Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label Россия. Show all posts
Showing posts with label Россия. Show all posts

Friday, February 11, 2011

Вконтакте Սոց Ցանցում Այլևս Ազատ Չեն Գրանցվում

Ռուսական ամենամեծ սոց ցանցերից մեկը` Вконтакте-ն այևս փակ է ազատ գրանցման համար: Вконтакте-ի ղեկավարությունը նշում է , որ դա արվել է հատուկ այն բանի համար , որպեսզի ավելի բարձրացվի այցելունրի միմյանց միջև շփման մակարդակը: 
Նման կերպով նրանք կփորձեն պայքարել սպամի դեմ , որ Вконтакте-ում վերջին ժամանակներում շատ շատացել էր: Իհարկե այնտեղ հնարավոր կլինի գրանցվել Հրավերի միջոցով: Իսկ այդ հրավերը տալու իրավունք դեռ պարզ չի թե ովքեր կունենան: Вконтакте-ն ալյևս չի ընկնելու մարդաքանակի հետևից: Նրանք այժմ աշխատելու են լավացնել շփման մակարդակը Սոց Ցանցում: Նման փորձ արդեն ունեն Մերձբալթյան երկրների սոց ցանցերը:


Տեսնենք թե ինչ կտա դա Вконтакте-ին , այժմ ամեն ինչ շատ հետաքրքիր է: Սոց ցանցում հնարավոր չէ գրանցվել: նշեմ որ Вконтакте-ն առաջին Սոց Ցանցն է , որտեղ ես գրանցվել եմ դեռ 2007-ի սկզբերին :) եթե ոչ ավելի շուտ :)

Wednesday, January 26, 2011

"Domodedovo" երբ twitter-ը առաջինն է...

Վերջին 2 օրերի գլխավոր նորթությունը շարունակում է մնալ Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում տեղի ունեցած տեռորսիտական ակտի մասին լուրը: Նախ կցանկանայի ցավակցություններս հայտնել բոլոր զոհվածների ընտանիքներին , նրանց համբերություն ցանկանալով:
Դոմոդեդովոյի պայթյունը իմ համար մի քանի հարցերի հստակ պատասխան տվեց: Բայց այ թե հարց է ինչու այդպես ստացվեց և ինչ ստացվեց: Ամենինչի մասին իր հերթին...
Ինչպես ստացվեց , որ Twitter-ը դարձավ #Domodedovo օդանավակայանի մասին լուրերի քննարկման և տարածման գլխավոր օղակը և կրիչը: Ասեմ , որ պայթյունի մասին իմացել եմ երևի առաջիններից մեկը , քանի թր հետևում եմ մի քանի ակտիվ ռուս լրագրողների և բլոգգերների , որոնք կարելի է ասել միանգամից սկսեցին ինֆորմացիան տարածել: Շուտով ամբողջ Twitter-ը խոսում էր այդ դեպքի մասին , #Domodedovo H-թեգով գալիս էր ամենաթարմ տեղեկատվությունը` նկարներ, վիդեոներ դեպքի վայրից, տուժածների մասին լուրեր: Իսկ հեռուստատեսությունը դեռ լռում էր...Բոլորը զայրացծ էին մեկ Հեռուստաընկերությունների մեկ Մոսկովյան տաքսիստների վրա , որոնք օգտվելով առիթից , ստորաբար բարձրացրել էին դեպքի վայրից քաղաք տեղափոխելու գները մինչև 10-20 հազար Ռուբլի: Շատերն առաջարկում էին սեփական մեքենաներով հասնել օգնության տուժածներին , ոմանք էլ խորհուրդ էին տալիս օգտվել Էքսպրեսս գնացքից !! Իսկ հեռուստատեսությունը նոր-նոր սկսում էր խոսել այդ մասին: Այն էլ շատ աղոտ , ոչ հստակ տեղեկատվությամբ: Ինչը էլ ավելի էր զայրացնում հանրությանը: Նույն արտասահմանյան լրատվամիջոցները այդ` սկզբնական ժամանակ ավելի ակտիվ էին և տպավորությունն այն էր , որ վելի անհանգստացած են: Մի թե՞ այդքան դժվար էր հետևել twitter-ին: Ասում եմ նույնիսկ Մեդվեդևն է Twitter-ից իմացել ահաբեկչության մասին: Ամեն դեպքում , փաստը մնում է փաստ , որ Twitter-ը այսօր առաջատար և ամենաարագ լրատվամաիջոցներից մեկն է Աշխարհում:
Իսկ Թե , ով է կանգնած այդ ամենի ետևում դեռ հայտնի չէ...Չգիտես ինչու նույն Twitter-ում միանգամից սկսեցին խոսել , որ այդ ամենը պատահականություն չէ և կառավարության մատը խառն է այդ գործում: Ինձ համար ինչ-որ տեղ զարմանալի են նման արտահայտությունները: Ռուսաստանի կառավարությունը ոնցոր թե նման քայլերի կարիք չունի , որպեսզի հետո համոզի ժողովրդին , որ բա գիտեք մենք դեռ անելիք ունենք Ձեզ հաար , եկեք մեզ էլի ընտրեք...  Հուսամ , որ մեղավորները իրենց արժանի պատիժը կստանան !!

Wednesday, December 22, 2010

Peter Nalitch Jolly Baburi (МКПН Веселые Бабури)

Այո , մի քանի շաբաթ առաջ որոշեցի տեսնեմ , ինչ կա չկա Պետեր Նալիչի և իր ընկերների կայքում: Մտա տեսնեմ ինչ` Նոր ալբոմ: Նոր երգեր ու այդպիսի նորություններ: Ամենալավն այն է , որ երգերը հնարավոր է միանգամից կայքում լսել , ինչպես նաև հնարավոր է բեռնել ամբողջ ալբոմն միանգամայն անվճար ու շատ արագ: Սկավառակի կազմում տեղ են գտել ինչպես նախկինում հայտնի երգեր (Аленький цветочек , Никогда), ինչպես նաև Եվրատեսիլ 2010-ին մասնակցած "Lost and Forgotten" երգը:
1. Аленький цветочек
2. Blockhead
3. Чайки
4. Софокла
5. I met the girl
6. Патиритилап
7. Lost and Forgotten
8. Sneaky snake
9. Вихрь безудержной страсти
10. Little naked girl
11. Дропс
12. Музыкана
13. Индоутки
14. One solodo whiskey
15. Провода
16. Chmya
17. Is there love in the world
18. Весёлые бабури
Bonus tracks
19. Дача (2010)
20. Баба Люба (2010)
21. Никогда (2010)



Լսեք երգերը , Կայֆն են , տարբեր տրամադրություններ են բերում և տարևբեր տրամադրությունների ժամանակ կարելի է լսել: Խմբի յուրահատուկ ոճը չի թողնի որ ձանձրանաք: 21 կատարում , 50 րոպե անկրկնելի երաժշտություն: