Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label El Classico. Show all posts
Showing posts with label El Classico. Show all posts

Saturday, November 27, 2010

El Clasico Երևան. "Preview" մնաց քսան ժամից էլ պակաս

Երևանյան 8-րդ Կլասիկոյին մնաց մեկ օրվանից մի քիչ քիչ: Չեք պատկերացնի թե ինչքան լարված եմ: Չգիտեմ ինչու անհանգստանում եմ մանր-մունր հարցերի պատճառով: Սակայն ամեն ինչ իր տեղում և հիանալի է: Կան մի քանի տեխնիկական խնդիրներ որոնք լուծելի են և վերջ: Գիտեմ , որ հենց մտա խաղադաշտ այդ ամենն արդեն ետևում է լինելու: Ինչպես Իմ մոտ այնպես ել ամբողջ թիմի:
Հիմա ինչպես երբեք Վստահ եմ մեր հաղթանակի մեջ: Վստահ եմ , քանի որ գիտեմ թե ինչպիսի նվիրվածություն է լինելու խաղադաշտում: Վստահ եմ , որ Երիտասարդ Տաղանդները կդրսևորեն իրենց ինչպես հարկն է: Նրանցից շատ բան է կախված: Ես հավատում եմ նրանց ուժերին: Վաղը մեզ սատար կանգնողների թիվն էլ քիչ չի լինելու , դրանում էլ եմ վստահ: Մնում է միայն դուրս գալ խաղադաշտ վստահ խաղ ցույց տալ և հաղթել: Հաղթել և սպասել ամսի 29-ի լույս 30-ի գիշերվան , Իսպանական Գրանդների հանդիպմանը: Մադրիդի Հաղթանակին:
Իսկ մինչ այդ պետք է հաղթենք մենք.
Ինչպես գիտեք խաղը տեղի կունենա Կիլիկիայի մարզադահլիճում: Երևանյան ժամանակով 16:30: Ով չգիտի Կիլիկիայի դաշտի տեղը խնդրեմ , ահա նկարագրությունը նկարի տեսքով. 
Սպասում ենք Ձեզ և խոստանում Իսպանական Կլասիկոյից ոչ պակաս Դիտարժան Ֆուտբոլ:

Sunday, November 14, 2010

Realmadrid.am. Հզոր Ինչպես Երբեք !!!

Բարև Մադրիդիստներ Ջան 
Արդեն Մեկ շաբաթ է մեր կայքը չի գործում: Այդ իսկ Պատճառով Խոսքս Ձեզ Ուղղում եմ Բլոգի Միջոցով: Խնդրում եմ գեթ մեկ րոպե չկասկածեք , որ մենք վերադառնալու ենք: Վստահ եմ , որ մեր Գաղափարակիցների` Հազարավոր Հավատարիմ ընկերների բանակը , անամբեր սպասում է այդ օրվան:
Արդեն Երկուշաբթի կայքը կվերաբացվի և այլևս նման խնդիրներ չեն լինի , իսկ շատ շուտով մենք կունենանք տեխնիկապես ավելի հզոր և ուժեղ կայք: 
Մի Մոռացեք , որ Նոյեմբերի 29-ին Սուպեր Կլասիկոն է: Մենք արդեն պատրաստվում ենք Կլասիկոյին: Հավանաբար հենց այդ օրը կամ , նախօրեին կլինի Երևանյան Հերթական Կլասիկոն , Ռեալի և Բարսայի Ֆան Ակումբների միջև:
Մենք այդ խաղին ևս բավական լուրջ ենք  պատրաստվում: Եվ Այս պահից Ձեզ խնդրում եմ աջակցել մեզ այդ օրը Բարսայի տղաների հետ հանդիպման ժամանակ:
Կհանդիպենք Երկուշաբթի Կայքում , Շնորհակալություն.
Robbie , Realmadrid.am