Крутость этой фотки зашкаливает
Այս երկուսը, միանշանակ կարող եմ պնդել, որ NBA-ի պատմության լավագույններն են:
Բազամաթիվ գերաստղերի ու տաղանդների մեջ Կոբի Բրայանտն ու Մայքլ Ջորդանը այնպիսի կերպարներ են, որոնց երբեք հնարավոր չի լինի մոռանալ: Ես շատերին կարող եմ հիշել իրենց գերխաղերով՝ Թիմ Դանկան, Սթիվ Նեշ, Քեվին Գարնեթ, Շաքիլ Օ՛նիլ, Սկոտի Պիպեն, Դենիս Ռոդման, Ուոլաս եղբայրներ, Լեբրոն Ջեյմս, Դիրք Նովիցկի, Մանու Ժինոբիլի, Ալեն Այվերսըն...այսպես դեռ կարող եմ երկար թվարկել, սակայն չեմ անի դա:
Կոբին ի դժբախություն բոլորիս որոշել է ավարտել իր պրոֆեսիոնալ բասկետբոլիստի կարիերան: Արդեն համարյա 20 տարի է ինչ Կոբը հիացնում է իր խաղով, իև սկանդալային կերպաի մասին ժամանակին խոսում էր ամբողջ բասկետբոլասեր հասարակությունը: Ես այդ ժամանակ դեռ դպրոցական էի: NBA նայելու համար ստիպված արթնանում էի ժամը 5-ին ու գամվում սենյակիս ոչ այնքան մեծ հեռուստացույցին: «Տեսեք ինչ է անում այս տղան, հահա: Սա պարզապես աներևակաելի է», «Դիրք Նովիվկի՝ Դա իստ ֆանստաստիշ»: Այո մեկնաբանն իրոք վերջն էր:
Ես հիշում եմ, որ 2000թ. երբ ընտանիքով հանգստանում էինք Բաթումիում, ծնողներս ինձ համար գնեցին պատահաբար մեզ հանդիպած «Chicago Bulls»-ի ոչ այնքան մատչէլի մարզահագուստը, որն ինձ ահավոր շատ էր դուր եկել: Երևի դա միակ դեպքն է եղել, երբ ես ծնողներիս այդքան նեղություն եմ պատճառել իմ ցանկությամբ:
Ես մինչև հիմա պահում եմ Բուլլսի այդ ֆոռման: Իսկ ինչ հպարտությամբ էի կրում այդ կարմրասև, Ցլի գլխով մարզհագուստը, կարծես այն ինձ լռացուցիչ ուժ էր տալիս: Բոլորը նախանձում էին...
2000-երի սկզբին ուղեղս միայն Բասկետբոլ էր: Հիշում եմ, երբ 3-4 դասարաններում երկորդ հերթ էի, դասերս խանգարում էին բասկետբոլի պարապմունքներիս: Միակ տարբերակը մնալու թիմում՝ առավոտյան 8:00-ի ինձանից մեծ տարիքային խմբի հետ պարապմունքներին գալն էր: Մի բան էլ հաջողացնում էի դեռ գնդակս էլ հետս վերցնել, որ մի գնդակ ավել ունենանք պարապմունքի համար: Հանուն բասկետբոլի ես արթնանում է ավելի վաղ քանց թե մնացած տարիքակիցներս և նույիսկ ավելի վաղ քանց թե հիմա եմ արթնանում: Եվ այդպես երկու տարի:
Իսկ ինչ դժվար էր ամեն ինչ սկսվում:
Երբ երկրորդ դասարանում ծնողներս որոշեցին ինձ տանել Բասկետբոլի այդքան էլ դուրս չեկավ այդ միտքը: Պոլիտեխնիկի սպորտային ակումբն այդ ժամանակ 4 բասկետբոլի մարզիչ ուներ՝ 4 թիմ, որոնցից մեկը աղջիկների, ի դեպ:
Իսկ մարզիչս հրաժարվում էր ինձ վերցնել: Պարզաբանելով, որ ցավոք տեղ չկա: 7 տարեկան էի, ֆիզիկապես թույլ, շարքային երեխա: Ամեն դեպքում մայրիկիս հաջողվեց համոզել մարզչին վերցնել ինձ թիմ:
Էդուարդ Վաթյանը դարձավ առաջին մարզիչս: Ընկեր Էդիկը չափազանց խստապահանջ էր: Իրականում երբ փոքր էի չէի հասկանում թե ինչքան շատ բան եմ ես նրանից սովորել և ինչքան շատ է տվել մեզ իր խստությամբ և պահանջկոտությամբ:
Կխնդաք, առաջին կես տարին նույնիսկ օղակը չէի կարում գնդակ գցել: Երբ առաջին անգամ հաջողվեց դա անել բոլորիս մոտ տոն էր: Մի իրադարձություն՝ սենսացիա: Այսօրվա պես հիշում եմ թե որ օղակն էր, ինչպես և ումից հետո:
Գրողը տանի, ինչ օրեր էին: «Կազյոլ» ասում էր մարզիչս եթե մեկն ու մեկս իրեն ճիշտ չէր պահում կամ փոխանցում չէր կատարում ազատ խաղընկերոջը, կամ ասենք մենակ էր խաղում: Մեր մեջ հայրենասիրություն էր սերմանում: Մանկավարժին բնորոշ խստությամբ և Հայրենասերին բնորոշ համառությամբ: Տարիքն էլ հավանաբար իրենն ասում էր: Վաթսուննանց մարզիչ ու լիքը մանր մունր երեխաներ: Որնքան հարգանք կար... Իրոք Մարզիչ էր Մեծատառով: Միգուցե օրերից մի օր դեռ կտեսնեմ իրեն փողոցում, չգիտեմ կմոտենամ թե չէ, միգուցե չհամարձակվեմ, ամեն դեպքում հուսամ նա ողջ և առողջ է:
Ինչու՞ այս ամենը եկավ մտքիս: Չգիտեմ: Երբևիցե այս ամենի մասին ոչ ոքի հետ չեմ կիսվել:
Յորթերոդ դասարան էի ոնց-որ, մաթեմատիկայի հետ խնդիրներ ունեի մի փոքր: Հայրս արգելեց գնալ բասկետբոլի մինչև չկարգավորեմ ուսումս: Դա ամենացավոտ հարվածն էր իմ համար, որ կարող էր լինել՝ զրկվել սիրածս զբաղմունքից: Մեկ ամիս էլ չանցած, պարզ՝ այսօրվա պես հիշում եմ, ինչպես հանրահաշվից 4 ստացա գրատախտակի մոտ, Հայրս գործուղման էր վրաստանում, երեկոյան մայրս զանգեց, ասեց թե ինչպես են գործերս: Այո՛ ես վաստակեցի իմ բասկետբոլի գնալու իրավունքը:
Ինչպես ամեն ինչ ավարտվեց....
Կարծես նույն տարում էր, Ֆուտբոլն արդեն գերիշխում էր, շաբաթական երեք օր ֆուտբոլի էի, երեք Բասկետբոլի: Պոլիտեխնիկի սպորտային դահլիճներից դուրս չէի գալիս: Երկու կես էի լինում, բայց հաճույքով: Օրերից մի օր, ֆուտբոլի պարապմունքի ժամանակը բախումից հետո ընկա և դաստակս վնասեցի, ինչի արդյունքում երկու շաբաթ պեըք է համապատասխան ֆիքսող հարմարանք կրեի, իսկ վնասվել էր հիմնական՝ աջ ձեռքս: Երկու շաբաթ անց երբ գնում էի պարապմունքի, մի փոքր ուշացել էի, ճանապարհին տղաներից մի քանիսին տեսա, ասացին, որ վերջ այևս չենք պարապելու, Թիմը ցրում են... Չեմ հիշում ինչ զգացի այդ պահին, երևի խորը հիասթափույթուն ու պատկերացում չունէի թե ինչ է լինելու հետո... իսկ հետո ոչինչ չեղավ: Զղջում եմ հիմա, որ չգնացի այդ օրը, չտեսա Մարզչիս, չհարցրեցի թե ինչ ենք անելու հիմա: Տղաներից շատերը գտան նոր թիմեր, ոման նույնիսկ հասան հավաքականում խաղալու մակարդակի, իսկ ես հեռացա ֆուտբոլ... առանց սեփական կամքի ու ընտրության... ուղղակի հանգամանքների բերումով: Առանց բարով մնաս ասելու...
Մի քանի տարի անց փորձեցի վերադառնալ, երկու ամիս պարապեցի, զգում էի, որ չկա այլևս այն նախկին արագությունն ու ճարպկությունը, խաղային ձեռագիրս կորել էր: Ֆուտբոլի ազդեցությունն էր...
Բասկետբոլի հետ սիրավեպս մնաց անավարտ... Որքան հուշեր մնացին Պոլիտեխնիկի այդ չորս պատերի և երկու զամբյուղների դահլիճում... Կարոտում եմ !
No comments:
Post a Comment