Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Tuesday, November 15, 2016

Դբա Բերքեմփ Վանաձոր | Լեփ-լեցուն տպավորություններ


Նոյեմբերի 6-ին Բարքեմփ Վանաձորն էր: Ուզում եմ փորձել գալ հեռվից և պատմել ամեն ինչի մասին հերթով, բայց երևի թե հիացնումնքի պահը VTC-ից (Վանաձորի տեխնոլոիական կենտրոն) այնքան մեծ ա, որ երևի թե, հենց այդտեղից էլ սկսեմ:
Գժական թույն շենքը տեսնելուց միանգամից պատկերացնում ես թե ինչեր են կատարվոմ ներսում, ինչքան պոտենցիալ կա տեղ ու ինչ մեծ գործեր ա սպասվում բոլոր նրանց ովքեր բախտ ունեն այդտեղ սովորելու ու աշխատելու: Ոնց կարելի էր երկու սովետական շենցքից ստանալ տենց գազան բան՝ առանց քանդելու, վերացնելու ու ավիրելու, ոնց արվումա հիմնականում մայրաքաղաքում:

Բայց ճանապարհը Վանաձոր բավական բարդն էր, Վանաձոր քաղաքի ճանապարհների փոսերը այնքան շատ էին, որ հաշիվ կարելի էր կորցնել, էլ չեմ ասում թե ինչքան ժամանակ ես կորցնում անհամար բարդույթեները շրջանցելու համար: Քաղաքային իշխանությունները պետք է անպայման մտածեն այդ խնդրի մասին, քանի որ դրանց հաղթահարումը առաջին հերթին ժամանակի կորստի պատճառ են դառնում իրենց քաղաքի բնակիչների համար, էլ չեմ ասում որ մի քանի փոս չնկատես հանկարծ միանգամից գրպանիդ էլ ես հարված ստանում:
ԴբաԲարքեմփը
Լավ կազմակերպված ու հետաքրքիր: Ինֆորմացիայի ծարավ ու հետաքրքրասեր այցելուներով լի: Ինչպես ասեց Չինան մեր քննարկումներից մեկի ժամանակ «Ահավոր մեծ պոտենցիալ ու նորարարություն» կար ներկա երիտասարդների մեջ: Ոմանք արդեն իսկ բավական «խորացած» են ինչ–ինչ հարցերում ու կարող են անգամ իրենք խորհուրդներ տալ ոլորտի «գելերին»:
Եղավ նաև այն ինչի համար և բուն այցելություններ #ԴբաԲարքեմփ: Ես հանդես եկա պրեզենտացիայով «Ինչպես բարձրացնել բլոգի արդյունավետությունը» թեմայով իսկ Չինան ու Գոռը խոսեցին 2016-ի թրենդներից ինչպես նաև արեցին իրենց կանխատեսումը 2017-ի համար:


Իդեպ մի փոքր ավելի ներքև կտեղադրեմ «live»–ը, որպեսզի ինքներդ կարողանաք դիտել ու միգուցե մի լավ բան էլ Ձեր համար գտնեք #ԴբաԲարքեմփ–յան ներկայացումներից:
Վերջում ուղղակի կցանկանամ շնորհակալություն հայտնեմ բոլոր նրանցից ովքեր կարողացան կազմակերպել #ԴբաԲարքեմփը: Վստահ եմ, որ սա սկիզբն էր Վանաձորյան Բարքեմփների: 


Wednesday, November 2, 2016

Բեկանված տուգանքի քաղցրությունը

Եթե մեկն ինձ կես տարի առաջ ասեր, որ ես մեկ ամսվա մեջ երկու տուգանքի բողոքարկում կհաղթեմ, ես ամենաքիչը քմծիծաղ կտայի ասելով. «լավ էլի, ինչ ես խոսում, ես այդքան ժամանակ ու նեռվ ծախսե՞մ, գնամ բողոքարկե՞մ, մեկա բան չի փոխվելու»:
Այդ ամենը այդպես էլ կլիներ, եթե օրերից մի օր չհանդիպեի «Վարորդի Ընկեր» գրասենյաին ու տեսնեյի այն եռանդը որով բոլորը պայքարում են անօրինական և անհիմն ակտերի բեկանման համար:
Այսօր արդեն բեկանվեց երկրորդ անհիմն տուգանքը, որն ինձ ուղարկվել էր ՃՈ-ի կողմից: Ինչի համար շատ ուրախ եմ, անչափ ուրախ եմ: Առաջին հաղթանակս կարմիր գծերի տուգանքի բողոքարկում էր: Երկրորդը մի փորք ավելի բարդ: Բայց ստացվեց, քանի որ օգնեցին «Վարորդի Ընկեր» գրասենյակի ավելի փորձառու վարորդները, ովքեր արդեն անհիմն տուգանքների բեկանման մեծ փորձ ունեն: Իհարկե ես էլ կարող է տանել ստացված տուգանքով նամակը գրասենյակ, և սպասել մինչև այն պատրաստ կլինի, որպեսզի ուղարկեմ փոստով բողոքարկկամ համար: Սակայն ես արեցի այլ կերպ: Որպեսզի չավելացնեմ գրասենյակի աշխատանքը, գիտակցելով որ բարդ բան չկա ինքս էլ կարող եմ անել, եթե լինի տիպային օրինակ, չէ որ իմ տուգանքի բողոքարկումը կազմելու փոխարեն միգուցե կարող են մեկ այլ բողոքարկման գործ առաջ գցել: Խնդրեցի տիպային օրինակ, որը ձևափոխեցի համապատասխան իմ տուգանքի (ընցաքում հարցերի տարափ հղելով ծով համբերություն ունեցող Զավենին) և վերջում ուղարկեցի որպեսզի ստուգի այն: Արդյունքում իրենք խնայեցին ժամանակ (ես նույնպես) ես էլ ձեռք բերեցի փորձ:
Բայց ոստիկանությունը կարճելով գործը և բեկանելով տուգանքը մի հարց առաջացրեց իմ մեջ, բա որ սխալ էիք կազմել ու պետք է բեկանեիք այսպես թե այնպես, ինչու ինձանից խլեցիք այդքան ժամանակ, բենզին և 240 դրամ պատվիրված նամակ ուղարկելու համար, որի փոխարեն ուղղակի կարող էիք կամ կոմպետենտ լինել կամ մի փոքր ավելի մարդասեր:
Արդարությունը հերթական անգամ վերականգնվեց:
Մի՛ զլացեք ժողովուրդ ջան, պայքարե՛ք Ձեր իրավունքների ու արդարության համար: 

Tuesday, November 1, 2016

Ինչպես Ես չտեսա «Տաթևը»

Եթե ես լինեի «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդման հեղինակը, միգուցե իմ այսօրվա գրառումը սկսվեր այսպես.
Ճամփա 507-րդ՝ «Տաթևի» վանք: Բայց, քանի դեռ ոչ՝ ես կպատմեմ թե ինչպես մի «գեղեցիկ» աշնանային օր (29.10.16թ.) Ես, Լուսինես ու Սոֆին գնացինք տեսնելու «Տաթևի» վանքը, բայց ավաղ չտեսանք:
Լինում է չէ, այնպես, որ պահի տակ որոշում ես ինչ-որ մի բան անել ու միանգամից իրագործում ես, առանց երկար-բարակ մտածելու: Ահա այ սա հենց այդ դեպքերից էր: Գնացել էինք «Արենի» մի փոքր քաղաքից դուրս ժամանակ անցկացելու համար: Իսկ ես Շատ երկրար ժամանակ է ինչ ուզում էի տեսնել «Տաթևի» վանքը: Չէի եղել այնտեղ: Երբ ուղղություն էինք բռնել դեպի «Ջերմուկ» ճանապարհին տեսա «Wings Of Tatev» հարյուր չեմ հիշում քանի կիլոմետր և միանգամից ուղեղումս անհավանական մեծ ցանկություն առաջացավ տեսնել «Տաթևը»
«Հա դե 130 կմ-ի եղածն ինչ ա որ» արտահայտությամբ, շրջանցելով «Ջերմուկը» ուղևորվեցինք դեպի «Տաթև»
Սկզբում ամեն ինչ լավ էր՝ ճանապարհը բավական լավ, եղանակը նույն պես: Այդ ամենը կարող էր տևել մինչև «Տաթև» եթե... այս տեղից սկսվում է մղձավանջը: Մոտ մի 40 կմ. էր մնացել մինչ բաղձալի «նպատակակետը» երբ հայտնվեցինք ամպերի մեջ: Դա մառախուղ չէր, այլ իսկական ամպերի բազմություն: Սկզբից նոսր, հետո ավելի ու ավելի խիտ: Այդպես գնացինք այնքան, մինչև իմ անուշադրության պատճառով չանցանք «Տաթևի» խաչմերուկն ու ուղևորվեցինք «Գորիս»: Գորիսի ճանապարհին (Ես այդ ժամանակ դեռ չէի գիտակցում որ Գորիս եմ քշում) մի պահ տեսանք երկու զբոսաշրջիկների, ովքեր փորձում էին մեքենա կանգնեցնել: Քանի որ եղանակը վատն էր ու անձրևոտ, մի քիչ առաջ ընթանալով վերադարձան ու վերցրեցինք նրանց: Բրիտանացի էին, աղջիկը և մի փոքր ավելի տարիքով տղամարդը: Նրանք ասացին, որ Գորիս են գնում, իսկ մենք պատասխանեցինք, որ «Տաթև»... մտքներով մի բերան չանցավ, ասեն, «թե բա գիտեք Տաթևն արդեն անցել եք, հարգելիներս» ու այդպես «Բիթլզի» հնչյունների ներքո հասցրեցին իրենց Գորիս ու հենց այդ տեղ էլ հասկացանք, որ Տաթևը մնաց հեռվում:
Ինչ արած, գնում ենք հետ, իսկ եղանակն էլ ավելի էր վատանում:
Մի կերպ գտանք ճանապարհը «աչքերներս չորս արած» ու հասանք ճոպանուղի, որն ի զարմանս աշխատում էր, նույնիսկ այդ եղանակին: Բայց քանի որ մեքենայով էինք, զուր գումար չծախսելու համար, շարունակեցինք ճամփան, որը բավական վատն էր: Ուխտագնացություն հիշեցնող այս ուղևորությանը նույնիսկ ճանապարհին կանգնած ոչխարների հոտը չխանգարեց: Մենք հասանք «Տաթևի» վանք, որը դեռ պետք էր գտնել մառախուղի մեջ:
Ես միշտ շատ գեղեցիկ էի պատկերացնում «Տաթևի» վանքը: Ու դեռ շարունակում եմ պատկերացնել, քանի որ այդպես էլ չտեսա այն ինչ այդքան ցանկանում էի:
Մոտ մի 20 րոպե մնացինք այդտեղ ու հետ ուղևորվեցինք: Ճանապարհը դեպի «Արենի» էլ ավելի բարդ ստացվեց: Այնպիսի տպավորություն էր, որ միայն մենք ենք ճանապարհին՝ այդ մառախուղի մեջ: Ոչ առջևում մեքենա կար, որ մեզանից հետ:
Կարևորը բարեհաջող տեղ հասանք ու պլաններ կան ամառը նորից գնալ տեսնելու «Տաթևի» վանքը: Բայց նախօրոք եղանակը ստուգելուց հետո:

Հ.Գ.
Հույս ունեի ձմեռային անվադողերս փորձարկել, բայց այդպես էլ ձյան չհանդիպեցի...

Thursday, October 13, 2016

Jazzve To Go | Առավոտը #Jazzve2Go-ի հետ

Ողջույն կոֆեի սիրահարներ: Ի՞նչպես եք: Վստահ եմ, որ բոլոր նրանք ովքեր սուրճի սիրահարներ են չեն պատկերացնում իրենց կյանքն առանց մեկ գավաթ սուրճի՝ առավոտյան առավել ևս, էլ չեմ ասում ամենաքիչը թե քանի բաժակ սուրճ կարելի է օրական խմել:
Մի քանի օր առաջ մեկնարկեց «ՔՈ Ժամանցը Jazzve»-ի հետ Ֆոտոմրցույթը: Ֆոտոմրցույթի հաղթողը կստանա ՀԵԾԱՆԻՎ: Ի դեպ ես էլ եմ մասնակցում ֆոտոմրցույթին: Մտեք ֆոտոյիս Wow դրեք ^_^

Բայց դա ուրիշ թեմա է, ասօր առավոտյան գնացել էի #Jazzve2Go-ի հետ միասին շրջելու Երևանի փողոցներով և տեսնելու թե ինչպես են նրանք Սուրճ հյուրասիրում առավոտյան ինչ-որ տեղ շտապող Երևանցիներին: Հիանալի ստացվեց:


Tuesday, October 11, 2016

«Անկախության գավաթ - 25» Ծրագրավորման Օլիմպիադա

Բարև բոլոր Ծրագրամիստ բոլգգերներին: Ո՞նց եք: Չնայած Ձեզ ի՞նչ ա եղել: Մեր երկրում ամենակայուն աճը դուք եք ապահովում երևի թե՝ ինչը նշանակումա որ լավ պետք է լինեք:
Այս գրառումնել հենց նվիրվում է բոլոր սկսնակ և ինչու չէ արդեն իսկ հմտացած խրագրավորողներին, որոնք ամեն տարի հնարավորություն են ստանում իրենց ուժերը չափել  «Անկախության գավաթի» շրջանականկներում: Դե ինչ տեսնեք թե այս տարի ինչ կստացվի: Իսկ հատուկ այդ կապակցությամբ բոլոր նրանք ովքեր չեն հասցրել իմանալ ավելին «Անկախության գավաթ - 25»-ի մասին ահա, կարող եք կարդալ ստորև:

2016թ.-ի Հոկտեմբերի 16-ին, ժամը 9:30 Հայ-Ռուսական Համալսարանում տեղի կունենա Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված  «Անկախության գավաթ - 25»  ծրագրավորուման  թիմային օլիմպիադան:
Մրցույթի կազմակերպիչներն են  Հայ-Ռուսական Համալսարանը և «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը, իսկ գլխավոր հովանավորն է «Օ-Էմ-Դի» ընկերությունը :

Առաջին հինգ տեղերը զբաղեցրած  թիմերը կպարգևատրվեն  մրցանակներով և դիպլոմներով :

Դրամական մրցանակներն են՝
I տեղ – 300,000 դրամ
II տեղ – 240,000 դրամ
III տեղ – 180,000 դրամ
IV տեղ – 150,000 դրամ
V տեղ – 120,000 դրամ

Օլիմպիադային կմասնակցեն Հայաստանի առաջատար ԲՈՒՀ-երի և դպրոցների ներկայացուցիչները: Սպասվում  է թեժ պայքար: 


Ի ԴԵՊ
One MarketData-ն պատրաստ է աշխատանքի ընդունել նորավարտների և ուսանողների, ովքեր չունեն աշխատանքային փորձ ծրագրավորման ոլորտում սակայն գիտեն C++: Դուք կարող եք սկսել Ձեր կարիերան որպես C++ ծրագրավորող OMD-ում: 
Դրա համար ուղղակի պետք է ուղարկել CV jobs_am1@onetick.com հասցեով:

Friday, October 7, 2016

11 րոպե Ռոբի հետ: Մենախոսություն

Բարև Բլոգոսֆեռա:
Այսօր այն օրերից էր երբ ես՝ Ռոբերտս Մարկոսյան, որոշել էի Facebook-ում «Live» անել:
Իհարկե Լայվն այնպիսի բան է, որ պետք է անես հավեսով, որ համ քեզ հաճելի լինի, համ դիտողներին: Այսօր այդ օրերից մեկն էր:
Մի Խոսքով, ի՞նչ եմ այսքան գրում, նայեք լայվը, կհասկանաք.

Thursday, September 29, 2016

Ազգային Հավաքականի Ջորջ Ռ.Ռ. Մարտինը

Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանակի հետ ավելի քիչ է նմանվում  ազգային հավաքականի: Գնալով պակասում են ֆուտբոլիստները՝ ովքեր արժանի են, կամ կարող էին արժանի լինել Հավաքականում խաղալուն: Սակայն դա իրենց մեղավորությունը չէ: Նրանց ջնջում են ցուցակներից... ինչպես օրինակ ջնջեցին Նեդ Սթարկին Game of Thrones-ի առաջին սեզոնում:  
 Ենթադրենք Նեդ Ստարկը Յուրա Մովսիսյանն էր, որից առաջինը ազատվեցին ազգային հավաքականի պատասխանատուները, հետո Ռոբերտ Արզումայանն էր, Գևորգ Կասպարովը և  ֆուտբոլիստների մի ամբողջ ցուցակ, որոնք երբևիցե հաքել են Ազգային Հավաքականի մարզաշապիկը: Նրանցից անգամ կարելի է մի ամբողջ հավաքական կազմել:
Ազգային հավաքականը գնալով նմանվում է Գահերի Խաղին, գլխավոր հերոսները գնալով հեռանում են կյանքից (այս պարագայում հավաքականից) և դաժանորեն սպանվում է Հայկական ֆուտբոլի ապագան:
Հարգելիներս ժամանկ է գիտակցել, որ սա Մեր հավաքականն է, ոչ թե Գահերի Խաղը և հավաքականի ղեկավարներ՝ Դուք էլ Ջորջ Մարտիններ չեք:

Հ.Գ.
Գալիք հանդիպմանը Հայաստանի հավքական է հրավիրվել 2 (երկու) հարձակվող:
Մնացած դատողությունները թողնում եմ Ձեզ...

Կառավարության «Դրիմ Թիմը» կամ ինչպես կրկին չռաստվել «Իտուրալդե Գոնսալեսին»

Ազգս վերջապես հույսով է լցվել (քիչ թե շատ) որ Կարեն Կարապետյանի կառավարությնում կատարած փոփոխությունների արդյունքում վերջապես կլինի «կառավարություն», որը վերջապես նման կլինի կառավարության:
Այս պահին ձևավորվող կառավարությունը իհարկե կարող է անել անհնարինն ու հասնել հաջողության (ես էլ եմ հավատում): Այն ինձ հիշեցնում է մեր «Ոսկյա հավաքականը» որը հայ-հայ էր անցնում էր 2012 թվականի ֆուտբոլի եվրոպայի առաջնության որակավորման փուլը, բայց՝ Իտուրալդե Գոնսալես:
Իհարկե այն հավաքականում էլ մարդիկ կային, ովքեր իրենց տեղում չէին՝ ինչպես նոր ձևավորված կառավարությունում, հավաքականում ևս լինում է, որ զանգով կամ վերևներից ասելով են տեղ զբաղեցնում:
Նախարարների շարքում շատ նոր դեմքեր կան և այդ նոր դեմքերի մեծամասնությունը կարծես թե իրենց ոլորտում առաջատարներ են ու մասնագետներ: Ինչը հազվադեպ երևույթ է մեր իրականության մեջ՝ որ իրոք մասնագետ լինեն: Շատ ողջունելի է ինչ խոսք: Մնում է գործով ապացուցեն դա:
Իսկ ինչու՞ հենց Իտուռալդե Գոնսալես: Դե քանի որ սաղ կյանքներս հարամեց էտ անպիտանը, ի չիք արեց մեր երազանքներն ու հայ-հայա իրականացող երազանքները: Անարդարության ու կողմնակալության տիպար դառնալով:
Ուզում եմ, որ նոր կառավարությունը ապահովագրված լինի Իտուրալդեների հետ բախվելու բախտից, այսինքն՝ գործի այնքան բաց, համարձակ ու վստահ, որ հաջողության հասնելուց բացի այլ տարբերակներ ուղղակի չլինեն:
Ռիսկի գործոն իհարկե կա այս ամենի մեջ, բայց մեր երկրի պարագայում, այս օրհասական վիճակից ավելի վատ լինել չի կարող:

Wednesday, September 28, 2016

Եթե Զիդանին Սա Դաս Չլինի...

Մադրիդի «Ռեալը» 3-րդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց 2016/17 մրցաշրջանում (Villareal 1-1, Las Palmas 2-2):
Երրորդ խաղն անընդմեջ Մադրիդիստները չկարողացան հաղթանակ տանել: Եթե օրինակ «Վիլյառեալի» հետ խաղում առաջինը մրցակիցը կարողացավ հաշվի մեջ առաջ անցնել իսկ «Ռեալը» հավասարեցրեց այն, ապա մնացած երկու դեպքում Մադրիդիստներն ուղղակի ձեռքից բաց թողեցին հաղթանակները:
«Լաս Պալմասի» հետ խաղում Ռոնալդուի չարաբաստիկ փոխարինման մասին չեմ ցանկանում խոսել: Սակայն այն ինչ տեղի ունեցավ «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում ցույց է տալիս որ Զիդանի մոտ ամեն ինչ չէ որ կարգին է: 
Խաղում որտեղ Ռեալ ուներ հաշվի մեջ առավելություն, պետք էր գցել տեմպն ու արագ ահակագրոհել, ինչը ոչ միշտ էր ստացվում, քանի որ նախ Բեյլը ամբողջ երկրորդ խաղակեսում համարյա թե ոչինչ չէր անում, անգամ ակտիվ չէր պաշտպանության ժամանակ իսկ միայն կարվախալը աջ եզրում չեր կարողանում դիմակայել Բորուսիայի փոխարինման մտած ֆուտբոլիստներին: Եվ իհարկե Բենզեման, ով նույնիսկ դարպասի դիմացից հարվածեց ուղից դարպասաձողին և դրանից զատ ոչնչով աչքի չընկավ երկրորդ խաղակեսում: Ակնհայտ էր, որ այդ երկուսը առնվազն 75-րդ րոպեից հետո պետք է զբաղեցնեյին իրենց տեղը պահեստայինների նստարանին: Ինչը այդպես էլ տեղի չունեցավ Բեյլի հետ իսկ Բենզեմայի պարագայում արդեն ուշ էր: Ինչպես ասում են ռուսաստանում «после драки кулаками не размахивают» իսկ Մորատային խաղադաշտ մտցնելը հենց դրան էր նման: 87-րդ րոպեին, անմիջապես գոլից հետո դուրս եկած Մորատան անգամ չհասկացավ թե ինչու է նա դուրս եկել խաղադաշտ: Պարզ էր, որ ավելացված 3 րոպեներից 2-ը Դորտմունդցիները փորձելու են ժամանակ ձգել, խախտել կանոններն ու սադրել: Զիդան, մի թե դու՞  այդքանը չէիր գիտակցում:
Մարզչական սխալների պատճառով՝ ես կբնութագրեմ ահա այսպես վերջին երեք հանդիպումների վերջնական ելքը: Մարզչական սխալները ոչ միայն ժամանակին չկատարած փոփոխություններն են այլ նաև սխալ կազմի ընտրությունը՝ ինչպես օրինակ Նավասն այս խաղում, կամ խաղացողներին ոչ ճիշտ խնդրի առաջադրումը:
Եթե վերհիշենք Զիդանի հաղթանակած խաղերը կտեսնենք, որ նա ամեն խաղին բավական ակտիվ ցուցումներ է տալիս իր խաղացողներին, սակայն ՉԼ վերջին հանդիպման ժամանակ զգացվում էր, որ Տուխելն ու իր թիմն ավելի շատ են ցանկանում հաղթել քան Զիդանն ու տղաները: Եվ Տուխելի ակտիվ փոփոխություններն ու խաղն ակտիվացնելու փորձերը տվեցին ցանկալի արդյունքը:
«Ռեալը» կրկին չկարողացավհ հաղթել Բորուսիայի հարկի տակ: Դա արդեն նմանվում է մղձավանջի: Դա պետք էր գիտակցել խաղից առաջ և պայքարել հաղթականկի համար ինչը տեղի չունեցավ:
Ռեալն խաղադաշտում անց է կացնում 80 րոպե՝ մաքսիմում: Այո, արդեն երկու խաղ անընդմեջ «Ռեալը» գոլ է ընդունում սեփական դարպասը հանդիպման վերջնամասում՝ ավելի ստույգ, 85-րդ և 87-րդ րոպեներին: Այս փաստը վկայում է, որ Մադրիդի խաղացողներրը ժամանակից շուտ են «անջատվում», մոռանում թե ինչի համար են հավաքվել և որ դիմացի թիմի խաղացողները դեմ չեն լինի գրավել իրենց դարպասը:
Անկեղծ ասած չեմ կարողանում հիշել արդյոք եղել է մրցաշրջան վերջին 16 տարիների ընթացքում, որ Մադրիդը 3 անընդմեջ ոչ-ոքի խաղա: Ինչևիցե, հուսանք որ այս ոչ-ոքիների շարքը կլինի ամենաանհաջող հատվածն այս մրցաշրջանի ընթացքում:

Sunday, September 25, 2016

Մեր և Ձեր Կյանքի 500 էջերը

Բարև Բլոգուշ, ո՞նց ես: Ես քանի օրը շուտ-շուտ եմ քեզ այցի գալիս: Տենաս ինչից ա չէ՞: Ուզում եմ հասկանամ որտեղ ա Google-ն ուզում քցած լինի: Քո ստատիստիկայում, թե՞ անալիտիկսի հետ մի բան նենց չի: Բայց որ այս վերջին ամիսներին քեզ ավելի շատ ուշադություն եմ դարձնում ետ հաստատ ա: Բողոքելու տեղ չունես, երևի նրանից ա որ ես շատ բողոքելու բան ունեմ (ծիխաղում եմ): 

Հա դե տենց ա չէ՞, որ բողոքելու բան եմ ունենում, մի ճար գտնում եմ պոստ անելու, հակառակ դեպքում այնքան եմ ձգձգում, որ մի բան էլ մոռանում եմ թե ինչ էի ուզում գրեի:
Բայց չէ գիտես, ես վերջերս լավ բաների մասին գրելու ժամանակ էլ եմ գտնում, բայց մեկա չեմ հասցնում ամեն ինչ լուսաբանել: Կյանքն ակտիվ է մի այլ կարգի, ժամանակը քիչ:

Ասա բայց, ի՜նչ ամառ էր չէ՞: Գազան, իրադարձություններով լեցուն: Բայց ամառվանից դեռ կհասցնեմ խոսել: 
Ուզում եմ միքիչ քեզանից խոսանք, գրվենք;ժ: Գրողը տանի 500 գրառում: Ու կապ չունի, որ էտ 500-ից 60-ը ՀԴՄ-ներ մասին ինֆորմացիոն բնույթ կրող գրառումներ են, ես հո գիտեմ թե ինչքան մարդիկ են սրտատրոփ սպասել երբ ա "Lifetime Blog"-ում հրապարակվելու ՀԴՄ կտրոնների շահող թվերը:
500-ի մեջ այնքան պատմություններ ու դեպքեր կան, որ դրանցից յուրաքանչյուրի շուրջ կարելիա մի հաստափոր գիրք գրել: Միգուցե, մի օր:
Քանի-քանի կյանքի պատմություն՝ դրվագներ կան այստեղ զետեղված: Որ բացում ես մի գրառում կարդալու՝ մեկով հաստատ չես սահմանափակվում: Ամեն անգամ ուզում եմ սաղ պոստերդ կարդամ:
Չեմ ուզում ծավալվեմ: Ուղղակի մի քանի նկար եմ ուզում թողնեմ Բլոգումս, որ մի օր էլի բացեմ միամիտ այս գրառումն ու հիանամ այս նկարներով:

Որքան գեղեցիկ էր երկիքնը Կոնյակի գործարանի վերևում, տեսնես ամե՞ն օր է այսքան գեղեցիկ, թե բախտս է բերել:
Գարնանային արևոտ Անձրևը Կոկա-Կոլայի գործարանում, որքան թարմության շունչ կար այս անձրևի մեջ:
Գարնանային այս օրը Սաղմոսավանքում մռայլ էր, երբեմն անձրև էր տեղում, սակայն դա էլ ավել էր գեղեցկացնում տեսարանը: