Ողջույն Բլոգոսֆերա: Վերջապես , այդքան սպասված իրադարձությունը տեղի ունեցավ: Ես Երևանում եմ , վայելում եմ իմ արձակուրդը: 15 օր , հարազատ տանը , հարազատ քաղաքում , հարազատ ընկերների հետ: Յուրաքանչյուր հանդիպում ընկերների ու ծանոթների հետ անչափ մեծ ուրախություն ա բերում: Ինչ լավ ա , որ բոլորը ուրախ ու լավ են )) մենակ ովա՞ ես "alt+shift"-ի տեղերը փոխել էտ չեմ հասկանում ,հա ռուսերեն եմ գրում հայերենի փոխարեն :Դ
Առաջին իսկ օրվա վերջում հասկացա , որ բոլոր պլանավորած գործերիցս արդեն ետ եմ ընկնում: Այ քեզ բան , այ քեզ գժանոց գրաֆիկ , մի վախտ անելիքներ , հիմնականում անկապ ու մանր-մունր , բայց որ չհացնեմ , դեպրեսիան պատրաստա (barcampevn12-ին չմասնակցելը Ձեզ վառ օրինակ): Սաղ տարի ասելու եմ , վայ քու արա , ոնց չհասցրեցի: Խասյաթս ա , գիտեք` անել ու հասցնել ամեն ինչ...
Ճիշտա զգում եմ , ժամանակից փոքր ինչ հետ եմ ընկել, բայց այդ ամենը շատ հեշտ հետ ա գալիս , մի քիչ ժամանակա պետք տրամադրել ուղղակի:
Մի քիչ խոսեմ գալիք օրերի պլաններիցս , մարդ ես Ձեզ էլ հետաքրքրեց:
Ուրեմնս տակ... եթե հասցրեցի անպայման մի քանի ֆիլմերի մասին գրառումներ կանեմ Բլոգում , չնայած չեմ հասցնում մարդ տենամ ուր մնաց կինո նայելու ժամանակ գտնեմ: Բայց ցանկությունը մեծ ա:
Կխոսեմ նաև մի քանի գրքերի մասին: Որոնք կարդացել եմ , ինչու չէ՞ նաև որոնք պատրաստվում եմ կարդալ , դեմ չեմ լինի ընդունել խորհուրդներ դրա վերաբերյալ:





