Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label Xabi Alonso. Show all posts
Showing posts with label Xabi Alonso. Show all posts

Friday, August 29, 2014

Երբեք չէի մտածի, որ կափսոսամ Ալոնսոյի հեռանալու համար...

Երբ 2009-ին խոսակցություններ կային Խաբի Ալոնսոյին Լիվերպուլից գնելու վերաբերյալ, առաջին իսկ միտքս այն էր, որ «Մեզ Ալոնսոն հարկավոր չէ»: Դե երևի առաջին պատճառն այն էր, որ հասկանում էի՝ Ալոնսոն գալու է կենտրոնն ուժեղացնելու և Ռեալի ղեկավարությունը դժվար թե 30 մլն-անոց խաղացողին նստացնի պահեստայինների նստարանին (բա չէ հիմա...) և դրանից ամենաշատը կտուժի Գուտին, ով Իմ համար Ռեալի պատմության ամենախարիզմատիկ ու նվիրված մարդկանցից մեկն է եղել ու այդպիսին է մնում մինչև հիմա:

Ինչևիցե, Ալոնսոն եկավ: Եկավ և դարձավ անփոխարինելի մեկնարկային կազմում: Եկավ և իր իշխանությունը հաստատեց խաղադաշտի կենտրոնում:

Երբեք չէի մտածի, որ կափսոսամ Ալոնսոյի հեռանալու համար, բայց այսօր հասկացա, որ մենք բաժանվում ենք մի մարդուց, ով իր ոգին էր դրել Ռեալի համար և մինչև վերջին րոպեն պայքարել Մադրիդի հաղթանակի համար:
Վերջին տարիներին ֆուտբոլասերներից շատերը ամեն երկրորդ ֆուտբոլիստի պատրաստ են կոչել «Արքա», «Մաեստրո» կամ ասենք պատրաստ են «Հերոս» անվանել: Ալոնսոն այն եզակիներից է, ում ես իրոք կկոչեմ «Մաեստրո»:

Շնորհակալություն Խաբի` Դեսիմայի համար: Շնորհակալություն, որ բոլորիս փոխարեն դուրս վազեցիր խաղադաշտ և սրտանց տոնեցիր Մեր Հաղթանակը: