Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label Խեսե. Show all posts
Showing posts with label Խեսե. Show all posts

Monday, August 22, 2016

Մարկո Ասենսիո՝ Նոր Աստղ Մադրիդյան Երկնակամարում

Քսանամյա երիտասարդ Իսպանացի Մարկո Ասենսիոյի անհավանական հրաշալի մեկնարկը 2016/17 մրցաշրջանի առաջին երկու խաղերում հետարքրքիր ապագա է խոստանում իսպանացու համար: 
Նա արդեն իսկ «Ռեալի» հիմնական կազմից դուրս է մղել Իսկոյին և Խամես Ռոդրիգեսին և չմոռանանք նաև, որ միգուցե հենց Ասենսիոյի հաջող խաղի պատճառով Մադրիդից «ՊՍԺ» հեռացավ Խեսե Ռոդրիգեսը:
Ինչևիցե Ռոնալդուի բացակայության պայմաններում Ասենսիոն պորտուգալացու հիմնական փոխարինողն է, և պետք է ասել, որ նա իր դերի մեծ պատվովո է կատարում:
Մարկո Ասենսիոն «Մալյորկայի» սան է, 2015-ին տեղափոխվելով Մադրիդ նա վարձավճարով տրվեց Էսպանյոլ, որտեղ 34 խաղերում խփեց 4 գնդակ: 
Արդեն այս տարի Ասենսիոն սկսել է շատ արդյունավետ ֆուտբոլ ցուցադրել՝ հեղինակելով երկու գնդակ պաշտոնական խաղերում երկու խաղում:
Ձեզ մի փոքր ամպագոռգոռ կթվա բայց Մարկո Ասենսիոյին իր գոլային հոտառությամբ շատ եմ նմանացնում Ռաուլ Գոնսալեսին, դա էլ ավելի շատ երևաց Օգոստոսի 21-ին կայացած Իսպանիայի առաջնության (Այսուհետ «Լիգա Սանտանդեռ») առաջին տուրում, որտեղ «Ռեալը» արտագնա խաղում մրցում էր «Ռեալ Սոսյեդատի» հետ, Մարկո Ասենսիոն խփեց «Ռեալի» կազմում առաջին գոլը Լա Լիգայի շրջանակներում: Հատկանաշական է, որ Ասենսիոն իր կարիերայի առաջին գնդակը Լա Լիգայում խփել է  կրկին «Ռեալ Սոսյեդատի» դարպասը՝ 2015 թ. Սեպտեմբերի 19-ին:
Ինչևիցե, վերադառնալով Ռաուլի ու Ասենսիոյի միջև զուգահեռներին ներկայացնեմ երկու գիֆ, թե ինչպես են ֆուտբոլիստները գրավում դարպասը: Մնացած համեմատությունները թողնում եմ՝ Ձեզ.


Friday, March 21, 2014

"Հանդուգն Երիտասարդը" Խեսե Ռոդրիգես

Կարծում եմ "Մադրիդի Ռեալի" քիչ երկրպագուներ կգտնվեն, որնոք այս մրցաշրջանից առաջ կսպասեին, որ Ռեալում կարող է սկսել "Տոն տալ" կանտեռանո: Մադրիդյան լավագույն երազանքներում անգամ նման բաները ֆանտաստիկայի ժանրից են թվում, քանզի կանտեռանոների մեծ մասը այդպես էլ չի հասնում առաջին թիմի մակարդակին: Այդ առումով մրցաշրջանի սկզբում բոլորի ուշադրություն սևեռված էր Ալվարո Մորատայի վրա, ով նախորդ մրցաշրջանում բավական լավ խաղ էր ցուցադրում: 
Այս տարի արդեն նրան տեսնում էին որպես լիարժեք երկրորդ հարձակվող: Սակայն ժամանակի հետ Մորատան կորցնելով բազմաթիվ ընձեռված հնարավորություններ, չարդարացրեց բազմաթիվ երկրպագուների սպասելիքներ: Մյուս կողմից էլ կար Իսկոն` ում ձեռքբերումը, ինչպես նաև Օզիլի թիմից հեռանալը, նոր հետաքրքրություն առաջացրեց Մադրիդի խաղում: Իսկոյի հաջող խաղը առաջին մի քանի խաղերում նույնիսկ խոսակցությունների առիթ տվեց, որ նախկինում Օզիլին պատկանող "10" համարը ուր որ է կտան Իսկոյին, իսկ Մադրիդում "10" համարի ներքո "ամեն պատահածը" հանդես չի գալիս, սակայն դա տեղի չունեցավ: 
Ինչևիցե, Իսկոն ևս որոշ ժամանակ անց զգալիորեն ամրապնդեց իր դիրքերը, սակայն ոչ թե խաղադաշտում, այլ պահեստայինների նստարանին: Իսկ ո՞վ էր այդ ամենի մեղավորը:

2013թ. օգոստոսի 22-ին կարծես աննկատ Մադրիդյան երկնակամարում նոր աստղ վառվեց: Ռաուլի հրաժեշտը նոր սկիզբ դարձավ Մադրիդյան պատմության մեջ: Հատկանշական է, որ այդ խաղում առաջին գոլը խփեց "Մադրիդի Արքան"` Ռաուլը, իսկ վերջին երկու գոլերը հեղինակեց Խեսե Ռոդրիգեսը: Խեսեի և Ռաուլի ընդհանրնությունների մասին դեռ կխոսենք: Իսկ մինչ այդ...
Մրցաշրջանը Խեսեյի համար լավ դասավորվեց` Իսպանիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում նա երկու խաղում երկու գոլ խփեց: Որից հետո լռությունը պատեց Խեսեյի անունը, մինչև... մինչև 26-ը հոկտեմբերի, երբ "Ռեալը" հյուրընկալվեց "Նոու Կամպում" և պարտվելով 0-2 հաշվով Անչելոտին խաղադաշտ դուրս բերեց Խեսեյին, շատերը Անչելոտիի ապագայի վրա խաչ քաշեցին (հիշենք նաև այդ խաղում հենակետայինի դիրքում խաղացող Սերխիո Ռամոսին): Սակայն արի ու տես, որ այս "հանդուգն երտասարդն" իր համար առաջին իսկ "Էլ Կլասիկոյում" գոլի հեղինակ դարձավ: 15 րոպերները, որոնք Խեսեի առաջին աստեղային ժամը դարձան, փոխեցին "Ռեալի" դժգույն խաղը: Իսկ այդ "հանդուգն երիտասարդը" Մադրիդի համար այդ խաղի միակ լուսավոր կետն էր:

Բարսելոնին խփաց գնդակից հետո, Խեսեն կարծես կրկին անցավ ընդհատակ, շատերը սկսեցին համոզվել, որ "Բարսային" խփած գնդակը զուտ պատահականություն էր` բախտի քմահաճույք: Խեսեն լռեց մոտ մեկ ամիս` մինչև նոյեմբերի 11-ը, այդ օրը "Ռեալը" արտագնա խաղում հաղթեց "Ալմերիային" (0-5), որտեղ խաղադաշտում անցկացրած 37 րոպեների ընթացքում Խեսեն երկու գոլային փոխանցման հեղնիակ դարձավ` հիշեցնելով իր մասին:
Եվ կրկին լռություն... 
2013թ. վերջին հանդիպումը կայացավ Վալենսիայում, որտեղ համանուն քաղաքը ներկայացնող "Չղջիկները" ընդունեցին "Ռեալին":  Խաղը բավական նյարդային էր, թիմերի երկուական գնդակ փոխանալելուց հետո, խաղը էլ ավելի սրվեց և յուրաքանչյուր սխալ կարող էր ճակատագրական լիներ: Երբ Անչելոտին խաղավարտից 18 րոպե առաջ խաղադաշտ մտցրեց Խեսեին, պահեստայինների նստարանին թողնելով Մորատային, շատերը կրկին թերահավատորեն մոտեցան իտալացի մասնագետի որոշմանը: Սակայն կրկին Անչելոտին հուսախափ չեղավ և հանդիպման 82-րդ րոպեին Խեսեն հաղթանակ բերեց "Ռեալին" դառնալով 2013թ. վերջին գոլի հեղինակը:

2013թ. վերջին գոլը դարձավ պատճառ հավատալու, որ "թե ինչպես տարին կավարտես, այնպես էլ այն կսկսես" թևավոր խոսքը ունի բավական մեծ իմաստ: 2014թ. առաջին խաղում ընկերական հանդիպում անցկացրեցին "Ռեալը" և "ՊՍԺ"-ն: Այդ խաղում միակ և հաղթական գոլի հեղինակ դարձավ Խեսե Ռոդրիգեսը:
Հաջորդ խաղը "Սելթաի" հետ էր, որտեղ Խեսեն գոլային փոխանցման հեղինակ դարձավ, իսկ "Օսասունայի" հետ գավաթային հանդիպման ժամանակ (2-0) կրկին գոլ խփեց:
Հետո կրկին լռություն: Հինգ հանդիպում, որոնցից միայն մեկում Խեսեն խաղադաշտ դուրս չեկավ, իսկ մանցած չորս խաղերում աչքկի ընկնել չհաջողվեց:

Հունվարի 29-ին գավաթային խաղում "Ռեալը" դժվարին հաղթանակ տարավ "Էսպանյոլի" նկատմաբ: Որից հետո ծանրագույն հանդիպում Բիլբաոյի "Ատլետիկի" հետ, որտեղ միայն հրաշքը` այն է Խեսյի խփաց գնտակը փրկեց Մադրիդիստներին պարտությունից: Այդ օրը կարծես ամեն ինչ "Ռեալի" դեմ էր, սակայն Խեսեն թույլ չտվեց ընդհատվել Մադրիդիստների անպարտելիության խաղերի շարքին:
Հաջորդ գավթային խաղում "Ռեալը" հաղթեց "Ատլետիկոյին", Խեսեն կրկին գոլ խփեց: Կարծիք էր ստեղծվում, որ այս տղան "Ռեալի" բոլոր կարևորագույն խաղերում հաջողություն է բերում թիմին: 
Հաջորդ խաղում կրկին գոլ և գոլային փոխանցում, այս անգամ "Վիլյառեալը" չդիմացավ Խեսեի ճնշմանը:

Չորս խաղերում անընդմեջ Խեսեն 4 գոլ և մեկ գոլային փոխանցման հեղինակ դարձավ: 
Այդ պահից ի վեր խոսակցությունները Խեսեի անվան շուրջ անեևակայելը ընթացք ստացան: Խեսեին սկսեցին համեմատել Ռաուլի հետ, ինչպես և այն օրը երբ Ռաուլը խփեց Ռեալի կազմում իր վերջին, իսկ Խեսեն առաջին թիմում իր առաջին գնդակը: Ամենուրեք Խեսեն էր` իսպանական պարբերականների շապիկներին, ֆուտբոլային տեսություններում, Մադրիդը ականատես էր լինում այդքան սպասված` Մադրիդյան դպրոցի սանի վերելքին համաշխարհային ֆուտբոլի թաթերաբեմ: Բոլորի համար "10" համարը, որը մրցաշրջանից առաջ վերագրվում էր Իսկոյին արդեն իսկ ամրագրվեց Խեսեի կողմից և կարծում եմ կասկաց չկա, որ այդպես էլ լինելու է: Մադրիդյան դպրոցի անունը բարձրացրեց, ոչ թե Մորատան, որից այդքան սպաումներ ունեինք, այլ Խեսե Ռոդրիգեսը:
Խեսեն ևս մեկ գոլի հեղինակ դարձավ "Խետաֆեի" հետ խաղում (0-3):

"Շալկե-04" հետ ՉԼ 1/8-րդ եզրափակչի պատասխան հանդիպումը խոստանում էր Խեսեի բենեֆիսը դառնալ: Շատերին Խեսե-Ռոնալդու եզրային հարձակվողների զույգը անկասելի էր թվում, երկրպագուներից շատերը նշում են, որ երբեմն նույնիսկ դժվար է ընդհանուր պլանով տարբերելը, թե որ մեկն է խաղադաշտում Ռոնալդուն, որ մեկը Խեսեն, ահա այդքան նմանեցնում են այս երկու ֆուտբոլիստների խաղաոճերը:
Սակայն..."Շալկեի" հետ խաղի արդեն 8-րդ րոպեին Խեսե Ռոդրիգեսը ստիպված էր լքել խաղադաշտը...լքել մինչ 2013-2014 մրցաշրջանի ավարտը... "Շալկեի" պաշտպանի անտեղի կոպտությունը անկասկած զրկեց ողջ ֆուտբոլային հանրությանը աներևակայելի ֆուտբոլից, որը ցուցադրում էր Խեսեն: Շատերը արդեն իսկ տեսնում էին նրան ազգային հավաքկանում, իսկ "Ֆուրիա Ռոխայի" գլխավոր մարզիչ Դել Բոսկեն, իր հերթին մեծ ափսոսանք հայտնեց Խեսեի վնասվածքի հետ կապված:

Ինպչես խաղի ընթացքում արդեն պարզվեց, Խեսեն ծանրագույն վնասվածք էր ստածել` վնասելով ծնկի խաչաձև կապանները: Աչքերն արցունքոտ Խեսեն լքեց խաղադաշտը, երբ գիտակցեց, որ այս մրցաշրջանում այլևս չի վերադառնա խաղադաշտ` օգնելու իր հարազատ ակումբին: 
21 տարեկանում նման վնասվածքը բավական լուրջ հարված է ֆուտբոլիստի ապագային, ոչ միայն ֆիզիկական առումով այլ նաև հոգեկան: Միշտ լինել մտավախության մեջ, միշտ մտածել, որ դու չես կարող գործել քո ուժերի 100%-ով, դա ձախողվելու համար մեկ խթանիչն է:
Սակայն հեռու չգնանք Մադրիդից: Անչելոտին իր ասուլիսում նշեց, որ 22 տարեկանում (1981. հոկտեմբերի 25) նա նույնատիպ վտասվածք ստացավ իտալիայի առաջնության "Ֆիորենտինա"-"Ռոմա" խաղի ժամանակ, սակայն դա չխանգարեց նրան իր հետագա ֆուտբոլային կարիերայում:

Մադրիդյան ամենամեծ լեգենդ` Ռաուլը, ում հետ այդքան համեմատում են Խեսեին, նման վնասվածք ստացավ "Բարսելոնի" հետ հանդիպման ժամանակ, երբ իր ֆուտբոլային կարիերայի կիզակետում էր, սակայն վերադարձավ վեց ամիս անց (մինչ այդ Ռաուլի ամենաերկար բացակայությունը եղել էր երեք շաբաթ` կույր աղիքի հետ խնդիրներ ունենալու պատճառով):

Եվ վերջապես, Խուանիտոն` ում այդքան սիրում են Մադրիդում: Չէ որ նա էլ հենց այդ տարիքում ծնկի վնասվածք ստացավ: Ապաքինումից հետո "Ատլետիկոյի" ղեկավարությունը հրաժարվեց նրա ծառայություններից: Խուանիտոն չընկճվեց, նա գնաց իր նպատակի հետևից, ապացուցեց ամբողջ աշխարհին թե ինչպիսի ոգի պետք է ունենա իսկանան սպորտսմենը, իսկական Մադրիդիստը:

Ամենադժվարն արդեն անցլայում է Խեսեյի համար:
Գերմանական Աուգսբուրգ քաղաքրի "Հեսինգպարկ" կլինիկայում հաջողությամբ վիրահատությունից հետո, արդեն մոտ օերերս Խեսե կվերադառանա Մադրիդ որտեղև կշարունակի վերականգնողական պրոցեսը: 

Թող որ այս մրցաշրջանը "Ռեալի" կազմում Խեսե Ռոդրգեսի համար լինի վատագույնը նրա հետագա կարիերայի ընթացքում: 19 խաղ 13 գոլ 4 գոլային փոխանցում:
Հուսանք` որ այս անգամ, հերթական դադարից հետո, Մադրիդյան ադամանդը էլ ավելի բարձրաձայն կհիշեցնի իր մասին, էլ ավելի մեծ եռանդով դուրս կգա խաղադաշտ և կստիպի մեզ անհամբեր սպասել "Արքայական ակումբի" հերթական խաղերին արդեն նոր մրցաշրջանում:

Մենք Հավատում ենք Քո ուժերին` Խեսե Ռոդրիգես: 
#AnimoJese #GetWellSoonJese #HalaMadrid #MadridistaArmenia

Saturday, February 8, 2014

Հաղթական Հունվար կամ Մադրիդյան Լավագույն Հնարավոր Մեկնարկը

Հունվարը Մադրիդի համար հաջողակ էր ինչպես երբեք: Նման հաջող մեկնարկ՝ ոչ մի բաց թողած գնդակ 9 խաղերի ընթացքում, և, փոխարենը, խփած 17 գոլ, Ես վերջին տասնամյակում չեմ հիշում: Ավարտելով տարին Վալենսիացիների նկատմամբ «համոզիչ հաղթանակով», որտեղ իր աներևակայելի ավանդն ունեցավ Խեսեյի խփաց գնդակը՝ Նոր տարին դիմավորելու գնացինք միայն ավելի լավ և ստաբիլ խաղ տեսնելու ակնկալիքով: Իսկ այդ ակնկալիքները հունվար մասվա համար արդարացվեցին 101%-ով:


Վերադառնանք «Հաղթական Հունվար»
Հունվար ամսվա ամենաքննարկվա թեման, իհարկե, «Ոսկե Գնդակն» էր: Ռոնալդուի՝ գնդակին տիրանալը թույլ տվեց բոլորիս թոթափել լարվածությունն ու վերջապես ուրախանալ այդքան սպասված նվաճման համար: 
Հաղթանակների շքերթը շարունակեց Իկեր Կասիլյասը, ով արդեն փետրվար ամսում Ակումբի դարպասի անառիկության ռեկորդը հասցրեց 772 րոպեի: Մի փաստ էլ կապված Իկեռի հետ. Գավաթի ու ՉԼ հանդիպումներն այնքան հաճախակի են տեղի ունենում, որ, կարծես, արդեն մոռացության է մատվել այն փաստը, որ այսօր փաստացի հիմնական դարպասապահն է Դիեգո Լոպեսը: Կասիլյասի՝ միայն գավաթում ու ՉԼ-ում հանդես գալն ինքնին այդ մրցաշարերի նկատմամբ լրացուցիչ հետաքրքրություն է առաջացնում: Այ դա, կարծում եմ, արդեն ստրատեգիական քայլ է՝ հնարավորություն տալ Կասին խղալ միայն այդ երկու մրցաշարերում: 

Վերլուծելով պաշտպանական գոտին՝ կարելի էր ասել՝ ամեն ինչ գերազանց է, եթե չլիներ փետրվարյան «Բիլբաոյի Ատլետիկի» հետ հանդիպումը, որտեղ 15-20 րոպե պաշտպանությունում կատարյալ քաոս էր տիրում, ինչի արդյունքն էլ եղավ Իբաիի՝ հեռու տարածությունից խփած գնդակը: Պաշտպանները հիմնականում ռոտացիոն կարգով են հանդես գալիս, ինչը թույլ է տալիս բոլորին մնալ լավ մարզավիճակում և լավացնում է փոխհամագործակցությունը: Գարեթ Բեյլին կրկին հետապնդում են վնասվածքները, ցավալի է, բայց փաստ է, որ Բեյլը ժամանակ առ ժամանակ գերազանց խաղեր է անցկացնում ու դուրս մնում կազմից հերթական վնասվածքի պատճառով: Բեյլի վնասվածքի ֆոնի վրա փայլում են Դի Մարիան և, իհարկե, ԽԵՍԵն:
Խեսեն խզարումա... Քսանամյա ֆուտբոլիստը դառնում է առանցքային առաջին հերթին իր խաղային որակներով, երկրորդ՝ որոշիչ պահերին հայտնվելով ճիշտ դիրքում և ճիշտ որոշում կայացնելով՝ վճռում է խաղերի ելքերը: Ինչպես ավարտեց տարին, ձեռնունայն թողնելով Վալենսիացիներին, այդպես էլ շարունակում է այս տարի: Կարծում եմ՝ Խեսեն Հունվար ամսվա «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստն է: Մոդրիչի ու Ալոնսոյի աշխատանքն անգնահատելի է, ու իրենց ջանքերի շնորհիվ է, որ հունվար ամիսը «Ստացվեց»: Կազեմիրոն և Իլյարան նույնպես խաղային ժամանակ են ստանում, ինչի արդյունքում չեն մնում տեսադաշտից դուրս: Միակ ցավալի փաստն այն է, որ հիմնական կազմից դուրս է մնացել Իսկոն, ում հետ այդքան հույսեր էինք կապում: Կարծես ինչ-որ բան փոխվել է Անչելոտիի մարտավարության մեջ, և այդ սխեմայից Իսկոն դուրս է մնում... 

Հարձակվողներն անում են իրենց գործը: Կարևորագույն փաստ. Բենզեման տարին սկսեց գոլերով: Լինելով հիմանական «Ծանր» հարձակվողը՝ շատ կարևոր է, որ Բենզեման գոլեր խփի: Ինչը թե՛ իրեն վստահությու կներշնչի, թե՛ իմ խաղընկերներին: Անդրադառնալով Մորատային՝ կասեմ, որ դեռևս շուտ է ենթադրություններ անել, թեև զգում եմ, որ Ռեալի ղեկավարության մտքին կա Մորատային կլորիկ գումարով վաճառել գրանդերից որևէ մեկին: Խեսեի հաջող խաղի արդյունքում Մորատան մնում է նստարանին...Հուսանք՝ Մորատան դեռ իր խոսքը կասի, և ստիպված չենք լինի հրաժեշտ տալ ևս մեկ «Մեծ Ապագա» խոստացող մադրիդիստի: 

Հ.Գ.
Ամփոփելով հունվարը՝ ուզում եմ ուրախությունս հայտնել, որ այս ամիս ուրախանալու առիթներ շատ եղան Մեզ համար: Հուսանք՝ փետրվարի վերջում էլ ավելի եռանդով կսպասենք Մարտին՝ իր նոր զարգացումներով:
Ռեալ Մադրիդի մասին ընթացիկ նորություններին կարող եք հետևել «Madridista Amrenia» և «RealMadrid.am» ֆեյսբուքյան էջերում կամ «Realmadrid.am» կայքում: