Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Saturday, January 15, 2011

ՀԴՄ Կտրոնների Դեկտեմբեր Ամսվա ԽԱղարկություն (+Մեքենաներ)

Այսօր կայացան Դեկտեմբեր ամսվա ՀԴՄ Կտրոնների խաղարկությունը: Ինչպես նայ Հոկտեմբեր , Նոյեմբեր , Դեկտմբեր ամսիների չշահած ՀԴՄ կտրոնները: Շահող Կտրոնների Համարներն են.
62330127
5 թվով շահողները ստանում եմ իրենց դրամը և առավելագույնը լինելու պարագայում Ավտոմեքենա(Եթե չկա 7 և 8 թվերով շահում):
6 թվով շահողները ստանում են 100000 դրամ + Մեքենա(Եթե չկա 7 և 8 թվերով շահում):
7 թվով շահողները ստանում են 500000 դրամ + Մեքենա:
8 թվով շահողները ստանում են 1000000 դրամ + Մեքենա:
Շնորհավորանքներս Հաղթողներին !!

Wednesday, January 12, 2011

Ծնունդդ Շնորհավոր "Lifetime Blog"

Անհավատալի է: Բլոգս արդեն 2 տարեկան է և այս երկու տարիների ընթացքում միշտ եղել է Իմ կողքին: Հիշում եմ Անցյալ տարի երբ լրացավ մեկ ամյակը Ես Հիշել էի թե ինչպես ստեղծվեց Բլոգս: Այսօր արդեն Մենք նշում ենք Բլոգիս 2 ամյակը: Այո Մենք: Քանի որ տոնում եմ , ոչ միայն ես , այլ այն բոլոր մարդիկ , ովքեր կարդում են Բլոգս:
Այսօր ոչ մի խոսք պատմությունից թե ինչպես եղավ , որ բացեցի Բլոգ: Այսօր ավելի շատ կխոսեմ Բլոգի ներկայից և ապագայից: Մի փոքր վիճակագրություն. մինչ այժմ բլոգում կատարվել է 240 գրառում (սա 241-րդն է): Բլոգում թողնվել է 578 Կարծիք: Բլոգում կա 871 նկար և 364 թեգ: Բլոգ այցելել են 107 տարբեր երկրներից (վերջինը` Նիկարագուա): Կես տարի առաջ փոփոխվեց Բլոգի դիզայնը: Այժմ բազմաթիվ այցելուների խնդրանքով աշխատանքներ եմ տանում նոր դիզայնի վրա: Հուսամ այն ավելի դուր կգա քան այս մեկը (չնայած նրան , որ ինձ շատ դուր է գալիս ներկայիս դիզայնը): Այն հավանաբար կփոփոխվի Փետրվարի վերջում , երբ լինի վերջնական տարբերակ , երբ լինի հնարավորություն նոր դիզայնին համապատասխանեցնել նախորդ բոլոր գրառումները (նկարներ , տառերի չափս և գույն): Բավական ակտիվություն եմ տեսնում Բլոգի հարցումների հատվածում: Դա ինձ դուր է գալիս , քանի որ իմ համար շատ կարևոր է իմանալ այցելուիս կարծիքը: Փորձում եմ հնարավորին շատ տարբերակներ առաջարկել , որպես պատասխաններ: Բլոգում արդեն իսկ գործում է նոր Նկարները դիտելու Համակարգ: Վերջին 2 գրառումներում եթե ցանկանում եք դիտել նկարի մեծ տարբերակը , սեղմելով նկարի վրա ձեր առջև բացվում է ամբողջական չափսով նկարը: Սա Փոփոխություններից առաջինն է և հաստատ վերջինը չէ: Այս ամենը դեռ պետք է իրականացնել , իսկ այդ ամենի համար անհրաժեշտ է ժամանակ , հավես և համբերություն: Հուսամ այդ ամենը կլինի սիրելի Բլոգս վերափոխելու համար: Իսկ Մինչ այդ ցնականում եմ Շնորհակալություն ասել , այն  բոլոր անձանց` ովքեր շնորհավորեցին և դեռ կշնորհավորեն տարեդարձի կապակցությամբ:

Monday, January 10, 2011

Աշխարհի Վերջ` Մաս առաջին , Դուբլ 1 (facebook)

Վերջին 2 օրը Բոլորը ահաբեկված տարածում են Ֆեյսբուքի փակման մասին լուրը: Բոլորը խոսում են նրանից , որ Մարկ Ցուկերբերգը հոգնել է արդեն և ուզում է ետ իր հին կյանքը առանց Ֆեյսբուքյան գլխացավանքի: 
Հա Լավ մի հոգի հավատաց , երկու հոգի հավատաց , բայց այդքան շատերը՞: Մարդկություն միհատ ուշքի եկեք: Ոչմեկ երբեք չի փակի նման Եկամտաբեր գործը: Այն ինչ ամբողջ աշխարհին կապում է իրար: ՖԲ-ի փակվելով ոչ միայն վերջ կդրվի Ֆեյսբուքին , այլ մեծ հարված կլինի Ամբողջ Համացանցին և Մարդկությանը առհասարակ:
Դա Մոտավորապես նման կլինի Աշխարհի Վերջին , Համացանցի մակարդակով: Կկործանվեն բոլոր կայքերը , որոնք իրանց այցելությունների մեծ մասը ունենում են Ֆեյսից , կկտրվի կապը հազար ու մի նման տեսակ բաների միջև: Մի մոռացեք որ նման ծառայությունները նաև օգուտ են տալիս հատուկ ծառայություններին: Բա նրանք ինչ անեն այդ պարագայու՞մ: Չկա տենց բան , Մինի Աշխարհի վերջը չի լինելու: Ինձ ուղղակի հետաքրիր ա , թե ասենք Մարտի 15-Ին ի՞նչ կզգաք , որ արթնանաք և տեսնեք այդ ամենը սուտ էր: Կամ ասենք արթնանաք ու տեսնեք չկա էլ ՖԲ: Դե տեսնենք քանի-քանի անհամբերներ են իրենց ցած նետելու տարբեր տեղերից , ստանալով Ֆեյսբուքի փակվելու մասին լուրը դեռ հիմա:
Հիշեք չի կարա տենց բան լինի: Հիշեցի՞ք: Դե ուրեմն հանգիստ սրտով Սպասեք 2012-ի Դեկտեմբերի 21-ին: Եթե հավես ունեք կարող եք կարդալ Չփակվելու մասին նյութը Mashable-ում:

Sunday, January 9, 2011

Սկսեցինք խոստումնալից «In-Spectr»

Ինչպես և խոստացել էի անցյալ տարվա վերջում , այս տարին պակաս ակտիվ չի լինելու , ամենահետարքիր ու բազմազան թեմաներով գրառումներ: Այն ամենը ինչ հետաքրքիր կլինի ինձ և Ձեզ: Այն ամենը ինչ տեղ կգտնի մեր կյանքում:
Երկու օր առաջ վերջապես բոլոր հիմնական աշխատանքներն ավարտվեցին և գաղափարը , որը մոտս ծնվել էր անցյալ մայիսին իրագործվեց: Իրագործվեց մի քիչ այլ ձևով , բայց իրագործվեց: Վերջապես Բացվեց in-spectr.com-ը: Երբ մի նոր բան ես ձեռնարկում և պիտի անվանակոչես այն , շատ ծանր է ընտրել անունը:
«In-Spectr»-ի պարագայում նույնպես հեշտ չէր: Մայիսին գաղափարը կոչվեց «Rainbow»: Սակայն չիրագործվեց: Չգիտեմ ինչու , չէ ավելի շուտ գիտեմ , բայց այդ մասին չեմ ցանկանա խոսել այժմ: Մի քանի ամիս առաջ որոշեցի , որ չէ , եթե մի բան մտածում ես անպայման պիտի իրականացնես: Չէ որ գաղափարը հիանալի էր հենց սկզբից (Իմ Սուբյեկտիվ կարծիքով): Սկսեցի աշխատել մտքի վրա: Կանգ առա իմ կործիքով լավագույն տարբերակի վրա , մարդկանց որոնք սիրով կանեն այն ինչ մտածված է: Առաջարկեցի Անահիտին , Արսենին և Չինային (ով Մայիսից դեռ ստեղծագործական կազմի մեջ էր): Նրանք մեծահոգաբար չմերժեցին: Անունը միանգամից չստացվեց , երկար էինք մտածում: Չգիտեմ ինչու հիշելով «Rainbow»-ն , անպայման ուզում էի կապ ունենա Գույների , Լույսի ու ինչ-որ նման բանի հետ: Սպեկտր բառը հանկարծակի եկավ մտքիս (Ֆիզիկաի դասերը հիշեցի երևի դրանից) և միանգամից մնաց , այնուհետև ձևափոխվեց և դառավ «In-Spectr» !
Հոկտեմբերից մինչև Հունվար արդեն մեր միասնական Թիմի ջանքերով կարգի բերվեց կայքը: Հիմա արդեն ստացավ իր հիմնական տեսքը և հաձնվեց հանրության դատին: Գրելու ենք բազմապիսի թեմաներով , հիմնականում ժամանցային բնույթի և երիտասարդական նորությունների: Այն ամենի ինչը կհետաքրքրի Հայ Երիտասարդին:
Հ.Գ.
Սպեկտրի ստեղծմամբ ես ոչ մի կերպ հետ չեմ կանգնում իմ Անձնական բլոգից , այլ հակառակը , այժմ կփորձեմ ավելի նեղ թեմատիկ նորությունները տանել Սպեկտր , իսկ Այստեղ կզետեղեմ անձնական մտքերը այս կամ այն բանի մասին: Ի՞նչ կասեք:

Friday, January 7, 2011

Ֆուտբոլի Աշխարհի Առաջնությունը Տեղի Կունենա Ձմռանը

«ՖԻՖԱ»-ի նախագահ Զեպ Բլատերը հավանություն է տվել 2022 թվականին Քաթարում կայանալիք Աշխարհի Առաջնությունը Հունվարին անցկացնելու գաղափարին: Ինչպես Հաղորդում է  Agence France-Presse-ը այդպիսի հայտարարություն է արել Բլատերը Քաթարում Ազիայի գավաթին նվիրված հանդիպման ժամանակ , որը մեկնարկում է Հունվարի 7-ին:
Ըստ Բլատերի վերջնական որոշումը կկայացվի Մարտին կայանալիք «ՖԻՖԱ»-ի նիստի ժամանակ: Նա նշեց , որ նման որոշումը կլինի ֆուտբոլիստների օգտնի , քանի որ ամռանը Քատարում անտանելի շոգ է և ջեմաստիճանը գերազանցում է 40 աստիճան Ցելսիուսը:
Ձմռանը ԱԱ-ն անցկացնելուն կողմ են նաև Ֆրանց Բեկենբաուերը , «ՈւԵՖԱ»-ի նախագահ Միշել Պլատինին ինչպես նաև Անգլիացիների մարզիչ Ֆաբիո Կապելոն:
Միայն հավելեմ , որ մինչ այժմ Ֆուտբոլի Աշխարհի Առաջնությունները անցկացվել են միայն Ամռանը: Եթե Բլատերի գաղափարները իրականություն դառնան , ապա սա կլինի առաջին նման օրինակ դեպքը:

Saturday, January 1, 2011

Նապաստակ 2011, Նապաստակին Սիրեցի

Սպիտակ Նապաստակի տարին սկսվեց: Ես էլ տենց Նապաստակին հավատալով Սպիտակի մեջ դիմավորեցի տարին: Նոր Տարին Դիմավորելուց հետո նախատեսվածին պես հանդիպեցի Ընկերներիս: Մինչ այդ հասցրեցի Դենի հետ այցելեմ հյուր ընկերոջս` Վահանենց տուն (անցյալ տարի ինքն ու Դենն էին եկել) Տենց մի քանի կենացից հետո հասա Ընկերներիս , որոնք արդեն սառում էին , քանի որ Ձյուն էիք ցանկանում հարգելիներս: Ձյունը եկավ , այն էլ ինչպես !! Նոր Տարվա Հրաշքի պես , գեղեցիկ անսպասվելի և միևնույն ժամանակ այնքան սպասված: Գիշերն անցավ բարձր տրամադրությամբ , պարերով , ուրախ ու զվարճալի , ձյան ուղեկցությամբ (Ուղղակի այնպիսի տպավորություն էր , որ կամ Հայաստանում չենք , քանի որ բազմաթիվ ազգերի ներկայացուցիչներ էին նշում նոր տարին ակումբերում ու մեծամասամբ իրենք էին, կամ էլ անմակարդակ մասսայի բազմություն էր փողոցներում , էտ մեկը չդզեց):
Տարին սկսվեց հիանալի , Նապաստակին Շատ Սիրեցի: Կարգին Սիրաշատ կենդանի ա !! Հուսամ ամեն ինչ այդպես էլ կշարունակվի !!
Բոլորիդ կրկին անգամ Ցանկանում եմ Առողջություն , Հաջողություն ու Բախտավոր լինեք սիրելիներս: 

Հ.Գ. 
Բլոգիս Ձյունիկները Մնում են , քանի որ Քվեարկության արդյունքներով 46 հոգի կարծում են որ նրանք Կայֆն են , 9 կարծում են Ախմախություն ա , 10 իսկ մարդ մտածում են , որ յանի իրանց ինչ ես ձյունը:..

