Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Showing posts with label Robbie Raul on Tour. Show all posts
Showing posts with label Robbie Raul on Tour. Show all posts

Thursday, September 7, 2017

Սանտա Սուսաննայի անձրևոտ եղանակը, պաելյան ու Դիոնիսիոսի ֆռապեն․ Բարսելոնա՝ Օր 2

Բարսելոնայում երկրորդ օրը սկսվեց շատ մռայլ՝ եղանակն ամպամած էր։ Լողափ գնալու բոլոր պլանները կարծես հոդս էին ցնդում։ Բայց մի լավ զեյթունով ու թոմատի հյութով նախաչաշ անելուց հետո հասկացանք, որ ոչինչ չի կարող մեզ կանգնեցնել։ 


Ալբերտը որպես «Սանտա Սուսաննայում» ոնց որ ժամանակին ասում էին «կռված» մեզ ուղեկցեց դեպի հայերի կողմից այդքան սիրված լողափը։
Գնացքով մոտ ժամ ու կեսվա ճանապարհ էր մինչ «Սանտա Սուսաննա»։ Իրականում այդտեղի գյուղերն այնքան իրար կպած են, որ չես հասկանում ոնց ես «Սանտա Սուսաննայից» հայտնվում «Մալգրատ Դե Մարում»։ Եղանակն անձրևոտ էր, իսկ մենք էլ արդեն իսկ ուշ էինք հասել տեղ։ Ժամը 3-ին մոտ արդեն տեղում էինք սակայն փոքր-մոքր խանութներ այնքան շատ մտանք, որ մի երկու ժամ անցավ ընթացքում։
Մինչև ծովը հասնելը մեզ ևս մեկ համեղ անակնկալ էր սպասվում «Casa Nova» ռեստորանում, որտեղ համտեսեցինք շա՜տ համեղ Պաելյա ինչպես նաև խամոնով պիցցա և իսպանական ձվածեղ։Մատուցողներն էլ անգամ ռուսերեն էին խոսում, նույնիսկ մենյուն կար ռուսերենով։ Մի խոսքով շատ համեղ էր, իսկ այդ բոլոր համեղ ուտեստները պատրաստում էր հենց ռեստորանի տերը։ Եկավ նույնիսկ իր ձեռքով պաելյայի «դոբավկա» արեց իմ համար։ Շատ ջերմ մարդիկ էին։ 


Ամբողջ ընթացքում Աբոն պատմում էր «Սանտա Սուսաննայի» ու մոտակա տեղերի առանձնահատկությունների մասին։ «Սանտա Սուսաննան» վերջին 10-15 տարիներում է բավական ակտիվ հանգստավայր դարձել։ Անգամ գնացքի կայարան չեն ունեցել այդ ժամանակ։ Հետո զգալով անհրաժեշտությունը կառուցել են, ոչինչ որ մինչև կողքի կայարան ընդամենը 10 րոպե ոտքով քայլելու տեղ է։ 


Միայն թե այգիներից մեկում նշան կար, որ չի կարելի այդտեղ ֆուտբոլ խաղալ։ Նման բան Վիեննայում էլ եմ տեսել, բայց Կատալոնիայում տենց բան չէի սպասի։ 
Աստեղ ամբողջ Բարսելոնայում անթիվ անգամար խաղարապարակներ կան՝ հենց փողոցներում։ Ֆուտբոլ, Բասկետբոլ, Սթրիթ Վորքաութի համար նախատեսված տարբեր մարզասարքեր։ Ամբողջ ափով մեկ լողափնյա ֆուտբոլի, վոլեյբոլի հրապարակներ են։ Գնա խաղա ինչքան ուզում ես, մարզվիր։ Հետո էլ զարմանում ենք, որ իսպանացիներն այդքան լավ Ֆուտբոլ են խաղում։ 

Մինչ Մանյան հասավ «Լորետ» «Մալգրատ Դել Մարում» արդեն անձրևում էր, ու մութն էլ արդեն վրա էր հասնում։ Ցավոք այդպես էլ Մանյաին չտեսնելով, բայց մի փոքր ոտքերներս ծովում թրչելուց հետո հետ ուղևորվեցինք դեպի Բարսելոնա։

Այստեղ մեր զբոսանքն ու պատմությունները շարունակվեցին։ Նախ որպեսզի հետո չուշացնենք գնեցին Մադրիդ գնացող ավտոբուսի գիշերային ուղևորության տոմսերն, ինչը նշանակում է, որ սեպտեմբերի 8-9 գիշերը ճամփա կբռնենք դեպի Մադրիդ։ Առավոտյան այնտեղ կլինենք ու կգնանք «Ռեալ Մադրիդ» - «Լևանտե» խաղին։ Գժական ա լինելու, զգում եմ:

Նախորդ օրը Բարսելոնայում զբոսնելիս, «Սագրադա Ֆամիլյայի» մոտակայքում միտինգ էր։ Մի խումբ կատալոնացի մեծամասամբ տատիկ-պապիկներ «Si» պաստառներով ու վանկարկումներով քայլում էին։ Ձեզ կարող է մի պահ թվալ, որ նրանք Ռոնալդու երկրպագունրեն էին, սակայն ոչ։ «Si» բացականչությունը վերաբերվում էր Կատալոնիայի Իսպանիայի կազմից դուրս գալուն։ Այստեղ անգամ տան պատշգամբներից են այդ պաստառները փակցված։ Հոկտեմբերի մեկին հավանաբար հանրաքվե անց կկացվի այդ հարցով։


Դե իսկ զբոսանքը Բարսելոնայով շարունակվում էր։ 
Մադրիդի տոմսերը գնելուց հետո, անցանք «Հաղթական կամարի» տակով, գնացինք այգիյով դեպի գազանանոց ու մի փոքր դադր վերցրեցինք հունական «Դիոնիսիոս» ռեստորանում։ Որտեղ պարզվեց որ աշխատողներն էլ են հույն։ Դե Իմ ու Աբոյի սիրտը կպավ էտ տեղին միանգամից ինչ խոսք, իսկ Հունական ռեստորանի փորձարկելու լավագույն միջոցը իհարկե Ֆռապե պատվիրելն է։ Ասեմ Ձեզ «Միլոսում» Հայկոի պատրաստած ֆռապեն երբեք չէր համեմատի այդ ֆռապեյի հետ։ Դե մեր հայկականն ուրիշ ա էլի, կամ էլ Հայկի պատրաստածն ա «ուրիշ»։

Wednesday, September 6, 2017

Ինչպես Հասնել Բարսելոնա ու ընթացքում չմեռնել հոգնածությունունից. Բարսելոնա՝ Օր 1

Երբ «Մուսան» գալիս է հերիք չէ, մի բան էլ դա տեղի է ունենում աշխարհի ամենակապտռանռնագույն վայրում՝ «Բարսելոնայում» դրա մասին չգրելն ուղղակի հանցագործություն կարելի է որակել։ Այդ իսկ պարզ պատճառով չչարաշահելով սկսեմ իմ պատմոթւյան առաջին մասը․
Դժվար է իհարկե այսքան երկար գրառում չկատարելուց հետո վերցնելո ւ միանգաից ասել թե ինչ ա ու ոնց։ Դեռևս ամսուսնությունից ամիսներ առաջ Ես և Լուսինեն (ի դեպ, Լուսինեն կինս է, մենք վերջերս ենք ամուսնացել՝ տենց մի 10 օրա, մե հրաշք անձնավորություն է) որոշում ենք, որ մեղրամիսը պետք է անց կացնենք Իսպանիայում։ Բայց դե Իսպանիան շատ մեծ է, իսկ մենք բավական պրպտուն:

Դե ինչ ինչ մեղքս թաքցնեմ մոտ երկու ամիս տոմս փնտրելուց, տներ թերթելուց հետո կարծես սաղ կարողացա բուք անել։ Պահեր էր լինում, որ ինձ զգում էի skyscanner-ի կամ Airbnb-ի տիրապետության տակ գտնվող զոմբի, ով ոչ մի ուրիշ բան չի կարողանում անել․․․
Շատերը երևի մտածում են, որ հա ինչ ա եղել, նստեցիր ինքնթիռ քո համար հանգիստ գնացիր հասար Բարսելոնա՝ փողին մունաթ։ Բայց դե հո տենց չի, դե ամեն դեպքում իմ պարագայում պատմությունը մի փոքր ավելի երկար է, շատ երկար է։
Նախ մեր հրաշք ուղևորությունը սկսվեց մեքենայով։ Ճանապարհ բռնեցինքն դեպի Թբիլիսի, որտեղից պետք է ինքնաթիռով մեկնեինք Բարսելոնա, ունենալով մեկ կանգառ Ստամբուլում։

Նախ հայաստանի ճանապարհների մասին․ գրողը տանի գարնանից հետո, մոռթեին էլ չէի քշի Նոյեմբերյանի ճանապարհով, բայց էս անգամ ուղղակի դզեց, որ Դիլիջան-Իջևան հատվածի որոշ մասը նենց հարթ ասֆալտ էր, որ ուզում էիր աչքերդ փակել ու սահել ուղղակի, մնումա ձմեռը դուրս բերի, ոնց ասում են։ Իսկ արդյոք Ձմեռը դուրս կբերի Սևանի ճանապարհը թե ոչ դա դեռ հարց ա, ձմեռվա բերան քանդել ուզում են նոր ասֆալտ փռել․․․

Մինչ կհասնենք Թբիլիսի նախ մի հետաքրքիր դեպք պատմեմ։ Սևանի «Ծովագյուղ» սուպերմարկետում մի հրաշալի թոնրի խաչապուրի են տալիս։ Մե համովություն։ Եթե անցնելու լիենք, անպայման փորձեք։ Մենք էլ այդպես թոնրի խաչապուրին նոր էինք վերջացրել երբ Սևանի թունելից դուրս գալուց հսակացանք, որ «Կուկուռուզ» ենք ուզում։ Տենց կանգնեցին երևի թե հենց առաջին վաճառողի մոտ, ով պարզվեց, որ յութուբի աստղ է։ Յութուբի Պապի, ներկայացավ Վարդանը, ես էլ դե հետ չմնալու համար ասեցի բա էտ ա, ես էլ յութուբի Ռոբն եմ, ճիշտա ես Կուկուռուզ չեմ ծախում՝ ֆուտբոլի մասին եմ խոսում, բայց էլի վատ չի։ Սաղ հեչ․ կուկուռուզն իրոք համով էր։

Կուկուռուզ ծախող յութուբի աստղ Վարդան Պապին
Ասեմ, որ Թբիլիսոն Երևանին ոչնչով չի զիջում խցանումների տեսանկյունից, լիքը անիմաստ շատ մեքենաների կուտակումներ ու խցանումներ կիլոմետրերով՝ երեկոյան ժամերին։

pegasus
Ճանապարհը երկար էր ու հոգնցեուցիչ՝ 5 ժամ։ Իսկ թռիչքին դեռ կար մոտ 4-5 ժամ և մեզ ինչպես և նախապես պլանավորված էր իր տանը հյուրընկալեց Հայրիկիս ավիացյոն ուսումնարանի տարիների ընկեր Թենգիզը, ում մանում հասակից ճանաչում եմ ու հարազատից էլ հարազատ մարդ է։ Ափսոս Թենգիզ ձյաձյաենց վրացերեն խոսացող թութակը սատկել էր, թե չէ , հիմա հաստատ մի երկու հետաքրքիր բան ցույց կտայի Ձեզ։
Թբիլիսիի ինչպես նաև Ստամբուլի «Սաբինա Գյոկչեն» օդանավակայանում «ԱՆՎՃԱՐ» WiFi գոյություն չունի, հույս չուենանք որ կգտնեք։ Ստամբուլում կարծեմ 4 եվրո է 2 ժամվա համար։ Բայց դե ինչ հավես կա, այդ 4 ժամը հազից հասցնում ես մի հատ աչկ կպցնես, մինչև չվերթիդ ժամը կգա։

3 ժամ և 10 րոպե՝ հենց այդքան ժամանակ կազմեց Ստամբուլից Բարսելոնա։ Բարսելոնայի «Էլ Պրատ» օդանավակայանում ևս չկար WiFi , իսկ դա Հայերիս ամենամեծ հիասթափությունն է։ Մենք սովոր ենք ամեն տեղ ունենալ WiFi:
«Էլ Պրատ»-ում շինարարություն էր ընթանում, ինչպես հասկացա նոր տերմինալ է կառուցվում։ Աշխատանքները շատ արագ էին ընթանում ու մաքսիմալ մեքենայացված էին։

Գտնել ճիշտ մետրոյի կայարանը՝ ուր պետք է հասնես։ Վերջ ի վերջո գտանք, մուծեցինք մարդա 4,50 եվրո օդանավակյանից հասնելու տոմսի համար (էսինչ թալան ա) ու երեք գիշ փոխելով հասանք «Bac De Roda» կայարան, որտեղ մեզ քիչ անց դիմավորեց Ալեքսը, ով առաջինը ստանձնեց մեզ հյուրընկալելու պատիվը։

Շատ-շատ-շատ հոգնեցուցիչ ճանապարհից հետո ցնցուղն ու անկողինը ուղղակի երազանք էին թվում։ Բայց դա իրականություն դարձավ ու արդեն երեկոյան կարելի էր գնալ ման գալու։
Մի փոքր պատմեմ բնակարանի մասին։ Առաջին անգամ էի Airbnb-ով բնակարան պատվիրում ու հաճելիորեն զարմացել էի թե ինչքան էր բնակարանը համապատասխանում նկարագրությանը։ Ալեքսին մինչև գալս այնքան հարց էիօ տվել, որ խեղճը երևի մտածում էր էս ո՞վ ա։ Այժմ կարող ենք մեզ զգալ իսկական իսպանացի։

Իսպանացի զգալուն մի քիչ էր պակաս, երբ մեր շենքից մի 30 մետր հեռավորության վրա մտանք ասեցինք միհատ շաուրմա չուտե՞նք։ Իսկ Դոներնոցի աշխատակիցը պակիստանցի էր, ով էլ մեզ ասեց, որ հարևան մրգի խանութը Հայի է պատկանում։ Յա քու արա, դզեց։ Սպասի ուտենք պրծնենք հեսա տեղ էլ կմտնենք։

Էմիլը, ով այդ մրգի խանութի տերն էր սիրալիլր կերպով ճանապարհում էր հաճախորդներին, ովքեր հիմնականում տեղի բնակիչներն էին, ու մշտական այցելուներն էիր մրգի ու բանջարեղենի խանութի։ Հետո պարզվեց, որ Էմիլի հետ նույն շենքում ենք բնակվում։ Բարսելոնան իր առաջին անակնկալը մատուցեց մեզ, հաճելի էր հանդիպել Հայի, ով նման սիրալիր ընդունեց մեզ։ Էսօր խոստացել ենք փորձել Էմիլի խանութի ձմերուկները, ասում է, մեր ձմերուկների պես համեղ են։
Էմիլի մրգի խանությում ամեն ինչ շատ թարմ էր
Երկրորդ հաճելի անակնկալը Աբոն էր, ում չէի տեսել մոտ 8-9 տարի։ Հունական համայքի տարիներին։ Հունական արմատներով երկու հայ երիտասարդ հանդիպում են Բարսելոնայում։ Թեև արդեն շատ հոգնած էինք ու շատ էինք քայլել, բայց Ալբերտի հետ ևս բավական ման եկանք։ Պայմանավորվել էինք հանդիպել «Sagrada Familia»-ի մոտ։ Մեր մետրոյի կայարանից երկու կանգառ է հեռու։ Բայց մենք ոտքով հասանք, Էմիլի խորհրդով ուղիղ իջնելով )))


Ալբերտի հետ շրջեցինք քաղաքի կենտրոնական մասով, ոնց ասեց Աբը. «այսպես սակավամարդ Բարսելոնան դեռ չեմ հիշում»։ Ռամբլայի ոբերգությունից հետո զբոսաշրջիկների ահռելի անկում է նկատվում Բարսելոնայում։ Մենք իհարկե եղանք նաև «Ռամբլայում» որտեղ ոստիկանության աշխատակիցները մշտապես հերթապահություն էին տանում։ Իսկ Ռամբլայի մուտքը դարձել էր այսպես ասած հիշատակի վայր, որտեղ մարդիկ ծաղիկներ էին դնում կամ մոմեր ու գրվածքներ։


Գաուդիի ճարտարապետության գոհարները, սկսած «Սուրբ Ընտանիք» եկեղեցուց վերջացրած փողոցների լուսավորությամբ հինալի են։ Գրաղը տանի, Տրամվայի տակ մահանալ այսքանը ստեղծելուց հետո․․․ այդ իսկ պատճառով Բարսելոնայում չկան տրամվայներ, սակայն կան առանձին հատվածներ հեծանիվների, տաքսիների ու ավտոբուսների համար։ Ինչն ավելի հարմարավետ է դարձնում երթևեկությունը։


Առաջին օրվա տպավորությունները բավակն շատ էին, բայց թերևս այսքանը կարոացա զետեղել, ժամանակ չկա, գնանք տեսնենք էլ ինչ հետաքրքիր բան ենք գտնում Բարսելոնայում։

Tuesday, November 1, 2016

Ինչպես Ես չտեսա «Տաթևը»

Եթե ես լինեի «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդման հեղինակը, միգուցե իմ այսօրվա գրառումը սկսվեր այսպես.
Ճամփա 507-րդ՝ «Տաթևի» վանք: Բայց, քանի դեռ ոչ՝ ես կպատմեմ թե ինչպես մի «գեղեցիկ» աշնանային օր (29.10.16թ.) Ես, Լուսինես ու Սոֆին գնացինք տեսնելու «Տաթևի» վանքը, բայց ավաղ չտեսանք:
Լինում է չէ, այնպես, որ պահի տակ որոշում ես ինչ-որ մի բան անել ու միանգամից իրագործում ես, առանց երկար-բարակ մտածելու: Ահա այ սա հենց այդ դեպքերից էր: Գնացել էինք «Արենի» մի փոքր քաղաքից դուրս ժամանակ անցկացելու համար: Իսկ ես Շատ երկրար ժամանակ է ինչ ուզում էի տեսնել «Տաթևի» վանքը: Չէի եղել այնտեղ: Երբ ուղղություն էինք բռնել դեպի «Ջերմուկ» ճանապարհին տեսա «Wings Of Tatev» հարյուր չեմ հիշում քանի կիլոմետր և միանգամից ուղեղումս անհավանական մեծ ցանկություն առաջացավ տեսնել «Տաթևը»: 
«Հա դե 130 կմ-ի եղածն ինչ ա որ» արտահայտությամբ, շրջանցելով «Ջերմուկը» ուղևորվեցինք դեպի «Տաթև»: 
Սկզբում ամեն ինչ լավ էր՝ ճանապարհը բավական լավ, եղանակը նույն պես: Այդ ամենը կարող էր տևել մինչև «Տաթև» եթե... այս տեղից սկսվում է մղձավանջը: Մոտ մի 40 կմ. էր մնացել մինչ բաղձալի «նպատակակետը» երբ հայտնվեցինք ամպերի մեջ: Դա մառախուղ չէր, այլ իսկական ամպերի բազմություն: Սկզբից նոսր, հետո ավելի ու ավելի խիտ: Այդպես գնացինք այնքան, մինչև իմ անուշադրության պատճառով չանցանք «Տաթևի» խաչմերուկն ու ուղևորվեցինք «Գորիս»: Գորիսի ճանապարհին (Ես այդ ժամանակ դեռ չէի գիտակցում որ Գորիս եմ քշում) մի պահ տեսանք երկու զբոսաշրջիկների, ովքեր փորձում էին մեքենա կանգնեցնել: Քանի որ եղանակը վատն էր ու անձրևոտ, մի քիչ առաջ ընթանալով վերադարձան ու վերցրեցինք նրանց: Բրիտանացի էին, աղջիկը և մի փոքր ավելի տարիքով տղամարդը: Նրանք ասացին, որ Գորիս են գնում, իսկ մենք պատասխանեցինք, որ «Տաթև»... մտքներով մի բերան չանցավ, ասեն, «թե բա գիտեք Տաթևն արդեն անցել եք, հարգելիներս» ու այդպես «Բիթլզի» հնչյունների ներքո հասցրեցին իրենց Գորիս ու հենց այդ տեղ էլ հասկացանք, որ Տաթևը մնաց հեռվում:
Ինչ արած, գնում ենք հետ, իսկ եղանակն էլ ավելի էր վատանում:
Մի կերպ գտանք ճանապարհը «աչքերներս չորս արած» ու հասանք ճոպանուղի, որն ի զարմանս աշխատում էր, նույնիսկ այդ եղանակին: Բայց քանի որ մեքենայով էինք, զուր գումար չծախսելու համար, շարունակեցինք ճամփան, որը բավական վատն էր: Ուխտագնացություն հիշեցնող այս ուղևորությանը նույնիսկ ճանապարհին կանգնած ոչխարների հոտը չխանգարեց: Մենք հասանք «Տաթևի» վանք, որը դեռ պետք էր գտնել մառախուղի մեջ:
Ես միշտ շատ գեղեցիկ էի պատկերացնում «Տաթևի» վանքը: Ու դեռ շարունակում եմ պատկերացնել, քանի որ այդպես էլ չտեսա այն ինչ այդքան ցանկանում էի:
Մոտ մի 20 րոպե մնացինք այդտեղ ու հետ ուղևորվեցինք: Ճանապարհը դեպի «Արենի» էլ ավելի բարդ ստացվեց: Այնպիսի տպավորություն էր, որ միայն մենք ենք ճանապարհին՝ այդ մառախուղի մեջ: Ոչ առջևում մեքենա կար, որ մեզանից հետ:
Կարևորը բարեհաջող տեղ հասանք ու պլաններ կան ամառը նորից գնալ տեսնելու «Տաթևի» վանքը: Բայց նախօրոք եղանակը ստուգելուց հետո:

Հ.Գ.
Հույս ունեի ձմեռային անվադողերս փորձարկել, բայց այդպես էլ ձյան չհանդիպեցի...

Sunday, September 25, 2016

Մեր և Ձեր Կյանքի 500 էջերը

Բարև Բլոգուշ, ո՞նց ես: Ես քանի օրը շուտ-շուտ եմ քեզ այցի գալիս: Տենաս ինչից ա չէ՞: Ուզում եմ հասկանամ որտեղ ա Google-ն ուզում քցած լինի: Քո ստատիստիկայում, թե՞ անալիտիկսի հետ մի բան նենց չի: Բայց որ այս վերջին ամիսներին քեզ ավելի շատ ուշադություն եմ դարձնում ետ հաստատ ա: Բողոքելու տեղ չունես, երևի նրանից ա որ ես շատ բողոքելու բան ունեմ (ծիխաղում եմ): 

Հա դե տենց ա չէ՞, որ բողոքելու բան եմ ունենում, մի ճար գտնում եմ պոստ անելու, հակառակ դեպքում այնքան եմ ձգձգում, որ մի բան էլ մոռանում եմ թե ինչ էի ուզում գրեի:
Բայց չէ գիտես, ես վերջերս լավ բաների մասին գրելու ժամանակ էլ եմ գտնում, բայց մեկա չեմ հասցնում ամեն ինչ լուսաբանել: Կյանքն ակտիվ է մի այլ կարգի, ժամանակը քիչ:

Ասա բայց, ի՜նչ ամառ էր չէ՞: Գազան, իրադարձություններով լեցուն: Բայց ամառվանից դեռ կհասցնեմ խոսել: 
Ուզում եմ միքիչ քեզանից խոսանք, գրվենք;ժ: Գրողը տանի 500 գրառում: Ու կապ չունի, որ էտ 500-ից 60-ը ՀԴՄ-ներ մասին ինֆորմացիոն բնույթ կրող գրառումներ են, ես հո գիտեմ թե ինչքան մարդիկ են սրտատրոփ սպասել երբ ա "Lifetime Blog"-ում հրապարակվելու ՀԴՄ կտրոնների շահող թվերը:
500-ի մեջ այնքան պատմություններ ու դեպքեր կան, որ դրանցից յուրաքանչյուրի շուրջ կարելիա մի հաստափոր գիրք գրել: Միգուցե, մի օր:
Քանի-քանի կյանքի պատմություն՝ դրվագներ կան այստեղ զետեղված: Որ բացում ես մի գրառում կարդալու՝ մեկով հաստատ չես սահմանափակվում: Ամեն անգամ ուզում եմ սաղ պոստերդ կարդամ:
Չեմ ուզում ծավալվեմ: Ուղղակի մի քանի նկար եմ ուզում թողնեմ Բլոգումս, որ մի օր էլի բացեմ միամիտ այս գրառումն ու հիանամ այս նկարներով:

Որքան գեղեցիկ էր երկիքնը Կոնյակի գործարանի վերևում, տեսնես ամե՞ն օր է այսքան գեղեցիկ, թե բախտս է բերել:
Գարնանային արևոտ Անձրևը Կոկա-Կոլայի գործարանում, որքան թարմության շունչ կար այս անձրևի մեջ:
Գարնանային այս օրը Սաղմոսավանքում մռայլ էր, երբեմն անձրև էր տեղում, սակայն դա էլ ավել էր գեղեցկացնում տեսարանը:

Thursday, August 25, 2016

«Dinamo» Tbilisi - «PAOK» | Արտագնա Հաղթանակի Քաղցրությունը

Օգոստոսի 18-ի վաղ առավոտյան ճամփա ընկանք դեպի Թբիլիսի, որպեսզի ականատեսը լինենք տեղի «Դինամոյի» և «ՊԱՕԿ»-ի հանդիպմանը:Երեք ժամ անց արդեն Հայ-վրացական սահմանին էինք, որտեղ ևս մեկ ժամ պահանջվեց սահմանն անցնելու համար, որից հետո ևս մեկ ժամ և մենք արդեն Թբիլիսիում էինք: 
Ասեմ, որ Թբիլիսիում բազմիցս եղել եմ, սակայն մեքենայով արագ կողմնորոշվելու հարցում ինձ անչափ շատ օգնեց maps.me հավելվածը, որի օգնությամբ շատ հեշտ գտնում էի ինձ պետքական հասցեն՝ այն էլ օֆֆլայն ռեժիմում: Այդպես «Դինամոյի» մարզադաշտ հետախուզության մեկնելուց հետո ուղևորվեցինք «Holiday Inn» հյուրանոց, որտեղ և կանգ էր առել «ՊԱՕԿ»-ը: Երկար սպասելուց հետո հաջողվեց ստորագրություն վերցնել և նկարվել Ստեֆանոս Աթանասիադիսի հետ:
Թիմին դեպի մարզադաշտ ճանապարհելուց անմիջապես հետո ուղևորվեցինք Բորիս Պայչաձեի անվան «Դինամո Արենա» մարզադաշտ, որտեղ և տեղի էր ունենալու հանդիպումը: 
ՄԹՆՈՐՏԸ գժական էր, մի ամբողջ սեկտոր միայն ՊԱՕԿ-ի երկրպագուներ: «GATE 4»-ի երկրպագուների խմբի ուղիղ կողքին նստելն ուղղակի անհավանական էր: Երկու անգամ տենսելով թե ինչպես են նրանք երկրպագում «Տումբայում» կյանքւոմ չքի մտածի որ կհայտնվեմ նրանց կողքին, դա էլ քիչ է, նրանցից երկուսին էլ հետս կտանեմ մարզադաշտ հյուրանոցի մոտից:
ԹՕՕՅՆ հանդիպում էր, հիանալի արտագնա հաղթանակ 0-3 հաշվով:
Խաղի ընթացքում առաջին անգամ փորձեցի ֆբ էջով «Live» հեռարձակում անեմ, ու ստացվեց շատ կայֆ, ուղղակի հեռախոսի մարտկոցը չդիմացավ ամենահետաքրքիր պահերին: Իսկ ամենահետաքրքիրն անշուշտ առաջին գոլից հետո էր՝ երբ ամբոխը շարժվեց առաջ դեպի իրենց ընթացող Գոլ խփած Լեո Մաթոսը: Ոստիկանները չգիտեին իրենք իրենց պահեն, երկրպագուներին պահեն, թե իրենց գլխարկները՝ որոնք հերթով ներքև էին թռնում:

ԱՀԱ ԱՅՍՊԵՍ Է ԵՐԿՐՊԱԳՈՒՄ «GATE 4»-ը

Գոլից հետո ուղղակի խելահեղ էր
Խաղից հետո Ֆակունդո Պերեյրան և Կլաուսը նետեցին իրենց մարզաշապիկները երկրպագուներին

facebook Live form Dinamo Arena

PAOK Video Report  «Dinamo Tbilisi» - «PAOK»