Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label երկրպագուներ. Show all posts
Showing posts with label երկրպագուներ. Show all posts

Monday, May 16, 2016

Ֆուտբոլային Հանդիպում Բոուլինգի Խաղահրապարակում

Որ ոմանց ասում եմ գնացել էի «Բանանցի» ֆուտբոլիստների հետ բոուլինգ խաղալու, թեթև քմծիծաղ են տալիս, երևի նախանձում են :)
Մայիսի 12-ին «Բանանց» ՖԱ ֆուտբոլիստները և մարզիչները մասնակցում էին մի հետաքրքիր միջոցառման: «Բուուլինգ Բանանցի հետ» իվենթը ֆեյսբուքում արագ տարածում ստացավ, ինչքի արդյունքում «Բանանցի» այն երկրպագուները, որոնք ամենաօրիգինալն էին պատասխանել թե ինչու՞ են երկրպագում բանանցին հրավիրվեցին բոուլինգ խաղալու իրենց սիրած թիմի հետ: Իդեպ ես ասել էի, որ ինձ «դզումա» Տիտո Ռամալյոն, սակայն բոլուլինգից հետո հասկացա, որ ոչ միայն Տիտո Ռամալյոն ա «դզում», այլ ողջ մարզչական անձնակազմը: Ինչքան հավեսով ու «տնավարի» անցավ Բոուլինգը ասելու չէ, ոնց որ մի ամբողջություն լինեյին՝ ֆոիտբոլիստները, մարզիչներն ու երկրպագուները:
Մոտ չորս ժամ տևած մրցաշարը բավական լարված ստացվեց:
Գիտեք, մինչ բոուլինգի գնալը չէի կարծում որ այսքան հավես կանցնի, ու հերիք չի հավես կանցնի, մի բան էլ կհավակնեմ մրցանակային տեղի: Բայց այն ինչ եղավ հաճելիորեն զարմացրեց բոլոր առումներով:
Առաջին փուլի վիճակահանության արդյունքում հայտնվեցի առաջին խմբում՝ Հակոբ Հակոբյանի, Կլաուդիո Տոռռեխոնի, Միգելի(մարզչական շտաբ) և  Հովհաննեսի (երկրպագու) հետ: Արդյունքում իմ խմբում գրավեցի առաջին տեղը 115 միավորով, երկրորդ տեղում Հակոբ Հակոբյանն էր, ում հետ միասին և անցանք եզրափակիչ փուլ: Սակայն մինչ եզրափակիչ շատ կար, քանզի մրցափուլում կային 6 խումբ, ինչպես նաև անց էր կացվում «Գեղեցիկ» սեռի բոուլինգի մինի առաջնություն:
Երկար սպասումներից հետո, եզրափակչում հայտնվածները ևս  բաժանվեցին 3 խմբի: Այս անգամ խումբս շատ անգամներ ավելի ուժեղ էր նախորդից, և անկեղծ ասած թվում էր, որ շանս չունեմ անգամ երկրորդ տեղի համար: Իսկ իմ խմբում էին սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը, «Բանանց» ՖԱ լուսանկարիչ Թորոսն ու գլխավոր մարզչի օգնական Նանդոն (Ֆերնանդո Մարտինես Պերալես), ով ինչպես ավելի մանրամասնեց մի փոքր ուշ Դավիթ Գալստյանը, հանդիսանում է Վալենսիայի և Սուպեր Դեպորի լեգենդ: Դավիթը մի քանի դրվագ բերեց Նանդոյի կարիերայից, որոնք իրոք տպավորություն թողեցին իմ վրա և էլ ավելի մեծ հարգանք ներշնչեցին տվյալ առանց այդ էլ շատ ուրախ, բարեհամբույր և հավեսով մարդու նկատմամբ:
Պայքարը սկզբում բավական թեժ էր, սակայն ժամանկի հետ սկսեցի առավելությունս մեծացնել մրցակիցների նկատմամբ, մոտ 8 անգամ անըդմեջ «Spare» և «Strike» անելուց հետո վերջնական արդյունքս էր 156 միավոր: Բոլորին թվում էր, որզուգահեռ ընթացող խաղերում ոչ ոք չի կարողանա գերազանցել արդյունքս և ժամանակից շուտ շնորհավորում էին ինձ, սակայն չէի շտապում ուրախանալ կանխազգալով վտանգը: Միակ մարդը ով կարող էր շրջանցել իմ արդյունքը Միգելն էր, «Բանանցի» կիսապաշտպանը, ով վերջին երեք հնարավորություններից երեքն էլ պետք է «Սթրայք» աներ որպեզի ինձ շրջանցեր: Երևի անչափ հաջողակ օր էր Միգելի համար, քանզի հենց այդպես էլ եղավ: Միգելը հավաքելով 165 միավոր կարողացավ շրջանցել ինձ և դարձավ «Բանանցի» բոուլինգի առաջնության չեմպիոն: Սակայն այս պահին դա չէ կարևորը: Կարևորը այդ էմոցիաների գեր լարումն էր, որն առկա էր վերջին նետումների ժամանակ: Չէիր կարող ասել ինչ կլինի: Մի զավեշտալի միջադեպ եղավ, երբ Նանդոյի մոտ երկար ժամանակ լավ չէին ստացվում նետումները, նա վերցրեց գլխարկս, դրեց գլխին և կարծես կածարդանքի լիներ՝ հիանալի հարված կատարեց: Շատերը սկսեցին մտածել, որ իմ գախտնիքը գլխարկի մեջ է և այն ինչ-որ գաղտնի ուժ ունի իմ հարվածների հաջողության գործում:
ՖԱ «Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոյի հետ 
Հետո արդեն մրցանակաբաշխույունն էր, լուսանկարները ուրախ ու երջանիկ դեմքերը, ոնոնք բավականություն ստացան այդ երեկոյից: Ամեն ինչ հիանալի ստացվեց: Շատ լավ կազմակերպված և իրականացված միջոցառում, որը վստահ եմ ևս մեկ կարևոր հինաքար կդառնա «Բանանց» երկրպագու հարաբերություններում և հետագա հաջողությունների կրավական կհանդիսանա:
  

Thursday, August 27, 2015

ՄԵՆՔ 9 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ | Realmadrid.am

Երբ մտածում ես, որ ժամանակին 301 թիվն էր և հայերն ընդունում էին քրիստոնեությունը և միգուցե չէին գիտակցում թե ինչ են անում այդ պահին: Միգուցե չգիտեին, որ առաջինն են աշխարհում կամ գիտեին: Հավանաբար չգիտեին և չգիտեին նաև, որ հենց Քրիստոնեության ընդունման պատճառով կհալածվեն ու կպահպանեն իրենց գոյությունը բազմապիսի չարչարանքներից հետո:

Տարիներ առաջ հավանաբար ես էլ չէի գիտակցում թե ինչ նշանակություն կունենա իմ կյանքում այն առանց ինչի ես արդեն չեմ պատկերացնում իմ անցյալն ու ապագան:
2006 թ. օգոստոսի 27-ը համարյա ոչնչով չէր տարբերվում այդ ամառվա մնացած օրերից: Սակայն կար մի հետքրքիր իրադարձություն: Այդ օրը մեկնարկում էր Իսպանիայի Լա Լիգայի հերթական առաջնությունը: Առաջին անգամ Հայաստանում մի խումբ երկրպագուներ պատրաստվում եին միասին դիտել Real Madrid - Villareal հանդիպումը: Սակայն մինչ այդ: Նախնական հանդիպման վայրը ընտրված էր Առնո Բաբաջանյանի արձանին կից տարածքը, որը բոլորն էլ գիտեն և կարելի էր հեշտ կողմնորոշվել: Իհարկե այդ վայրը Արսեն Նիկողոսյանի՝ ով այդ հանդիպման նախաձեռնողն էր, հանդիպումների սիրելի վայրն էր: Առաջին հանդիպմանը 10-12 հոգի էինք: Իհարկե մեծ մասը միմիանց չէր ճանաչում, ոմանք շփվել էին մինչ այդ halamadrid.ru-ում, ոման ընկերների հետ էին եկել, որ ձանձրալի չլինի: Իսկ Արման Շահբազյանը նույնիսկ առաջին կեսից հետո տուն գնաց, շարունակությունը տանը դիտելու պայմանով: 
Իսկ այս ներքևի նկարի Իսպանիայի հավքականի շապիկով տղան ես եմ՝ 15 տարեկան: Ձախից կանգնած են Տիկոն ու Արսենյոն, աջից Անահիտը և կանաչ շապիկով հայտնի KIKI-ն: Հետևի պլանում Նարեկն է երևում սպիտակ շապիկով: Ներքևում Գևորգն ու Սաքոն՝ Անահիտի եղբայրը: Ոման արդեն Ռեալին չեն երկրպագում նույնիսկ, ոմանց նույնիսկ չեմ էլ կարողանում հիշել հիմա: Բայց այդ օրը երբեք չեմ մոռանա...
Մադրիդի Ռեալի Հայկական Ֆան Ակումբի առաջին հանդիպում 27.08.2006 թ.| Մանթաշով բար | Ռեալ Մադրիդ - Վիլյառեալ (0-0) 
Առաջին խաղը Ռեալի համար այդքան էլ լավ չդասավորվեց, սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ ոքչին ձեռք չէր տալիս ամբիցիոզ Մադրիդցիներին, ովքեր այդ տարի շատ հեռուն գնացող պլաններ ունեին: Եվ այո՛ թեպետ մեկնարկն անհաջող էր, սակայն այդ մրցաշրջանն ավարտվեց Ռեալի չեմիպոնությամբ: 
Այդ օրվանից ի վեր անցել է ուղիղ 9 տարի: Երկար ու ձիգ 9 տարի, որոնք կարծես մեկ ակնթարթի պես անցան: Մենք կրկին հավաքվում ենք, կրկին խաղեր դիտում, երբեմն շատ ենք լինում ավելի հաճախ ավելի քիչ: Սակայն մեր պլանները չեն կորցրել իրենց ամբիոցիոզությունը: Մենք դեռ շատ անելիքներ ունենք, ու դեռ պետք է աճենք:
Այսօր Ֆան Ակումբը՝ որն իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում ու կարծում եմ լավագույնը պետք է կատարի ևս մեկ քայլ դեպի առաջ: Մեր ամենամոտ գերնպատակն է դառնալ Մադրիդի Ռեալի Պաշտոնական Ֆան Ակումբ: Ես, որպես Մադրիդի Ռեալի Հայական Ֆան Ակումբի նորընտիր նախագահ կհամարեմ դա իմ գլխավոր առաքելությունը այս տարվա համար: Շուտով՝ մենք դուրս կգանք մի նոր մակարդակ, կրկին կլինենք առաջինը Հայաստանում ու բնականաբար լավագույնը: Այո՛ Մե՛նք Ենք Մադրիդը և Մե՛նք պետք է միշտ ձգտենք լավագույնին ու լինենք լավագույնը:

Այսօր ուզում եմ Շնորհավորել բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են Մադրիդի Ռեալի Հայկական Ֆան ակումբի՝ Realmadrid.am-ի մի մասնիկը: Ցանկանում եմ Ֆան Ակումբին միասնականություն և նորանոր հաջողություններ: 
Hala Madrid y nada mas !!
Realmadrid.am-ը 9 տարեկան է



Thursday, July 2, 2015

Ռաուլի 38-ամյակը. Երևանից Իսպանական «as»

1977թ. հունիսի 27-ին է ծնվել իսպանացի լեգենդար ֆուտբոլիս Ռաուլ Գոնսալեսը:
Արդեն մի քանի տարի շարունակ մի խումբ Ռաուլիստներով այդ օրը հավաքվում ենք, միասին փորձում քննարկել ինչ-որ հետաքրքիր նորություններ: Վերհիշում ենք անցյալ հաջողություններն ու հիշարժան պահերը: Տարեց տարի նման հավաքներ կազմակերպելն ավելի դժվար է դառնում, իսկ հավաքի եկողների քանակն ավելի քչանում է: Հուսամ ուղղակի այս տարի այդպես ստացվեց, հաջորդ տարի այսպես չի լինի, կլինի ավելի լավ ու ավելի կազմակերպված:
Մադրիդի Ռեալի Հայկական Ֆան ակումբը պարբերաբար մեր լավ ընկերների աջակցության միջոցով հայտնվում է իսպանական «as» թերթի համարներում, իհարկե երբ ունենում ենք ինչ-որ համապատասխան հետաքրքիր միջոցառումներ: Այս անգամ ևս ոմանց համար մի փոքր անակնկալ կերպով հայտնվեցինք «as» թերթի հունիսի 30-ին լույս տեսած համարում: Փոքրիկ մի հատված, որը մեր համեստ հավաքին էր նվիրված, սակայն դա մեզ բավական հաճույք պարգևեց:
ՊԱՐԱԴՈՔՍ
Իհարկե շատ ողջունելի ու թույն ա, որ մենք հերաթական անգամ «as»-ում ենք, ու կարծում եմ դեռ էլի առիթներ կլինեն այդտեղ հայտնվելու, սակայն ամենահետաքրքիրն այն է, որ երբեք մեր մասին չի գրել հայկական տպագիր մամուլը, էլ չեմ ասում նման միջոցառումներին անդրադառնալու մասին: Ստացվում է, որ Հայաստանում գտնվելով ավելի հեշտ է հայտնվել իսպանական «մասնագիտացված» թերթերում քանց թե Հայկական սպորտային պարբերականներում:
El Capitano De Nuestros Corazones 

Monday, May 2, 2011

Nerv - Realmadrid.am (9-11) | Բարեգործական Ֆուտբոլ

Ստացվեց: Բարոգործական խաղը կայացավ , թեև Երևանում անդադար անձրև էր տեղում ամենահամարձակներն ու բոլոր նրանք ովքեր մտահոգված էին այս խաղի անցկացմամբ և արդյունքով հավաքվել էին Խուլերի սպորտային դահլիճում: Որպեսզի ականատեսը լինեն ամենանեռվայինների և ամենամադրիդիստների խաղին և իրենց լուման ունենան Ալինային օգնլու բոլորիս համար շատ կարևոր գործում: Կարծում եմ բոլորիս մոտ միասին ստացվեց այս փուլում անել հնարավորինս , ախ եթե չլիներ այդ անձրևը...ամեն դեպքում միացյալ ուժերով հավաքվեց 132250 դրամ և 15 Եվրո , ինչի համար Ես Շնորհակալություն եմ Հայտնում Բոլոր այն Մարդկանց ովքեր օնեցին: 
Խաղը.

Խաղը հետաքրքիր ու գոլառատ ստացվեց: Հանդիպման նման զարգացում կարծում եմ , ոչ ոք չէր սպասում: Հաշիվը խաղի մեկնարկում բացեց Մադրիդիստներից Գոռը: Քիչ անց հաշիվը հավասարվեց և այդ պահից սկսած մենք հետապնդողի դերում հայտնվեցինք: Առաջին խաղակեսն ավարտվեց 7-2 հաշվով , Նեռվը արջևում էր: Կարծում եմ շատերը չէին կասկածում , որ նրանք կհաղթեն , սակայն ոչ Մադրիդիստները: Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում սկսեցինք արագորեն կրճատել հաշվի տարբերությունը , ինչպես նկատել էին հանդիսատեսներից շատերը , Ռեդ Բուլը մեզ լրացուցիչ ուժ հաղորդեց: 7 խփած գնադակներից հետո հաշիվը հավասար էր: Թիմերը փոխանակվեցին ևս մեկական գոլով , նշեմ որ Նեռվն առաջինը հասավ հաջողության: 

Հիմնական ժամանակն ավարտվեց և որոշեցինք ևս հինգ րոպե խաղալ , որպեսզի պարզենք հաղթողին: Այդ ժամանակ էլ մենք այս խաղում երկրորդ անգամ անցանք հաշվի մեջ առաջ և կարողացանք պահպանել հաղթական հաշիվը , իսկ թիմին առաջ մղեց կրկին Գոռը իրացնելով 6 մետրանոց հարվածը , նույնիսկ ևս մեկ գնդակ խփեցինք խաղն ավարտվեց 11-9:


Կազմերը.
Ես Նեռվային եմ
Ես Նեռվային եմ
1.Davo
3.Gevorg
5.Serge
7.Aram
8.Spartak
9.Matos
10.Gor
13.Hrach (C)
99.Magic



ՌեալՄադրիդ.am
Realmadrid.am
16.Seto
4.Harut
6.Garo
7.Robbie (C)
8.Har8
9.Davit
10.Mojito
11.Aber
22.Hovo
23.Melish
77.G.Avagyan

Գոլեր.