ մրցաշրջանն ավարտվեց Ռեալի չեմիպոնությամբ: 
Այդ օրվանից ի վեր անցել է ուղիղ 9 տարի: Երկար ու ձիգ 9 տարի, որոնք կարծես մեկ ակնթարթի պես անցան: Մենք կրկին հավաքվում ենք, կրկին խաղեր դիտում, երբեմն շատ ենք լինում ավելի հաճախ ավելի քիչ: Սակայն մեր պլանները չեն կորցրել իրենց ամբիոցիոզությունը: Մենք դեռ շատ անելիքներ ունենք, ու դեռ պետք է աճենք:
Այսօր Ֆան Ակումբը՝ որն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում ու կարծում եմ լավագույնը պետք է կատարի ևս մեկ քայլ դեպի առաջ: Մեր ամենամոտ գերնպատակն է դառնալ Մադրիդի Ռեալի Պաշտոնական Ֆան Ակումբ: Ես, որպես Մադրիդի Ռեալի Հայական Ֆան Ակումբի նորընտիր նախագահ կհամարեմ դա իմ գլխավոր առաքելությունը այս տարվա համար: Շուտով՝ մենք դուրս կգանք մի նոր մակարդակ, կրկին կլինենք առաջինը Հայաստանում ու բնականաբար լավագույնը: Այո՛ Մե՛նք Ենք Մադրիդը և Մե՛նք պետք է միշտ ձգտենք լավագույնին ու լինենք լավագույնը:

Այսօր ուզում եմ Շնորհավորել բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են Մադրիդի Ռեալի Հայկական Ֆան ակումբի՝ Realmadrid.am-ի մի մասնիկը: Ցանկանում եմ Ֆան Ակումբին միասնականություն և նորանոր հաջողություններ: 
Hala Madrid y nada mas !!
Realmadrid.am-ը 9 տարեկան է



Sunday, July 12, 2015

Իկեր Կասիլյաս՝ Հաղթանակած Մեկ Քառորդ Դար

2002-ի ՉԼ եզրափակիչն էր: Երբ Սեսարի վնասվածքից հետո խաղադաշտ մտավ Իկերն ու արեց յան ինչի մասին կխոսենք նրա ֆուտբոլային կարերայի ավարտից շատ տարիներ անց, մենք՝ մադրիդիստներս հակսացանք, որ այս տղան այլևս այն չկողմնորոշվող պատանին չէ, ով չգիտեր մարզաշապիկին գրեր Իկեր, թե Կասիլյաս:
Եվս մեկ դրվագ 2002-ից.
Աշխարհի առաջնության 1/8 երզափակիչ խաղը. Իսպանիա - Իրլանդիա: Երևի Իրլանդացիների բոլոր ժամանակների ամենահզոր կազմնա եղել այդ առաջնությանը: Ռոյ Քին, Ռոբի Քին, Յան Հարթ, Քիլբեյն, Դաֆֆ, Շեի Գիվեն ու մյուսները: Ու Իսպանիա, որտեղ փայլեց Իկեր Կասիլյասը իր ետ մղած երեք 11 մետրանոց հարվածներով: Կարծում եմ պետք է անպայման դիտել այդ դրվագները: Այդ խաղից հետո Իկերի անունով անվանակոչվեց նրա հարազատ թաղամասին փողոցներից մեկը, իսկ համաշխարհային ֆուտբոլը աշխարհի լավագույն դարպասապահի նոր թեկնածու ունեցավ:

25 տարին քիչ ժամանակահատված չի: Կասիլյասը իր կյանքի լավագույն տարիները նվիրեց Ռեալին: Նվիրեց նվիրվելով մինչև վերջ: Այս 25 տարիների ընթացքում նրան հասան համաշխարհային ֆուտբոլի բոլոր դափնիները: Նրա նման երկրորդը Ռեալում երբեք չի լինի ու հարկավոր էլ չէ: Չափից շատ էմոցիաներ....

Ես երևի երջանիկ մարդ եմ, որ բախտ եմ ունեցել հանդիպել Իկերին: Այն էլ երկու անգամ: Առաջին անգամ 12 տարեկան էի, դա հեռավոր 2003-ին էր, տասներկու տարի առաջ: Այդ ժամանակ շատ էի տխրել, որ չի հաջողվել Իկերի հետ նկարվել, թեև ստորագրությունը վերցրել էի: Մտածում էի, տեսնես կլինի մի օր նորից հանդիպեմ: Ու, այո՛, եղավ այդ օրը: 2009 թ. հոկտեմբերի 8-ին Կասիլյասը կրկին Երևանում էր, ու պետք էր ամեն ինչ անել, միայն թե հանդիպել Մադրիդի Սրբին: Այո նա համեստ ու բավական հաճելի անձնավորություն էր: Կասիլյասը, համբերատար ու ժպտերես :)

2009 թ. Հոկտեմբերի 8 Iker Casillas and Robert Markosyan
Հիմա, երբ Ռեալի ավագը, սանն ու խորհրդանիշը լքում է թիմը... Դժվար է գտնել երախտիքի խոսքեր: Դժվար է ամբողջությամբ արտահայտել այն բոլոր էմոցիաները, որոնք զգում էին նրա ամեն մի սեյվի ժամանակ: Որքան դժվար օրեր ենք տեսել միասին Իկեր: Ինչքան մարզիչներ են փոխվել, իսկ դու մնացել ես Իկեր: Մնացել կանգնած դարպասում, հպարտ ու անսասան: Շնորհակալ ենք: 

Մադրիդիստ չեն դառնում, Մադրիդիստ ծնվում են՝ ինպես ծնվել է Իկերը, ինչպես ծնվել է Իկերի ու Սարայի որդին՝ Մարտինը:
Իկեր Կասիլյաս՝ Կաս, Սուրբ Իկեր, San Iker, Saint Iker, Մեր Դարպասապահ, մեր վերջին հույս ու խորրդանիշ: Թող որ դու միշտ հասնես նպատակներիդ ու լինես երջանիկ ու կրկին քո շուրթերից լսենք այդքան բաղձալի բառերը՝ "La Cibeles":

Gracias, Iker, por todo lo realizado. Gracias por ser un símbolo de lo mejor de nuestra historia. Te vas pero no olvidamos que tú perteneces para siempre al corazón del Real Madrid.

Monday, March 23, 2015

«Ռադիոֆուտբոլի» եթերում | Barca vs. Real Madrid «El Clasico»

Հերթական «Էլ Կլասիկոն» տեղի ունեցավ Կատալոնիայի «Կամպ Նոու»  մարզադաշտում: Համառ պայքարի և դեղին քարտերի առատության պարագայում ավելի պինդ գտնվեցին Կատալոնական ակումբի ֆուտբոլիստների նյարդերը:
Ինչևիցե, «Էլ Կլասիկոյի» արդյունքը չէ, որ ստիպեց ինձ հեղինակել այս գրառումը, այլ մեկ այլ իրադարձություն, որը տեղի ունեցավ Երևանում: Ռադիո «Վան»-ի «Ռադիոֆուտբոլ» ուղիղ եթերում հանդիպեցին Մադրիդի Ռեալի և Բարսայի երկրպագուները: Հետաքրքիր  ֆուտբոլային եթեր ստացվեց, որից բոլորս էլ բավականություն ստացանք:
Բոլոր նրանք ովքեր չեն կարողացել դիտել կամ լսել հաղորդումը, կարող են ձայնագրությունը դիտել ՀԵՆՑ ՀԻՄԱ !

Monday, October 27, 2014

Երևանյան 13-րդ «Էլ Կլասիկոն» | Ֆոտոշարք

Երևանում կայացավ Մադրիդի Ռեալի և Բարսայի երկրպագուների միջև արդեն ավանդույթ դարձած «Էլ Կլասիկոն», որի նկարներից մի քանիսը ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը: Բոլոր նկարները կարող եք դիտել անցնելով հետևյալ հղմամբ:
Realmadrid.am և Barcamania Yerevan թիմերի ավագների թևկապները


Ֆուտբոլային կրքերը շարունակվեցին արդեն «Մունդիալ» սպորտ բարում, որտեղ և հավաքվել էինք վայելելու Մադրիդի հաղթանակը:

El Clasico

Hala Madrid y nada mas 
HALA MADRID Y NADA MAS

Friday, August 29, 2014

Երբեք չէի մտածի, որ կափսոսամ Ալոնսոյի հեռանալու համար...

Երբ 2009-ին խոսակցություններ կային Խաբի Ալոնսոյին Լիվերպուլից գնելու վերաբերյալ, առաջին իսկ միտքս այն էր, որ «Մեզ Ալոնսոն հարկավոր չէ»: Դե երևի առաջին պատճառն այն էր, որ հասկանում էի՝ Ալոնսոն գալու է կենտրոնն ուժեղացնելու և Ռեալի ղեկավարությունը դժվար թե 30 մլն-անոց խաղացողին նստացնի պահեստայինների նստարանին (բա չէ հիմա...) և դրանից ամենաշատը կտուժի Գուտին, ով Իմ համար Ռեալի պատմության ամենախարիզմատիկ ու նվիրված մարդկանցից մեկն է եղել ու այդպիսին է մնում մինչև հիմա:

Ինչևիցե, Ալոնսոն եկավ: Եկավ և դարձավ անփոխարինելի մեկնարկային կազմում: Եկավ և իր իշխանությունը հաստատեց խաղադաշտի կենտրոնում:

Երբեք չէի մտածի, որ կափսոսամ Ալոնսոյի հեռանալու համար, բայց այսօր հասկացա, որ մենք բաժանվում ենք մի մարդուց, ով իր ոգին էր դրել Ռեալի համար և մինչև վերջին րոպեն պայքարել Մադրիդի հաղթանակի համար:
Վերջին տարիներին ֆուտբոլասերներից շատերը ամեն երկրորդ ֆուտբոլիստի պատրաստ են կոչել «Արքա», «Մաեստրո» կամ ասենք պատրաստ են «Հերոս» անվանել: Ալոնսոն այն եզակիներից է, ում ես իրոք կկոչեմ «Մաեստրո»:

Շնորհակալություն Խաբի` Դեսիմայի համար: Շնորհակալություն, որ բոլորիս փոխարեն դուրս վազեցիր խաղադաշտ և սրտանց տոնեցիր Մեր Հաղթանակը: 

Sunday, May 25, 2014

"La Decima" Երբ Մղաձավանջն Ավարտվում է Տոնով

Ինչպես կարող եք նկարագրել դա... սպասել մեկ փոխանցման, մեկ հնարավորությոան, մեկ հարվածի, մեկ գոլի... սպասել 93 րոպե... սպասել հավատով, սպասել անհավատալիին...սպասել նրան ինչ գիտես, որ լինելու է, բայց սիրտդ արեն չի զարկում...

Երբ երազում ընկնում ես բարձր տեղից... մտածում ես "տեսնես ինչ կլինի"... սակայն գիտես, որ արթնանալու ես, գիտես` որ ամեն ինչ լավ է լինելու, սակայն մտածում ես "իսկ եթե"... նույնիսկ երազում փակում ես աչքերդ, որ չտեսնես այն ինչ սպասվում է քեզ... և այդ պահին Ռամոսը գրավում է դարպասը: Ինչպե՞ս բացատրես դա: Ինչպես կարող ես բացատրել այն ինչ հնարավոր է հասկանալ միայն վերապրելով դա: Երբ Ուժն ու անզորությունը միասնական են դառնում ու հավատում... հավատում այդ մեկ հարվածին: Մեկ հարված, որը կարող էր չլինել... մեկ հարված, որը մի պահ կանգնեցրեց սիրտդ... հարված որ կտրեց քեզ իրականությունից: Հարված՝ որ ստիպեց զգալ քեզ հպարտ:
12 տարի 4 օր և 93 րոպե... ուղիղ այդքան տևեց մեր մղձավանջը: Այն ավարտված է: 
Մենք վստահ էինք, մենք հավատում էինք, մենք աջակոցում էինք: Մենք Արեցինք Դա !!!!
Որքան հաճելի ու հուզիչ է մինչև վերջին պահը հավատլը՝ ուս-ուսի մեջք-մեջքի... սրտերը մի ռիթմի տակ...Մադրիդյան խելահեղ ու անավարտ ռիթմի տակ:















ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ 10-ՐԴ ԳԱՎԱԹԻ ՀԱՄԱՐ՝ ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ !!
#HalaMadrid

Friday, March 21, 2014

"Հանդուգն Երիտասարդը" Խեսե Ռոդրիգես

Կարծում եմ "Մադրիդի Ռեալի" քիչ երկրպագուներ կգտնվեն, որնոք այս մրցաշրջանից առաջ կսպասեին, որ Ռեալում կարող է սկսել "Տոն տալ" կանտեռանո: Մադրիդյան լավագույն երազանքներում անգամ նման բաները ֆանտաստիկայի ժանրից են թվում, քանզի կանտեռանոների մեծ մասը այդպես էլ չի հասնում առաջին թիմի մակարդակին: Այդ առումով մրցաշրջանի սկզբում բոլորի ուշադրություն սևեռված էր Ալվարո Մորատայի վրա, ով նախորդ մրցաշրջանում բավական լավ խաղ էր ցուցադրում: 
Այս տարի արդեն նրան տեսնում էին որպես լիարժեք երկրորդ հարձակվող: Սակայն ժամանակի հետ Մորատան կորցնելով բազմաթիվ ընձեռված հնարավորություններ, չարդարացրեց բազմաթիվ երկրպագուների սպասելիքներ: Մյուս կողմից էլ կար Իսկոն` ում ձեռքբերումը, ինչպես նաև Օզիլի թիմից հեռանալը, նոր հետաքրքրություն առաջացրեց Մադրիդի խաղում: Իսկոյի հաջող խաղը առաջին մի քանի խաղերում նույնիսկ խոսակցությունների առիթ տվեց, որ նախկինում Օզիլին պատկանող "10" համարը ուր որ է կտան Իսկոյին, իսկ Մադրիդում "10" համարի ներքո "ամեն պատահածը" հանդես չի գալիս, սակայն դա տեղի չունեցավ: 
Ինչևիցե, Իսկոն ևս որոշ ժամանակ անց զգալիորեն ամրապնդեց իր դիրքերը, սակայն ոչ թե խաղադաշտում, այլ պահեստայինների նստարանին: Իսկ ո՞վ էր այդ ամենի մեղավորը:

2013թ. օգոստոսի 22-ին կարծես աննկատ Մադրիդյան երկնակամարում նոր աստղ վառվեց: Ռաուլի հրաժեշտը նոր սկիզբ դարձավ Մադրիդյան պատմության մեջ: Հատկանշական է, որ այդ խաղում առաջին գոլը խփեց "Մադրիդի Արքան"` Ռաուլը, իսկ վերջին երկու գոլերը հեղինակեց Խեսե Ռոդրիգեսը: Խեսեի և Ռաուլի ընդհանրնությունների մասին դեռ կխոսենք: Իսկ մինչ այդ...
Մրցաշրջանը Խեսեյի համար լավ դասավորվեց` Իսպանիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում նա երկու խաղում երկու գոլ խփեց: Որից հետո լռությունը պատեց Խեսեյի անունը, մինչև... մինչև 26-ը հոկտեմբերի, երբ "Ռեալը" հյուրընկալվեց "Նոու Կամպում" և պարտվելով 0-2 հաշվով Անչելոտին խաղադաշտ դուրս բերեց Խեսեյին, շատերը Անչելոտիի ապագայի վրա խաչ քաշեցին (հիշենք նաև այդ խաղում հենակետայինի դիրքում խաղացող Սերխիո Ռամոսին): Սակայն արի ու տես, որ այս "հանդուգն երտասարդն" իր համար առաջին իսկ "Էլ Կլասիկոյում" գոլի հեղինակ դարձավ: 15 րոպերները, որոնք Խեսեի առաջին աստեղային ժամը դարձան, փոխեցին "Ռեալի" դժգույն խաղը: Իսկ այդ "հանդուգն երիտասարդը" Մադրիդի համար այդ խաղի միակ լուսավոր կետն էր:

Բարսելոնին խփաց գնդակից հետո, Խեսեն կարծես կրկին անցավ ընդհատակ, շատերը սկսեցին համոզվել, որ "Բարսային" խփած գնդակը զուտ պատահականություն էր` բախտի քմահաճույք: Խեսեն լռեց մոտ մեկ ամիս` մինչև նոյեմբերի 11-ը, այդ օրը "Ռեալը" արտագնա խաղում հաղթեց "Ալմերիային" (0-5), որտեղ խաղադաշտում անցկացրած 37 րոպեների ընթացքում Խեսեն երկու գոլային փոխանցման հեղնիակ դարձավ` հիշեցնելով իր մասին:
Եվ կրկին լռություն... 
2013թ. վերջին հանդիպումը կայացավ Վալենսիայում, որտեղ համանուն քաղաքը ներկայացնող "Չղջիկները" ընդունեցին "Ռեալին":  Խաղը բավական նյարդային էր, թիմերի երկուական գնդակ փոխանալելուց հետո, խաղը էլ ավելի սրվեց և յուրաքանչյուր սխալ կարող էր ճակատագրական լիներ: Երբ Անչելոտին խաղավարտից 18 րոպե առաջ խաղադաշտ մտցրեց Խեսեին, պահեստայինների նստարանին թողնելով Մորատային, շատերը կրկին թերահավատորեն մոտեցան իտալացի մասնագետի որոշմանը: Սակայն կրկին Անչելոտին հուսախափ չեղավ և հանդիպման 82-րդ րոպեին Խեսեն հաղթանակ բերեց "Ռեալին" դառնալով 2013թ. վերջին գոլի հեղինակը:

2013թ. վերջին գոլը դարձավ պատճառ հավատալու, որ "թե ինչպես տարին կավարտես, այնպես էլ այն կսկսես" թևավոր խոսքը ունի բավական մեծ իմաստ: 2014թ. առաջին խաղում ընկերական հանդիպում անցկացրեցին "Ռեալը" և "ՊՍԺ"-ն: Այդ խաղում միակ և հաղթական գոլի հեղինակ դարձավ Խեսե Ռոդրիգեսը:
Հաջորդ խաղը "Սելթաի" հետ էր, որտեղ Խեսեն գոլային փոխանցման հեղինակ դարձավ, իսկ "Օսասունայի" հետ գավաթային հանդիպման ժամանակ (2-0) կրկին գոլ խփեց:
Հետո կրկին լռություն: Հինգ հանդիպում, որոնցից միայն մեկում Խեսեն խաղադաշտ դուրս չեկավ, իսկ մանցած չորս խաղերում աչքկի ընկնել չհաջողվեց:

Հունվարի 29-ին գավաթային խաղում "Ռեալը" դժվարին հաղթանակ տարավ "Էսպանյոլի" նկատմաբ: Որից հետո ծանրագույն հանդիպում Բիլբաոյի "Ատլետիկի" հետ, որտեղ միայն հրաշքը` այն է Խեսյի խփաց գնտակը փրկեց Մադրիդիստներին պարտությունից: Այդ օրը կարծես ամեն ինչ "Ռեալի" դեմ էր, սակայն Խեսեն թույլ չտվեց ընդհատվել Մադրիդիստների անպարտելիության խաղերի շարքին:
Հաջորդ գավթային խաղում "Ռեալը" հաղթեց "Ատլետիկոյին", Խեսեն կրկին գոլ խփեց: Կարծիք էր ստեղծվում, որ այս տղան "Ռեալի" բոլոր կարևորագույն խաղերում հաջողություն է բերում թիմին: 
Հաջորդ խաղում կրկին գոլ և գոլային փոխանցում, այս անգամ "Վիլյառեալը" չդիմացավ Խեսեի ճնշմանը:

Չորս խաղերում անընդմեջ Խեսեն 4 գոլ և մեկ գոլային փոխանցման հեղինակ դարձավ: 
Այդ պահից ի վեր խոսակցությունները Խեսեի անվան շուրջ անեևակայելը ընթացք ստացան: Խեսեին սկսեցին համեմատել Ռաուլի հետ, ինչպես և այն օրը երբ Ռաուլը խփեց Ռեալի կազմում իր վերջին, իսկ Խեսեն առաջին թիմում իր առաջին գնդակը: Ամենուրեք Խեսեն էր` իսպանական պարբերականների շապիկներին, ֆուտբոլային տեսություններում, Մադրիդը ականատես էր լինում այդքան սպասված` Մադրիդյան դպրոցի սանի վերելքին համաշխարհային ֆուտբոլի թաթերաբեմ: Բոլորի համար "10" համարը, որը մրցաշրջանից առաջ վերագրվում էր Իսկոյին արդեն իսկ ամրագրվեց Խեսեի կողմից և կարծում եմ կասկաց չկա, որ այդպես էլ լինելու է: Մադրիդյան դպրոցի անունը բարձրացրեց, ոչ թե Մորատան, որից այդքան սպաումներ ունեինք, այլ Խեսե Ռոդրիգեսը:
Խեսեն ևս մեկ գոլի հեղինակ դարձավ "Խետաֆեի" հետ խաղում (0-3):

"Շալկե-04" հետ ՉԼ 1/8-րդ եզրափակչի պատասխան հանդիպումը խոստանում էր Խեսեի բենեֆիսը դառնալ: Շատերին Խեսե-Ռոնալդու եզրային հարձակվողների զույգը անկասելի էր թվում, երկրպագուներից շատերը նշում են, որ երբեմն նույնիսկ դժվար է ընդհանուր պլանով տարբերելը, թե որ մեկն է խաղադաշտում Ռոնալդուն, որ մեկը Խեսեն, ահա այդքան նմանեցնում են այս երկու ֆուտբոլիստների խաղաոճերը:
Սակայն..."Շալկեի" հետ խաղի արդեն 8-րդ րոպեին Խեսե Ռոդրիգեսը ստիպված էր լքել խաղադաշտը...լքել մինչ 2013-2014 մրցաշրջանի ավարտը... "Շալկեի" պաշտպանի անտեղի կոպտությունը անկասկած զրկեց ողջ ֆուտբոլային հանրությանը աներևակայելի ֆուտբոլից, որը ցուցադրում էր Խեսեն: Շատերը արդեն իսկ տեսնում էին նրան ազգային հավաքկանում, իսկ "Ֆուրիա Ռոխայի" գլխավոր մարզիչ Դել Բոսկեն, իր հերթին մեծ ափսոսանք հայտնեց Խեսեի վնասվածքի հետ կապված:

Ինպչես խաղի ընթացքում արդեն պարզվեց, Խեսեն ծանրագույն վնասվածք էր ստածել` վնասելով ծնկի խաչաձև կապանները: Աչքերն արցունքոտ Խեսեն լքեց խաղադաշտը, երբ գիտակցեց, որ այս մրցաշրջանում այլևս չի վերադառնա խաղադաշտ` օգնելու իր հարազատ ակումբին: 
21 տարեկանում նման վնասվածքը բավական լուրջ հարված է ֆուտբոլիստի ապագային, ոչ միայն ֆիզիկական առումով այլ նաև հոգեկան: Միշտ լինել մտավախության մեջ, միշտ մտածել, որ դու չես կարող գործել քո ուժերի 100%-ով, դա ձախողվելու համար մեկ խթանիչն է:
Սակայն հեռու չգնանք Մադրիդից: Անչելոտին իր ասուլիսում նշեց, որ 22 տարեկանում (1981. հոկտեմբերի 25) նա նույնատիպ վտասվածք ստացավ իտալիայի առաջնության "Ֆիորենտինա"-"Ռոմա" խաղի ժամանակ, սակայն դա չխանգարեց նրան իր հետագա ֆուտբոլային կարիերայում:

Մադրիդյան ամենամեծ լեգենդ` Ռաուլը, ում հետ այդքան համեմատում են Խեսեին, նման վնասվածք ստացավ "Բարսելոնի" հետ հանդիպման ժամանակ, երբ իր ֆուտբոլային կարիերայի կիզակետում էր, սակայն վերադարձավ վեց ամիս անց (մինչ այդ Ռաուլի ամենաերկար բացակայությունը եղել էր երեք շաբաթ` կույր աղիքի հետ խնդիրներ ունենալու պատճառով):

Եվ վերջապես, Խուանիտոն` ում այդքան սիրում են Մադրիդում: Չէ որ նա էլ հենց այդ տարիքում ծնկի վնասվածք ստացավ: Ապաքինումից հետո "Ատլետիկոյի" ղեկավարությունը հրաժարվեց նրա ծառայություններից: Խուանիտոն չընկճվեց, նա գնաց իր նպատակի հետևից, ապացուցեց ամբողջ աշխարհին թե ինչպիսի ոգի պետք է ունենա իսկանան սպորտսմենը, իսկական Մադրիդիստը:

Ամենադժվարն արդեն անցլայում է Խեսեյի համար:
Գերմանական Աուգսբուրգ քաղաքրի "Հեսինգպարկ" կլինիկայում հաջողությամբ վիրահատությունից հետո, արդեն մոտ օերերս Խեսե կվերադառանա Մադրիդ որտեղև կշարունակի վերականգնողական պրոցեսը: 

Թող որ այս մրցաշրջանը "Ռեալի" կազմում Խեսե Ռոդրգեսի համար լինի վատագույնը նրա հետագա կարիերայի ընթացքում: 19 խաղ 13 գոլ 4 գոլային փոխանցում:
Հուսանք` որ այս անգամ, հերթական դադարից հետո, Մադրիդյան ադամանդը էլ ավելի բարձրաձայն կհիշեցնի իր մասին, էլ ավելի մեծ եռանդով դուրս կգա խաղադաշտ և կստիպի մեզ անհամբեր սպասել "Արքայական ակումբի" հերթական խաղերին արդեն նոր մրցաշրջանում:

Մենք Հավատում ենք Քո ուժերին` Խեսե Ռոդրիգես: 
#AnimoJese #GetWellSoonJese #HalaMadrid #MadridistaArmenia

Tuesday, March 4, 2014

Real vs Barca "ArmNews" Ռեալի և Բարսելոնի երկրպագուները "Երևանն է Խոսում"

Ինչպես և խոստացել էի Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Մադրիդի Ռեալի Հայ Երկրպագուների և Բարսաի երկրպագուների բանավեճը "ArmNews"-ի "Երևանն է խոսում" հաղորդման շրջանակներում: Հիմա Ռեալ թե Բարսա:
Ռոբերտ Մարկոսյան, ԼիլիթԱբրահամյան, Իշխան Մելքոնյան:
#HalaMadrid #MadridistaArmenia #Realmadridam


Երևանն է Խոսում: Մադրիդի Ռեալի Հայկական Ֆան Ակումբ: Հայ Մադրիդիստներ

Tuesday, December 31, 2013

Feliz Navidad Realmadrid.am

El año 2013 se está acabando, y nosotros - me refiero al Fan Club armenio del Real Madrid-queremos tratar de resumir  el año e introducirles en los futuros eventos del 2014.
En general el año fue un éxito para el Fan Club, porque la meta más importante de este año fue el desarrollo del sitio Web. Pienso que esta cuestión está solucionada por un 80 por ciento. El equipo pequeño que trabajaba en el sitio web con devoción consiguió a lo que hoy puedo asegurar  que Realmadrid.am es el sitio web que más rápido se actualiza y es la fuente de información más segura en Armenia. Por supuesto, que no vamos parar aquí. Para el año 2014 el papel de la página web irá aumentando en muestras vidas. Claro, que esto no sería posible sin vuestra ayuda, estimados Madridistas.

Como habréis notado el juego del Real ya se está estabilizando  y las dificultades del año 2013 ya están en el pasado. Esto ha sido lección para nosotros, y espero que las deficiencias y fracasos, sean un mal recuerdo cuando lo comparemos con los éxitos. Del Real ya hemos hablado en nuestra página weblink. Solo deseo añadir que es muy agradable ver en el trabajo a los canteranos que cada día se superan demostrando su profesionalismo y ganan el derecho de jugar en el equipo principal.
Me gustaría hablar más sobre las actividades del “Real Madrid Fan Club Armenio”  organización no gubernamental y de los eventos del año pasado.
Según la tradición, este año también los niños con problemas de salud estaban en el centro de atención del club.  Durante este año hemos organizado dos partidos benéficos con el objetivo de ayudarles. Es cierto que hemos tenido muchísimas ofertas de organizar partidos benéficos, ya que  el deseo de ayudar a los que lo necesitan es muy grande, pero en muchos casos tuvimos que rechazar las ofertas, porque nuestra organización no se ha establecido totalmente como “movimiento fan”, y por consiguiente  no tendríamos el resultado esperado con poco presupuesto. Espero que el próximo año podamos ayudar a los niños desfavorecidos. (Para la corporación  gracias  a la iniciativa política “Vamos a ayudar a los niños armenios” y  al “Consejo de Estudiantes de UELY”).
Hubo también eventos, especialmente para los miembros de Fan Club. Es necesario mencionar la fiesta  del cumpleaños del Real Madrid (el 6 de marzo), El Día de Madridista Armenio (el 30 Junio), el partido inaugural de La Liga, El Clásico de Ereván. Espero que el próximo año tengamos aún más oportunidades para encontrarnos y celebrarlo. En todo caso para los miembros del Fan Club eventos parecidos se organizarán con más frecuencia.