Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Friday, July 29, 2011

Ամեն Ինչ Նորից (նամակ 6-րդ)


Ողջույն բոլոր կրեատիվ և նորարար մարդկանց: Ողջույն բոլոր նրանց, ովքեր սիրում են կարդալ հետաքրքիր բլոգեր, առավել ջերմ ողջույն նրանց, ովքեր «Զահլա» են անում և վարում են սեփական` Անձնական բլոգերը: Ահա և 6-րդ անգամ ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող կուրսանտ Մարկոսյանը aka Robbie Raul Ողջունում է Ձեզ:
 Մի քիչ երկար ստացվեց ողջույնիս խոսքը, բայց ոչինչ, շատ էի կարոտել Ձեզ:

Thursday, July 21, 2011

Ամառային Ուսումնական Փուլի Բացում (նամակ 5-րդ)

 Երկուշաբթի` հուլիսի 11-ին ՀՀ Զինված ուժերում ազդարարվեց Ամառային ուսումնական փուլի բացումը: Գնդապետ Նավասարդյանը ողջունեց մեզ և փոխանցեց Պաշտպանության նախարարի և Կապի Զորքերի պետի ուղերձը կապված ուսումնական փուլի բացման հետ:

Ուսումնական փուլը մեկնարկեց եռօրյա մարտավարաշարային պարապմունքներով, որի ընթացքում մենք սովորեցինք թե ինչպիսին պետք է լինեն մեր գործողությունները տագնապի ժամանակ: Բացատրվեցին տագնապի տեսակները և գործողությունների հաջորդականությունը: 3 օրվա ընթացքում ամեն վայրկյան սպասում էինք տագնապի, այդ ժամանակ պարապմունքներ էին անցկացնում` ջոկի, դասակի այնուհետև ամբողջ վաշտի կազմով:

Sunday, July 17, 2011

Հանդիսավոր Երդում (նամակ 4–րդ)

Տոնական հանգստյան 3 օրերն անցան բավականին հետաքրքիր: Մի քանի սպորտաձևերում մրցումների արդյունքում Մեր` 2-րդ Վաշտը ճանաչվեց հաղթող ընդհանուր հաշվարկում 5 վաշտերի պայքարում: Այս հաղթանակին մեծապես նպաստեց մեր ֆուտբոլի թիմի Չեմպիոնությունը: 2 խաղում 8 խփած և 4 բացթողած գնդակ: Վստահ և համարձակ խաղ: Բավականին հաճելի էր կրկին վերադառնալ խաղադաշտ և այսքան հաջող:
 Տոնական օրերը վերջացան, բոլորս սկսեցինք պատրաստվել Երդման հանդիսավոր արարողությանը: Փորձեր, փորձեր ևս մեկ անգամ փորձեր: վերջին երկու օրերը նվագախմբի հետ միասին: Եվ այդ ամենը մեր հարազատներին և ընկերներին հաճույք պատճառելու համար: Իսկ մինչ այդ կրակային: 15 մարտական փամփուշտ, մի քանի ժամ փոշու և ահավոր արևի տակ:

Wednesday, July 13, 2011

Фиеста (И восходит солнце)

Շատ զարմանալի: Հենց այսպես ես կբնութագրեի «Ֆիեստայի» ավարտը: Երբեկ չեի սպասի, որ պատմությունը նման ավարտ կունենա: Այսինքն՝ դա ավարտ չէր, ընդամենը մի դրվագ, որը մնաց անավարտ և դրանով ավարտվեց «Ֆիեստան»:

 Հեմինգուեյ առաջին անգամ էի կարդում: «Ֆիեստան» առաջինն էր: Գիրքը կարդացվեց մի շնչով՝ երկու օրում: Երևի հենց պատմության թեթևությունն էր, որ ապահովեց մի շնչով կարդացվելիությունը:

Saturday, July 9, 2011

ՀԴՄ Կտրոնների Հունիս Ամսվա Խաղարկություն. Մեքենաներ

Հուլիսի 9-ին կայացավ , ՀԴՄ Կտրոնների հունիս ամսվա խաղարկությունը: 
Նշեմ , որ ինչպես նաև նախորդ ամիսներին այս ամիս ևս շահող են հանդիսանում միայն 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնները , շահումը` ավտոմեքենա: Ավելի քիչ համընկնումներով կտրոնները շահում չունեն: Հունիս Ամսվա Շահող Թվերն են.
 46152030

Monday, July 4, 2011

34 Չքնաղ Գարուն (Նամակ 3-րդ)

 Հունիսի 27-ին իսպանացի լեգենդը դարձավ 34 տարեկան: Անկասկած Ռաուլի լավագույն տարիներն արդեն անցյալում են, սակայն այն եռանդն ու նվիրվածությունը որով նա այժմ խաղում է արժանի է անսահման հարգանքի: Վստահ եմ գալիք մրցաշրջանը Ռաուլի և Շալկեի համար հաջողակ է լինելու: Բայց նախ և առաջ սուպեր գավաթի հանդիպումն է օգոստոսին: Ռաուլն ինչպես միշտ լինելու է բոլորի ուշադրության կենտրոնում, շատերը կրկին կասեն, որ նրա ժամանակն արդեն անցել է, բայց նա կրկին կապացուցի, որ դեռ իր խոսքն ունի ասելու համաշխարհային ֆուտբոլում:

Wednesday, June 29, 2011

Արտասովոր ... «02:04»

Ամսվա մի օր սովորական
Բայց մեզ համար արտասովոր:
Գիշեր, անձրև, մարած լույսեր
Նոր բորբոքվող և ջերմ հույզեր,
Սրտի տրոփ արտասովոր:
Ամեն մանրուք, ամեն մի ձայն,
Ու մի սպասում արտասովոր,
Բայց չգիտես ինչի սպասես,
Արդեն քնե՞ս, թե պատրաստվես,
Բայց թե ինչի՞, դու չգիտես:
Սիրտդ արագ սկսեց զարկել,
Բայց ոչ մի բան դեռ չի եղել,
Արտասովոր լոկ օրն էր այդ
Եվ ժամն էր այդ կարծես սառած
Հեռախոսիդ ժամացույցին:
Եվ այդ պահին կարծես հանկարծ
Նամակ ստացար սովորական,
Սակայն այդ ժամ արտասովոր:
Երբ կարդացիր տողերը այդ,
Տեղ չգտար քեզ անկողնում,
Սիրտդ հանկարծ սկսեց զարկել ուժգին,
Եվ դուրս մղվել նա ցանկացավ,
Հոգիտ հանկարծ սկսեց երգել,
Սիրո քամին շուրթից տարավ
Երգը նրա միայն մեր մասին,
Եվ այդ պահին գլորվեցին
Երկու արցունք արտասովոր:
Եվ անձրևի ձայնի ներքո
Շունչ տվեցին զգացմունքին քո:
Երգը հոգուտ միայն մեր մասին
Անձրևն հասցրեց և իմ սրտին,
Սիրտս իրեն չզսպեց
Պատռեց կաշիս և դուրս նետվեց,
Անձրևի տակ նա քեզ գրկեց
Եվ հոգուտ հետ հավերժ ձուլվեց:


*** ***** ****
08.09.08
Ես երբեք չեմ մոռանա այդ օրն ու այդ ժամը ...

Monday, June 27, 2011

10-րդ օր բանակում (նամակ 2–րդ)

Ողջույն, ողջույն սպասողներին, ընկերներին, չսպասողներին ու բոլորին: Արդեն 10 օրվա ծառայող եմ: Արտաշատում եղանակն արևոտ է, երբեմն նույնիսկ չափից շատ: Ծառայությունն ընթանում է իր բնականոն հունով: Այսօր տեսակցության օր էր, ջրի և մրգերի առատություն էր նկատվում զորամասում: Ճաշից հետո տեսա տնեցիներին, լիքը հետաքրքիր նորություններ իմացա «քաղաքի» կյանքից: Ինչ հետաքրքիր բաներ են կատարվում ֆեյսում, ինչքան մտքեր, որոնք կասկածի տեղիք էին տալիս հաստատվեցին: Են  ինչեր են կատարվում:
Մերոնք նոթս էին բերել մի երկու րոպեյով միացրեցի interactive–ի վիդեոն նայեցի,կայֆն էր,ափսոս լրիվ չհասցրեցի նայել: Կարոտել էի:

Friday, June 24, 2011

BarCamp-ից Բանակ

Բարքեմփի բացման ժամանակ իմացա, որ մի քանի օր անց կմեկնեմ ծառայության, փորձեցի հաջորդ օրը կիսվել ներկաների հետ մի քանի հետաքրքիր նյութերով որոնք տեղ գտան իմ բլոգում:

Հաջորդ շաբաց օրը, երբ ես արդեն ծառայում էի, եթեր դուրս եկավ interactive-ի հերթական հաղորդումը, որտեղ խոսվեց Բարքեմփից: Ներկայացնում եմ իմ պրեզենտացիայի մասին պատմող հատվածը.


Monday, June 20, 2011

Հայոց բանակ , նամակ 1-ին

13.06.11
 Հավսար, զգաստ, թողնել: Ողջույն Բլոքոսֆեռա: Ահա եւ կուրսանտ Մարկոսյանի առաջին նամակը հասավ տուն:

 Հայոց բանակում ծառայությանս 4–րդ օրն է մոտենում իր ավարտին: Երկուշաբթին անձրեւոտ ատացվեց: Ընթրիքին մի լավ թրջվեցինք, եթե հաշվի առնեմ նաեւ այն, որ մեր դասակը դեռ համազգեստ չի ստացել մենք ասիպված ենք թե անձրեւին, թե արեւին մեր «գռաժդանսկի» շորերով քայլել: Բացի այդ ինչն է շատ Արտաշատում մոծակները՝ թե ցերեկը, թե գիշերը: Վրաներս չկծած տեղ չթոշեցին մի խոսքով: