Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Saturday, July 17, 2010

Ֆուտբոլը Հանուն Կյանքի. Մարդկային որակների պայքար...

Բազում դժվարությունների , մարդկային անտարբերության , մոռացկոտության ու անպատասխանատվության միջով անցնելով Մեր` Մադրիդի Ռեալի Ֆան Ակումբի ու Մեր Ընկերների Մեծագույն ջանքերի շնորհիվ Ֆուտբոլային հանդիպումը կայացավ:
Իսկ Դժվարությունները շատ եին: Նախ ասեմ այն բանի մասին , որ խաղադաշտը , ինչքան էլ որ փորձեցինք մարդկանց հասկացնել , որ խաղը բարեգործական է և եթե այն տրամադրեն անվճար այդ գումարը ևս կգնա Էրիկի օգնության համար , մեկ է մնացին իրենց ասածին , նույնիսկ երբ իմացան , որ շատ մարդ ա գալու ԲԱՐՁՐԱՑՐԵՑԻՆ վարձակալման գումարը հասցնելով ժամը 15000 դրամ-ից , մինչև ժամը 20000: Բայց մի կերպ , 1 ժամ հետները կռիվ տալուց հետո կանգ առանք մեկ ու կես ժամը 25000 դրամի վրա: Ես այդ պահին քիչ եր մնում չդիմանայի...Իսկ Այդ 25000 դրամը պարզ է , որ տալու եինք մենք` Ֆուտբոլ խաղացողներս: Գումարը Քիչ չէր...
Հանդիպմանը Ներկաների շնորհիվ Հավաքվեց 38000 դրամ: Ինչ խոսկ եթե մի քիչ շատ մարդ լիներ , ու մի քիչ էլ կազմակերպված գործեին այն անձիք ովքեր պատասխանատու եին դրամահավաքի համար , հնարավոր է մի քիչ շատ գումար հավաքվեր: Բայց ինչ եղել եղել է:
Հանդիպումը Գոլառատ ստացվեց , Հաղթեցին Մեր Ընկերներ , չնայած նրան , որ առաջին կեսում արջևում եինք 5-1 (13-20) հաշվով: Կարծում եմ ներկաները հաճույք ստացան , Գեղեցիկ Գոլերի պակաս չէր զգացվում:

Իսկ Գլխավոր թերությունենրից մեկը Հանրային Հեռուստաընկերության ԹԵՐԻ Ռեպորտաժն էր: Նրանք Շփոթել եին բազմաթիվ բաներ: Չնայած ասեմ , որ Այդ ռեպորտաժն էլ չէր լինի եթե մենք (Ես) չզբաղվեինք այդ հարցով: Դիտեք որից հետո կբացատրեմ թե որոնք են սխալները:
Ահա Այն`


Նախ , ասեմ որ բանկային Հաշիվը մենք` Ֆուտբոլասերներս չենք բացել , իսկ որտեղից են նրանք դա ենթադրել միայն Իրենք Գիտեն: Իսկ հատուկ այն մարդկանց համար , ովքեր կարծում են թե Մենք ենք սխալ տեղեկություններ տվել , պարզ ասեմ , որ Մենք Երբեկ Ուրիշի արած Գործի դիմաց մեր անունը չենք գրում քանի որ , Մեր արած Գործերն էլ են մեզ բավական: Ռեպորտաժում պարզ ասվում է , որ Նախորդ կիրակի Բարեգործական ՀԱՄԵՐԳը կազմակերպել են ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ Քաղաքացիական Նախաձեռնության անդամները: Տենց չի՞: Նույնիսկ Հրաչի ազգանունն են սխալ գրել: Ու խնդրում եմ չնեղանալ , ասում եմ այն ինչ կա: Թե Այլ կարծիք ունեք գրեք: Բայց նաև Մի մոռացեք , Մենք ունենք մի նպատակ , իսկ այդ նպատակն է Տեսնել Էրիկին առողջ:

Մենք Միլիլոնավոր մարդկանց նման կարայինք անցնեինք կողով ու ասեինք , որ սա մեր գործը չի , բայց տենց չարեցինք:Երբ Հրաչը առաջարկեց նման բան անել մենք փորձեցինք անել այնպես որպեսզի բոլորը ովքեր ջանում են Էրիկի ապաքինման համար միասին անեն այս մտահաղացումը: Մեզ մեկ չի թե ինչ կլինի այդ երեխայի հետ: Իսկ Ոմանց արդեն չգիտեմ...Մենակ Մի Մոռացեք , որ եթե մի բան ենք անում , ուզում ենք երեխային օգնենք , ուրեմն Մենք ՄԻ ԹԻՄ ենք , ու թքաց թե ինչն են սխալ ասել ինչը ճիշտ , կարևորը ասել են որ երեխային օգնություն է պետք , ու այդ սխալները ոչ մի մեծ էական նշանակություն չունեն այս պահին:

Հ.Գ.
Հատուկ Շնորհակալություն , այն մարդկանց Ովքեր աջակցեցին մեզ այս հանդիպման կայացման գործում , մասնավորապես ամենամեծ շնորհակալությունս ուղղվում է ՀՊՃՀ ՈւԽ Աշխատակազմի Ղեկավար` Հայկ Մամիջանյանին և աշխատակազմի Տեխնիկական անձնակազմին:
Նաև Շնորհակալություն այն մարդկանց ովքեր հետաքրքրվեցին , օգնեցին , տարածեցին ինֆորմացիան ու մնացին խաղից դուրս ... :Ճ

2 comments:

  1. Ռոբ ջան Ձեզ շնորհակալություն, որ նախաձեռնել էիք: Իսկ մենք ընդամենը աջակցեցինք ինչով ակրող էինք: Իմ կարծիքով Էական չի, թե որքան գումար հավաքվեց. շատ ավելի կարևոր է,թե որքան մարդիկ ի սրտե առողջություն մաղթեցին Էրիկին` երբեմն մտքի ուժը փողից հզոր է... Ապրեն ՈՉ ԱՆՏԱՐԲԵՐ, ՍՐՏԱՑԱՎ մարդիկ:
    P.S.
    Էս post-ը ինձ ինչ-որ այլ փոստա հիշացնում... Տեսնես որը...

    ReplyDelete
  2. Հայկ ջան Համամիտ եմ հետդ , բայց երբ փորձում ես օգնել երեխային , միշտ ցանկանում ես որ տեկուզ մի դռամ ավել հավաքվի, որովհետև շատ կարևոր ա ետ գումարը իրա համար:
    Ամեն դեպքում Մարիկ , ավելի լայն զանգվածներ իմացան , մինչև հիմա հետաքրքրվում են , զանգում են , հարցնում են թե ոնց կարող են գումար փոխանցել: Այ դա արդեն լավ ա;
    ............
    Ցավոք չեմ կարող ասել որը :Ճ

    ReplyDelete