Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Tuesday, February 11, 2014

Ու՞մ է Վաճառվելու Հայկական «ԱՂԲԸ»

Իսկ տեղյակ եք արդյոք, որ արդեն մեր երկրի աղբն էլ են վաճառել օտարերկրացիներին: 
Այո, այո, հենց աղբը: Ում ա պետք էտ աղբը... Պարզվում ա լիքը խելացի մարդկանց, ովքեր աղբը տարհանելու գործը առել են, շուտով իրենք իրենց գները կդնեն ու մենք հերիք չի աղբը տարհանելու համար կվճարենք իրենց, իրենք էլ իրենց հերթին սիրուն, հավեսով այդ աղբը կհավաքեն կտանեն կվերամշակեն ու եսիմ էլ ինչ կանեն ու մի հատ էլ դրանից փող կառնեն: Ով աղբ թափի ու հավաքի, իսկ ով էլ գումարներ վաստակի: 
Որ իմանայի դրանից աղբահանության ոլորտում աշխատող մեր քաղաքացիների աշխատավարձը կբարձրանա գոնե մի տեղ կասեի հա, թող ծախեն, գոնե էտ մարդկանց վիճակը մի քիչ կլավանա, բայց դրան էլ եմ խիստ կասկածում: 
Ստացվումա, որ մեր աղբը վաճառելով Շվեդներին ու էլի եսիմ ում, շուտով չզարմանաք, որ աղբահանության համար մեկ անձին բաժին ընկնող ամսեկան 200 դրամը կդառնա ասենք մի քանի անգամ ավել:
Տեսնես էլ ինչ մնաց վաճառելու...

Հ.Գ.
Եթե այս խնդրի մասին ավելի մանրամասն ինֆորմացիայի եք տիրապետում կխնդրեմ մեկնաբանություններում թողնել գրառում, կամ լինկ:

Sunday, February 9, 2014

2014թ. Հունվար ամսվա ՀԴՄ կտրոնների խաղարկություն

2014թ. Փետրվարի 8-ին կայացավ ՀԴՄ Կտրոնների ՀՈւՆՎԱՐ ամսվա խաղարկությունը:
Ինչպես նաև նախորդ ամիսներին, այս ամիս ևս շահում են 4 թվի համընկնումով կտրոնները: Այսուհետ շահումը լինելու է միայն բջջային հեռախոս: Իսկ 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնների շահումը` ավտոմեքենա: 4-ից քիչ համընկնումներով կտրոնները շահում չունեն: Շահող Թվերն են.

52036853

ՀԴՄ կտրոնների 2014թ. ՀՈւՆՎԱՐ  ամսվա շահող ՀԴՄ կտրոնների խաղարկություն

Saturday, February 8, 2014

Հաղթական Հունվար կամ Մադրիդյան Լավագույն Հնարավոր Մեկնարկը

Հունվարը Մադրիդի համար հաջողակ էր ինչպես երբեք: Նման հաջող մեկնարկ՝ ոչ մի բաց թողած գնդակ 9 խաղերի ընթացքում, և, փոխարենը, խփած 17 գոլ, Ես վերջին տասնամյակում չեմ հիշում: Ավարտելով տարին Վալենսիացիների նկատմամբ «համոզիչ հաղթանակով», որտեղ իր աներևակայելի ավանդն ունեցավ Խեսեյի խփաց գնդակը՝ Նոր տարին դիմավորելու գնացինք միայն ավելի լավ և ստաբիլ խաղ տեսնելու ակնկալիքով: Իսկ այդ ակնկալիքները հունվար մասվա համար արդարացվեցին 101%-ով:


Վերադառնանք «Հաղթական Հունվար»
Հունվար ամսվա ամենաքննարկվա թեման, իհարկե, «Ոսկե Գնդակն» էր: Ռոնալդուի՝ գնդակին տիրանալը թույլ տվեց բոլորիս թոթափել լարվածությունն ու վերջապես ուրախանալ այդքան սպասված նվաճման համար: 
Հաղթանակների շքերթը շարունակեց Իկեր Կասիլյասը, ով արդեն փետրվար ամսում Ակումբի դարպասի անառիկության ռեկորդը հասցրեց 772 րոպեի: Մի փաստ էլ կապված Իկեռի հետ. Գավաթի ու ՉԼ հանդիպումներն այնքան հաճախակի են տեղի ունենում, որ, կարծես, արդեն մոռացության է մատվել այն փաստը, որ այսօր փաստացի հիմնական դարպասապահն է Դիեգո Լոպեսը: Կասիլյասի՝ միայն գավաթում ու ՉԼ-ում հանդես գալն ինքնին այդ մրցաշարերի նկատմամբ լրացուցիչ հետաքրքրություն է առաջացնում: Այ դա, կարծում եմ, արդեն ստրատեգիական քայլ է՝ հնարավորություն տալ Կասին խղալ միայն այդ երկու մրցաշարերում: 

Վերլուծելով պաշտպանական գոտին՝ կարելի էր ասել՝ ամեն ինչ գերազանց է, եթե չլիներ փետրվարյան «Բիլբաոյի Ատլետիկի» հետ հանդիպումը, որտեղ 15-20 րոպե պաշտպանությունում կատարյալ քաոս էր տիրում, ինչի արդյունքն էլ եղավ Իբաիի՝ հեռու տարածությունից խփած գնդակը: Պաշտպանները հիմնականում ռոտացիոն կարգով են հանդես գալիս, ինչը թույլ է տալիս բոլորին մնալ լավ մարզավիճակում և լավացնում է փոխհամագործակցությունը: Գարեթ Բեյլին կրկին հետապնդում են վնասվածքները, ցավալի է, բայց փաստ է, որ Բեյլը ժամանակ առ ժամանակ գերազանց խաղեր է անցկացնում ու դուրս մնում կազմից հերթական վնասվածքի պատճառով: Բեյլի վնասվածքի ֆոնի վրա փայլում են Դի Մարիան և, իհարկե, ԽԵՍԵն:
Խեսեն խզարումա... Քսանամյա ֆուտբոլիստը դառնում է առանցքային առաջին հերթին իր խաղային որակներով, երկրորդ՝ որոշիչ պահերին հայտնվելով ճիշտ դիրքում և ճիշտ որոշում կայացնելով՝ վճռում է խաղերի ելքերը: Ինչպես ավարտեց տարին, ձեռնունայն թողնելով Վալենսիացիներին, այդպես էլ շարունակում է այս տարի: Կարծում եմ՝ Խեսեն Հունվար ամսվա «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստն է: Մոդրիչի ու Ալոնսոյի աշխատանքն անգնահատելի է, ու իրենց ջանքերի շնորհիվ է, որ հունվար ամիսը «Ստացվեց»: Կազեմիրոն և Իլյարան նույնպես խաղային ժամանակ են ստանում, ինչի արդյունքում չեն մնում տեսադաշտից դուրս: Միակ ցավալի փաստն այն է, որ հիմնական կազմից դուրս է մնացել Իսկոն, ում հետ այդքան հույսեր էինք կապում: Կարծես ինչ-որ բան փոխվել է Անչելոտիի մարտավարության մեջ, և այդ սխեմայից Իսկոն դուրս է մնում... 

Հարձակվողներն անում են իրենց գործը: Կարևորագույն փաստ. Բենզեման տարին սկսեց գոլերով: Լինելով հիմանական «Ծանր» հարձակվողը՝ շատ կարևոր է, որ Բենզեման գոլեր խփի: Ինչը թե՛ իրեն վստահությու կներշնչի, թե՛ իմ խաղընկերներին: Անդրադառնալով Մորատային՝ կասեմ, որ դեռևս շուտ է ենթադրություններ անել, թեև զգում եմ, որ Ռեալի ղեկավարության մտքին կա Մորատային կլորիկ գումարով վաճառել գրանդերից որևէ մեկին: Խեսեի հաջող խաղի արդյունքում Մորատան մնում է նստարանին...Հուսանք՝ Մորատան դեռ իր խոսքը կասի, և ստիպված չենք լինի հրաժեշտ տալ ևս մեկ «Մեծ Ապագա» խոստացող մադրիդիստի: 

Հ.Գ.
Ամփոփելով հունվարը՝ ուզում եմ ուրախությունս հայտնել, որ այս ամիս ուրախանալու առիթներ շատ եղան Մեզ համար: Հուսանք՝ փետրվարի վերջում էլ ավելի եռանդով կսպասենք Մարտին՝ իր նոր զարգացումներով:
Ռեալ Մադրիդի մասին ընթացիկ նորություններին կարող եք հետևել «Madridista Amrenia» և «RealMadrid.am» ֆեյսբուքյան էջերում կամ «Realmadrid.am» կայքում:

Tuesday, January 28, 2014

ՀՀ ԶՈւ 22-րդ Տարեդարձ. ԿՈՉ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

Այսօր լրանում է ՀՀ Զինված Ուժերի կազմավորման 22-րդ տարին: Անխոս, ԶՈւ կազմավորումը նորակնկախ հայաստանի ամենակարևոր ձեռքբերումներից է, եթե ոչ կարևորագույնը: ԶՈւ զարգացմանն և կատարելագործմանը պետք է ուղղված լինեն պետության հիմնական միջոցները, քանի որ հենց Բանակն է մեր պետության անվտանգության երաշխիքը:

Առհասարակ Հունվարի 28-ը ուրախ օր է՝ Բանակի Տոնն է: Բոլորս ուրախ ենք, որ ունենք կանոնավոր, զարգացող, անվախ ու խիզախ բանակ: Քաջ Մարտիկներ՝ ովքեր պատրաստ են իրենց կյանքը զոհել հանուն հայրենիքի:

Անշուշտ այսօր էլ՝ ինչպես ամեն տարի, Հունվարի 28-ին բազմաթիվ սպաներ, ենթասպաներ, սերժանտներ և զինվորներ պարգևատրվում են տարբեր շքանշաններով, կրծքանշաններով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով: Բոլորն ուրախ են: Սակայն միայն առաջին հայացքից: Քանի որ կան զինվորներ ովքեր երբեք չեն մոռանա այս հունվարի 28-ը, որին նրանք այդքան սպասել են, սակայն հիասթափություն ապրել: Որքան դառն է հիասթափությունը, երբ սպասում ես անհամբեր, որ քո անունն էլ կկարդան, որ քո անձնվեր աշխատանքն էլ կգնահատեն, չես ձգտում իհարկե դրան, սակայն մեկ է սպասում ես: Իսկ հունվարի 28-ին հնչում են այլ անուններ, հնչում են այն անուններն որոնք ինչ-ինչ այլ ձևերով են արժանացել այդ պարգևներին: Իսկ Քեզ փորձում են քաջալերել դատարկ խոսքերով, հույս են տալիս, որ շարունակես աշխատանքդ, մեկ է չես արժանանալու ոչ մի բանի, քանի որ՝ հրամանատարդ այդքան դուխ չունի որ քեզ ներկայացնի պարգևատրման, որովհետև հրամանատարդ այդքան պռախոդ չունի, որովհետև կան մարդիք ովքեր զանգով են ստանում իրենց պարգևները, որովհետև սա Հայաստանն է:
Հասի′ր նրան, ինչ սիրում ես, թե չէ կսիրես այն, ինչ քեզ կհասնի
Խոսքս ուղղում եմ հենց այդ տղերքին, ովքեր հուսալքվում են, թևաթափ են լինում նման անարդարություններից: Չմտածե՛ք տղերք ջան, էտ պարգևներով չեն որոշվում հերոսները կամ արժանիները: Կարևորը, որ Դուք չհիասթափվեք այն գործից որն անում եք, որը ժամանակավոր է Ձեր կյանքում: Հիշեք, որ կարևորն այն է, որ Դուք ինքներդ Ձեր համար սովորեք, յուրացնեք ու կարողանաք կյանքում օգտագործել այն ամենն ինչ սովորել եք այդ անարադր երկու տարիների ընթացքում: Հիշե՛ք որ Դուք Հերոս եք, Ձեր ընտանիքի, հարազատների ու ընկերների համար: Հիշե՛ք, որ երկու տարին պատվով ծառայելը ցանկացած պատվոգրից կամ կրծքանշանից առավել է, հիշեք ու մի կորցրեք Ձեր մարդկային արժեքները ինչ-որ թղթի կտորտանքների կամ երկաթիկների համար, որոնք ժամանակավոր են, իսկ ՄԱՐԴ ասվածը հավերժ:

Շնորհավոր 22րդ Տարեդարձդ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ

Sunday, January 12, 2014

ՀԴՄ Կտրոնների Դեկտեմբեր ամսվա խաղարկություն

2014թ. Հունվարի 11-ին կայացավ ՀԴՄ Կտրոնների Դեկտեմբեր ամսվա խաղարկությունը:
Ինչպես նաև նախորդ ամիսներին, այս ամիս ևս շահում են 4 թվի համընկնումով կտրոնները: Այսուհետ շահումը լինելու է միայն բջջային հեռախոս: Իսկ 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնների շահումը` ավտոմեքենա: 4-ից քիչ համընկնումներով կտրոնները շահում չունեն: Շահող Թվերն են.

92791649

ՀԴՄ կտրոնների 2013թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ ամսվա խաղարկություն

«LIFETIME BLOG»-ը 5 տարեկան է

Բարև Գազան, այսօր Դու դառնում ես 5 տարեկան:
Իմ Բլոգ, իմ մտքերի դարան, իմ օթևան, իմ ափսոսանքների պատճառ, իիմ թուլություն:
Չէ, չմտածես, որ դու իմ համար խորթ ես դարձել, որ ես Քեզ մոռացել եմ: Ուղղակի ժամանկը շատ արագ է անցնում: Դու ՀԻՆ Ընկերոջ պես ես, որին միշտ հաճելի է հիշել, որին տարիների հետ ավելի շատ ես սկսում սիրել, որը միշտ հավատարիմ ա եղել քեզ, ու որին տարիների հետ ավելի շատ ես արժեվորում՝ գինու պես, համարյա:
403-րդ անգամ եմ ես բացում Քեզ հետ նոր էջ: Դու, որ կյանքիս գիրքն ես ու Քո մեջ մի ամբողջ պատմություն ես պահում: Դու որ Կյանքի Ուղեկից ես իմ համար: Իմ «Lifetime blog»:
Են որ տպավորությունները խեղդում են, մտածում եմ գամ առաջինը բլոգում գրեմ, իսկ իրականում ժամանակս հազիվ հերքիում ա բացեմ տենամ սաղ նորմալ ա թե չէ: Չէ, չեմ արդարանում, որովհետև ինքս ինձ պետքա մեղադրեմ, հիմա որ չեմ գրում, հետո շատ բան մոռացվելույա, անցելույա գնա, ու չեմ էլ կարողանալու հիշեմ դրա մասին, դու չես լինելու որ հիշացնես: Դրա համար այսօր խոստանում եմ, թեկուզ փոքրիկ ակնարկներով Քեզ հետ կիսվել իմ կյանքի կարևորագույն իրադարձություններով՝ Իմ Բլոգ: 
Իմ Պարծանք, Իմ Պատմություն... 

Շնորհավոր Տոնդ «LIFETIME BLOG» !!!

Tuesday, December 31, 2013

Feliz Navidad Realmadrid.am

El año 2013 se está acabando, y nosotros - me refiero al Fan Club armenio del Real Madrid-queremos tratar de resumir  el año e introducirles en los futuros eventos del 2014.
En general el año fue un éxito para el Fan Club, porque la meta más importante de este año fue el desarrollo del sitio Web. Pienso que esta cuestión está solucionada por un 80 por ciento. El equipo pequeño que trabajaba en el sitio web con devoción consiguió a lo que hoy puedo asegurar  que Realmadrid.am es el sitio web que más rápido se actualiza y es la fuente de información más segura en Armenia. Por supuesto, que no vamos parar aquí. Para el año 2014 el papel de la página web irá aumentando en muestras vidas. Claro, que esto no sería posible sin vuestra ayuda, estimados Madridistas.

Como habréis notado el juego del Real ya se está estabilizando  y las dificultades del año 2013 ya están en el pasado. Esto ha sido lección para nosotros, y espero que las deficiencias y fracasos, sean un mal recuerdo cuando lo comparemos con los éxitos. Del Real ya hemos hablado en nuestra página weblink. Solo deseo añadir que es muy agradable ver en el trabajo a los canteranos que cada día se superan demostrando su profesionalismo y ganan el derecho de jugar en el equipo principal.
Me gustaría hablar más sobre las actividades del “Real Madrid Fan Club Armenio”  organización no gubernamental y de los eventos del año pasado.
Según la tradición, este año también los niños con problemas de salud estaban en el centro de atención del club.  Durante este año hemos organizado dos partidos benéficos con el objetivo de ayudarles. Es cierto que hemos tenido muchísimas ofertas de organizar partidos benéficos, ya que  el deseo de ayudar a los que lo necesitan es muy grande, pero en muchos casos tuvimos que rechazar las ofertas, porque nuestra organización no se ha establecido totalmente como “movimiento fan”, y por consiguiente  no tendríamos el resultado esperado con poco presupuesto. Espero que el próximo año podamos ayudar a los niños desfavorecidos. (Para la corporación  gracias  a la iniciativa política “Vamos a ayudar a los niños armenios” y  al Consejo de Estudiantes de UELY).
Hubo también eventos, especialmente para los miembros de Fan Club. Es necesario mencionar la fiesta  del cumpleaños del Real Madrid (el 6 de marzo), El Día de Madridista Armenio (el 30 Junio), el partido inaugural de La Liga, El Clásico de Ereván. Espero que el próximo año tengamos aún más oportunidades para encontrarnos y celebrarlo. En todo caso para los miembros del Fan Club eventos parecidos se organizarán con más frecuencia.

Saturday, December 14, 2013

Red Bull Winning 5 Armenia (Հաղթական Կամար) (video)

Երևանում կայացավ «Red Bull Winning 5» ֆուտբոլի անսովոր  ոչ այնքան ավանդական մրցաշարը, որտեղ ուժերը չափեցին Հայաստանյան 64 թիմեր: Բավական հետաքրքիր պայքարում էին անցնում հանդիպումները:
Ես ևս մասնակցեցի «Red Bull Winning 5» ֆուտբոլի առաջնությանը: Որտեղ Մեր` «ՀԱՂԹԱԿԱՆ ԿԱՄԱՐ» թիմը հասավ միչև 1/4 եզրափակիչ փուլ:
Ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը 1/16 եզրափակչի «Հաղթական Կամար» - «Arsenal F.C.» թիմերի միջև հանդիպումը, որում 3-1 հաշվով հաղթանակ տարավ «Հաղթական Կամարը»:

ՀԴՄ ՇԱՀՈՂ ԿՏՐՈՆՆԵՐԻ ՆՈՅԵՄԲԵՐ ԱՍՎԱ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ

2013թ. Դեկտեմբերի 14-ին կայացավ ՀԴՄ Կտրոնների Նոյեմբեր ամսվա խաղարկությունը:
Ինչպես նաև նախորդ ամիսներին, այս ամիս ևս շահում են 4 թվի համընկնումով կտրոնները: Այսուհետ շահումը լինելու է միայն բջջային հեռախոս: Իսկ 5 , 6 , 7 , 8 թվերի համընկնմամբ կտրոնների շահումը` ավտոմեքենա: 4-ից քիչ համընկնումներով կտրոնները շահում չունեն:
Շահող Թվերն են.
85285938
ՀԴՄ կտրոնների 2013թ. ՆՈՅԵՄԲԵՐ ամսվա խաղարկություն

Wednesday, November 13, 2013

Mobile Number Portability Հայաստանում


Ապրիլի մեկից բջջային կապի օգտագործողները հնարավորություն կստանան ընտրել բջջային օպերատորին անկախ բջջային կոդից "055, 095, 077, 093, 094, 098, 091, 096, 099":

Իսկ այն օգտագործողներն, ովքեր կցանկանան իրենց հին համարների համար նոր օպերատոր ընտրել` կստանան այդ հնարավորությունը: 
Օպերատորին փոխելու հնարավորություն կունենանք տարին 2 անգամ, 6 ամիսը մեկ:

Ինտերակտիվի տեսանյութը Mobile Number Portability-ի (MNP)  մասին:

Բջջային Ստրկության Ավարտ