Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

▼

Showing posts with label Հայկական Ֆուտբոլ. Show all posts
Showing posts with label Հայկական Ֆուտբոլ. Show all posts

Sunday, January 6, 2019

Ուրիշ Ֆուտբոլի 2018թ․ ամփոփումը

2018թ․ Ուրիշ ֆուտբոլի համար լի էր տարատեսակ իրադարձություններով։
Էլ տարատեսակ ճանապարհորդություններ, վլոգներ, հարցազրույցներ, մրցույթներ ու մրցանակներ։


Ահա այդ ամենը կարող եք տեսնել 2018թ․ ամփոփող հոլովակում։
#UrishFootball


Wednesday, August 1, 2018

Փյունիկը պատմություն կերտեց - ուղեգիր Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլ

Ինչը կարող է ինձ կտրել ֆեյսբուքյան պոստերից ու հետ բերել բլոգ։ Ինձ թվում էր, որ անձնական ինչ-որ հաջողություններ, կամ թույն ինչ-որ իրադարձություններ։ Բայց գրողը տանի, դրանցից ոչ մեկի արդյունքում ժամանակ չգտա հասցնելու գրելու մի բան բլոգում։ Բայց դու մի ասա՝ հայտնվեց Փյունիկը, այն էլ Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլում ու հերիք չի հայտնվեց այդտեղ, մի բան էլ կարողացավ հաղթահարել այդ փուլը։ ԱՅՈ !! Փյունիկը կարողացավ անել այն ինչ չէր հաջողվել դեռ ոչ մի Հայկական ակումբի։ 
Ֆանտաստիկ մթնոլորտ էր Հանրապետական մարզադաշոտւմ, ֆանտաստիկ խաղ էր։ Պարտվելով առաջին խաղում 2-0 ի վերջո Փյունիկը կարողացավ խփել 1 գոլ և այդ մեկ գոլի շնորհիվ սեփական հարկի տակ 1-0-ն հաղթանակ էր ու ուղեգիր՝ հաջորդ փուլ։


Ու իհարկե այդ ամենին հետևել եմ նաև տեսախցիկով։ Ու նաև տեղադրել յութուբում, որը կարող եք դիտել և տեսնել թե ինչ էր առհասարակ կատարվում Հանրապետական մարզադաշտում։ 


Հետևեք նաև Ուրիշ Ֆուտբոլի ՏԵԼԵԳՐԱՄ ալիքին - https://t.me/urishfootball 
Միացեք Մեզ ֆեյսբուքում - https://www.facebook.com/UrishFootball

Thursday, September 29, 2016

Ազգային Հավաքականի Ջորջ Ռ.Ռ. Մարտինը

Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանակի հետ ավելի քիչ է նմանվում  ազգային հավաքականի: Գնալով պակասում են ֆուտբոլիստները՝ ովքեր արժանի են, կամ կարող էին արժանի լինել Հավաքականում խաղալուն: Սակայն դա իրենց մեղավորությունը չէ: Նրանց ջնջում են ցուցակներից... ինչպես օրինակ ջնջեցին Նեդ Սթարկին Game of Thrones-ի առաջին սեզոնում:  
 Ենթադրենք Նեդ Ստարկը Յուրա Մովսիսյանն էր, որից առաջինը ազատվեցին ազգային հավաքականի պատասխանատուները, հետո Ռոբերտ Արզումայանն էր, Գևորգ Կասպարովը և  ֆուտբոլիստների մի ամբողջ ցուցակ, որոնք երբևիցե հաքել են Ազգային Հավաքականի մարզաշապիկը: Նրանցից անգամ կարելի է մի ամբողջ հավաքական կազմել:
Ազգային հավաքականը գնալով նմանվում է Գահերի Խաղին, գլխավոր հերոսները գնալով հեռանում են կյանքից (այս պարագայում հավաքականից) և դաժանորեն սպանվում է Հայկական ֆուտբոլի ապագան:
Հարգելիներս ժամանկ է գիտակցել, որ սա Մեր հավաքականն է, ոչ թե Գահերի Խաղը և հավաքականի ղեկավարներ՝ Դուք էլ Ջորջ Մարտիններ չեք:

Հ.Գ.
Գալիք հանդիպմանը Հայաստանի հավքական է հրավիրվել 2 (երկու) հարձակվող:
Մնացած դատողությունները թողնում եմ Ձեզ...

Monday, May 16, 2016

Ֆուտբոլային Հանդիպում Բոուլինգի Խաղահրապարակում

Որ ոմանց ասում եմ գնացել էի «Բանանցի» ֆուտբոլիստների հետ բոուլինգ խաղալու, թեթև քմծիծաղ են տալիս, երևի նախանձում են :)
Մայիսի 12-ին «Բանանց» ՖԱ ֆուտբոլիստները և մարզիչները մասնակցում էին մի հետաքրքիր միջոցառման: «Բուուլինգ Բանանցի հետ» իվենթը ֆեյսբուքում արագ տարածում ստացավ, ինչքի արդյունքում «Բանանցի» այն երկրպագուները, որոնք ամենաօրիգինալն էին պատասխանել թե ինչու՞ են երկրպագում բանանցին հրավիրվեցին բոուլինգ խաղալու իրենց սիրած թիմի հետ: Իդեպ ես ասել էի, որ ինձ «դզումա» Տիտո Ռամալյոն, սակայն բոլուլինգից հետո հասկացա, որ ոչ միայն Տիտո Ռամալյոն ա «դզում», այլ ողջ մարզչական անձնակազմը: Ինչքան հավեսով ու «տնավարի» անցավ Բոուլինգը ասելու չէ, ոնց որ մի ամբողջություն լինեյին՝ ֆոիտբոլիստները, մարզիչներն ու երկրպագուները:
Մոտ չորս ժամ տևած մրցաշարը բավական լարված ստացվեց:
Գիտեք, մինչ բոուլինգի գնալը չէի կարծում որ այսքան հավես կանցնի, ու հերիք չի հավես կանցնի, մի բան էլ կհավակնեմ մրցանակային տեղի: Բայց այն ինչ եղավ հաճելիորեն զարմացրեց բոլոր առումներով:
Առաջին փուլի վիճակահանության արդյունքում հայտնվեցի առաջին խմբում՝ Հակոբ Հակոբյանի, Կլաուդիո Տոռռեխոնի, Միգելի(մարզչական շտաբ) և  Հովհաննեսի (երկրպագու) հետ: Արդյունքում իմ խմբում գրավեցի առաջին տեղը 115 միավորով, երկրորդ տեղում Հակոբ Հակոբյանն էր, ում հետ միասին և անցանք եզրափակիչ փուլ: Սակայն մինչ եզրափակիչ շատ կար, քանզի մրցափուլում կային 6 խումբ, ինչպես նաև անց էր կացվում «Գեղեցիկ» սեռի բոուլինգի մինի առաջնություն:
Երկար սպասումներից հետո, եզրափակչում հայտնվածները ևս  բաժանվեցին 3 խմբի: Այս անգամ խումբս շատ անգամներ ավելի ուժեղ էր նախորդից, և անկեղծ ասած թվում էր, որ շանս չունեմ անգամ երկրորդ տեղի համար: Իսկ իմ խմբում էին սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը, «Բանանց» ՖԱ լուսանկարիչ Թորոսն ու գլխավոր մարզչի օգնական Նանդոն (Ֆերնանդո Մարտինես Պերալես), ով ինչպես ավելի մանրամասնեց մի փոքր ուշ Դավիթ Գալստյանը, հանդիսանում է Վալենսիայի և Սուպեր Դեպորի լեգենդ: Դավիթը մի քանի դրվագ բերեց Նանդոյի կարիերայից, որոնք իրոք տպավորություն թողեցին իմ վրա և էլ ավելի մեծ հարգանք ներշնչեցին տվյալ առանց այդ էլ շատ ուրախ, բարեհամբույր և հավեսով մարդու նկատմամբ:
Պայքարը սկզբում բավական թեժ էր, սակայն ժամանկի հետ սկսեցի առավելությունս մեծացնել մրցակիցների նկատմամբ, մոտ 8 անգամ անըդմեջ «Spare» և «Strike» անելուց հետո վերջնական արդյունքս էր 156 միավոր: Բոլորին թվում էր, որզուգահեռ ընթացող խաղերում ոչ ոք չի կարողանա գերազանցել արդյունքս և ժամանակից շուտ շնորհավորում էին ինձ, սակայն չէի շտապում ուրախանալ կանխազգալով վտանգը: Միակ մարդը ով կարող էր շրջանցել իմ արդյունքը Միգելն էր, «Բանանցի» կիսապաշտպանը, ով վերջին երեք հնարավորություններից երեքն էլ պետք է «Սթրայք» աներ որպեզի ինձ շրջանցեր: Երևի անչափ հաջողակ օր էր Միգելի համար, քանզի հենց այդպես էլ եղավ: Միգելը հավաքելով 165 միավոր կարողացավ շրջանցել ինձ և դարձավ «Բանանցի» բոուլինգի առաջնության չեմպիոն: Սակայն այս պահին դա չէ կարևորը: Կարևորը այդ էմոցիաների գեր լարումն էր, որն առկա էր վերջին նետումների ժամանակ: Չէիր կարող ասել ինչ կլինի: Մի զավեշտալի միջադեպ եղավ, երբ Նանդոյի մոտ երկար ժամանակ լավ չէին ստացվում նետումները, նա վերցրեց գլխարկս, դրեց գլխին և կարծես կածարդանքի լիներ՝ հիանալի հարված կատարեց: Շատերը սկսեցին մտածել, որ իմ գախտնիքը գլխարկի մեջ է և այն ինչ-որ գաղտնի ուժ ունի իմ հարվածների հաջողության գործում:
ՖԱ «Բանանցի» գլխավոր մարզիչ Տիտո Ռամալյոյի հետ 
Հետո արդեն մրցանակաբաշխույունն էր, լուսանկարները ուրախ ու երջանիկ դեմքերը, ոնոնք բավականություն ստացան այդ երեկոյից: Ամեն ինչ հիանալի ստացվեց: Շատ լավ կազմակերպված և իրականացված միջոցառում, որը վստահ եմ ևս մեկ կարևոր հինաքար կդառնա «Բանանց» երկրպագու հարաբերություններում և հետագա հաջողությունների կրավական կհանդիսանա: