Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Sunday, November 20, 2011

ARMY Live 1

Ահա և խոստացված առաջին վիդեոն:





Friday, November 18, 2011

Բարի գալուստ «Crazy» աշխարհ (նամակ 13-րդ)


 Ու ես մտել եմ մի հատ խելառ պադվալ: Չէ լուրջ, մի խնդացեք, լրիվ լուրջ եմ ասում:Սիրելի ընթերցողներ, բարի գալուստ «Զորքեր»:
 Կապի առանձին գումարտակում ուսուցանումն ավարտվեց: Ես բարեհաջող հանձնեցի բոլոր քննությունները, ստացա Կրտսեր Սերժանտի կոչում և հիմա արդեն ջոկի հրամանատար եմ:
 Նոյեմբերի 8-ին երկար էինք սպասել: Այդ օրը բոլորս պիտի ուղևորվեինք մեր նոր զորամասեր:
 Ոնց որ նորից բանակ տանեին, այ տենց զգացողություն էր մոտս: Ոնց որ նորից հավաքակայանում լինեի ու սպասեի մի անորոշության:

Thursday, November 17, 2011

When September ends… (նամակ 12-րդ)


Տոներով լի սեպտեմբեր ամիսն ավարտվեց: Հոկտեմբերն իր հետ բերեց ցուրտ, անձրև և ձյուն Մասիսի լանջերին: Շուտով` ավելի ստույգ 3 շաբաթից կսկսվեն քննությունները: Պետք է կենտրոնացնել ուժերը` վերհիշել սովորածը և լավագույն կերպով պատրաստվել: Նոյեմբերի առաջին շաբաթում մենք հրաժեշտ կտանք կապի ուսումնական գումարտակին և կցրվենք զորքեր:
Մի քանի օր առաջ տեղի ունեցավ հանդիպում վերադասի հետ: Հանդիպման գլխավոր թեման էր` Պաշտպանության Նախարար Սեյրան Օհանյանի հերթական ուղերձը, որը հերթական անգամ ուղղված էր զինվոր-ապա կանոնադրական փոխհարաբերությունների պահպանմանը ինչպես նաև ժամկետային զ/ծ շրջանում կարգապահության բարձրացմանը: Քննարկվեցին որոշ առանձին ներզորամասային դրվագներ, սակայն այդ օրը հարցեր Ղեկավարությանը չհնչեցին:
 Փորձելով վերլուծել խնդիրները ես հիմա կփորձեմ իմ տեսանկյունից ներկայացնել որոշ խնդիրների պատճառներ և կփորձեմ լուծումներ առաջարկել:

Saturday, November 12, 2011

ՀԴՄ Կտրոնների Հոկտեմբեր Ամսվա Խաղարկություն

Նոյեմբեր 12-ին կայացավ , ՀԴՄ Կտրոնների հոկտեմբեր ամսվա խաղարկությունը:
Շահող Թվերն են.
13837234
Նշեմ , որ ինչպես նաև նախորդ ամիսներին այս ամիս ևս շահող են հանդիսանում միայն 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնները , շահումը` ավտոմեքենա: Ավելի քիչ համընկնումներով կտրոնները շահում չունեն:

Wednesday, October 26, 2011

Եվս մեկ խաղ հանուն կյանքի (նամակ 11-րդ )

 «Եվս մեկ խաղ հանուն կյանքի» այս տողերի հեղինակը բնավ ես չեմ, այլ մի շնորհաշատ աղջնակ: Մադրիդի Ռեալի հայկական ֆան ակումբի, Բարսելոնայի հայ երկրպագուների և բազմաթիվ սրտացավ և բարի մարդկանց աջակցությամբ սեպտոմբերի 4-ին կայացավ բարեգործական ֆուտբոլային հանդիպում վերը նշված ակումբների թիմերի մասնակցությամբ: Խաղի ժամանակ նվիրաբերված գումարը` 82000 դրամ տրամադրվեց փոքրիկ Էլենի ծնողնորին, 5-ամյա աղջկան քաղցկեղից բուժելու համար:

Saturday, October 8, 2011

ՀԴՄ կտրոնների Սեպտեմբեր ամսվա խաղարկություն

Հոկտեմբերի 8-ին կայացավ , ՀԴՄ Կտրոնների սեպտեմբեր ամսվա խաղարկությունը: 
Նշեմ , որ ինչպես նաև նախորդ ամիսներին այս ամիս ևս շահող են հանդիսանում միայն 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնները , շահումը` ավտոմեքենա: Ավելի քիչ համընկնումներով կտրոնները շահում չունեն: Սեպտեմբեր Ամսվա Շահող Թվերն են.
60562658

Thursday, September 29, 2011

Կեղտոտ ձեռքերը` հեռու բանակից (նամակ 10-րդ)

 Հայ ազգի պատմության մեջ գլխավոր հենասյուներից մեկը եղել է բանակը: Ընդամենը 20 տարի առաջ հայ քաջ մարտիկները ապացուցեցին իրենց ուժը թշնամուն: Հենց իրենց շնորհիվ է, որ մենք այժմ կանք, ապրում ենք ազատ երկրում և արարելու հնարավորություն ունենք:

 21-րդ դարի հայկական բանակը ևս շատ մարտունակ և հզոր է: Ես դա ասում եմ, որպես զինվոր: Զինվոր, որն ամենօր իր մաշկի վրա է զգում ներկայիս բանակի, թե լավը, թե վատը:
 Ծիծաղելի կլիներ պնդել, որ Հայաստանում կա մի կառույց, որտեղ խնդիրներ չկան: Այդպես էլ բանակում կան խնդիրներ և դա նորմալ է, պետք չէ դրանից եսիմ ինչ սարքել: Ժամանակին` մի քանի տարի առաջ խնդիրները տասնյակ անգամ շատ էին քանց հիմա: Երբեմն  մտածում եմ, եթե ստանայի հնարավորություն փոփոխություններ կատարել ներկայիս համակարգում վիճակը շատ ավելի կլավանար, բայց նենց չի, որ այժմյան ղեկավարությունը վատ ա անում իր գործը:
 Վերջին ցավալի դեպքերը, որոնք արձանագրվեցին Պաշտպանության Բանակում և որոնց շուրջ շատ տարբեր, հիմնականում վատ կարծիքներ արտահայտվեցին համացանցում, ստիպեցին ինձ պաշտպան կանգնել սեփական բանակին: Բացատրեմ թե ինչու:

Tuesday, September 20, 2011

20 սեպտեմբեր – Հատուկ գնդի կազմավորման օր


 21 տարի առաջ` 1990 թվականի սեպտեմբերի 20-ին կազմավորվեց հայաստանի ներքին գործերի նախարարությանը կից Հատուկ գունդը, որը այնուհետև դարձավ հայկական ապագա կանոնավոր բանակի կորիզը: Այդ օրերին հայտարարությամբ հանդես էր եկել գերագույն խորհրդի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Վազգեն Սարգսյանը և կոչ արել անդամագրվել հայոց նոր ստեղծվող բանակին: Հատուկ գունդ` պետական զինվորական կազմավորում ստեղծելու կոչին արձագանքեցին հայաստանի գրեթե բոլոր շրջաններից ու քաղաքներից` ինչպես կամաորական ջոկատներ, այնպես էլ անհատ քաղաքացիներ, կադրային սպաներ: Որոշումից 2 ամիս անց ազգային զինված ուժերի կազմում ծառայելու ցանկություն էին հայտնել մոտ 5000 կամաորականներ: 1990թ հոկտեմբերի 5-ին կայացավ Հատուկ գնդի երդման արարողությունը: Գունդն իր վաշտերն ուներ գրեթե բոլոր շրջաններում (26 վաշտ):
 1991թ. հոկտեմբերից հատուկ գունդը վերանվանվեց ՀՀ Նգ նախարարության Պարետապահակային ծառայության գունդ, իսկ 1992-ի հունվարից ներառվեց Պաշտպանության նախարարության կազմում, որպես սահմանապահ հատուկ գունդ:
 Հատուկ գունդը մարտնչել է Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ բոլոր ճակատներում: Նրա 159 ռազմիկներ ընկան մարտադաշտում` փառքով պսակելով իրենց անունը:

Նրա օրհնությամբ է կնքվել անկախության հռչակագիրը

 Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա, այն հայրենասերներից էր, ով ներքին խանդավառությամբ և մեծ ոգևորությամբ ընդունեց Արցախյան շարժումը, սակայն քաջ գիտակցելով խորհրդային բռնապետության սանձիչ ուժի հետևանքները, իր զավակներին հատկապես աչալրջության և ողջամտության կոչեր էր անում` աղոթելով զենք վերցրած յուրաքնչյուր ազատամարտիկի համար:
 Վազգեն Ա (Լևոն-Կարապետ Պալճյանը) ծնվել է 1908թ-ի սեպտեմբերի 20-ին Բուխարեստում: 1943թ-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերանվանվելով Տեր Վազգեն: 1955թ-ին սեպտեմբերի 30-ին վազգեն եպիսկոպոս Պալճյանն օծվել է Ամենայն հայոց կաթողիկոս: 
 Անուրանալի է նրա ավանդը հայ ազգի համախմբման, խորհրդային աթեիստական համակարգից ազգի թոթափման և Հայ Առաքելական եկեղեցուն նոր և թարմ լիցքեր հաղորդելու գործում: Երրորդ հանրապետությունը իր կազմավորման հարցում շատ բանով է պարտական նրան: Հիրավի, նրա օրհնությամբ է կնքվել անկախության հռչակագիրը:

Tuesday, September 13, 2011

Երիտասարդ հայրիկը (նամակ 9-րդ)

Այս նամակում չեմ պատմելու թե ինչպես եմ, թե ինչպես է այնցնում ծառայությունը, թե ինչ խնդիրներ կան...
 Այսօր ուզում եմ շնորհավորել ընկերոջս` Պարգևին և իր կնոջը:
 Սեպտեմբերի 8-ին լույս աշխարհ եկավ երիտասարդ զույգի անդրանիկ զավակը, որին անվանակոչեցին Սամվել: Պատկերացնում եմ թե ինչպիսի ուրախություն է տիրում հիմա երիտասարդ ընտանիքում: Ինպես ասում են աչքները թող լույս լինի, թող որ բախտավոր ու երջանիկ լինի իր ծնողներին էլ ուրախություն պարգևի իր ծիծաղով: Կմեծանա շատ ուրիշ բաներով էլ անպայման կուրախացնի: Պք, դեռ երբ չէր ծնվել, խոստացել եմ, որ տանելու եմ հետս ֆուտբոլ խաղալու միշտ:  Ով իմանա միգուցե Մադրիդիզմն էլ երիտասարդ տարիքից հարազատ դառնա փոքրիկ Սամվելին:
Էլ չեմ ասում այն բանի մասին, որ հաստատ կոմպից հեռու չի գնալու փորձելու ա, քանդել հավաքելույա, կոմպը իրա խաղալիքնա լինելու ամենասիրած: Պապայի տղեն ա վերջը վերջով: Ոնց որ Պարգև ախպերս միշտ այնտեղ ա, որտեղ կա համակարգչի հետ խնդիր, տղան էլ պապային չի զիջի:
 Պք ջան, եղբայր մի անգամել շնորհավոր, անպայման առաջին իսկ հնարավորության դեպքում գնում ենք խմելու: Իսկ քանի դեռ ես բանակում են Սամո ախպորը կարաս ասես, որ Ռոբը մի քիչ զբաղվածա, կարևոր գործերով բանակում ա, թող ներող լինի, գամ տեղը կհանենք, հա մեկել չմոռանաս կոմպի վրա հիմիկվանից մանկական բրաուզեր քցես: Մեկել տեսար չոչ-չոչ հասավ կոմպին ուզեցավ պոստիս քոմենթ գրի: