Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label Լա Լիգա. Show all posts
Showing posts with label Լա Լիգա. Show all posts

Monday, August 22, 2016

Մարկո Ասենսիո՝ Նոր Աստղ Մադրիդյան Երկնակամարում

Քսանամյա երիտասարդ Իսպանացի Մարկո Ասենսիոյի անհավանական հրաշալի մեկնարկը 2016/17 մրցաշրջանի առաջին երկու խաղերում հետարքրքիր ապագա է խոստանում իսպանացու համար: 
Նա արդեն իսկ «Ռեալի» հիմնական կազմից դուրս է մղել Իսկոյին և Խամես Ռոդրիգեսին և չմոռանանք նաև, որ միգուցե հենց Ասենսիոյի հաջող խաղի պատճառով Մադրիդից «ՊՍԺ» հեռացավ Խեսե Ռոդրիգեսը:
Ինչևիցե Ռոնալդուի բացակայության պայմաններում Ասենսիոն պորտուգալացու հիմնական փոխարինողն է, և պետք է ասել, որ նա իր դերի մեծ պատվովո է կատարում:
Մարկո Ասենսիոն «Մալյորկայի» սան է, 2015-ին տեղափոխվելով Մադրիդ նա վարձավճարով տրվեց Էսպանյոլ, որտեղ 34 խաղերում խփեց 4 գնդակ: 
Արդեն այս տարի Ասենսիոն սկսել է շատ արդյունավետ ֆուտբոլ ցուցադրել՝ հեղինակելով երկու գնդակ պաշտոնական խաղերում երկու խաղում:
Ձեզ մի փոքր ամպագոռգոռ կթվա բայց Մարկո Ասենսիոյին իր գոլային հոտառությամբ շատ եմ նմանացնում Ռաուլ Գոնսալեսին, դա էլ ավելի շատ երևաց Օգոստոսի 21-ին կայացած Իսպանիայի առաջնության (Այսուհետ «Լիգա Սանտանդեռ») առաջին տուրում, որտեղ «Ռեալը» արտագնա խաղում մրցում էր «Ռեալ Սոսյեդատի» հետ, Մարկո Ասենսիոն խփեց «Ռեալի» կազմում առաջին գոլը Լա Լիգայի շրջանակներում: Հատկանաշական է, որ Ասենսիոն իր կարիերայի առաջին գնդակը Լա Լիգայում խփել է  կրկին «Ռեալ Սոսյեդատի» դարպասը՝ 2015 թ. Սեպտեմբերի 19-ին:
Ինչևիցե, վերադառնալով Ռաուլի ու Ասենսիոյի միջև զուգահեռներին ներկայացնեմ երկու գիֆ, թե ինչպես են ֆուտբոլիստները գրավում դարպասը: Մնացած համեմատությունները թողնում եմ՝ Ձեզ.


Thursday, May 19, 2016

Ունաի Էմերի. «Ինչպես գրավել Եվրոպան» մաս 3-րդ

Երբ 2014/15 մրցաշրջանում Ունաի Էմերիի գլխավորած Սևիլյան երկրորդ անգամ անընդմեջ հաղթեց «Եվրոպայի» լիգայի առաջնությունում և դրանով իրավունք ստացավ հաջորդ մրցաշրջանում հանդես գալու Չեմպիոնների Լիգայում ես կատակում էի, որ Սևիլյան ՉԼ-ի պմբային փուլում կգրավի 3-րդ տեղը՝ դուրս կգա «Եվրոպա» լիգայի խաղարկություն և կրկին կդառնա չեմպիոն: Այդ ամենը զուտ կատակ էր, բայց արի ու տես, որ կատակը դարձավ իրականություն:

Ունաի Էմերիի Սևիլյան 3-րդ տարին անընդմեջ կարողացավ հաղթել «Եվրոպա» լիգայի խաղարկությունում: Անհավատալի է, բայց Սևիլյաի Եվրոպական հեքիաթը չի ցանկանում ավարտվել:

Այս երեք տարիների ընթացքում Սևիլյաում բազմաթիվ փոփոխություններ են եղել, բազմաթիվ անուն հանած ֆուտբոլիստներ գնացել են՝ նրանց փոխարեն եկել են նորերը, սակայն թիմի խաղը չի փոխվել: Էմերիի թիմը շարունակում է հիացնել բոլորին:
Իսպանական «Լա Լիգայում» Սևիլյացիները ընթանում են 7-րդ տեղում և հաջորդ տարվա Եվրոպական մրցաշարերի ուղեգիր նվաճելը կարելի է համարել «Ջեք փոթ»:
2016 թ, Մայիսի 18-ին «Բազելում» կայացած եզրափակիչում Սևիլյան կարողացավ կամային հաղթանակ տանել Յուրգեն Կլոպի «Լիվերպուլի» նկատմամբ: Եթե առաջին խաղակեսում թիմերը հիմնականում հավասր խաղ էին տանում, Լիվերպուլն այտուհանդերձ կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ: Սակայն ընդմիջումից հետո խաղադաշտում միայն մեկ թիմ էր աչքի ընկնում և այդ թիմը Սևիլյան էր: Ինչի արդյունքում և Սևիլյան երեք գոլ խփելով Լիվերպուլցիներին երրորդ անգամ անընդմեջ կարողացավ հաղթել «Եվրոպա» լիգայի խաղարկությունում
Բրավո Սևիլյա, Բրավո Ունաի Էմերի...
Կհանդիպենք «Եվրոպայի Սուպեր Գավաթի» շրջանակներում:

Monday, May 9, 2016

Vivaro News-ի եթերում քննարկում ենք «Լա Լիգայի» վերջին երկու տուրերը:

Իսպանական «Լա Լիգան» մոտենում է իր եզրագծին: Վիվարո նյուզի եթերում հանդիպել էինք զրուցելու իսպանիայի առաջնության վերջին երկու տուրերի վերաբերյալ: Ինչպիսի զարգացումներ են սպասվում Իսպանիայի առաջնությունում և ինչ շանսեր ունեն թիմերը:
Իհարկե այդ ամենից զատ խոսվեց նաև «Մադրիդի Ռեալի հայկական Ֆան Ակումբի» Realmadrid.am-ի ստեղծման և գործուոնեության մասին:
Թեև շատ կարճ բայց շատ հաճելի զրույց Vivaro News-ի եթերում:

Tuesday, August 25, 2015

Ինչպես մեկնարկել «Լա Լիգայում»

Օգոստոսի 21-ին մեկնարկեց Իսպանիայի «Լա Լիգայի» 2015-2016 մրցաշրջանը:

Շատ մինիմասլիստական առաջին տուր ստացվեց, ինչի արդյունքում ամեաարդյունավետը Էյբարն էր, որը երեք գնդակ ուղարկեց Գրանադայի դարպասը, փոխարենը սեփականն ընդունելով միայն մեկը: Նշեմ, որ Էյբարը նման սխրագործություն գործելով այժմ գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:
Շատ կոպիտ ստացվեց առաջին տուրը: Տաս խաղերից վեցում կարմիր քարտեր եղան: Հինգ խաղ ավարտվեց ոչ-ոքի: Երկուսում հաղթեցին տան տերերը՝ նվազագույն հաշվով: Մնացած երեք հանդիպումներում հաղթեցին հյուրերը, որոնցից մեկը Բարսելոնան էր, որը Լուիս Սուարեսի Միակ գոլի շնորհիվ կարողացավ հաղթանակ տանել Ատլետիկի նկատմամբ: Հանդիպման մեկնարկում 11 մետրանոց հարվածը չի իրացրել Լեո Մեսսին: Մեսսիի վրիպումներն ամեն անգամ արդեն զավեշտից վերածվում են մղձավանջի:
Ռոբերտոս Սոլդադոն Վիլյառեալի կազմում հենց մեկնարկային տուրում դարձավ գոլի հեղինակ: Սոլդադոն հավկնում է դառնալ Վիլյառեալի հարձակման գծի առաջատարը:
ՌԵԱԼԸ... Ռեալը մեկնարկային տուրում չկարողացավ հաղթել Խիխոնի Սպորտինգին՝ 0-0: Կարծես Բենիտեսը մոռացել է, որ ավարտվել է միջմրցաշրջանն ու արդեն ժամանակն է լրջացնել ամեն ինչ: Մեկնարկային կազմում Բենիտեսը դուրս էր բերել Դանիլոյին, որին նա փոխարինեց հանդիպման վերջում: Երկրորդ խաղակեսում Ռեալի կազմում իր նորամուտը նշեց Կովաչիչը, այն ինչ ավելի նպատակահարմար կլիներ մի փոքր ավելի խաղակցված ֆուտբոլիստի մտցնել խաղադատ: Ինչևիցե Ռեալը չհաղթեց, քանի-որ առաջին հերթին չօգտագործեց ստեղծված պահերը: Իսկ պահեր կային, և այդ պահերի իրագործումը կարող էր հաղթանակ բերել Ռեալին: Սակայն ոչ: Վատագույններից մեկը խաղադաշտում Գարեթ Բեյլն էր, ով կարծես անցյալ մրցաշրջանից ի վեր չի կարողանում գտնել իր տեղը խաղադաշտում: Բենզեմայի վնասվածքը ստիպել է Բենիտեսին 9 համարի դիրքում խաղացնել Խեսեյին ինչը ևս որոշ տակտիկական փոփոխություններ է իրենից ենթադրում: Իսկ տապասում Կեյլոր Նավասն էր: Այսքան տարիներից հետո դժվար է գիտակցել, որ Մադրիդի դարպասն ուրիշ մարդ է պաշտպանում: Հուսանք այդ խնդիրը Կեյլորը պատվով կկատարի: Իսկ եթե ոչ նա ապա Կիկո Կասիլյան, ով կարծում եմ իր խաղային որակներով չի զիջում Նավասին:
Մեկնարկային տուրը բազմաթիվ խոսակցություններ իր հետ բերեց: Ոմանք արդեն իսկ շտապում են Ռեալի համար մրցաշրջանը ցախողված համարել: Ոման շնորհավորում են Բարսելոյանին այս առաջնությունում գալիք հաղթանակի հետ կապված: Բայց դե մի շտապեք հարգելի պայծառատեսներ: Սա միայն առաջին տուրն էր: Ամեն ինչ դեռ առջևում է: