Բարի գալուստ Lifetime բլոգ: Սեղմիր Like կոճակը և հետևիր իմ գրառումներին:

Showing posts with label Հանրություն. Show all posts
Showing posts with label Հանրություն. Show all posts

Tuesday, February 11, 2014

Ու՞մ է Վաճառվելու Հայկական «ԱՂԲԸ»

Իսկ տեղյակ եք արդյոք, որ արդեն մեր երկրի աղբն էլ են վաճառել օտարերկրացիներին: 
Այո, այո, հենց աղբը: Ում ա պետք էտ աղբը... Պարզվում ա լիքը խելացի մարդկանց, ովքեր աղբը տարհանելու գործը առել են, շուտով իրենք իրենց գները կդնեն ու մենք հերիք չի աղբը տարհանելու համար կվճարենք իրենց, իրենք էլ իրենց հերթին սիրուն, հավեսով այդ աղբը կհավաքեն կտանեն կվերամշակեն ու եսիմ էլ ինչ կանեն ու մի հատ էլ դրանից փող կառնեն: Ով աղբ թափի ու հավաքի, իսկ ով էլ գումարներ վաստակի: 
Որ իմանայի դրանից աղբահանության ոլորտում աշխատող մեր քաղաքացիների աշխատավարձը կբարձրանա գոնե մի տեղ կասեի հա, թող ծախեն, գոնե էտ մարդկանց վիճակը մի քիչ կլավանա, բայց դրան էլ եմ խիստ կասկածում: 
Ստացվումա, որ մեր աղբը վաճառելով Շվեդներին ու էլի եսիմ ում, շուտով չզարմանաք, որ աղբահանության համար մեկ անձին բաժին ընկնող ամսեկան 200 դրամը կդառնա ասենք մի քանի անգամ ավել:
Տեսնես էլ ինչ մնաց վաճառելու...

Հ.Գ.
Եթե այս խնդրի մասին ավելի մանրամասն ինֆորմացիայի եք տիրապետում կխնդրեմ մեկնաբանություններում թողնել գրառում, կամ լինկ:

Sunday, July 21, 2013

Չենք Վճարելու 150 Դրամ (ՎԻԴԵՈ)

Հայե՜ր, Մարդի՜կ, եկե՛ք լինենք միասնական: Եկեք Չվճարենք այդ 150 Դրամները: Եկե՛ք անտարբեր չլինենք մեր աշխատած մի կոպեկ գումարի հանդեպ: 
Չէ որ դա մեր արդար քրտինքով ենք աշխատել:
#չենքվճարելու150դրամ
#չենքվճարելու150դրամ