Ահա այսպիսի Խոսքերով սկսեցի Ես Իմ այսօրվա գրառումը:
Այսօր Վերադաձա Ծաղկաձորից ուր մեկնել էի որպես հանգսստացող Խմբի պատասխանատու ամսի 28-ին ը Վերադարձա այսօր , Իմ հետ մեկնել քին ևս 37 մարդ: Ամենատարբեր տարիքային խմբերի… Նորացին :ՃՃՃ Դպրոցականներ , Ուսանողներ , Մեծահասակներ…
Բնականաբար մեծամասնությունն էին կազմում Ուսանողները:(ՔՀ և Ի , Էներգո , ԷՏ , Ռադիո) Ասեմ շաաաատ , ահավոր շատ հետաքրքիր անցավ , ուրախ , ջերմ ընկերական մթնոլորտում: Ծաղկաձորում եղանակը լավն եր , երեկոյան հիմնականում ձյուն էր գալիս , և աիդ ձյունը շատ տրամադրող և հաճելի էր մեզ համար , քանի որ Սենյակներում այնքան տաք էր , որ երբեմն կարճաթյով էինք ման գալիս, ու չեինք էլ մտածում դրսի ցրտի մասին: Սենյակները ծատ հարմարավետ էին , թեև սենյակներում շատ քիչ ժամանակ էինք անցկացնում , քանի որ այնքան հետաքրքիր զբաղմունքներ կային , որ քնելը կամ հանգստանալը մեր պլանների մեջ այնքան էլ չէր մտնում: օրը 3 անագմ սնվում էինք ճածարոնում , և մնացած ժամանակում անգամ միտք չէինք էլ հասծնում մտածենք ուտոլու մասին , քանի որ դրա կարիքը չէինք զգում: Առաջին օրը անցավ շատ հետաքրքիր: Բոլորս շատ արագ ծանոթացանք, համենայն դեպս Ես, և աշխատում էի բոլորին ծանոթացնել միմյանց հետ: Երեկոյան դուրս եկանք ման գալու դեպի քաղաք: Ձյան ներքո շատ լավ ման եկանք , ուսումնասիրեցինք տեղանքը և վերադարձանք: Ընթրելուց հետո ոմանք հանգստանում էին , ոմանք էլ իրենց ուժերն էին փորձում Բիլյարդի և Սեղանի թենիսի սենղանների մոտ:
Իսկ 24:00-ին սկսվեց ամենահետաքրքիր և սպասված իրադարձությունը: Հանգստյան տան «conference hall»-ում սկվեց Մաֆիա խաղը , որը նպաստեց , որպեսզի բոլորս ավելի մոտիկից ծանոթանանք և ճանաչենք Միմիանց: Խաղը Վարում էի Ես: Սկզբից խաղի մեջ էին 11 մասնակցիներ , իսկ արդեն ժամտ 01:00-ին մոտ մասնակիցների թիվը հասավ 16-ի , կային նաը բազմաթիվ դիտողներ , ովքեր ուղղակի հետևում էին ընկերների խաղին: Մաֆիայի մասին մի փոքր ուշ առանձին գրառմամաբ կպատմեմ , քանի որ դա լրիվ ուրիշ թեմայա… Բոլորը գնացին իրենց սենյակներով ժամը 4-ին մոտ: Ես ասենք քնեցի միայն 5-ի կողմերը , իսկ արդեն առավոտյան 9-ին բոլորս պետք է հավքված լինեինք որպեսզի նախաճածենք և հետո ուղևորվենք ճոպանուղի:
իսկ ճոպանուղի մեզ տարավ ահա այս մեքենան
Դե Լեռնադահուկային սպորտը կարծում եմ շատ հետաքրքր է , սակայն բոլորը չէ որ կարող են զբաղվել դրանով հենց միանգամից , և կարծում եմ դա էր հիմնական պատճառը ,որ այնտեղ մնացինք զգալիորեն քչով: Ես անկրկնելի զգացողություններ ունեցա, ոեև առաջին անգամ էի դահուկներ հագնում:
Նույն սցենարով անցավ նաը 2-րդ օրը , մաֆիան սակայան ավելի հետաքրքիր էր այս անգամ քանի որ մեզ նոր խաղացողներ էին միացել: կրկին մինչև գիշերվա 5-ը բոլորս ակտիվ քննարկումերի մեջ էինք: Իսկ արդեն առավոտյան պատրաստվում էինք Երևան վերադառնալուն , ինչը բոլորիս համար շատ ցավալի էր , քանի որ ժամանակը շատ արագ և հաճելի անցավ: Ինձ մոտ այնեղ վերադառնալու մեծ ցանկություն կա նույնիսկ հիմա:
achkis lav el hangstacel eq :)
ReplyDeleteLav el hangstacel eq erexeq jan.SHNORHAVORUM EM!!!
ReplyDelete