Wednesday, December 29, 2010

2010 Review by Robbie Raul

Ահա այսպես` կարելի է ասել ինչպես վերջին մի տարին , փորձեմ վերլուծել և գնահատել անցած` Վագռի տարին այս տարվա 160-րդ գրառման ընթացքում: Այս տարի կատարվեց 160 գրառում , անցյալ տարվա 76-ի համեմատ: Էջերի դիտումների քանակն անցավ 30000-ը , այցելուների թիվը տարբեր երկրներից հասավ 107 երկիր ցուցանիշին: Բնականաբար Այցելությունների գերակշիռ մասը Հայաստանից են (70,5 %): Ամենակարդացված գրառումների ցուցակը շարունակում է գլխավորել Զինանշանի մասին առաջին գրառումը , երկրորդը Ճիշտ Զինանշաններով բավական զիճում է առաջինին: Երկրորդ տեղում է Երևանյան Փողոցների "Զեբրաների" մասին գրառումը , որքան էլ զարմանալի , որ չլինի: Երրորդը` տարվա ամենասպասված ֆիլմերից մեկի մասին պատմող գրառումն է Մթնշաղ - Խավարում: Համարյա թե նույն արդյունքներն ունեն Պուշկինի դպրոցի մասին , Ֆուտբոլը Հանուն Կյանքի և Վլադիմիր Արզաումանյանի փայլուն հաղթանակի մասին գրառումները:
Գրառումները շատ էին և բազմազան: Երբեմն այն գրառումները , որոնք արժանի էին մեծ արձագանքի չեին ստանում այդ արձագանքը և հակառակը , նրանք որոնք շարքային իրադարձությունների մասին էին ունենում էին անասելի արձագանք: Դա մեր իրականությունն է , որը չի փոխվի միչև չփոխվի մեր մտածելակերպը:
Տարին բազմազան էր ու հետաքրքիր , փորձում էի անդրադառնալ այն ամենին ինչ կատարվում էր իմ կյանքում , այն բոլոր իրադարձություններին , որոնք անձնական , ընկերական , տեղական և համաշխարհային մաստաբով նշանակալի էին և հետաքրքիր:
Տարին սկսվեց Հունվար ամսից , ձմեռ և ձյուն ի տարբերություն այս ձմռան , հիանալի ձմեռային հանգիստ ծաղկաձորում ի շնորհիվ ՀՊՃՀ ՈւԽ ջանքերի: 3 Հիասքանչ օր (Հուսամ այս տարի էլ բախտ կվիճակվի մասնակցել այդ ամենին , վստահ եմ` Ծաղկաձորը Կարոտել է Մեզ): Հունվարի մյուս երկու կարևորագույն իրադարձություններից էին Բլոգիս մեկամյակը և Գուտիի ֆուտբոլային հրաշքը:
Փետրվարը համեմատաբար հանգիստ անցավ: Նշանավորվեց առաջին հայկական Ռոք ամսագրի լույս ընծայմամբ` Rockstar !
Մարտ.Մարտի 6-ին նշեցինք Ռեալի 108-ամյակը: Ճիշտ աշխատանքը տալիս է իր արդյունքները. մեկ շաբաթ Վրաստանում "Save Nature - Save Yourself"-ի շրջանակներում: Նոր Ընկերներ , նոր ծանոթություններ տարբեր երկրների երիտասարդների հետ:
Ապրիլը կարծես անձնական վայրիվերումների ամիս էր:
Մայիսն արմատապես տարբերվեց ապրիլից: Երկրորդ անգամ Բեմադրվեց «Խավարի Լուսավոր Կողմը» ներկայացումը: Բարսան դարձավ Իսպանիայի հերթական առաջնության չեմպիոնը , Եվա Ռիվասը ցավոք չհաղթեց Եվրատեսիլում , իսկ ես դարձա 19 տարեկան:
Հունիսը մեկնարկեց Բարքեմփյան Բարձր տրամադրությամբ , մի քանի օր հիանալի ու անկրկնելի` նորություններով ու հետաքրքիր ինֆորմացիայով լի: Ֆուտբոլով վուվուզելաների անտանելի ձայնի ուղեկցությամբ: Եվ վերջապես Հունիսի 1-ին փակվեց Մաշտոցի Յամը: Իսկ Ռեալը Գլխավորեց Մուրինյոն:
Հուլիսին բոլորս զբաղված էինք Ֆուտբոլով հանուն Կյանքի: Որքանով ստացվե՞ց , Ստացվեց !! Այնուհետև վաստակած հանգիստ Մեղրաձորում հիանալի ընկերական շրջապատում:
Օգոստոս. Այս օգոստսը չի մոռանա ոչ մի Մադրիդիստ , ոչ մեկ ով երկրպագուն է Ռաուլի տաղանդի: Արքան հեռացավ Մադրիդից , Հեռացավ գրավելու նոր բարձունքներ Շալկեյում: Հեռացավ Գուտին... Առաջին անգամ այցելեցի Արցախ , Բարքեմփ Արցախն էր սպասում մեզ: Ակրկնելի տպավորություններ , հիանալի մարդիկ , լավ ընկերներ և  նույն քան լավ տրամադրություն: 
Բազե 2010 Երիտասարդական Հավաք , մեկ շաբաթ ծաղկաձորում ՀՊՃՀ ջոկատի և Կարմիր ճակատի հաղթանակները: Չեմ մոռանա Մեր ջոկատի` Կոգարով , Մամիջանյան , Ղարախանյան , Մարկոսյան թիմի հաղթանակը ամբողջ Բազեի Բրեյն-Րինգի մրցությունում: Ելույթս Արմինեի հետ Բազե-Պարում , Մեր Ճակատի Չկայացած Հաղթանակը Բազե-Նորաձևությունում և ամբողջ Բազեում և կորուստը...
Սեպտեմբեր. Ուսումնական տարվա սկիզբ: Կարծում եմ հենց սեպտմեբերը դարձավ մեր ֆուտբոլային հավաքականի հաջողությունների սկզբնակետը , չհաշվենք տհաճ ոչոքին Սկոպյեում: Սեպտեմբերյան մտքերը ամենախառն էին , ամենահին ու ամենաաներևակայելի ինչպես «Երգը անձրևի , Աղջկա և ... մասին»:
Նոյեմբեր.Նոյեմբերի գլխավոր իրադարձությունը  Կարծում եմ այն էր , որ Վլադիմիր Արզումանյանը հաղթեց մանկական Եվրատեսիլում: Մենք Հաղթեցինք Երևանյան հերթական Էլ Կլասիկոյում: ՀՊՃՀ "ԵՐՊԻ" թիմը անցավ ՈւՀԱ Եզրափակիչ: Երևանում բոլորիս Իր երաժշտությամբ հիացրեց Գորան Բրեգովիչը:
Դեկտեմբեր. Ձմեռը սկսվեց , սկսվեց Armnet կոնֆերանսով և շարունակվեց LigaFanClubs-ով , ավարտվեց Քննություններով ու շատ լավ , քանի որ հերթական անգամ Փայլեց Լեգենդի աստղը` Մադրիդի Լեգենդի Աստղը:

Իրադարձություններ Բլոգից Դուրս.
2010-ի իրադարձությունները բազմազան էին , Նախ կցանկանամ նշել Realmadrid.am-ի մասին.
Այս տարին Վերածննդի տարի էի մեր կայքի համար: Մենք ամբողջապես կագնեցինք կայացման ճանապարհին , կարծես զուգահեռ Թիմի հաջողություններին: Հասանք բազում հիանալի արդյունքների թե Համացանցում թե ֆուտբոլային խաղադաշտում: Կայքի այցելուների թիվը գերազանցում է օրեկան 5000-6000-ը , դիտումների թիվը օրեկան մոտ 40000 , կարծում եմ մյուս տարի մեր ցուցանիշները Մյուս տարի էլ ավելի տպավորիչ կլինեն , և մենք մշատպես կունենանք մեր տեղը Հայաստանյան Լավագույն կայքերի 10-նյակում (Այժմ մշտապես գտնվում ենք քսանյակում , ժամանակ առ ժամանակա հայտվում ենք լավագույն 10-ի շարքերում): Կայքը հազարավոր մարդկանց համար դարձավ ինֆորմացիա ստանալու առաջին հավաստտի ուղին , միջոցը և վստահված ընկերը:
Ընկերներիցս շատերը վերադարձան Բանակից և դեռ վերադառնում են, Ռուբոին մնացել ա 147 օր: Եվ ոչ միայն նրան...
Շնորհակալություն այն բոլոր Մարդկանց , ովքեր կողքիս եղան այս ամբողջ ժամանակ: Ովքեր դիմացան, ովքեր նեռվայնացան բայց իրենց մեջ ուժ գտան , ովքեր հիասթափեցրին ու հեռացան:
Տարին այնքան հագեցած էր , որ նույնիսկ չեմ կարողանում հիշել այն ամենն ինչ տեղի է ունեցել  այն բոլոր իրադարձությունները որոնք տեղի են ունեցել: Գլխավորեցի ՀՊՃՀ ՈւԽ Կրեատիվ հանձնաժողովը: Ուսանողական տարիների առաջին փուլի վերջնագծին հասա: Փորձում եմ իրագործել Երազաքներս: Բաղձալի ցանկություններից 2-ն իրագործված են: Մադրիդից Երևան հասավ "El Triunfo"-ն` Ռաուլի մասին գիրքը: Վերջապես ունեցա այդքան սպասված Notebook-ը , որով այժմ գրում եմ այս գրառումը: Արդեն կան Նոր նպատակներ: Կա հաճելի աշխատանք , անձնական կյանքն էլ կարծես դասավորվում է:
Վստահ եմ , որ 2011-ը էլ ավելի մեծ հաջողությունների և Ձեռքբերումների տարի է լինելու: Հետևել այդ իրադարձություններին կկարողանաք ինչպես միշտ նույն վայրում. այստեղ` Lifetime Blog-ում:
Նկարները և հետքրքիր դրվագները ամիջապես  կկարողանաք տեսնել tumblr-ում` http://robbieraul.tumblr.com :
Իսկ նրանց համար ովքեր ուզում անմիջապես տեղեկանալ և քննարկել , կարող են հետևել գրառումներիս twitter-ում` @Robbie_Raul:

facebook-ում կարող եք հետևել բլոգին ահա այստեղ:
եթե կլինեն հարձեր կամ առաջարկություններ կարող եք գրել RobbieRaul@gmail.com Հասցեով:

Շնորհավոր Գալիք 2011-ը , Ամբողջովին Ձեր Robbie Raul Markosyan !!

Monday, December 27, 2010

«Պահանջվում է Միլիոնատեր»

Դիտեցի :Ճ
Վաղուց կինոթատրոնում ֆիլմ չէի դիտել: Զգացի , որ այդ բացը պետք է լրացնել , ու ավելի շուտ-շուտ այցելել կինոթատրոններ: Ուրախալի էր , որ կինոթատրոն ինձ բերեց Հայրենական արտադրության ֆիլմը դիտելու ցանկությունը:
«Պահանջվում է Միլիոնատեր» ահա այսլպիսի հնչեղ անուն: Ֆիլմը իսկական Ամանորյա նվեր է կինոսիրողներին: Այն շատ թեթև , բարձր տրամադրություն ապահովող թեթևակի ռոմանտիկ կատագերգություն է: Դերասականական կազմը համապատասխանում է ֆիլմին: Բոլորը իրենց դերերի մեջ են: Զավեշտալի դրվագների պակաս չի զգացվում: Մեկ ժամ և քառասուն րոպե լի ծիծաղով և «Happy End»-ի սպաումով : Այ թե որն է պատճառը , որ տոմսերը այս ֆիլմը դիտելու համար պետք է գնել մի քանի օր առաջ: Լավ տոմսեր գնելու հավանականություն ֆիլմի դիտումից մի քանի ժամ առաջ չկա: Այս ֆիլմը երբեկ չի կարող ընդհատվել գովազդով , քանի որ այմ մի մեծ երկար և շատ հաջող գովազդ է: Ուղղակի մի քիչ գովազդի բաժինը շատ էր նման ֆիլմի համար: Չգիտեմ , միգուցե ես եմ նկատում այդ գովազդային մանրուքները և սովորական կինոսիրողին այդ հանգամանքը մեկ կլինի: Այդ պարագայում ավելի լավ:
Հաճելի Դիտում:

Friday, December 24, 2010

Նյարդային շարք.Եթե ԱՊՊԱ , ապա Սկայպ: Կամ էլ թե չէ...

Արա ինչի՞ ա մարդկանցից հիասթափվելը էտքան ոռի բան (Կներեք իհարկե նման առտահայտության համար , բայց չդիմացա): Մանավանդ քննություններից առաջ: Զզվում , ուղղակի ատում եմ, են վիճակը , որ մարդ իրա համար իրա կայֆերով ապրում ա , ու քեզ վռոձի կակ չի էլ խանգառում , բայց էտ քեզ ենքան ցավ ապատճառում , որ ուզում ես գնաս քցվես ամենաքիչը: Կամ էլ տանես իրան քցես , ամենաքիչը առաջին հարկից , որ չմեռնի , բայց լավ ցավոտ լինի ու երկար հիշվի:
Ես են վիճակնա , որ սաղ նեռվերիդ ազդում ա, մտածում ես , ուզում ես ջոգես թե ով կուզենայիր քո կողքին լիներ ես պահին: Նենց մարդ ում դու սիրում ես , ինքնել քեզ ա սիրում , ու ջոգում ես , որ չկա տենց մարդ ախպեեեեր ջաաաաան: Գնա մեռի հիմա: Դավայ դավայ դավայ: Էտ սաղ հեչ , բա որ 15 վայրկյանը մեկ հազար ու մի տարբեր տեղերից լսում ես ,որ «Վայ Սկայպը սենց ա ասել , սկայպը նենց ա ասել»: Դավադիտ ես լինում նույն նորություններից , Սկայպն էլ մի բան էլ ավել: Հաաա հիշեցի Եթե «ԱՊՊԱ» , ապա հերիք ա ուղեղս նրանից անեք  , սաղ օրը ԱՊՊԱ եմ լսում , ԱՊՊԱ , ԱՊՊԱ , ԱՊՊԱ  , հա ու ջան , ընտրեք ձեր համար ճիշտ գովազդի տարբերակ ու ամբողջ օրը գլուխներս մի տարեք էլի: Ես մեղավո՞ր եմ , որ դեռ մեքենա չունեմ , ու իմ հեչ պետքը չի ձեր ԱՊՊԱ-ն , Կասկոն ու հազար ու մի այլ զրթ ու զիբիլ: Չէ բայց դե վարկային գծով Ավտոքարտը հլա կուդա նի շլո , լավ բան ա: Նենց կուզենամ տենամ թե մի քանի ամսից ինչ ա լինելու էտ սաղ ԱՊՊԱ-ների հետ , լուրջ գործելու են , թե սաղ պայթելու են մնան մի երկուսը ու Մոնոպոլիստական կարգեր հաստատվեն և այս բնագավառում:
Սաղ իրա տեղն ունի , այս շաբաթվա բոմբը Եվա Ռիվասի Ռուսական «MAXIM» ամսագրի համար ֆոտոշարքն էր: Սաղ ուղղակի աջ ու ձախ իրենց բլոգերում , կայքերում , ՖԲ-ներում էտ էին տեղադրում , իհարկե սկայպից հետո: Կարելի ա ասել , որ Եվան հիացրեց , զարմացրեց , ու մի քիչ էլ հիասթափեցրեց բոլորին , մեջբերում եմ «Այ որ գոնե մի քիչ սենց կերպարով հանդես գար Եվրատեսիլում կարողա հաղթեինք էլ»:
Հա վերջում էլ ասեմ , որ պոխ... կներեք պոֆիգիստ լինելն էլ մի բան չի: Սաղ օր սենց բաներ էի գրելու , իսկ դեմներս նոր տարի ա դու մի ասա , չէր դզի էլի կակ նի կակ:
Վերջի վերջում էլ կասեմ , որ Vivai-ի Գերարագ կապը երբ վերջանում ա , թող ու փախի , բայց մի մոռացի , որ Կրյա ես:
Ես գնացի , վաղը քննության եմ: Քեզ Համբերություն Հայ Ժողովուրդ...

Wednesday, December 22, 2010

Peter Nalitch Jolly Baburi (МКПН Веселые Бабури)

Այո , մի քանի շաբաթ առաջ որոշեցի տեսնեմ , ինչ կա չկա Պետեր Նալիչի և իր ընկերների կայքում: Մտա տեսնեմ ինչ` Նոր ալբոմ: Նոր երգեր ու այդպիսի նորություններ: Ամենալավն այն է , որ երգերը հնարավոր է միանգամից կայքում լսել , ինչպես նաև հնարավոր է բեռնել ամբողջ ալբոմն միանգամայն անվճար ու շատ արագ: Սկավառակի կազմում տեղ են գտել ինչպես նախկինում հայտնի երգեր (Аленький цветочек , Никогда), ինչպես նաև Եվրատեսիլ 2010-ին մասնակցած "Lost and Forgotten" երգը:
1. Аленький цветочек
2. Blockhead
3. Чайки
4. Софокла
5. I met the girl
6. Патиритилап
7. Lost and Forgotten
8. Sneaky snake
9. Вихрь безудержной страсти
10. Little naked girl
11. Дропс
12. Музыкана
13. Индоутки
14. One solodo whiskey
15. Провода
16. Chmya
17. Is there love in the world
18. Весёлые бабури
Bonus tracks
19. Дача (2010)
20. Баба Люба (2010)
21. Никогда (2010)



Լսեք երգերը , Կայֆն են , տարբեր տրամադրություններ են բերում և տարևբեր տրամադրությունների ժամանակ կարելի է լսել: Խմբի յուրահատուկ ոճը չի թողնի որ ձանձրանաք: 21 կատարում , 50 րոպե անկրկնելի երաժշտություն: